Լրահոս

2022-02-17
  • Img default alt hy
    Հասարակական
    Ես սիրում եմ քեզ, Լևո՛ն․ Արոնյանի սիրելին ռոմանտիկ լուսանկար է հրապարակել
    Շախմատիստ Լևոն Արոնյանի սիրելին՝ Անիա Այվազյանը, ռոմանտիկ լուսանկար է հրապարակել Արոնյանի հետ՝ գրելով․ «Մենք ժամանակ չունեինք Վալենտինի օրը լուսանկար հրապարակելու, քանի որ մենք մրցաշարում էինք խաղում։ Սակայն մենք միշտ ժամանակ ունենք սիրելու և սիրված լինելու։ Այսօր Լևոնը հաղթեց մրցաշարում՝ զբաղեցնելով երկրորդ տեղը։ Ես սիրում եմ քեզ, Լևոն, և ես շատ հպարտ եմ քեզնով։ Ես միշտ շնորհակալ եմ Աստծուն՝ քեզ ունենալու համար»։
    21:58
    17.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախցիները մի քանի ժամ փակել էին ադրբեջանցիների շարասյան ճանապարհը․ մանրամասներ
    Մարտակերտի Մազավուզ գյուղի մոտ Արցախի բնակիչներն այսօր մի քանի ժամ շարունակ փակ են պահել Քարվաճառ տանող ճանապարհը, ինչի հետևանքով ադրբեջանական ռազմական շարասյունը ստիպված է եղել հետ գնալ եկած ճանապարհով։ Այս մասին «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում ասել է Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։ «Ադրբեջանցիները ավտոմատներ են թափահարում ու գոռգոռում։ Այդպես են պահում իրենց, քաղաքակրթությունից հեռու են․․․ Բնականաբար, մարդկանց համբերության բաժակը լցվում է։ Հատկապես, երբ քաղաքացիները տեսնում են, որ իշխանությունները ոչինչ չեն անում, իրենք են սկսում հակադրվել»,- ասել է պատգամավորը։ Ըստ Հակոբյանի՝ վերջին կաթիլը արցախցիների համար եղել է այն, որ փետրվարի 15-ին ադրբեջանցիների կրակոցից Մազավուզ գյուղի մոտակա դիրքում վիրավորվել է ժամկետային զինծառայող Խաչատուր Խաչատրյանը։ «Քաղաքացիները իրենց քայլով փորձում են ստիպել ադրբեջանցիներին պահպանել եռակողմ հայտարարությունների կետերը, գոնե հարգեն իրենց նախագահի ստորագրությունը»,- ասել է պատգամավորը։
    21:57
    17.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Տղամարդն ընկել է 23 մետր բարձրությունից և չի տուժել
    ԱՄՆ-ում տղամարդն ութերորդ հարկի բարձրությունից ընկել է սառույցի վրա եւ հրաժարվել բժիշկների օգնությունից։ Այս մասին հայտնում է New York Post-ը։ Միջադեպը տեղի է ունեցել Կալիֆոռնիայի Փալմ Սփրինգսի մոտակայքում։ Տեղի բնակիչը, ում անունը չի նշվում, գտնվում էր Palm Springs Aerial Tramway ճոպանուղու վերին կայարանում։ Ինչ-որ պահի նա վայր է ընկել հարթակի եզրից, թռել գրեթե 23 մետր ցած և հայտնվել սառույցի վրա։ Փրկարար ծառայության ուղղաթիռը չի կարողացել վայրէջք կատարել մոտակայքում, ուստի հրշեջները ստիպված են եղել տուժածին բարձրացնել հատուկ պատգարակով։ Երբ փրկարարները հասել են տղամարդուն, պարզվել է, որ նա լուրջ վնասվածքներ չի ստացել և հոսպիտալացում չի պահանջվում։ Նշվում է, որ միջադեպին ականատես է եղել ճոպանուղու կայարանի հարեւանությամբ գտնվող ռեստորանի աշխատակիցը։
    21:53
    17.02.22
    Ավելին
  • Հայաստան
    Փողոցում պայքարը պետք է լինի իշխանությանը հեռացնելու մասին. Ռոբերտ Քոչարյան
    Հայաստանում վստահության, ինքնության, կառավարման ու բազմաթիվ այլ ճգնաժամեր կան, որոնք հանգեցնելու են քաղաքական ճգնաժամի: Այսօր ներքաղաքական իրավիճակը այդպես է գնահատել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Ըստ նրա, մեր երկրում իշխանափոխությունը անհրաժեշտություն է: Երկրորդ նախագահի կարծիքով նպատակը պետք է լինի ոչ թե իշխանությունը իրեն կամ որևէ մեկին հանձնելը, այլ՝ կոնկրետ մեկին իշխանությունից հեռացնելը:
    21:49
    17.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    469 մլն 741.000 դրամ՝ Աննա Հակոբյանի զարմուհու ղեկավարած ՊՈԱԿ-ին՝ կառավարական դաչաների սպասարկման համար
    Թավշյա իրադարձություններից հետո «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի անունը մեկ անգամ չէ, որ հիշել են լրատվամիջոցները. նախ ՊՎԾ-ն էր խախտումներ արձանագրել ՊՈԱԿ-ի 2019 թվականի աշխատանքներում, ապա հայտնի էր դարձել, որ Կառավարական առանձնատների վերանորոգման ընթացքում հարյուրավոր միլիոնների հասնող չարաշահումների վերաբերյալ գործը կարճվել է.
    21:44
    17.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Սյունիքի մարզում դադարեցվել է Գորիսի և 5 գյուղերի գազամատակարարումը
    «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ Վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով փետրվարի 17-ի ժամը 20:00-ից մինչև փետրվարի 18-ի ժամը 18:00-ը դադարեցվել է Սյունիքի մարզի Գորիս քաղաքի, Շինուհայր, Խոտ, Քարահունջ, Ակներ, Վերիշեն գյուղերի գազասպառողների գազամատակարարումը:
    21:41
    17.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ոստիկանության պետն ընդունել է Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպանին
    Փետրվարի 17-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին։ Վահե Ղազարյանը, ողջունելով հյուրին, շնորհավորեց Լիտվայի ազգային տոնի կապակցությամբ։ Նա բարձր գնահատեց ՀՀ ոստիկանության և Լիտվայի դեսպանատան միջև ձևավորված համագործակցությունը։ Վահե Ղազարյանը, կարևորելով Լիտվայի ոստիկանության պետի նախատեսված այցը Հայաստան, հույս հայտնեց, որ այն ավելի կխթանի երկու երկրների իրավապահ կառույցների փոխգործակցությունը։ Ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանն իր հերթին համագործակցությունն ամրապնդելու պատրաստակամություն հայտնեց։ Դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, անդրադարձավ Լիտվայի դեսպանության ծրագրերին, որոնք ընդգրկում են մի շարք ուղղություններ։ Նա նաև կարևորելով երկու երկրների իրավապահ կառույցների կապը՝ մատնանշեց արդյունավետ համագործակցության մի քանի օրինակ։ Ոստիկանության շտաբի պետ Արմեն Մկրտչյանը ներկայացրեց Հայաստանի ոստիկանությունում ընթացող բարեփոխումները։ Հիմնականում խոսվեց պարեկային ծառայության և օպերատիվ կառավարման կենտրոնի գործարկման մասին։ Կողմերը քննարկեցին համագործակցության նոր ուղղություններին առնչվող ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս։
    21:40
    17.02.22
    Ավելին
  • Արցախ
    «Պերեգավորներն ընթանում են». ո՞ւմ տարածքում է Խրամորթցու խաղողի այգին
    Այսօր ադրբեջանական ռազմական տեխինկա տեղափոխող շարասյունը չի հասել Քարվաճառ: Մարտակերտում արցախցիները փակել են՝ մեքենաների ճանապարհը: Ադրբեջանցիները ստիպված հետ են դարձել՝ Մատաղիս: Արցախցիներն այդպես պատասխանել են Խրամորթում թշնամու երեկվա սադրանքներին ու ահաբեկումներին:
    21:39
    17.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Դատական անկախությանը միջամտելու ցանկացած փորձ անարձագանք չի մնալու. դատավոր Նախշքարյան
    Դատական իշխանությունների շուրջ տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ NEWS.am-ը զրուցել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի հետ։ -Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն «Ազատության» հետ զրույցում ասել է, թե կոպիտ հաշվարկով Հայաստանում 40 կոռումպացված դատավոր կա։ Այսպիսի բովանդակության հայտարարություններ գործադիրի կողմից պարբերաբար են հնչեցվում, արդյո՞ք սրանով դատավորներին չեն զրպարտում։ Պետք է նշեմ, որ սույն թվականի փետրվարի 11-ին factor.amլրատվամիջոցին տրված հարցազրույցումեւփետրվարի 14-ին «Ազատություն» ռադիոկայանի միջոցով հեռարձակվածֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում Արդարադատությաննախարարը չափազանց անկեղծ է գտնվել եւիրերը ներկայացրել է այնպես, ինչպես ինքն է տեսնում՝ առանց մտահոգվելու, որ որպես հանրային ծառայող պետք է դրսեւորի քաղաքական չեզոքություն եւ իր գործունեությունը չպետք էկասկածի տակ դնի իր անկողմնակալությունը, թեեւ պարտավոր էր պահպանել այդ սկզբունքները «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի համաձայն։Նրա ներկայացրած գաղափարների առնչությամբ ինձ մոտ մի շարք հարցեր են առաջանում: Օրինակ, արդյո՞ք իր կողմից հնչեցրած 40, իսկ վերջին հարցազրույցի համաձայն` 39, դատավորների մեջ ընդգրկված եմ նաեւ ես, հաշվի առնելով,որ իմ նկատմամբ իր կողմից հարուցվել է թվով երեք կարգապահական վարույթ, արդյո՞ք այն պահին նա` որպես ՄԻՊ գործելիս, երբներկայացրել է այս թիվը, ես եղել եմ պաշտոնավարող դատավոր, արդյո՞ք ես հանդիսանում եմ իր կողմից մատնանշած «կաստայի» կամ եթե կուզեք՝ «բանդայի» անդամ, ադյո՞ք իր հարցազրույցներում դատավորներին «հանցագործ» պիտակավորելիս նա նկատի է ունեցել նաեւ ինձ։ Այս բոլոր հարցերը, վստահ եմ, առաջանում են ոչ միայն ինձ մոտ եւ ակնկալում են պատասխաններ, որոնց, ինչպես հասկացա, նախարարը պատրաստ չէ պատասխանել։ Եթե նախարարըպատրաստ չէ անուն առ անուն թվել այն բոլոր դատավորների անունները, որոնց նման ցածրորակ պիտակավորում է տալիս, ապա պետք է բարի լինիեւ իր հանրային խոսքում գտնվի կոռեկտ, զուսպ, հանրային պաշտոնատար անձին վայել վարքագիծ դրսեւորելեւ դադարեցնել հեղինակազրկել դատական իշխանությունը, առավել եւս, որ այն պարտավոր է անել «ՀՀ դատական օրենսգիրք»Սահմանադրական օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ հոդվածների դրույթների համաձայն։ Անդրադառնալով ավելի առարկայական Ձեր հարցին` հայտնեմ, որ պաշտոնավարող Արդարադատության նախարարի բոլոր գործողություններըփորձ է կատարվում մատուցել հասարակությանը հակակոռուպցիոն պայքարի շղարշի տակ, բայց իմանձական ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Արդարադատության նախարարի կողմից առնվազն 2021 թվականի ընթացքում բերված 18 կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդություններիցեւ ոչ մեկը չի բերվել կոռուպցիայի մեջ մեղադրելու, կոռուպցիոն սխեմաների բացահայտման կամ այլ որեւէհիմքով, որըկառնչվեր նախարարի կողմից հռչակած «Կոռուպցիայի դեմ պայքարին»։ Վերը հիշատակված երկու հանրային ելույթներում նախարարը փորձ է կատարում պախարակել փաստաբանական համայնքին, որոնց բաժանում է «փոխ տանող բերողների»եւ«լավերի», Բարձրագույն դատական խորհրդի գիտնական եւ դատավոր անդամներին, բաժանելով «լավերի»եւ«վատերի», դատավորներին փորձում է բաժանել նույնպես «լավերի»եւ«վատերի»։ Ընդ որում, իր պատկերացմամբ «լավ»-ն ու «վատ»-ը պետք է որոշի ինքը՝ Արդարադատության նախարարը։ Իրեն թույլ է տվել նսեմացնել այն դատավորներին, որոնք,օրինակ, քննադատել են իր կողմից նախաձեռնված օրենքի նախագիծը, առանց անունները նշելու «կաստա» է անվանել դատավորների, որոնք ներկայացրել են առարկություններ նրա կողմից Բարձրագույն դատական խորհրդում հարուցված միջնորդության դեմ եւ այլն։ Նաեւ, վերջինհարցազրույցում հայտնել է, որ դատական իշխանությունում կան «գրպանային դատավորներ», դարձյալ անունները չնշելով։ Այսինքն, Արդարադատության նախարարն իր առաքելությունը տեսնում է դատական իշխանությունը հեղինակազրկելու մեջ` ամենօրյա կտրվածքով նրանց հասցեինեւ ողջ դատական իշխանության հանդեպ նսեմացնող ու նվաստացնող արտահայտություններ կատարելով։ Հավանաբար, պարոն նախարարը չի պատկերացնում պաշտոնատար անձի համար այլ գործելաոճ, քան ինչ-որ իմաստով «գրպանային» դառնալ։ Արդարադատության նախարարի նման վարքագիծը ոչ միայն վայել չէ բարձրաստիճան պաշտոնյային, այլ նաեւ իր մեջ պարունակում են վտանգներ` ուղղված Հայաստանի Հանրապետության դատական իշխանության անկախության ոչնչացմանը։ Տիկին Նախշքարյան, տպավորություն է, որ գործադիրըցանկացած լծակ օգտագործում է՝ դատական իշխանությանը ճնշելու համար, ի՞նչ կասեք այդ առումով։ Այո, ասեմ ավելին, լծակ չունենալու դեպքում նախաձեռնում է օրենսդրական «բարեփոխումներ», թաքուն, առանց համայնքի ներկայացուցիչների հետ քննարկելու, նման լծակներ ստեղծելու համար: Նախարարը պետք է հասկանա, որ դատական անկախությանը միջամտելու ցանկացած փորձ անարձագանք չի մնալու: Ինչպես ճիշտ նշեցիք, մի խումբ դատավորներ հանդես եկան հայտարարությամբ, որ Արդարադատությաննախարարը չարաշահում է կարգապահական վարույթների հարուցման գործիքը, որն անթույլատրելի է ժողովրդավար պետությունում։ Այդ հայտարարությունը հենված է ինչպես Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանը,այնպես էլ ԳՌԵԿՈ-ի եւ ՄԱԿ-ի իրավական հարցերով հանձնաժողովի զեկույցներին /առաջարկություններին/։ Ընդ որում` այն պարագայում, երբ օրենքով նախատեսված կարգով գործում է դատավորների ընդհանուր ժողովի էթիկայիեւ կարգապահական հարցերի հանձնաժողովը, որի կազմում է նաեւհասարակության ներկայացուցիչը, նախարարի կողմից իր լիազորությունների նման չարաշահումը եւ օգտագործումը դատավորների նկատմամբ ոչ այլ ինչ է, քան միջամտություն դատավորների անկախությանը։ Այս առումով ցանկանում եմ մեկ բան եւս ավելացնել, Արդարադատության նախարարը 14.02.2022 թվականի ասուլիսի ընթացքում բոցաշունչ կերպով ներկայացրել է, թե որքանանթույլատրելի է դատարանների վարույթներում դեռեւս գտնվող ընթացիկ գործերով կարծիք արտահայտել։ Բայց ասեմ, որ նույն նախարարը հարուցել է երեք կարգապահական վարույթ անձամբ իմ նկատմամբ, որոնցից երկուսը ընթացիկ գործերով, եւ իր կողմից ներկայացված ողջամիտ թվացող վերլուծությունը նման գործիքակազմի անթույլատրելիության մասին, իրեն բոլորովին չի խանգարել դիմել այդ գործիքակազմին։ Վերը հիշյալ հանրային ելույթները, անձամբ ինձ խնդրահարույց ենթվում եւանկողմնակալ դիտորդին կարող են թվալ դատական իշխանությանըհեղինակազրկելունեւ դատական իշխանությունը անկախությունիցզրկելուն միտված գործողությունների շղթայի մաս:
    21:34
    17.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արտակ Բեգլարյանն այցելել է «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն»
    Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի հետ միասին փետրվարի 17-ին այցելել է «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ և լսել կառույցի 2021թ. աշխատանքների մասին հաշվետվությունը: Պետական նախարարը հետաքրքրվել է կենտրոնի մասնագիտական ու տեխնիկական ապահովվածությամբ, ընդգծել դրա կարևորությունը բնակչության առողջապահական վտանգների կանխարգելման ու նվազեցման հարցում: Արտակ Բեգլարյանը հորդորել է շարունակել առավել մեծ զգոնությամբ իրականացնել մասնագիտական պարտականությունները՝ ի շահ քաղաքացիների առողջության պահպանման՝ առանձնացնելով հատկապես COVID-19-ի տարածման կանխարգելման ու պատվաստումների աշխատանքներում բարձր պատասխանատվության անհրաժեշտությունը:
    21:30
    17.02.22
    Ավելին
  • Հասարակական
    Թուրքիան նախապայման չունի՞. հայ-թուրքական 2-րդ ռաունդից առաջ 6 փորձագետ գնացել է Հայաստանի ԱԳՆ
    Այն, որ Ադրբեջանը ներգրավված է՝ Հայաստան-Թուրքիա երկխոսությանը, ըստ պատմաբան Աշոտ Մելքոնյանի՝ արդեն նախապայման է: Մելքոնյանը երեկ 5 գործընկերների հետ հանդիպել է արտգործնախարարի և Հայաստանի բանագնացի հետ: Ըստ նրա, դիվանագիտական սեղանի շուրջ երեկ ժամանակ առ ժամանակ բանավեճը թեժացել է:
    21:18
    17.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ՆԱՏՕ-ն սադրում է չեզոք դիրքորոշմամբ երկրներին՝ թակելու իր «բաց դռները»․ Լավրով
    ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Իտալիայի իր գործընկերոջ՝ Լուիջի Դի Մայոյի մասնակցությամբ ասուլիսի ժամանակ ՆԱՏՕ-ին քննադատել է «Բաց դռների» քաղաքականության անվան տակ՝ այլ նպատակներ իրագործելու մեջ։ Նա, մասնավորապես, ասել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը մեծամիտ ու սադրիչ կեցվածք ունի, իր «բաց դռների քաղաքականությամբ» չեզոք դիրքորոշում ունեցող երկրներին դրդում է միանալ իրեն։ «ՆԱՏՕ-ի այդ մեծամիտ կեցվածքը նաև սադրիչ բնույթ ունի, քանի որ նպատակն է դրդել չեզոք երկրներին՝ թակելու այդ «բաց դռները»,- նշել է Լավրովը։ ՌԴ ԱԳ նախարարը ՆԱՏՕ-ին մեղադրել է նաև անվտանգության անբաժանելիության սկզբունքն իրավաբանորեն ամրագրելու Ռուսաստանի ցանկությունը մերժելու համար, նշել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը, խնդրի շուրջ քննարկումներից խուսանավելու բազմաթիվ փորձերից հետո, մերժել է Մոսկվային։ «ՆԱՏՕ-ականներն ասացին՝ դա բացառվում է, որովհետև անվտանգության իրավական երաշխիքներ կարող են տրամադրվել միայն ՆԱՏՕ-ի շրջանակում, և ուրիշ ոչ ոքի»,- ասել է նա։ Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարել է նաև, որ ՆԱՏՕ-ն անում է այն, ինչում մեղադրում է Ռուսաստանին․ զինուժ է կուտակում ռուսական սահմանների մոտ։
    21:15
    17.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    «Հայաստանի հետ սկսված գործընթացը կարևոր է». թուրք գործիչ
    «Թուրքիայի արտաքին տնտեսական հարաբերությունների միության» ղեկավար Նաիլ Օլփաքը, խոսել է Անկարայի՝ վերջին շրջանում տարբեր պետությունների հետ սկսած հարաբերությունների կարգավորման նախաձեռնությունների մասին: Վերջինիս խոսքով՝ դրանք դրական արդյունքներ են արձանագրում նաև տնտեսական հարաբերություններում: Այս մասին գրում է Ermenihaber-ը։ Այս համատեքստում նա, ի թիվս Արաբական Միացյալ Էմիրություններր, Իսրայելի և մյուս երկրների, անդրադարձել է նաև Հայաստանի հետ իրականացվող երկխոսության գործընթացին: «Հայաստանի հետ սկսված գործընթաց կա: Դա էլ է կարևոր: Միայն Ծոցի կամ ԱՄԷ-ի պրիզմայով չնայենք: Եթե Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Հայաստանը, Իսրայելը, Լիբանանը բոլորը միասին դիտարկենք, ապա դա գործարար աշխարհի ճանապարհը բացող մոտեցում կլինի»,- ասել է Օլփաքը:
    21:12
    17.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մենք մշտապես պետք է առաջնորդվենք մեր շահերով. Թևան Պողոսյանը՝ Միութենական պետությանը Հայաստանի հնարավոր անդամակցության մասին
    Հայաստանի՝ Ռուսաստանի Դաշնության հետ Միութենական պետություն ստեղծելու թեզի մասին Aysor.am-ը զրուցել է քաղաքագետ Թևան Պողոսյանի հետ։ - Պարոն Պողոսյան, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի՝ ՌԴ-ի հետ Միութենական պետություն ստեղծելու հնարավորությունը։ - Գոյություն ունի Միութենական պետություն, որի մասին փաստաթուղթը վաղուց է ստորագրվել Բելառուսի և Ռուսաստանի միջև։ Շատ երկար ժամանակ այն միս ու արյուն չէր ստանում. հիմա, համաձայն Բելառուսի և Ռուսաստանի ղեկավարների, սկսում է միս ու արյուն ստանալ։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ամեն ինչ կախված է նրանից, թե Հայաստանն ինչ ճանապարհ է ընտրել։ Հայաստանին առաջարկ արվե՞լ է միանալու։ Սա նույն է, թե ինչ-որ մեկն առաջարկ է արել մեզ, մենք էլ մտածում ենք՝ ընդունե՞նք, թե՞ չընդունենք։ Ես դեռ չեմ տեսել բացահայտ առաջարկի խնդիր։ Նույնիսկ Լուկաշենկոն իր պատասխանի մեջ, երբ ուրիշների մասին էր խոսում, Հայաստանի անունը չէր էլ տալիս։ Եթե չլիներ լրագրողի ճշտող հարցը, նա Հայաստանին նույնիսկ չէր էլ անդրադառնալու։ Այս ամենի մեջ մենք ինչպե՞ս խոսենք, երբ չգիտենք, թե ուր ենք գնում։ Վաղը մեզ կարող են ասել՝ «Եկեք, միացեք այլ միավորի»։ Պարզապես պետք է գնա՞նք։ Մենք պետք է հաշվարկենք՝ առաջինը՝ դա մեզ ի՞նչ է տալիս, ի՞նչ չի տալիս։ ՀԱՊԿ-ին որ միանում էինք, բոլորս գիտեինք, որ Հայաստանն ունի մարտահրավեր Թուրքիայից, և թուրքական այդ վտանգի «դեմը պահելու» համար Հայաստանին պետք էր ՀԱՊԿ-ին անդամակցել, դրա հետ միասին կարողանալ սպառազինություն ձեռք բերել ՌԴ-ի ներքին շուկայի գների համաձայն։ Հիշո՞ւմ եք ԵԱՏՄ գնալու գործընթացն ինչպիսին էր. ինչ-որ ճնշումներ եղան, որ Հայաստանն ասոցացման համար չգնա, բայց Հայաստանը գնաց, և այնպես ստացվեց, որ առաջարկը ոնց որ թե մենք էինք արել։ Նորից եմ ասում՝ միանալ-չմիանալու համար մենք պետք է հաշվարկենք։ Եթե վաղն, օրինակ, թուրքերն ու ադրբեջանցիները, ոնց որ ասել են, «Կամավոր չտաք Զանգեզուրի միջանցքը, ուժով ենք վերցնելու», Ալիևի ասած այդ նախադասությունը որևէ մեկը հերքե՞լ է։ Հիմա, եթե վաղը զորքերը գան, կանգնեն ու Սյունիքի ամենանեղ հատվածում որշեն կտրել, և օրինակ, գինը, որ Սյունիքը պահպանվի, լինի Միութենական պետությունը, ի՞նչ եք ընտրելու։ Մենք մշտապես պետք է առաջնորդվենք մեր սեփական շահերով։ Այսօր մեր պետականության, Արցախի տարածքային ամբողջականության վերականգնման խնդիրներին դա նպաստելո՞ւ է, թե՞ ոչ։ Եթե այդ շահերից չի բխելու, եկեք այդ թեման չքննարկենք։ - Պարոն Պողոսյան, որքա՞ն իրատեսական եք համարում կարծիքները, որ ռուսական կողմը անդամակցության հարցով կարող է ճնշումներ բանեցնել Հայաստանի վրա։ - Թուրքիայի և Ադրբեջանի ճնշումից ավելի ճնշո՞ւմ է լինելու։ Ո՞վ է մեզ ճնշելու։ Մեզ այսօր էլ ճնշում են Թուրքիան և Ադրբեջանը՝ մեր թշնամիները. հազարավոր, տարբեր տեսակի ճշումներ են գործադրում։ Դրանից ավելի՞ է ճնշում լինելու։
    21:05
    17.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Շատին բնակավայրում շչակ է գործարկվելու
    Փետրվարի 18-ին՝ ժամը 10:00-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունը Եղեգիս համայնքի Շատին բնակավայրում իրականացնելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք։ Գործարկվելու է բնակավայրի շչակը:
    20:42
    17.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արցախի նախագահին ձերբակալելու Ադրբեջանի սպառնալիքներն ահաբեկչական քաղաքականության դրսևորում են․ Արցախի ՀԿ-ներ
    Արցախի ավելի քան երեք տասնյակ հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որում դատապարտել են Արցախի Հանրապետության նախագահի դեմ ուղղված Ադրբեջանի դատախազության հայտարարությունը՝ ընդգծելով, որ Ադրբեջանի ահաբեկչությունն առաջին հերթին ուղղված է Արցախի պետականության և քաղաքացու դեմ: Հայտարարությունում նշված է․ «Ադրբեջանի իշխանությունների՝ Արցախի Հանրապետության նախագահին փաստորեն ձերբակալելու պետական ամենաբարձր մակարդակով հնչեցրած սպառնալիքները հանդիսանում են ահաբեկչական քաղաքականության վառ դրսևորում, միջազգային հիմնարար սկզբունքների և նորմերի կոպտագույն ոտնահարում և հետապնդում են հեռահար աշխարհաքաղաքական նպատակներ։ Այս հանցավոր ծրագրերն նպատակ ունեն կաթվածահար անել Արցախի Հանրապետության կառավարման համակարգը, խուճապ սերմանել Արցախի հասարակության մեջ, խարխլել մեր երկրի կապը արտաքին աշխարհի հետ, խաթարել Ռուսաստանի խաղաղապահ առաքելության գործունեությունը, ավարտին հասցնել Թուրքիայի և Ադրբեջանի ծավալապաշտական ծրագրերը։ Խստիվ դատապարտում ենք նման հայտարարությունները և կոչով դիմում ենք Արցախի հասարակությանն ու համայն հայությանը։ Ադրբեջանի ահաբեկչությունն ուղղված է Արցախի պետականության և քաղաքացու դեմ։ Մեր ժողովուրդը չպետք է ենթարկվի սադրանքներին, պետք է համախմբվի, հանդես գա թշնամու հանցավոր նպատակների դեմ, մի կողմ դնի առկա տարաձայնություններն ու անհամաձայնությունները։ Կոչ ենք անում միջազգային հանրությանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը, ՄԱԿ-ին՝ դատապարտել ադրբեջանական պետական ահաբեկչական քաղաքականությունը, քայլեր ձեռնարկել այն սանձելու ուղղությամբ։ Նման քաղաքականությունը վտանգ է ներկայացնում ոչ միայն Արցախի և նրա քաղաքացու, այլ ողջ քաղաքակիրթ հանրության նկատմամբ»։ Հայտարարությանը միացել են հետևյալ ՀԿ-ները 1․ «Արցախի գրողների միություն» 2. «Արցախի ժուռնալիստների միություն» 3. «Արցախի նկարիչների միություն» 4. «Մայրություն» ՀԿ 5. «ԼՂՀ արհմիությունների ֆեդերացիա» 6. «ԼՂՀ զոհված ազատամարտիկների հարազատների միություն» 7. «Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն» 8. «Փախստականների միություն» 9. «Վերածնված Հայրենիք» ՀԿ 10. «Արցախի կույրերի միավորում» 11. «Արցախի ոստիկանության վետերանների միություն» 12. «Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն» 13. «Արցախյան պատերազմի վիրավորների միություն» 14. «Կանանց փախստականների միություն» 15. «Փախստականների միավորում հանուն արդարության» 16. «Իրավական աջակցություն և արդարություն» ՀԿ 17. «Մեկ ազգ, մեկ բռունցք» ՀԿ 18. «Հայկի Սերունդ» ՀԿ 19. «Առաջ Արցախ» ՀԿ 20. «Արցախի երիտասարդության զարգացման կենտրոն» 21. «Մտքի ուժը» ՀԿ 22. «Զարգացում» ՀԿ 23. «Ազգային Արցախ» ՀԿ 24. «Երիտասարդական հանրային հետազոտությունների կենտրոն» 25. «Միացյալ Հայաստան» ՀԿ 26. «Կրթություն՝ հանուն ապագայի» ՀԿ 27. «Մեր տուն-Արցախ» ՀԿ 28. «Լուսաբաց» ՀԿ 29. «Ոգի-Նաիրի» ՀԿ 30. «Կաճառ» գիտական կենտրոն 31. «Աֆղանստանի պատերազմի վետերանների միություն»
    20:24
    17.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Անօրինական միգրանտների, հանցավոր խմբավորումների և օրինախախտների նկատմամբ ամենախիստ միջոցները պետք է ձեռնարկվեն․ Պուտին
    Անօրինական միգրանտների, հանցավոր խմբավորումների և օրինախախտների նկատմամբ ամենախիստ միջոցները պետք է ձեռնարկվեն, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ՆԳՆ կոլեգիայի նիստի ժամանակ։ ՌԴ նախագահն ընդգծել է, որ Ռուսաստանում ողջունում են բոլոր նրանց, ովքեր այնտեղ գալիս են ապրելու, սովորելու, աշխատելու համար, Ռուսաստանում գտնվելու ընթացքում չեն խախտում օրենքները, հարգանք են ցուցաբերում երկրի մշակույթի և ավանդույթների նկատմամբ։ «Այդպիսի օտարերկրացի քաղաքացիներն ու արտասահմանից եկած մեր հայրենակիցները պետք է հնարավորություն ունենան առանց բյուրոկրատական քաշքշուկի ձևակերպել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը»,- ասել է Վլադիմիր Պուտինը։ «Բայց անօրինական միգրացիան, դրա վրա կառուցվող հանցավոր խմբավորումների գործունեությունը պետք է պատժվի, այդ մարդկանց նկատմամբ պետք է ամենախիստ միջոցները ձեռնարկվեն։ Ծայրահեղական, ինչպես նաև իրավակարգի խաթարմանն ուղղված դրսևորումները, անօրինական աշխատանքային գործունեությունը պետք է հիմք ծառայեն՝ այդպիսի անձանց Ռուսաստանից արտաքսելու և մեր երկիր նրանց մուտքնը ապագայում արգելելու որոշումների կայացման ու կատարման համար»,- հայտարարել է ՌԴ նախագահը։
    20:15
    17.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ֆինանսական ծառայության նախկին պետը կալանավորվել է․ նա մեծ չափի գումար է յուրացրել
    Բաքվի ռազմական դատարանը ՊՆ ռազմաօդային ուժերի ֆինանսական ծառայության նախկին պետ Ջալալ Քյազիմովին կալանավորելու որոշում է կայացրել, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները` վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ–ին։ Դատարանում քննվել է քննչական մարմնի միջնորդությունը՝ ՊՆ–ում ֆինանսական խախտումների բացահայտման կապակցությամբ Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ֆինանսական ծառայության նախկին պետ Ջալալ Քյազիմովի համար խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։ Քյազիմովի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը` 4 ամսով: Նրան մեղադրում են ավելի քան 1 միլիոն մանաթի` մոտ 588 հազար ԱՄՆ դոլարի յուրացման մեջ։
    20:00
    17.02.22
    Ավելին
  • Հայաստան
    44-օրյա պատերազմի ժամանակ ինչո՞ւ էին Վրաստանի ու Իրանի օդային տարածքները փակ Հայաստանի համար
    Քոչարյանը վստահ է՝ Երևանը ոչ թե Անկարայի, այլ Անկարա-Բաքու միավորի հետ է բանակցում և օրակարգը ձևավորում է Ադրբեջանը, ինչը շատ վտանգավոր է:
    19:59
    17.02.22
    Ավելին