Լրահոս

2022-02-22
  • Հայաստան
    Ոստիկանությունը կոպտորեն խոչընդոտել է «Երկիր Մեդիայի» լրագրողի աշխատանքը և բերման է ենթարկել
    Քիչ առաջ ՀՀ ոստիկանությունը ապօրինի և անհամաչափ ուժ կիրառելով խոչընդոտել է ՀՅԴ ՀԵՄ երիտասարդական միության ակցիան Արմենիա Մարիոթ հյուրանիցի մոտ, որն ուղղված էր Հայաստան ժամանած ադրբեջանական պատվիրակության անդամների դեմ։ Մեր միության տասնյակից ավելի անդամներ այս պահին գտնվում են անազատության մեջ։ Լրագրողի պարտականությունները կատարելու պահին ոստիկանությունը խոչընդոտել է Երկիր Մեդիայի լրագրողի աշխատանքը և նրան ևս բերման է ենթարկել:
    23:20
    22.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սաթիկ Սեյրանյանը շտապ գնում է ոստիկանություն
    Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանն այս պահին գնում է ոստիկանություն, որտեղ մինչ այժմ պահվում է ցույց լուսաբանելու համար բերման ենթարկված Անի Հայրապետյանը՝ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունից: Oragir.news-ը Սեյրանյանից մեկնաբանություն խնդրեց տեղի ունեցած վերաբերյալ, նա ասաց, որ գնում է ոստիկանություն: © ORAGIR.NEWS https://oragir.news/hy/material/2022/02/22/32714
    23:07
    22.02.22
    Ավելին
  • Իրավական
    ՊԵԿ-ը խախտում է ԵԱՏՄ օրենքները. ահազանգում է ընկերության ղեկավարը
    Ռեսպեկտ-Ռայթ ընկերության տնօրենը ահազանգում է, որ ՊԵԿ-ը խախատում է ԵԱՏՄ օրենքները: Գործարարի խոսքով՝ ինքը չի կարողանում ստանալ Հայաստան ներկրված բեռը, քանի դեռ հարկերը չի վճարել, մինչդեռ տեղեկություն ունի, որ ԵԱՏՄ օրենսդրությամբ՝ միության անդամ երկրներից ապրանք ներմուծելիս մեկ ամիս ժամկետ ունի ներկրողը հարկերը վճարելու համար։
    23:01
    22.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Թունավորում՝ շմոլ գազից․ 2 կանանց ու 3 երեխաների տեղափոխել են հիվանդանոց
    «Aravot.am»-ի տեղեկություններով՝ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ երեկ ժամը 06։20-ին Գյումրու հիվանդանոցներ են տեղափոխել Անի թաղամասի բնակիչների, որոնցից 3-ը դպրոցահասակներ են։ Երկու կանանց էլ տեղափոխել են Գյումրի բժշկական կենտրոն։ Խոսքը երկու ընտանիքների ու նրանց երեխաների մասին է։ Թե՛ Գյումրու «Մոր և մանկան» Ավստրիական մանկական հիվանդանոցի տնօրենի ժ/պ-ը Հովհաննես Վարձելյանը, և թե՛ Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանն ասել են, որ առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո նրանց տուն են ուղարկել, ստացիոնար բուժում ստանալու անհրաժեշտություն չի եղել։
    23:00
    22.02.22
    Ավելին
  • Իրավական
    «Սիլվայի գործը» կգնա՞ ՍԴ. Դանիբեկյանի որոշումը՝ մարտի 1-ին
    Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջորդել են ենթադրյալ կաշառքի գործով դիմել Սահմանադրական դատարան: Քրեական դատարանը գործը քննող դատարանին հնարավորություն չի տալիս պարզաբանել երկրորդ նախագահին ու նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին առաջադրված մեղադրանքը: Այս գործն արդեն ստացել է Սիլվայի գործ անունը, քանի որ կառուցված է Սիլվա Համբարձումյանի ցուցմունքի հիմքի վրա և, ըստ պաշտպանական թիմի՝ պարզ շարադրված չէ: Պահանջում են կասեցնել գործի վարույթը, մինչև բարձր դատարանը որոշում կկայացնի։ Կմերժի, թե կբավարարի դատավոր Աննա Դանիբեկյանը պաշտպանների միջնորդությունը, պարզ կլինի մարտի 1-ին:
    22:46
    22.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Իշխանազավթները շարունակում են ծպտուն չհանել, որ Հայաստանին թողել են անդաշնակից ու անօգնական. Կարեն Ավագյան
    Հայաստանի իշխանազավթները շարունակում են ծպտուն չհանել, որ Հայաստանին թողել են անդաշնակից ու անօգնական: Սրանք մեր թշնամուն դարձրին հաղթած ու մեր դաշնակցի դաշնակիցը: Լուռ, առանց արձագանքի, առանց մեր դաշնակցի հետ խոսելու, ինչը ևս մեկ անգամ հավաստում է, որ իրենց իշխանության բերածների կողմից առաջադրած օրակարգից չեն շեղվել ու չեն շեղվելու: Մինչև վերջ Հայաստանն ու Արցախը թողնելու են մեն-մենակ, առանց դաշնակիցների, առանց օժանդակության ու փոխօգնության հնարավորության: Դրա փոխարեն իշխանազավթների տերերը իրենց խամաճիկների միջոցով առաջարկում են Հայաստանին ոչ միայն մոռանալ ինքնիշխան պետականության մասին, այլև զուգահեռ հաշտվել թուրքիայի ու ադրբեջանի մեր երկրում մշտական դարձող գերակայության հետ: Արդեն չորս տարի հրամայական դարձած իշխանազավթների հեռացումը այլևս սպառել է այն հետաձգելու կամ առկախելու բոլոր տեսակի արդարացումները: Մեր ուժերի միավորումը, մեր ազգային օրակարգի, մեր պետության վերականգնումը կսկսվի այն պահից, երբ թշնամու դրածո իշխանությունը Հայաստանում մնա միայն որպես վատ հիշողություն: Դրսի սպասարկու անհայրենիքների առօրյա միակ միսիան մեր պետության հյուծումն ու դրա վերականգնումն ի սպառ բացառելն է: Որքան էլ չուզեք հավատալ, դա այդպես է…»։
    22:31
    22.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Երկիր Մեդիայի» լրագրողը ցույց լուսաբանելու համար բերման է ենթարկվել
    Ոստիկանները ցույց լուսաբանելու համար բերման են ենթարկել «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրագրող Անի Նահապետյանին: Այս պահին ոստիկանության բաժնում են ԱԺ պատգամավորներ Գեղամ Մանուկյանը ու Քրիստինե Վարդանյանը: Լրագրողին իր մասնագիտական պարտականությունները կատարելու համար բերման ենթարկելը ակնհայը հանցագործություն է և բացահայտ ճնշում ազատ խոսքի և ԶԼՄ-ների նկատմամբ: © ORAGIR.NEWS https://oragir.news/hy/material/2022/02/22/32709
    22:17
    22.02.22
    Ավելին
  • Հասարակական
    Սա մեր պարտությունն ա. բողոքավորների կարծիքը՝ Երևան ադրբեջանցիների այցի մասին
    Պատերազմից 1 տարի 3 ամիս անց, քիմիական զենքով Արցախին հարվածած, մինչև հիմա 10-նյակ ռազմագերիներ բանտերում պահող ու, ըստ մարդու իրավունքների պաշտպանի, խոշտանգող Ադրբեջանից՝ պատվիրակություն կա Երևանում: Ադրբեջանցի պատգամավորները հավուր պատշաճի ընդունելության են արժանացել այստեղ:
    22:15
    22.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    ԱՄՆ-ի դեսպանատան մոտակայքում հրդեհ է բռնկվել. ԱԻՆ
    Փետրվարի 22-ին, ժամը 16:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ամերիկյան փողոցում գտնվող ԱՄՆ դեսպանատան մոտակայքում ծուխ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ամերիկյան 109 հասցեի մոտակայքում այրվում է եղեգ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։43-ին, մարվել՝ 18։04-ին։ Այրվել է եղեգ (3 հա)։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/02/22/1207561/
    22:13
    22.02.22
    Ավելին
  • Հայաստան
    ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար։
    22:04
    22.02.22
    Ավելին
  • Հասարակական
    Փոխանցե՛ք Ալիևին, որ Ղարաբաղը եղել է, կա ու լինելու է հայկական. «Հայաստան» խմբակցությունը՝ ադրբեջանի պատվիրակներին
    «Իրևանից բարևներ՝ աշխարհի ադրբեջանցիներին»: Երևան ժամանած ադրբեջանցի Սոլթան Մամադովն է «Արցախը Ադրբեջան է» ետնանկարով իր թվիթերյան էջում այսպիսի գրառում արել՝ շնորհավորելով բոլոր ադրբեջանցիների «Ջրի չորեքշաբթին»։ Դա Ադրբեջանում թաթարներից յուրացված նախանովրուզյան տոն է՝ նվիրված ջրին։ Մեկնաբանություններում ադրբեջանցիները գրում են, թե «Երևանն Ադրբեջան է», թե իրենք վստահ են, որ «վերադառնալու են հայրենի Երևան»: Հենց այս պահին էլ Սյունիքի ու Գեղարքունիքի որոշ հատվածներ օկուպացրած պահող Ադրբեջանի ներկայացուցիչները Եվրանեսթի նիստին հայտարարել են, թե ուզում են՝ բոլորը խաղաղության մեջ ապրեն:
    22:02
    22.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    28-ամյա կալանավորը ղեկավարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորում
    ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ ծավալուն գործողությունների արդյունքում պարզվել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու, ղեկավարելու, դրան ներգրավելու և քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի բոլոր հանգամանքները: Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորը (ծնված 1993թ.՝ Օշական գյուղում) ղեկավարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորում՝ ունենալով քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ: Վերջինս «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց նկատմամբ իրականացրել է վերահսկողություն, այսպես կոչված, «կարգուկանոն» պահպանելու նպատակով տարբեր անձանց տվել է կոնկրետ հրահանգներ, մասնավոր հարցերին առնչվող վեճերն ու խնդիրները լուծելու համար տվել է հանձնարարականներ, ինչպես նաև կազմակերպել և վերահսկել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման միջոցով ստացված անօրինական օգուտը: Պարզվել է նաև, որ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող հիշյալ անձը քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորների և դատապարտյալների նկատմամբ իրականացրել է վերահսկողություն. իրեն դիմած տարբեր անձանց խնդրանքներով կարգավորել և վերաբաշխել է քրեակատարողական հիմնարկում գտնվող և նոր տեղափոխված անձանց պահման վայրերը՝ տեղամասերը և խցերը, հետևել է կալանավորների և դատապարտյալների կողմից մոլախաղերի մեջ ներգրավվածությանը՝ արտոնյալներին զերծ պահելով դրանից: Ավելին, տարբեր անձինք ևս, ստանալով և կատարելով վերոհիշյալ անձի հրահանգներն ու հանձնարարությունները, մասնակցել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը, ինչպես նաև ներգրավված են եղել դրա կողմից հետապնդվող նպատակների իրականացմանը: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Օշականի բնակիչ հանդիսացող և կալանքի տակ գտնվող անձին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 223.2-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5֊րդ կետերով, երկու քաղաքացիական անձի՝ 223.4-րդ հոդվածի 1 ին մասով, ևս մեկ կալանավորի՝ 223.3-րդ հոդվածի 1-ին մասով և 223.4-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին:
    21:53
    22.02.22
    Ավելին
  • Քաղաքական
    Ռուսաստանն Արցախը կճանաչի, եթե Ալիևը մերժի Պուտինին. քաղաքագետ
    Պաշտոնական Երևանն առայժմ չի մեկնաբանում Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը ճանաչելու՝ Պուտինի որոշումը: «Ռուսաստանին աջակցելու հերթը Հայաստանինն է»,-հայտարարել է ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը: Սպաները կարծում են՝ ժամանակն է հստակեցնելու, թե ովքեր են Ռուսաստանի դաշնակիցները և որն է Հայաստանի իրական քաղաքական ուղղվածությունը:
    21:45
    22.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հայաստան ժամանած ադրբեջանցիների դեմ իրականացված ակցիայի մասնակիցները անազատության մեջ են
    ՀՀ ոստիկանությունը խոչընդոտել է ադրբեջանական պատվիրակության անդամների դեմ մեր իրականացրած ակցիային։ Երիտասարդական միության տասնայկից ավելի անդամներ ապօրինի բերման են ենթարկվել։ Քիչ առաջ ՀՀ ոստիկանությունը ապօրինի և անհամաչափ ուժ կիրառելով խոչընդոտել է ՀՅԴ ՀԵՄ երիտասարդական միության ակցիան Արմենիա Մարիոթ հյուրանիցի մոտ, որն ուղղված էր Հայաստան ժամանած ադրբեջանական պատվիրակության անդամների դեմ։ Մեր միության տասնյակից ավելի անդամներ այս պահին գտնվում են անազատության մեջ։
    21:39
    22.02.22
    Ավելին
  • Միջազգային
    Լենինի անվան Ուկրաինա. Պուտինի պատմական էքսկուրսն ու աննախադեպ պատժամիջոցների սպառնալիք արևմուտքից
    Արևմուտք-արևելք բաժանարար գծերը խորացել են Պուտինի որոշումից հետո: Ռուսաստանի խորհրդարանի երկու պալատներն էլ արդեն միաձայն վավերացրել են Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը ճանաչելու Պուտինի հրամանագիրը: Դաշնության արտգործնախարարությունը կոչ է արել այլ պետություններին ևս ճանաչել այդ շրջանները որպես անկախ հանրապետություններ: Սիրիան, Կուբան, Վենեսուելան, ևս մի քանի երկիր հայտարարել են, որ պատրաստ են ճանաչման:
    21:34
    22.02.22
    Ավելին
  • Միջազգային
    Պայթյուններ, զոհեր ու հրավառություն. Դոնբասում կռիվ է ու տոն
    Դոնեցկը ամբողջ գիշեր հրավառությամբ ու ռուսական եռագույնով տոնել է Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները ճանաչելու՝ Պուտինի որոշումը: Կեսգիշերին մոտ մեկ ստորագրությամբ լրացուցիչ մոտ 20 հազար քառակուսի կիլոմետր տարածք, 4 միլիոն բնակչություն և հսկայական ռեսուրսներ մոտեցրեց իր պետությանը Վլադիմիր Պուտինը: Սա նշանակում է, որ պատերազմ լինելո՞ւ է, թե՞ հակառակը: Դեռ դժվարանում են գնահատել փորձագետները: Ռուսաստանի դաշնային խորհուրդը թույլատրել է նախագահ Պուտինին անհրաժեշտությա դեպքում զինուժ մտցնել Դոնբաս: Գիշերը հրավառություն անող Դոնեցկում ոչ միայն ուրախություն, այլև արկեր են պայթել: Լրատվամիջոցները հայտնում են զոհերի ու վիրավորների մասին: Տեղեկություն կա, որ 2018-ից հետո առաջին անգամ Ուկրաինան Դոնեցկին հարվածել է Գրադով:
    21:15
    22.02.22
    Ավելին
  • Հասարակական
    Քանի հայ գերի կա Ադրբեջանի բանտում. ի՞նչ է անում պետությունը նրանց վերադարձի համար
    Հաագայում ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը անցած տարի դեկտեմբերի 8-ին հավասարության նշան էր դրել Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ հայցի ապահովման միջոց կիրառելով նաև ՀՀ-ի նկատմամբ, այդպիսով` մերժելով Ադրբեջանում գտնվող հայ գերիներին ազատ արձակել։ «Oragir.news»-ի հետ զրույցում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն ասել է, որ այդ որոշումից հետո այլ գործընթացներ կան, բայց մենք բավարարում չենք ունեցել։ Ըստ Սահակյանի` այս պահին, պաշտոնական տվյալներով՝ Բաքվի բանտում կա 38 գերի, ոչ պաշտոնական տվյալներով` ևս 80 հոգի։ «Ընթացող դատավարություններ կան, բայց չեմ կարծում, որ նոր ատյանի են այս խնդրով դիմելու։ Մենք առնվազն նման միջոցներ չունենք` անհատական գանգատի շրջանակում, պետությունն էլ`չեմ կարծում»,- ասել է իրավապաշտպանը։ Հաագայում ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը Հայաստանից պահանջել էր կանխել խտրականության որոշ դրսևորումներ ադրբեջանցիների հանդեպ։ Ադրբեջանից ևս պահանջել էր կանխել հենց պաշտոնյաների ներգրավվածությամբ խտրականությունը հայերի նկատմամբ։
    20:42
    22.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Որպես անհետ կորած որոնվող 36-ամյա կինը հայտնաբերվել է․ ոստիկանություն
    Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ փետրվարի 21-ին պարզվել է, որ որպես անհետ կորած որոնվող 36-ամյա կինը փետրվարի 1-ից Արցախի Հանրապետությունում է՝ ստացիոնար բուժման մեջ: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից։ Հանգամանքները պարզվում են։
    20:38
    22.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ադրբեջանը նոր թափով է ծավալում երկար տարիներ վարած հայատյաց քաղաքականությունը․ ՀՀ ԱԳՆ
    Օրերս հայտնի դարձավ, որ Ադրբեջանի իշխանությունները քրեական հետապնդում են հարուցել և միջազգային հետախուզում են հայտարարել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի, ՀՀ պաշտոնաթող նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ։ ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից այս շինծու և հակահայ նկատառումներով թելադրված քրեական հետապնդումները, ինչպես նաև միջազգային իրավապահ ընթացակարգերի նմանօրինակ չարաշահումը: Արցախի քաղաքացիական անձանց արտադատական սպանությունների և հայ ռազմագերիների բռնի անհետացումների մեջ ներգրավված անձանց հայտնաբերելու, ինչպես նաև տարածաշրջան ահաբեկիչներ բերելու հանցագործ ցանցերը բացահայտելու ջանքեր գործադրելու փոխարեն, Ադրբեջանը նոր թափով է ծավալում երկար տարիներ վարած հայատյաց քաղաքականությունը, Լեռնային Ղարաբաղում, Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում հետագա լարվածության հարուցման նորանոր փորձեր է ձեռնարկում: Ադրբեջանին կոչ ենք անում կառուցողական դաշտում լուծումներ փնտրելուն, տարածաշրջանի բոլոր ժողովուրդների իրավունքների պաշտպանությանն ու բարօրությանն ուղղված քայլեր ձեռնարկել: Միաժամանակ, վերահաստատում ենք տարածաշրջանում խաղաղ գոյակցության և փոխադարձ հանդուրժողականության հաստատմանն ուղղված ջանքեր գործադրելու Հայաստանի Հանրապետության հանձնառությունը:
    20:37
    22.02.22
    Ավելին