Լրահոս
2022-02-19
-
ԱրցախԱրցախում հաստատվել է կորոնավիրուսի 84 դեպք, արձանագրվել է մահվան 1 դեպքՓետրվարի 19-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Արցախում իրականացվել է 269 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է 84 դեպք: Մահացել է 1 քաղաքացի: Ստացիոնար բուժում է ստանում 62 քաղաքացի: Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 7605 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2467 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 27 դեպք է արձանագրվել:Ավելին12:3719.02.22 -
ՀայաստանՀայլուր 12:30 Ռուսաստանում պահեստազորի զորակոչ է. Պուտինը հրամանագիր է ստորագրել | 19.02.2022Ավելին12:3019.02.22 -
ԱռողջապահականՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1469 նոր դեպքՀայաստանում փետրվարի 19-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1469 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 413295 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2851836 վերջին մեկ օրում` 5659 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 16088 պացիենտ: Մեկ օրում նվազել է 1151-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 388 780 անձ` վերջին մեկ օրում 2587 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 30 քաղաքացի, մահացածների թիվը 10 021 է: Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1585 է:Ավելին12:0019.02.22 -
ՄիջազգայինԹուրքիայում զբոսաշրջային ավտոբուս է կողաշրջվել. կան զոհերԹուրքիայի կենտրոնական հատվածում զբոսաշրջային ավտոբուսի մասնակցությամբ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով առնվազն հինգ մարդ մահացել է: Այս մասին հայտնում է թուրքական AHaber-ը՝ նշելով, որ դեպքը տեղի է ունեցել Աքսարայ և Քոնյա բնակավայրերի միջև: Ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել է: Տարբեր աստիճանի վնասվածք է ստացել 26 մարդ: Վիրավորները տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ: © ORAGIR.NEWS https://oragir.news/hy/material/2022/02/19/32385Ավելին11:2519.02.22 -
ՀասարակականՇՊՀ ռեկտորի ԺՊ-ն 2 միլիոն 440 հազար դրամ է ծախսել միայն փաստաբանների վրա (լուսանկար)ՇՊՀ ռեկտորի ԺՊ-ն 2 միլիոն 440 հազար դրամ է ծախսել միայն փաստաբանների վրա (լուսանկար) Շիրակի պետհամալսարանի ռեկտորի ԺՊ Երվանդ Սերոբյանը, ով փետրվարի 19-ին կայանալիք ՇՊՀ ռեկտորի մրցույթում միակ թեկնածուն է, պարզվում է 2018 թ-ին ռեկտորի ԺՊ նշանակվելուց հետո 2 միլիոն 440 հազար դրամ է ծախսել միայն փաստաբանների վրա, այն դեպքում, երբ ՇՊՀ-ում կա "Անձնակազմի կառավարման և իրավական ապահովման բաժին", որի ղեկավարը և ևս 1 աշխատակից իրավաբան, ըստ ՇՊՀ կանոնադրության պետք է ներկայացնեն ՇՊՀ շահերը նաև դատարաններում... Սա ոչ արդյունավետ ծախսի վառ օրինակ է... Հետաքրքիր է, ինչո՞վ են զբաղվել բուհի իրավաբան(ները) և հատկապես այդ բաժնի ղեկավարը, երբ նրանց փոխարեն ՇՊՀ շահերը դատարաններում պաշտպանել են նույն Սերոբյանի ընտանիքին մտերիմ փաստաբանը և ևս մեկ փաստաբան Երևանից, միայն որին վճարվել է 1 միլիոն 400 հազար դրամ... Այդ 2 միլիոն 440 հազար դրամն ընդամենը փաստաբաններին վճարված գումարներն են... Ինչպես երևում է, տասնյակ ուսանողների կողմից վճարված վարաձավճարները ծախսվել են փաստաբանների և դատարանների վճիռները կատարելու վրա, երբ դրանք կարելի էր ծախսել բուհի օգտին... Հավելեմ, որ դատարաններում ՇՊՀ պարտության պատճառով բուհի բյուջեից հաղթողներին դրանից ավելի շատ գումարներ են վճարվել... Հիշեցնեմ, որ Սերոբյանը "անձնական տվյալների" քողի տակ փորձում էր թաքցնել այս ծախսերը, սակայն դատարանը նրան պարտադրեց դրանք հրապարակել... Ինչպես երևում է, ՇՊՀ ռեկտորի ԺՊ-ն բուհի բյուջեին վերաբերվում է ինչպես սեփական քսակին...Ավելին11:2019.02.22 -
ՀասարակականԻնչպես է Սամվել Ալեքսանյանը պարում հնդկական հարսանիքի ժամանակ .(տեսանյութ)Ավելին11:1819.02.22 -
Ապատեղեկատվություն է․ ՀՀ ՊՆ-ն՝ Ադրբեջանի տարածած հաղորդագրության մասինԱդրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է պարբերաբար ապատեղեկատվություն տարածել հայ-ադրբեջանական սահմանի այս կամ այն հատվածում ՀՀ ԶՈՒ կողմից ադրբեջանական ստորաբաժանումների մարտական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու վերաբերյալ։ Մասնավորապես՝ փետրվարի 18-ի ուշ երեկոյան Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն է տարածել, պնդելով, թե նույն օրը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։ ՀՀ պաշտպանության նախարարությունն Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը կոչ է անում ձեռնպահ մնալ սահմանային իրադրության վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածելու գործելաոճից, որը ոչ մի կերպ չի նպաստում հայ-ադրբեջանական սահմանին կայունության հաստատմանը։Ավելին11:1019.02.22 -
ՀասարակականԴոն Պիպոն՝ թիրախում. «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. ««Հրապարակ»-ի տեղեկություններով` արդեն երկու ամիս է, ինչ կալանքի տակ է գտնվում Դոն Պիպոյի սպանված թիկնապահի եղբայրը։ Ըստ տեղեկությունների` նրան կալանքի տակ պահելու պատճառաբանությունն այն է, որ իրավապահներն ամեն գնով ցանկանում են նրանից ցուցմունք կորզել Պիպոյի դեմ։ Նրա վերջին հայտարարությունները` ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու պատճառաբանությունների եւ այլ երկիր գնալու մասին իշխանությունները չեն մարսել։ Այս միջոցով փորձում են դուրս գալ նրա վրա, եւ ամեն գնով հետախուզում հայտարարել։ Մենք տեղեկացանք, որ երիտասարդն ում պահում են կալանքի տակ Էջմիածնի տարածաշրջանի Արաքս գյուղից է։ Համայնքի ղեկավար Վարդան Գրիգորյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Սողոյանի քեռու որդին է կալանավորված, իսկ թե ինչն է պատճառը` դժվարացավ ասել, քանի որ, ըստ նրա, մանրամասներին տեղյակ չէ։ Հիշեցնենք, որ 2021թ. մայիսի 4-ին` ժամը 22:35-ին, ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժին բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել այն մասին, որ հրազենային վնասվածքով, մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել 1992թ. ծնված երիտասարդ, որը հետագայում պարզվել է, որ Ռազմիկ Սողոյանն է»:Ավելին11:0519.02.22 -
ՀասարակականԵս գրականությունից թուլ եմ․ «Նավակ ճոճող»-ը Թումանյանից ոչինչ չհիշեց1869 թ-ի հենց այս օրը՝ փետրվարի 19-ին, է ծնվել Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը: Մեծ գրողի ծննդյան օրվանից 153 տարի անց ArmLur.am-ը փորձել է պարզել, թե Ազգային ժողովի պատգամավորներից ով ի՞նչ է հիշում բանաստեղծի գրական ժառանգությունից:Ավելին11:0119.02.22 -
ՄիջազգայինՄակրոնը հեռախոսազրույցներ կունենա Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հետՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է հեռախոսազրույցներ ունենալ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Reuters-ին հայտնել է Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը: «Ֆրանսիայի նախագահ Մակրոնը մտադիր է շաբաթ օրը (խմբ.- փետրվարի 19-ին) հեռախոսազրույց ունենալ Ուկրաինայի նախագահ Զելենսկիի, իսկ կիրակի (խմբ.-փետրվարի 20-ին)՝ Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ»,- հայտնել է աղբյուրը:Ավելին10:5319.02.22 -
ՀասարակականԴուք չեք էլ մտածում, որ այդ պատերազմը կյանքով լեցուն տղերքի կյանք է խլելու․ Գեղամ ՆազարյանԵս դեռ հույս ունեմ, որ ռուս-ուկրաինական լայնածավալ պատերազմին գործը չի հասնի: Միաժամանակ կարդալով ու լսելով հնարավոր պատերազմի մասին տեսակետները եւ հայտարարությունները, լսելով նրանց, ովքեր պատերազմի մասին խոսում են այնպես, կարծես բռնցքամարտի մրցամարտից են խոսում, ուզում եմ ասել, իսկ դուք մի պահ ուշադիր նայե՞լ եք Լուգանսկից ու Դոնեցկից, Մարիուպոլից եւ այլ բնակավայրերից տարհանվող փոքրիկների զարմացած ու վախեցած հայացքներին: Չեք նայել, ձեր ինչի՞ն է պետք, որ նայեք, դուք խաղադրույքներ եք ընդունում, թե պատերազմը ժամը քանիսին է սկսվելու: Դուք չեք էլ մտածում, որ այդ պատերազմը կյանքով լեցուն տղերքի, շատ ու շատ տղերքի կյանք է խլելու: Պատերազմի, դրա հետեւանքների մասին Ֆիրդուսուց լավ չեմ գրի. - Ա՜խ, իմ զավակ, մահն է չոքել քո աչքերին, բայց ապրում են այն դեւերը դարանակալ, որ չարիք ու մահ են նյութում, պատերազմի անդունդ նետում մեր նորաբաց ծաղիկներին: Ինչո՞ւ համար, ո՞վ են դրանք, ի՞նչ են ուզում: - Մեր որդին չէ միայն: Այսօր դեռ պիտի լան մայրեր բազում: Ականջ արա, մահն է գալիս: Նա կհնձի շատ շատերին, իսկ մայրերը մի բուռ դարձած պիտի նայեն խուլ ամայի ճանփաներին: Մեր Զոհրաբը մահից առաջ ինձ պատգամեց, որ խափանեմ այդ մարդակուլ աղետը մեծ: Ես կգնամ, կասեմ մարդկանց բարի խոսքով, թե Ռուստամն ինչպես խոցվեց իր իսկ ձեռքով: Հե՜յ, մարդիկ, ականջ արեք, ձեզ եմ կանչում, դադար առեք, էլ չկռվեք, լսո՞ւմ եք ինձ...Ավելին10:4619.02.22 -
ՄիջազգայինԴոնեցկում համընդհանուր զորահավաք է հայտարարվելԴոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը համընդհանուր զորահավաք է հայտարարել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։ «Դիմում եմ հանրապետության բոլոր տղամարդկանց, որոնք կարող են զենք պահել ձեռքում, պաշտպանել իրենց ընտանիքներին, երեխաներին, կանանց, մայրերին։ Պահեստազորում գտնվող հայրենակիցներին կոչ եմ անում գալ զինվորական կոմիսարիատներ»,- հայտարարել է Պուշիլինը:Ավելին10:4519.02.22 -
ՀասարակականԱրարատ Միրզոյանը հանդիպել է գերմանական առաջատար ընկերությունների ղեկավարների հետՓետրվարի 18-ին Մյունխենում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել գերմանացի գործարարների հետ: Հանդիպմանը ներկա էին «Veridos», «Giesecke+Devrient(G+D)», «Secunet» և այլ և ներկայացուցիչներ: Նախարար Միրզոյանը շրջայց է կատարել նաև «Giesecke+Devrient(G+D)» ընկերության կենտրոնակայանում:Ավելին10:4019.02.22 -
ՀասարակականԳյումրիում մառախուղ է․ կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տրանսպորտային միջոցների համար, իսկ կցորդիչով բեռնատարների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: Շիրակի մարզի Գյումրի քաղաքում մառախուղ է: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար։Ավելին10:3619.02.22 -
ՀայաստանԱվտովթար Երևանի կենտրոնում՝ Արցախի Պաշտպանության նախկին նախարարի մասնակցությամբԱյսօր՝ փետրվարի 19-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։10-ի սահմաններում Աբովյան փողոցի 19 շենքի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ՝ 31-ամյա Տաթևիկ Աբգարյանի վարած Kia Sorento մակնիշի, 44-ամյա Մարինե Ստեփանյանի վարած Mercedes մակնիշի, Արցախի Հանրապետության բնակիչ՝ 57-ամյա Լյովա Մնացականյանի վարած Toyota Land Cruiser մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ՝ 41-ամյա Սևակ Եսայանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։Ավելին10:3319.02.22 -
ՀասարակականՏպավորություն կա, որ քննիչ հանձնաժողովի եզրափակիչ զեկույցն արդեն կա. Տիգրան ԱբրահամյանՈրքան ավելի մանրամասն իշխանության և նրան հարակից տարբեր դեմքեր փորձում են «հիմնավորել» քննիչ հանձնաժողովի աշխատանքների «անաչառությունը» այնքան ավելի հստակ է դառնում դրա իրական նպատակները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ «Ուշադիր նայեք քննիչ հանձնաժողովի անդամների, արտախորհրդարանական հնչեղ անուններ ունեցող կուսակցությունների ներկայացուցիչների հայտարարությունները, թե ինչ նպատակով են նրանք մասնակցելու քննիչի աշխատանքներին։ Տպավորություն կա, որ հանձնաժողովի եզրափակիչ զեկույցն արդեն կա, արվել է դերաբաշխում, թե ով որ ուղղությամբ պետք խոսի և զարգացնի իշխանական ավանդական կարգախոսները, նույնիսկ նախատեսված թեզերի անոնսներն է արդեն վազող տողով գնում։ Կրկնում եմ՝ սա ոչ թե ենթադրություն կամ կանխատեսում է, այլ արդեն հնչող հայտարարություններից արված ծաղկաքաղ։ Թե բա վերահսկող գործառույթ»,- գրել է նա։Ավելին10:2519.02.22 -
ՀասարակականՈւսապարկերի տոնավաճառը հորթի հրճվանքով խոսում է միայն ազերիների գալստյան մասին․ Արտակ ԶաքարյանՅուրաքանչյուր պատվիրակություն, ինչպես միշտ, իր օրակարգով է ներկայանալու «Եվրանեսթի» երևանյան (թվով երրորդ) նիստերին, իսկ ո՞րն է մեր օրակարգը: Ի՞նչ ակնկալիք ունեն կեղտաջրի մեջ գլխիվայր թաղված կապիտուլյանտները` Եվրանեսթից: Պահանջելու՞ են, որ վեհաժողովը դատապարտի Արցախի դեմ սանձազերծված 44 օրյա պատերազմը, իհարկե ո´չ: Ընդունելու՞ են բանաձեր կամ զեկույցների նախագծեր, հայ գերիների վերադարձի մասին. իհարկե ո´չ: Ընդունելու՞ են Հայաստանի տարածքների 41ք.կմ օկուպացիան դատապարտելու մասին հրատապ զեկույց, կամ գոնե հայտարարություն. իհարկե ո´չ: Կոչ անելու՞ են ԵՄ-ին և ԱլԳ երկրներին աջակցել ԵԱՀԿ ՄԽ-ին` աշխատանքները սկսելու և Արցախի կարգավիճակի և օկուպացված տարածքների վերադարձի օրակարգով: Իհարկե ո՜չ: Վեհաժողովն ափսոսանք հայտնելու՞ է արդյոք, որ ԱլԳ և Եվրամիության անդամ երկրները ոչ մի դատապարտող հայտարարություն չեն արել, ԱլԳ անդամ Ադրբեջանի կողմից, 44 օր տևած ռազմական ագրեսիան` ընդդեմ ԱլԳ անդամ Հայաստանի: Իհարկե չի´ հայտնելու: Դատապարտելու՞ են արդյոք Արցախի օկուպացված տարածքներում, որպես ԱլԳ տարածաշրջան, ազերիների կողմից իրականացվող պատմա-մշակութային սպանդը: Իհարկե չե´ն անելու: Բա էլ ու՞մ է պետք ձեր Եվրանեսթը: Այս շարքը կարելի է էլի շարունակել: Ուսապարկերի տոնավաճառը (ԱԺ ՔՊ խմբակ) հորթի հրճվանքով խոսում է միայն ազերիների գալստյան մասին: Աչքներս լույս` հետպատերազմյան ողբերգական ու բարոյահոգեբանական այս ճգնաժամային վիճակում, միայն ձեր բարեկամ ազերիներն էին պակասում Երևանում: Դրանցով կարող եք համալրել ՔՊ խմբակցության շարքերը. վստահ եղեք, որ ձեր համախոհներն են: Հ.Գ. ՔՊ ական մի ուսապարկ, արդարանալու համար, ինձ մի օր ասեց, որ Նիկոլը չի թողնում, որպեսզի ուսապարկերը թուրքերի կամ ազերների դեմ խոսեն:Ավելին10:1919.02.22 -
ՀասարակականՄիայն հայտարարություններ են անում, արդյունք չկա. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Դատարանն արգելանք է դրել հետախուզման մեջ գտնվող Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ նրա ընտանիքին պատկանող գույքերի նկատմամբ։ Նախկին մարզպետը, նրա կինը, երկու որդիներն ու փոխկապակցված երկու անձ հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։ Բացի այս պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, գեներալ, հանգուցյալ Մանվել Գրիգորյանի, Սերժ Սարգսյանի երկու եղբայրների, երրորդ նախագահի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի ու նրանց ընտանիքների անդամները եւս պետք է իրավապահներին ներկայացնեն, թե ինչպես են ձեռք բերել իրենց գույքը: Սակայն ուշագրավ է, որ թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո մինչեւ օրս իշխանությունները խոսում են նախկիների կողմից արված թալանի մասին, բայց մինչեւ հիմա որեւէ մեկին չեն դատել, որեւէ մեկից ապօրինի գույք չեն բռնագանձել։ Ինչու, որովհետև նախ Ապօրինի գույքի մասին Հհ օրենքը ընտրովի է կիրառվում՝ իբրև քաղաքական ճնշում, բացի այդ, շուրջ 4 տարի է, ինչ քննություններ են տարվում, սակայն արդյունք չկա:Ավելին10:1819.02.22 -
ՀասարակականՀայաստանի ղեկավարությանը զեկուցվել էր` Ադրբեջանը գործընթացների է պատրաստվում. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանը վերջերս հայտարարել էր, թե Ադրբեջանի հետ տարածքների ճշգրտումներ կատարելուց հետո որևէ մեկը մեր սուվերեն տարածքում չի լինելու։ Խոսքը, հիշեցնենք, դեռևս մայիսի 12-ին Սյունքի մարզի Սև լճի տարածք ներխուժած ու տեղակայված ադրբեջանական ուժերի մասին է: Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ստեղծված իրավիճակն այսպես է նկարագրում. «Պատկերացրեք՝ ապրում եք դուռ չունեցող տան մեջ, ու մի օր գալիս, տեսնում եք, որ տան սենյակներից մեկում անծանոթ մարդիկ են տեղավորվել: Եթե նրանց հարցնեք՝ ինչպե՞ս եկեք ու տնավորվեցիք, ապա կպատասխանեն՝ դե դուռ չկար, պահակ ու տիրություն անող չկար, անտեր էր, մենք էլ եկանք, տնավորվեցինք: Ու եթե ուժ չունես, ապա նրանք կմնան այնքան ժամանակ, քանի դեռ հարմար առիթի դեպքում մեկ այլ սենյակ էլ կզբաղեցնեն»: «Ժողովուրդ» օարթերթի դիտարկմանը՝ միայն դո՞ւռ, թե՞ դուռը հսկող էլ չկար, Վրթանեսյանն արձագանքեց. «Դուռ ասելով՝ ամբողջը նկատի ունեմ, այսինքն՝ պաշտպանություն չկար: Ընդ որում՝ դեռևս 2021-ի ապրիլից ակնհայտ էր, որ Ադրբեջանն ինչ-որ գործընթացների է պատրաստում, ու այդ մասին, վստահ եմ, զեկուցվել է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանը, բայց որևէ բան չի արվել»:Ավելին10:1619.02.22