Լրահոս
2022-02-18
-
ԱրցախՄեծ տերությունների աշխարհաքաղաքական խաղը մտնում է ռազմական փուլ. Արման ԱբովյանԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը գրում է. «Մեծ տերությունների աշխարհաքաղաքական խաղը մտնում է ռազմական փուլ։ Դոնեցկի և Լուգանսկի ղեկավարությունը հայտարարել է, որ սկսում է խաղաղ բնակչության շտապ տարհանումը դեպի Ռուսաստան։ Ակնհայտ է, որ սա ոչ միայն հումանիտար խնդիրների լուծում է ռուսների կողմից, այլ նաև շատ լուրջ ազդակ է առ այն, որ Ռուսաստանը հարկ եղած դեպքում չի հապաղելու ուղիղ ռազմական բախումից։ Իհարկե, ստեղծված իրավիճակը շատ հստակ «պառկում է» նոր աշխարհաքաղաքական սահմանների (պայմանական Արևմուտքի և Արևելքի միջև) ձևավորման ակտիվ գործընթացների տրամաբանության մեջ, սակայն հիշեցնեմ, որ այս գլոբալ գործընթացն անխուսափելի հարվածելու է նաև Հայաստանի և Արցախի կենսական, եթե կցանկանաք գոյաբանական շահերին: Ի՞նչ պետք է անի այս պարագայում իշխանությունը։ Նվազագույնը՝ այս իշխանությունը պետք է կասեցնի իր ապազգային և թրքահաճո քաղաքականությունը, այսինքն՝ «թարգի» թուրքերի և ադրբեջանցիների հետ հակահայկական «պաչպռոշտիների» գործընթացը և հասկանա միայն մի բան՝ կա՛մ մենք ակտիվ պատրաստվում ենք ամենաբացասական սցենարներին, կա՛մ ուղղակի կդադարենք լինել, այս խոսքի ուղիղ իմաստով»։Ավելին20:2018.02.22 -
ՀայաստանԻ՞նչ է գրված «Ստամբուլի փաստաթղթում». Փաշինյանի «կամայական թարգմանությունը»Հայաստանի երկրորդ նախագահի գրասենյակը հրապարակել է խոստացված՝ 1999 թվականի «Ստամբուլյան» փաստաթղթի որոշ հատվածներ: Ըստ որոնց՝ հետխորհրդային երկրներում չլուծված հակամարտությունները պետք է լուծվեն երկրների տարածքային ամբողջականության սկզբունքով, բացառությամբ մի երկրի՝ Ադրբեջանի: Երկրորդ նախագահը ապացույցներով է հերքել՝ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե 23 տարի առաջ Ստամբուլում ԵԱՀԿ երկրների ղեկավարների հավաքին Քոչարյանը ստորագրել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչող փաստաթուղթ:Ավելին20:1218.02.22 -
ԱրցախԱդրբեջանցիները կրակում են․ Արմեն ԱբալյանԱրցախի Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքը 2020թ․ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով դարձել է սահմանամերձ։ Գյուղի վարելահողերն ու այգիները ձգվում են շփման գծի երկայնքով։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է Բերդաշենի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Աբալյանը։ «Գյուղի դաշտային հատվածը՝ վարելահողերն ու այգիները, գրեթե ամբողջութայմբ դիտարկվում են ադրբեջանական դիրքից։ Իսկ 2,5 կմ խորությամբ, շուրջ 68 հա վարելահող չեն թույլատրում մշակենք։ Ռուս խաղաղապահներն ասել են՝ այդ հատվածը որպես անվտանգության գոտի է ծառայում, չենք կարող ձեր անվտանգությունն ապահովել»,-ասում է Աբալյանը։ Վերջինիս խոսքով՝ եթե անգամ մարդիկ վտանգավորությունը մի թողնելով՝ փորձեն մշակել, չեն կարող, քանի որ խստիվ արգելված է, որ գյուղատնտեսական տեխնիկա մտնի այդ հատվածը։ «Իրենց այգիներում մարդիկ մեկ-մեկ գնում, աշխատում են, չեն սպասում, որ խաղաղապահը գա։ Մինչև տեղեկացնում ենք, Ստեփանակերտից գալիս են, շատ ժամանակ ենք կորցնում։ Ներկայացուցչություն, որ գալիս էլ է, մի ուղղությամբ են հսկում, մաս-մաս մինչև անում ենք, հետ ենք ընկնում։ Առանց այդ էլ՝ աշխատանքները շատ են դանդաղել»,-նշում է համայնքի ղեկավարի պաշտոնակատարը։ Աբալյանն ասում է՝ գրեթե միշտ, երբ մարդիկ իրենց այգիները փորձում են մշակել՝ չսպասելով խաղաղապահներին, ադրբեջանական դիրքից սպառնում են ու ստիպում հետ գնալ։ «Գյուղի արոտավայրերը, բարեբախտաբար, գյուղի հակառակ կողմում են, մարդիկ գոնե անասուն պահելով կարողանում են որոշ չափով հոգալ իրենց հոգսերը»,-նկատում է Աբալյանը։ Անասնագողության դեպքեր Բերդաշենում ադրբեջանական ագրեսիայից անմիջապես հետո են եղել։ Դրանից հետո բնակիչներն աչալուրջ են՝ առանց հովվի հսկողության անասուններին արոտ չեն թողնում։ Բերդաշենում խնդիր է թե՛ խմելու, թե՛ ոռոգման ջուրը։ Խմելու ջուր գյուղացիները 4 օրը մեկ են ունենում՝ մի քանի ժամով։ Հիմա արտեզյան հոր են ուզում բացել, որպեսզի կանոնավոր ջուր ստանան բերդաշենցիները։ Իսկ ահա ոռոգման ջրի խնդիրն ավելի լուրջ է․ Բերդաշենի վարելահողերն ու այգիները Կարկառից եկող ջրով էին ոռոգվում։ Հիմա թշնամու հսկողության տակ անցած ջրատարով, ինչպես և մյուս բոլոր դեպքերում, ջրի ելքը փակ է։ Աբելյանը նշում է՝ դրա հետևանքով այգիները չորանում են։ Ոռոգման այլընտրանքային տարբերակ են մշակում հիմա։ Համայնքի ղեկավարի պաշտոնակատարը լիահույս է, որ կառուցվող ջրամբարն այդ հարցը մասամբ կլուծի։ Արմեն Աբելյանը շեշտում է՝ նախքան պատերազմը մեկ հա խաղողայգուց շուրջ 10 տոննա խաղող էին ստանում, իսկ ցորենի ու գարու ամբարները տարին բոլոր լիքն էին։Ավելին20:0718.02.22 -
ՀասարակականԱրցախի ձայնը լսելի դարձնելու համար քայլեր պիտի ձեռնարկի Հայաստանը. քաղաքագետԱյն, որ Արցախի Հանրապետության խորհրդարանական խմբակցությունները պետք է ԵԱՀԿ Մինսկի խմբին կոչ անեին անհապաղ քայլեր ձեռնարկել բանակցային գործընթացը վերսկսելու ուղղությամբ և Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքների մասին օրենք ընդունեին, հասկանալի է և բնական, սակայն միայն Արցախի խորհրդարանի այս քայլերը դիվանագիտական կամ աշխարհաքաղաքական գործընթացների վրա որևէ լուրջ ազդեցություն չեն կարող ունենալ. այստեղ ինտենսիվ քայլեր պետք է ձեռնարկի Հայաստանի Հանրապետությունը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Բենիամին Պողոսյանը։ Նրա խոսքով, տարածաշրջանային զարգացումներին հետևող միջազգային հանրությունը Արցախի ԱԺ-ի հայտարարությունները կդիտարկի ընդամենը որպես արցախահայության հոգու ճիչ՝ ընդդեմ անարդարությունների կամ հանուն պատմական արդարության վերականգնման։ «Եվ սա նորմալ է, որովհետև մարդիկ հասկանում են, որ պետությունը ծանր պարտություն է կրել, կորցրել տարածքների մեծ մասը, և ապագան անորոշ է։ Բայց միայն Արցախի ձայնը բացարձակ բավարար չէ։ Ես չեմ կարծում, որ Հարավային Կովկասում շահեր ունեցող պետությունների մայրաքաղաքներում ինտենսիվ կերպով ՄԽ-ին ուղղված կոչը կամ բռնազավթված տարածքների մասին հայտարարությունն են ուսումնասիրում։ Որպեսզի ստեղծված իրավիճակը հնարավոր լինի փոխել, և Արցախի ձայնը միջազգային հարթակներում լսելի դառնա, Հայաստանը պետք է ինտենսիվ քայլեր ձեռնարկի։ Հակառակ պարագայում Արցախից հնչող հայտարարութուններն իրավիճակի վրա ռեալ ազդեցություն ունենալ չեն կարող»,- ամփոփեց Բենիամին Պողոսյանը։Ավելին19:5518.02.22 -
ՀասարակականՀայաստանի դպրոցներում պարտադիր ադրբեջաներեն ու թուրքերե՞ն կանցնենYerkir.am-ը գրում է․ Հանրային քննարկման է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը», որի «հեղափոխական» շունչը տեղ-տեղ անգամ վախեցնում է։ Մասնավորապես կա կետ, որով թուրքերենն ու ադրբեջաներենը հնարավոր է դպրոցում դասավանդվող պարտադիր առարկա դառնան, ասենք, ռուսերենի ու անգլերենի փոխարեն։ Սա հավանական սցենարներից մեկն է, քանի որ ձևակերպումն այնքան անորոշ է, որ ըստ քաղաքական նպատակահարմարության ինչպես ուզենան, այնպես էլ կարող են անել։ Նախ՝ չի նշվում, թե դպրոցակա՞ն կրթական ծրագիր են մտցնելու այս լեզուները, թե՞ բուհական։ Եթե հաշվի առնենք, որ բուհական ծրագրում արդեն ներառված են, ուրեմն իբրև կրթության զարգացման նոր միտում հավանաբար խոսքը հենց դպրոց մտցնելու մասին է։ Ձևակեպումը հետևյալն է․ «կրթական չափորոշիչների և ծրագրերի բարելավում» բաժնում նշվում է՝ «հարևան երկրների լեզուների (պարսկերեն, թուրքերեն, վրացերեն, ադրբեջաներեն) դասավանդման ներդրում կրթական համակարգում»։ Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը Yerkir.am-ի հետ հարցազրույցում այս կետը անհաջող ձևակերպված որակեց, ինչպես նաև անընդունելի համարեց նշված լեզուները, ասենք, անգլերենի ու ռուսերենի փոխարեն ներդնելը։ «Ո՞նց կարող են այդ լեզուները փոխարինել ռուսերենին ու անգլերենին, եթե այդպիսի բան լինի, որը ես այս պահին չեմ կարող ենթադրել, դա միանշանակ անընդունելի է։ Դա չի կարող լինել հանրակրթական խնդիր, դա կարող է լինել նեղ մասնագիտական խնդիր։ Ասենք գուցե մեզ պետք լինի տարեկան 5-10 հոգի, որոնք սովորեն ադրբեջաներեն, թուրքերեն, վրացերեն կամ պարսկերեն, բայց ո՛չ դպրոցներում համատարած»,-ասաց կրթության փորձագետը։ Սա մտահոգիչ է նաև այն առումով, որ դասացուցակներն այս պահին էլ դպրոցներում շատ ծանրաբեռնված են, նշեց նա, առավելագույնը կարող են որոշակի դպրոցներում, եթե այդ լեզուներից որևէ մեկի ինչ-որ մասնագետ գտնեն, արտադասարանական խմբակի ձևով ուսուցանել կամ արտադպրոցական հաստատությունում լեզվի խմբակի ձևով։ Համատարած ուսուցում, նրա համոզմամբ, չի կարող լինել, նույնիսկ եթե շատ էլ ուզենան՝ չեն կարող անել, որովհետև ո՞րտեղից են գտնելու այդքան ուսուցիչ։ Սերոբ Խաչատրյանը, հավանաբար, թերագնահատում է կրթության մեր պատասխանատուներին, քանի որ նրանք, եթե ուզենան, Թուրքիայից ու Ադրբեջանից էլ կարող են մասնագետներ բերել իրենց «բարեկամ» երկրների լեզուները Հայաստանում զանգվածաբար ներդնելու համար։ Կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման ծրագրում «Կրթության համակարգի արդյունավետությունը» բաժնում այսպիսի ձևակերպում կա․ «Թե՛ տնօրենների նշանակման, թե՛ նրանց պաշտոնավարման ժամանակահատվածը ուղեկցվել է կոռուպցիոն երևույթներով և քաղաքականացվածության բացահայտ բարձր մակարդակով: Հովանավորչությունը սովորական երևույթ է եղել ինչպես տնօրենների ընտրության, այնպես էլ՝ ուսուցիչների և դաստիարակների աշխատանքի ընդունման հարցերում»։ Նախկինների ստվերների հետ կռիվ տալու, պիտակավորման ու վհուկների որսի այս դրսևորումը կրթության զարգացման ծրագրում ավելորդ և անընդունելի է։ «Այս մակարդակի փաստաթղթում գուցե այդ մասին չնշվեր, ավելի ընդհանրական նշվեր, որովհետև սա այդ փաստաթուղթը չէ, կարելի էր ավելի մասնագիտական լեզվով նշել, ասենք, «ընտրության համակարգերը չեն արդարացնում իրենց», որովհետև երբ գրում են «կոռուպցիա», «հովանավորչություն», մեկը կարող է ասել՝ դե ապացույցներ ներկայացրեք»,-ասաց Սերոբ Խաչատրյանը։ Այս փաստաթղթում նաև նշվում է, իբրև թե տարրական դասարանի աշակերտները կարդալ չգիտեն, կարդացածն էլ չեն հասկանում՝ կարծես կրկնելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ «երկրի կրտսեր դպրոցը ավարտած աշակերտների 35 տոկոսը կարդալ չգիտի»․ տպավորություն է, որ միտում կա Հայաստանը թույլ ու անպաշտպան լինելու հետ միասին նաև անկիրթ ներկայացնել՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Ուսումնասիրելով կրթության զարգացման ծրագիրը՝ Սերոբ Խաչատրյանի համար նորից անհասկանալի է մնացել, թե մենք որ պետության համար ենք կրթական համակարգ ձևավորում։ «Որպեսզի կրթության զարգացման այս ծրագիրն իմաստ ունենա, պետք է հասկանանք՝ մեր հասարակությունն ինչպիսին պետք է լինի, որ տեսնենք՝ կրթությունը համապատասխանո՞ւմ է դրան, թե՞ չէ։ Հիմա քանի որ այդ հասարակական տեսլականը չկա՝ կրթության ծրագիրը ստացվում է մոտավորապես այսպիսի մի բան՝ ինչ-որ բրենդային բաներ են վերցնում՝ ներառականություն, կրթության արդյունավետություն և դրանց վրա կառուցում»,-ասաց կրթության փորձագետը։ Միակ դրականը այս համատեքստում Սերոբ Խաչատրյանը համարում է ռազմական կրթության դերի կարևորումը, որը Հայաստանի համար առաջնային խնդիր է, բայց եթե ծրագրում «Հայաստան» բառը ոչ մի տեղ չօգտագործվի, աշխարհի 100 երկրի սա կարող է համապատասխանել, կոնկրետ Հայաստանին վերաբերող ոչ մի առանձնահատկություն չկա։ Կրթության փորձագետը ծրագիրը նաև չհիմնավորված հավակնոտ է համարում․ օրինակ, նշված է, որ Հայաստանի առնվազն 4 բուհ ընդգրկված կլինի միջազգային վարկանշային աղյուսակների լավագույն 500-ի մեջ։ Այսպիսի արդյունքի, նրա համոզմամբ, մենք դժվար թե կարողանանք հասնել, բայց եթե անգամ կա նպատակ թեկուզ ոչ 4-ը, գոնե 2-ը հասցնելու, ապա սա իրականացնելու համար վաղուց պետք է սկսեինք այդ ուղղությամբ աշխատել։Ավելին19:4418.02.22 -
Միջազգային«Զելենսկին պատրաստվում է հարձակվել». Դոնբասում խաղաղ բնակչությանը տարհանում են«Դոնբասի խաղաղ բնակչությանն այս րոպեներին տարհանում են»,- հայտարարել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը: Նրա խոսքով՝ առաջիկա ժամերին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրատվում է հրաման արձակել՝ Դոնբասի վրա հարձակման համար:Ավելին19:4318.02.22 -
ՀասարակականՇրջակա միջավայրի նախարարությունը ահազանգ է ստացելՇրջակա միջավայրի նախարարությունն օրերս ահազանգ է ստացել, որտեղ կից տեսանյութերով ներկայացված են Լոռու մարզի Սպիտակ համայնքին հարակից տարածքի աղտոտման և աղբահանության ոչ ճիշտ կազմակերպման դեպքեր։ Վերոնշյալ հարցի կարգավորման նպատակով նախարարի՝ ոլորտն համակարգող տեղակալի հանձնարարությամբ Շրջակա միջավայրի նախարարության կողմից համապատասխան գրություններ կուղարկվեն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ աջակցություն խնդրելու՝ մարզպետարանների միջոցով հանձնարարելու տեղական ինքնակառավարման մարմիններին, առաջնորդվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 51-րդ հոդվածի և 42-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի դրույթներով, ձեռնարկել միջոցներ իրենց համայնքներում բնության հատուկ պահպանվող տարածքներին, բնության հուշարձաններին, պատմամշակութային կոթողներին, ինչպես նաև զբոսաշրջության նպատակով բնակչության կողմից սիրված և առավել օգտագործվող բնական լանդշաֆտներին հարակից տարածքների ու շրջակա միջավայրի արդյունավետ պահպանության իրականացնելու նպատակով, ինչպես նաև հիշյալ տարածքներում աղբահանության գործընթացը պատշաճ մակարդակով իրականացնելու համար։ «Եվս մեկ անգամ կոչ ենք անում ու հորդորում մեր քաղաքացիներին՝ ավելի հոգատար և սրտացավ լինել շրջակա միջավայրի հանդեպ՝ մասնավորապես կարևորելով դրա մաքրության և անխաթարության պահպանումը»,-հայտնում են նախարարությունից:Ավելին19:4218.02.22 -
ՄիջազգայինԱՄՆ-ն ու դաշնակիցները պատրաստ են Ռուսաստանի ցանկացած քայլին․ ՊենտագոնԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ Միացյալ նահանգներն ու նրա դաշնակիցները պատրաստ են Ռուսաստանի ցանկացած քայլի՝ Ուկրաինայի հարցում, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն։ «ԱՄՆ-ն, իր դաշնակիցների ու գործընկերների հետ, ներառյալ՝ Լեհաստանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ճգնաժամից խուսափելու և «դեպի ավելի ամուր անվտանգություն» շարժվելու ուղի են առաջարկել։ Ինչ ուղի էլ նա ընտրի, ԱՄՆ-ն, իր դաշնակիցների ու գործընկերների հետ, պատրաստ է դրան»,- մասնավորապես, ասել է Պենտագոնի ղեկավարը Վարշավայում՝ ճեպազրույցի ժամանակ։ «Զավեշտալի է, որ այն, ինչը Պուտինը չէր ցանկանում, որ տեղի ունենա, իսկ դա ՆԱՏՕ-ի ամրապնդումն է իր թևում, հենց դա էլ կտեսնի»,- ամփոփել է Լլոյդ Օսթինը։Ավելին19:4018.02.22 -
ՀասարակականՍյունիքի նախկին փոխմարզպետը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում կփոխարինի ԱվինյանինՍյունիքի մարզպետի նախկին տեղակալ Նարեկ Բաբայանը նշանակվել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության խորհրդի անդամ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ԶՊՄԿ-ից։ Նշենք, որ դադարեցվել են Տիգրան Ավինյանի լիազորությունները որպես ԶՊՄԿ խորհրդի անդամ, և ԶՊՄԿ–ի խորհրդի անդամ է նշանակվել Նարեկ Բաբայանը։ Հավելենք միայն, որ Տիգրան Ավինյանը խորհրդի անդամ էր նշանակվել 2022 թ․–ի հունվարին։ Ի դեպ, մամուլում լուրեր են շրջանառվում, որ առաջիկայում Ավինյանը պետք է Երևանի փոխքաղաքապետ նշանակվի, ինչի համար էլ նման փոփոխություններ են արվել։Ավելին19:3018.02.22 -
ՍպորտՀայ բռնցքամարտիկները 2 ոսկե և 2 բրոնզե մեդալ են նվաճել Բելառուսի միջազգային մրցաշարումՀայ բռնցքամարտիկները երկու ոսկե և երկու բրոնզե մեդալ են նվաճել Բելառուսում կայացած Անատոլի Կոլչինայի անվան Ա կարգի միջազգային մրցաշարիում: Հայ մարզիկներից պատվո հարթակի ամենավերին աստիճանին են կանգնել 51 կգ քաշային Հենրիկ Սահակյանն ու 67 կգ քաշային Արարատ Հարությունյանը: Եզրափակչում մեր երկու բռնցքամարտիկներն էլ հաղթել են Ռուսաստանի ներկայացուցիչներին: 63.5 կգ քաշային Արթուր Շահպազյանն ու 54 կգ քաշային Մհեր Դավթյանը նվաճել են բրոնզե մեդալ: Մարզիչներ Արթուր Ուլիխանյանի և Արթուր Մովսիսյանի գլխավորությամբ մրցավայր մեկնած հայ բռնցքամարտիկները թիմային հաշվարկում գրավել են երկրորդ տեղը:Ավելին19:1218.02.22 -
ՀասարակականԼևոն Քոչարյանը մարզասրահից լուսանկար է հրապարակելՀայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, լուսանկար է հրապարակել մարզասրահից։ Ի դեպ Լևոնը շատ հաճախ մարզումների տեսանյութերով է կիսվում իր օգտատերերի հետ։Ավելին19:0418.02.22 -
ՀայաստանՍիսիանի համայնքապետարանը հայցում է բնակիչների ներողամտությունը՝ տրանսպորտային ծառայություն չմատուցելու կապակցությամբՍիսիանի համայնքապետարանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացրել է կանոնավոր ուղևորափոխադրումներ չիրականացնելու պատճառների մասին ու ներողություն է խնդրել բնակիչներից՝ պատճառված անհարմարության համար։ Հայտարարությունում նշված է․ «Սիսիանի համայնքի հարգելի բնակիչներ, համայնքապետարանը հայցում է ձեր ներողամտությունը՝ համայնքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտի ծառայությունը չմատուցելու կապակցությամբ: Տեղեկացնում ենք, որ ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերը լրացել են. այդ իսկ կապակցությամբ 2020 թվականի հունվարի 21-ին, ինչպես նաև 2020 թվականի հունիսի 26-ին համայնքապետարանի կողմից հայտարարվել են մրցույթներ, որոնք, սակայն, չեն կայացել՝ հայտեր չներկայացնելու պատճառով: Սիսիանի համայնքապետարանի կողմից տարվում են ակտիվ աշխատանքներ թվով 11՝ Սիսիանի-Ույծ, Սիսիան-Բռնակոթ, Սիսիան-Շաքի, Սիսիան-Իշխանասար-Օդանավակայան, Սիսիան-Աղիտու-Նորավան-Վաղատին-Որոտնավան, Սիսիան-Լծեն-Դարբաս-Գետաթաղ-Լոր-Շենաթաղ, Սիսիան-Տոլորս-Բնունիս-Ախլաթյան, Սիսիան-Տորունիք-Դաստակերտ-Նժդեհ-Ցղունի, Սիսիան-Անգեղակոթ-Շաղաթ, Սիսիան-Բալաք-Մուծք, Սիսիան-Աշոտավան-Հացավան-Սալվարդ-Թասիկ-Արևիս երթուղիներով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթ հայտարարելու ուղղությամբ: Վստահեցնում ենք, որ համայնքապետարանը բոլոր հնարավոր և անհնարին միջոցները կիրականացնի՝ բնակիչների սոցիալական պայմանները բարելավելու և բարեկեցիկ դարձնելու համար»:Ավելին19:0018.02.22 -
ԱրցախԱրցախի փրկարար ծառայության հիմնադիր և առաջին ղեկավար Ասլան Գրիգորյանը պարգևատրվել էԱրցախի Հանրապետության ՆԳ նախարար Կարեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է փրկարար ծառայության հիմնադիր և առաջին ղեկավար Ասլան Գրիգորիի Գրիգորյանին: Նախարարը բարձր է գնահատել Ասլան Գրիգորյանի կողմից Արցախում փրկարար ծառայության ստեղծման, զարգացման ու կայացման գործում ներդրած նշանակալի ավանդը և հոբելյանական օրվա կապակցությամբ վաստակավոր փրկարարին արժանացրել է պարգևի՝ մաղթելով քաջառողջ կյանքի երկար տարիներ:Ավելին18:5518.02.22 -
ՄիջազգայինՄոնղոլիայի նախարարը մամուլի ասուլիսի ժամանակ անսպասելիորեն հրկիզել է իրենՄոնղոլիայի հասարակական աշխատանքների նախարարը խոստացել է 100 հազար էժան տուն կառուցել, իսկ անհաջողության դեպքում հրկիզել իրեն։ Տարեվերջին նա կառուցել է 70 000 միավոր։ Նա մամուլի ասուլիս է հրավիրել, որի ժամանակ անսպասելիորեն հրկիզել է իրեն:Ավելին18:4518.02.22 -
ՀասարակականԻնչո՞ւ Փաշինյանի կալավանցի խորհրդականը չի վերադառնում ՍյունիքիցՎարչապետ Նիկոլ Փաշինյանի կալավանցի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը կշարունակի մնալ Սյունիքում: Հիշեցնենք, որ դեռևս նախորդ տարվա սկզբին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել էր «Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների իրագործման հետևանքով ՀՀ Սյունիքի մարզում առկա և հնարավոր խնդիրների բացահայտման և օպերատիվ արձագանքման ուղղությամբ տարվող աշխատանքները համակարգելու նպատակով» միջգերատեսչական աշխատանքային խումբը: Հենց այս աշխատանքները կազմակերպելու առաքելությամբ էր Ռոբերտ Ղուկասյանը գործուղվել Սյունիքի մարզ։ Նկատենք՝ վարչապետի այդ որոշման մեջ նշված էր՝ Ռոբերտ Ղուկասյանը Սյունիքում մնալու է 2021 թ. հունվարի 21-ից մինչև փետրվարի 15-ը, բայց, ինչպես ասում են, եռակողմ հայտարարության հետևանքների մասին կառավարության հաշվարկները խիստ լավատեսական էին. վարչապետի խորհրդականի սյունիքյան առաքելությունը նորից հետաձգվեց, այս անգամ՝ 2022 թվականի փետրվարի 16-ից մինչև ապրիլի 16: 168.am-ի հետ զրույցում Ռոբերտ Ղուկասյանն անդրադառնալով իր երկարաձգվող գործուղմանը՝ նշեց, որ միջգերատեսչական խմբի մի շարք ծրագրեր դեռևս պետք է շարունակվեն, ինչի համար պետք են ինտենսիվ աշխատանքներ: «Նախորդ տարվա ընթացքում հիմնական շեշտադրումներն ավելի շատ անվտանգային միջավայրին էին ուղղված, այժմ ավելի շատ սոցիալ-տնտեսական զարգացման վրա կգնանք՝ միևնույն ժամանակ շարունակելով անվտանգային միջավայրի ապահովմանն ուղղված ծրագրերը: Շուտով կանենք հերթական նիստն այստեղ, ու վստահ եմ, որ նորից շուրջ 100 ծրագիր կհաստատվի, եթե ոչ ավել, որովհետև կուտակվել են խնդիրներ: Այս պահին շուրջ 70 ընթացիկ ծրագրեր կան: Իմ գործուղումը զուտ պայմանավորված է նրանով, որ անցյալ տարվա կիսատ թողածը շարունակեմ»,- մանրամասնեց վարչապետի խորհրդականը: Հարցին՝ արդյոք Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից պարբերաբար բարձրաձայնվող խնդիրները, այդ թվում՝ մարդատար մեքենաների համար անանցանելի այլընտրանքային ճանապարհների հարցը, ինչի պատճառով բնակիչները բախվում էին ամենատարբեր իրավունքների խախտումների, իրենց լուծումները ստացե՞լ են, Ռոբերտ Ղուկասյանը պատասխանեց. «Ինտենսիվ շինարարության մեջ են ճանապարհները, նաև, օրինակ, Որոտանի դպրոցին աշխատանքային խմբով նոր միկրոավտոբուս ենք տվել, նախատեսում ենք Խոզնավարի դպրոցին նույն տրանսպորտային միջոցից տրամադրել, որպեսզի ուսուցչական կազմը կարողանա տեղափոխվել, և էլի դպրոցների կան: Որոտանում շուտով կգործի հացի արտադրամասը, որպեսզի իրենք տեղում կարողանան հաց թխել. մենք մինչ այս պահն ամենօրյա գրաֆիկով ապահովում էինք երեք գյուղերի՝ Բարձրավան, Որոտան, Շուռնուխ, բնակիչների հացը: Տարբեր խնդիրներ կան, որ փորձում ենք լուծել. բնականաբար, բոլորս էլ գիտենք՝ խնդիրները բազմաթիվ են, բայց առաջնահերթ կարգով, ինչքան հնարավոր է, սեղմ ժամկետներում լուծում ենք»: Իսկ թե ինչպես են լուծում այն բնակիչների խնդիրները, որոնց արոտավայրերը, հողերը մնացել են թշնամու վերահսկողության տակ կամ ուղիղ դիտակետում՝ մեր հարցին ի պատախան էլ՝ Ռոբերտ Ղուկասյանը տեղեկացրեց, որ որոշ հատվածներում պատրաստվում են մասշտաբային անցում կատարել դեպի ինտենսիվ գյուղատնտեսություն: «Կոնկրետ Ճակատենի թևում նոր ծրագրեր են լինելու գյուղացիական տնտեսությունների աջակցման. հանդիպել եմ տարբեր միջազգային կազմակերպությունների հետ, և կառավարության հետ համատեղ ծրագրեր կարվեն այդտեղ, որպեսզի մեկնարկեն ինտենսիվ գյուղատնտեսության զարգացման ծրագրեր, այսինքն՝ ոչ թե մեծ տարածությունների վրա մշակվեն, այլ, բնականաբար, իրենց հողատարածքները փոքրանում են, և այդտեղ արդյունավետությունը պետք է մեծանա: Այսինքն՝ պետք է մասշտաբային անցում կատարենք դեպի բարձրարժեք մշակաբույսեր: Բայց առաջնահերթը ոռոգման համակարգի խնդիրների լուծումն է»,- եզրափակեց Ռոբերտ Ղուկասյանը:Ավելին18:4318.02.22 -
ՀասարակականԴատավորը ձգել է վարույթը՝ ադրբեջանական զնդաններում տանջված մարդուն 27 օր զրկելով կալանքի վերանայման իրավունքից․ ՄելիքյանԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր մեր վստահորդ, ադրբեջանական գերությունից վերադադառնալուց հետո դեկտեմբերի 30-ին կալանավորված Արման Խաչատրյանի գործով վերաքննիչ դատարանի նիստն էր։ Նախագահող դատավոր՝ Տիգրան Սիմոնյան։ Կալանավորվելուց 50 օր հետո։ Բողոքը բերելուց 45 օր հետո։ Բողոքը վարույթ ընդունելուց 27 օր հետո։ Եվ ահա, դատավորը մտավ դահլիճ և անմիջապես հայտնեց ինքնաբացարկ՝ իմ նկատմամբ «խիստ բացասական, անբարյացկամ վերաբերմունք ունենալու» հիմքով։ Իմ մի գրառման պատճառով, որում շատ կոռեկտ ձևով (մի կերպ եմ ինձ զսպել) կարծիքս եմ հայտնել լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանին կալանավորելու իր որոշման մասին (գրառումս կցում եմ):Ավելին18:3918.02.22 -
ՄիջազգայինՌուսաստանը օկուպացրել է Ղրիմը. Թուրքիայի պաշտպանության նախարարԹուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Բրյուսելում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում լրագրողների հետ զրույցում պատասխանել է Ուկրաինայի, Վրաստանի և Ղրիմի հետ կապված հարցերին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber-ը: Նա մասնավորապես նորից կրկնել է թուրքական թեզերը Ղրիմի վերաբերյալ, առ այն, որ Անկարան Ղրիմի կցումը Ռուսաստանին համարում է «օկուպացիա»: Թուրք պաշտոնյան նաև խոսել է Վրաստանի տարածքային ամբողջականության մասին՝ նշելով, որ Անկարան չի հրաժարվի իր սկզբունքներից: Անդրադառնալով Ուկրաինայի և Ռուսաստանի միջև լարվածությանը՝ Աքարը պնդել է, որ Անկարան «ամեն ինչ անում է, որ լարվածությունը նվազեցվի, և կողմնակից է երկխոսության»:Ավելին18:3818.02.22 -
ՀայաստանՔաղաքական խորհրդակցություններ են անցկացվել Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարությունների միջևՔաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարությունների միջև Փետրվարի 18-ին հեռավար ձևաչափով կայացավ Հայաստանի և Հնդկաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների 9-րդ նիստը։ Հայկական կողմից նիստը ղեկավարում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, հնդկական կողմից՝ Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության Արևմտյան ուղղության քարտուղար (Secretary West) Ռինաթ Սանդհուն։ Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ բարձրաստիճան շփումների ընթացքն ու օրակարգը, Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման հարցերը, ինչպես նաև՝ երկու երկրների ԱԳ նախարարների միջև 2021թ․ հոկտեմբերին կայացած հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ քայլերը քաղաքական, առևտրատնտեսական, կրթության և մշակույթի, պաշտպանական, հաղորդակցությունների և զարգացման գործընկերության ոլորտներում: Երկուստեք անդրադարձ կատարվեց միջազգային տարբեր հարթակներում սերտ համագործակցությանը և դրա հետագա խորացմանը։ Կողմերը մտքեր փոխանակեցին նաև մի շարք միջազգային, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրների շուրջ։Ավելին18:2818.02.22