Լրահոս

2022-02-25
  • Img default alt hy
    Միջազգային
    «Մոլոտովյան կոկտեյլներ պատրաստեք». Ուկրաինայի ՊՆ-ի կոչը՝ բնակիչներին
    Ուկրաինայի ՊՆ-ն կոչ է արել բնակիչներին Մոլոտովի կոկտեյլներ պատրաստել՝ ռուսական բանակին դիմադրելու համար։ Փորձագետները սա խայտառակություն են համարում: Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը «Օրագիր» հաղորդման ընթացքում անդրադարձել է այս թեմային և կարծիք հայտնել, որ Ուկրաինայի իշխանությունը պատասխանատվությունը դնում է ժողովրդի վրա, ինչպես արեց Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի ժամանակ:
    16:31
    25.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հետ բարձր մակարդակի բանակցություններ վարել
    Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ զրույցում հայտարարել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի հետ բարձր մակարդակի բանակցություններ վարել: Մինչ այդ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է բանակցություններ սկսել ռազմական գործողությունների դադարեցման շուրջ:
    16:27
    25.02.22
    Ավելին
  • Միջազգային
    Կիևում բնակելի շենք է այրվում. Ռուսաստանը հայտնում է, որ 150 ուկրաինացի զինծառայող վայր է դրել զենքը
    Զելենսկին Պուտինին րոպեներ առաջ առաջարկել է նստել բանակցությունների սեղանի շուրջ: Այս մասին Ուկրաինայի նախագահը հայտարարել է հեռուստատեսային ուղերձի ընթացքում: Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ Կիևի թաղամասերից մեկում ռուս զինծառայողներ կան: Ռուսաստանի պաշտպանության նախարարության աղբյուրը հերքում է Զելենսկիին ու պնդում, որ գիշերը հրթիռային հարվածներ չի հասցրել Կիևին:
    16:26
    25.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ադրբեջանը սկսել է տարհանել իր քաղաքացիներին Ուկրաինայից
    Խարկովում Ադրբեջանի պատվավոր հյուպատոսությունը սկսել է գրանցել այն ադրբեջանցիներին, որոնք ցանկանում են հայրենիք վերադառնալ: «Խարկովի, Չերնիգովի, Սումի, Պոլտավայի, Զապորոժիեի, Դնեպրոպետրովսկի մարզերի տարածքում բնակվող Ադրբեջանի քաղաքացիները, որոնք ցանկանում են գնալ Ադրբեջան, կարող են դիմել Խարկով քաղաքում Ադրբեջանի պատվավոր հյուպատոսություն ՝ գրանցվելու համար»,–ասված Է գերատեսչության հաղորդագրության մեջ։
    16:23
    25.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ինչպե՞ս եք ձեզ պաշտպանելու. Զելենսկին քննադատել է եվրոպացի գործընկերներին
    ւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր հերթական տեսաուղերձում քննադատել է եվրոպացի գործընկերներին ոչ բավարար կերպով օպերատիվ օգնություն տրամադրելու հարցում։ «Մենք չենք տեսնում, թե ինչպես եք հետագայում ձեզ պաշտպանելու, եթե Ուկրաինային այսքան դանդաղ եք աջակցում»,–ասել է Զելենսկին։ Ուղերձը, հավանաբար, ձայնագրություն է, քանի որ սկզբում երևում են մոնտաժված հատվածներ։ Զելենսկին նշել է, որ չնայած Ռուսաստանի դեմ արդեն իսկ պատժամիջոցներ են սահմանվել, սակայն դրանք բավարար չեն։ Նա կոչ է արել ՌԴ-ին դուրս թողել SWIFT համակարգից, իսկ ՌԴ–ում գտնվող տարբեր երկրների հյուպատոսներին հետ կանչել։ Զելենսկին կոչ է արել նաև Եվրոպայի բնակիչներին փողոց դուրս գալ և պահանջել կանգնեցնել պատերազմը։
    16:21
    25.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Հայաստանյան բանկերում ռուբլու գինն ընկել է, դոլարի գինը՝ բարձրացել
    Ըստ Rate.am կայքի տվյալների՝ հայաստանյան բանկերում դոլարի առքի նվազագույն գինը 478.50 դրամ է, վաճառքինը՝ 485։ Եվրոն բանկերում գնվում է նվազագույնը 530 դրամով, վաճառվում՝ 542 դրամով։ Ռուբլու առքի նվազագույն գինը 5.21 դրամ է, վաճառքինը՝ 5.88։
    16:14
    25.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Գործից հանեցին, կայֆերը սկսեց»․ վարչապետի նախկին օգնականի հանգիստը՝ Դուբայում
    վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը, որն ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր է, «Շիշ բռնող» մականունով հայտնի Հայկ Սարգսյանի եղբայրն է, գրանցվել է Tik-Tok-ում և դարձել «տիկտոկեր»
    15:15
    25.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Որտե՞ղ է Զելենսկին․ ահազանգում է Իտալիայի վարչապետը
    Իտալիայի վարչապետը Մարիո Դրագին հայտնել է, որ իննք ու Զելենսկին պայմանավորվել էին հեռախոսով խոսել, սակայն հիմա չի կարողանում կապ հաստատել ուկրաինացի գործընկերոջ հետ: Ըստ Դրագիի՝ վերջին հեռախոսազրույցի ժամանակ Զելենսկին ասել է, թե Ուկրաինան այլևս ժամանակ չունի, և որ ինքն ու իր ընտանիքը ռուսական ուժերի թիրախում են: «Ռիա նովոստիի» թղթակիցը հայտնել է, որ Կիևի օդակայանից քիչ առաջ մի օդանավ է թռել, թեև Ուկրաինայի օդային տարածքը փակ է: Իսկ «CNN»-ի տեղեկություններով՝ Զելենսկին պատսպարվել է բունկերում, քանի որ ռուսական զորքը մոտենում է Կիևին:
    15:08
    25.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ռուսաստանը չի պատրաստվում օկուպացնել Ուկրաինան. Լավրով
    ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում օկուպացնել Ուկրաինան։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հավելելով, որ Լավրովն այդ մասին հայտարարել է Մոսկվայում մամուլի ասուլիսի ժամանակ։ «Որևէ մեկը չի պատրաստվում օկուպացնել Ուկրաինան։ Ծրագրի նպատակը բաց կերպով ասվել է` դելիմիտացիան և դենացիֆիկացիան է»,–ասել է Լավրովը։
    15:05
    25.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ռուսական տանկերը հարձակում են սկսել Մարիուպոլի վրա
    Ռուսական տանկերը շարժվում են դեպի Մարիուպոլ, քաղաքից 15 կմ հեռավորության վրա մարտ է ընթանում։ Այս մասին արտակարգ ճեպազրույցում հայտարարել է քաղաքապետ Վադիմ Բոյչենկոն, փոխանցում է «Ուկրաինա24»-ը։ Բոյչենկոյի խոսքով՝ ուկրաինացի զինվորականների և օկուպանտների միջև մարտը տեղի է ունենում քաղաքից 15 կիլոմետր հեռավորության վրա։ «Ռուսական տանկերը շարժվում են դեպի Մարիուպոլ։ Եթե զինվորականները վտանգի նշան տան, քաղաքում ազդանշաններ կհնչեն, ինչը կնշանակի ապաստարաններ գնալու անհրաժեշտությունը», – ասել է քաղաքապետը։
    14:55
    25.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ուկրաինայում ՀՀ քաղաքացիների շրջանում զոհվածներ չկան. ԱԳՆ
    Ուկրաինայում ՀՀ դեսպանության այս պահի դրությամբ ունեցած տվյալներով՝ ՀՀ քաղաքացիների շրջանում զոհվածներ չկան։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։ «Ճշգրտված տեղեկություններ չկան նաև ազգությամբ հայերի զոհվելու մասին»,–ասացին ԱԳՆ–ից։
    14:52
    25.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Սև ծովում ռումբ է ընկել թուրքական նավի վրա
    Ռուսական ԶՈւ կողմից արձակված ռումբն ընկել է Օդեսայից Ռումինիա ուղևորվող թուրքական նավի վրա: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է lenta.ru-ն: Հարվածը նավին եղել է Օդեսայից 50 մղոն դեպի հարավ։ Նավում եղել է ութ թուրք, 11 ֆիլիպինցի և 11 ուկրաինացի զինծառայող։ Նշվում է, որ հարվածի արդյունքում տուժածներ չկան:
    14:42
    25.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ուկրաինան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ․ Կրեմլից արդեն արձագանքել են
    Ուկրաինան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ․ Կրեմլից արդեն արձագանքել են
    14:40
    25.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Զելենսկին անհասանելի է. Իտալիայի վարչապետը չի կարողացել խոսել նրա հետ
    Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին ասել է, որ Վլադիմիր Զելենսկին պետք է իր հետ կապ հաստատեր մեկուկես ժամ առաջ, սակայն հնարավոր չէ զանգահարել։ «Նա ապաստան է գտել Կիևի ինչ-որ մի հատվածում։ Նա ասաց, որ Ուկրաինան այլևս ժամանակ չունի, որ ինքն ու իր ընտանիքը ռուսական ներխուժման ուժերի թիրախն են»,- ասել է Դրագին։ «Նա ինձ գտավ այսօր առավոտյան, և մենք պայմանավորվեցինք հեռախոսազրույց ունենալ 9.30-ին, սակայն խոսակցությունն անհնարին դարձավ, Զելենսկին այլևս հասանելի չէր»,- հավելել է վարչապետը։
    14:36
    25.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ուկրաինացի դիվանագետը մանրամասներ է հայտնել «Հայլուրին»-ին
    Ուկրաինացի դիվանագետ Ալեքսանդր Բոժկոն «Հայլուրին» հայտնել է, որ այսօր երեք անգամ ռուսական զորքը թիրախավորել է Կիևի բնակելի շենքերը: Նրա տեղեկություններով՝ Կիևում հիմա ռուսական տանկեր չկան: Չնայած՝ բարդ չէ Ռուսաստանի համար Բելառուսից Ուկրաինա տանկեր ուղարկելը:
    14:31
    25.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Եթե ճանապարհները փակվեն. ՌԴ-ից, Ուկրաինայից և Բելառուսից կարևոր ապրանքներն են ներկրվում ՀՀ
    Ուկրաինայում հակամարտության ձգձգման դեպքում դեպի Հայաստան ճանապարհները երկար ժամանակով կփակվեն, կարող են դադարեցվել մատակարարումները Ռուսաստանից, Ուկրաինայից և Բելառուսից (ինչպես ցամաքային, այնպես էլ ծովային ճանապարհով)։ Ապրանքների մեծ մասը Ռուսաստանից և Բելառուսից Հայաստան մատակարարվում եմ М-4 (Դոն) մայրուղով, որն անցնում է Վորոնեժով և Ռոստովով՝ Ուկրաինայի սահմանի մոտ։ Վատթարագույն սցենարի դեպքում (եթե այդ ճանապարհով տեղաշարժը սահմանափակվի), ապրանքները կարող են ուղարկվել P-22 (Կասպիական) մայրուղով՝ Վոլգոգրադով։ Հեռավորությունն այստեղ մոտավորապես նույնն է, ինչ «Դոնի» դեպքում (մոտ 2 280 կմ), միայն ճանապարհին տրամադրվող ժամանակն է աննշան ավելի։ Վատագույն սցենարի դեպքում, եթե արտակարգ դրության պատճառով ժամանակավորապես փակվեն ճանապարհներն ու նավահանգիստները, կամ բեռնատարների ժամանակավոր պակասություն առաջանա (առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարման համար), կամ եթե տրանսպորտային ընկերությունները, լարված իրավիճակից օգտվելով, պարզապես բարձրացնեն գները, ապա ապրանքների մատակարարումները Հայաստան կարող են դժվարանալ (չհաշված ալմաստները, որոնք օդային ճանապարհով են մատակարարվում)։ Ինչ վերաբերում է Ուկրաինային, այստեղից ապրանքները գալիս են հիմնականում ծովով՝ Օդեսայի մերձակայքում գտնվող Չերնոմորսկ (նախկին Իլյիչևսկ) նավահանգստով։ Վատթարագույն սցենարի դեպքում (եթե Ուկրաինայի նավահանգիստները ժամանակավորապես փակվեն), ապրանքների մատակարարումները կարող են դադարեցվել։ Այնուամենայնիվ, հայ ներկրողները կարևորագույն պարենամթերքը որոշակի պաշարով են ներկրում, ուստի հանրապետությունում, որպես կանոն, ցորենի, արևածաղկի ձեթի, կաթի փոշու, շաքարի և այլ կարևորագույն ապրանքների մոտ մեկի ամսվա պաշար կա։Sputnik Արմենիայի հարցին պատասխանելով, այսպիսի գնահատական է հնչեցրել պարենային անվտանգության փորձագետ, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Ավետիսյանը։ Կարևոր ապրանքներից, որոնք ներկրում է Հայաստանը, Ռուսաստանին բաժին է ընկնում ցորենի 99%-ը, եգիպտացորենի 80%-ը, արևածաղկի յուղի 97%-ը, մարգարինի ավելի քան 70%-ը, շաքարավազի մոտ 40%-ը (դրա ներկրումը վերջին տարիներին աճում է), կաթի փոշու մոտ 15%-ը, հավի մսի մոտ 13%-ը, առաջին անհրաժեշտության ապրանքներից՝ շոկոլադի մոտ 70%-ը։ Ոչ պարենային ապրանքներից Ռուսաստանին բաժին է ընկնում նավթամթերքի մոտ 70 տոկոսը, անվադողերի մոտ մեկ երրորդը, ավտոպահեստամասերի կեսից փոքր-ինչ ավելին: Բացի այդ, Ռուսաստանից ալյումին է ներկրվում «Ռուսալ-Արմենալ» ալյումինի գործարանում մշակման համար, ինչպես նաև ներկրվում է ալմաստների մի մասը, որոնց հղկմամբ զբաղվում են տեղական ձեռնարկությունները: Կիևը խնդրել է փակել նեղուցները ՌԴ նավերի համար, բայց Անկարան հիշեցրել է Մոնտրեի կոնվենցիան Ուկրաինայից Հայաստան ներմուծման մի մասը անցել է Ռուսաստանին (մասնավորապես՝ հացահատիկները և արևածաղկի յուղը) ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո։ Այնուամենայնիվ, Հայաստանն Ուկրաինայից ներկրում է հավի մսի մոտ մեկ երրորդը, կաթի փոշու մոտ մեկ քառորդը, կարագի մոտ 15 տոկոսը, ինչպես նաև սոյայի շրոտի (անասնապահության համար կարևոր կերային հավելում) մոտ 60 տոկոսը: Առաջին անհրաժեշտության ապրանքներից ներկրվում է քաղցրավենիքի մոտ 20%-ը։ Բելառուսից Հայաստան ներկրվում է կաթի փոշու կեսից ավելին և կարագի մի փոքր տոկոսը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում «Մոդուս Գրանում» ընկերության (Հայաստանում մեծությամբ երկրորդ հացահատիկ ներմուծողն է) ղեկավար Գուրգեն Նիկողոսյանը նշեց, որ վերջին տարիներին Ռուսաստանից հացահատիկի ներկրման մի մասը դոլարից անցել է ռուբլու (այդ թվում այն պատճառով, որ այն մասամբ անցել է բեռնատարներով ցամաքային փոխադրումների, մինչդեռ նախկինում ծովով ու երկաթուղով էր գալիս)։ Ռուբլով գնելու դեպքում հացահատիկը կարող է էժանանալ, եթե չթանկանա այլ պատճառներով։ Մյուս կողմից էլ ներկրողները մտահոգ են, որ Ռուսաստանում ցորեն վաճառողները կարող են բարձրացնել գինը նույն չափով, որ չափով ընկել է ռուբլու արժեքը։
    14:19
    25.02.22
    Ավելին
  • Միջազգային
    Զելենսկիի խնդրանքով Մակրոնը զանգել է Պուտինին. «Ուկրաինան ուզում է դադարեցնել պատերազմը»
    Ուկրաինայի նախագահի խնդրանքով Մակրոնը զանգահարել է Կրեմլի ղեկավարին ու Զելենսկիի անունից ասել, որ Ուկրաինան ցանկանում է դադարեցնել ռազմական գործողությունները:
    14:14
    25.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը Տավուշի մարզում
    ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչները, վերահսկողական միջոցառումների արդյունքում, սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են հայտնաբերել անհատ ձեռնարկատեր Մարիետա Ամիրաղյանին պատկանող հացի արտադրամասում (քաղաք Նոյեմբերյան): Մասնավորապես՝ արտադրամասը գործունեություն է իրականացրել մեկ ընդհանուր մակերեսի վրա, որտեղ վարչատնտեսական, կենցաղային և օժանդակ բաժիններն առանձնացված չեն եղել սննդամթերքի պահպանման հատվածից, բոլոր սենքերը տեղակայված են նույն վայրում, հաշվի չի առնվել հոսքայնությունը՝ հումքի, պատրաստի սննդամթերքի, անձնակազմի և հաճախորդների հանդիպակաց ուղիների և խաչվելու հնարավորությունը, ուստի և՝ խաչաձև աղտոտումից պաշտպանումը, սննդի կառույցն ապահովված չի եղել տաք և սառը ջրով լվացարաններով, անձնակազմը չի ունեցել հանդերձարան: Կազմակերպության արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ խախտումներն ու թերացումները վերացնելու համար:
    14:12
    25.02.22
    Ավելին