Լրահոս
2022-02-15
-
ՀասարակականԱդրբեջանի քաղաքացիները Հայաստանում առնվազն 6 անշարժ գույք ունեն. մանրամասներ2010-2021թթ. ՀՀ–ում Ադրբեջանի քաղաքացիների կողմից իրականացվել է անշարժ գույքի իրավունքի պետական գրացման 6 գործարք։ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ կադաստրի պետական կոմիտեից։ Այսպես, 2012-ին Ադրբեջանի քաղաքացիություն ունեցող անձինք 2 բնակարան են գնել, մեկը` նվեր ստացել։ Դրանից հետո 2018-ին է բնակարանի առքուվաճառքի մեկ պայմանագիր կնքվել։ Իսկ, ահա, 2019-ին 2 պայմանագիր է կնքվել` 1-ը կրկին բնակարանի առքուվաճառքի առնչվող, մյուսը` հասարակական նշանակության գույք ձեռք բերելու։ Իսկ թե ինչ գույք են ձեռք բերել Ադրբեջանի քաղաքացիություն ունեցող անձինք Հայաստանում, մանրամասները հայտնի չեն։ Հավելենք, որ վերոհիշյալ 6 անձանց` Ադրբեջանի քաղաքացիության մասին է խոսքը, այլ ոչ թե ազգության։ Այսինքն` չենք կարող պնդել, որ նրանք ազգությամբ էլ ադրբեջանցիներ են։ Միաժամանակ, կադաստրի կոմիտեից հայտնում են նաև, որ 2010-2021թթ. ՀՀ–ում Թուրքիայի քաղաքացիները (ֆիզիկական անձինք) 71 անշարժ գույք են ձեռք բերել։ Թուրքիայում և Ադրբեջանում գրանցված իրավաբանական անձանց անվամբ ՀՀ–ում 2010-21թթ. ընթացքում անշարժ գույքի իրավունքի պետական գրացման գործարք չի գրանցվել։ Անշարժ գույքի ձեռքբերման առաջին գործարքը (վերոնշյալ ժամանակահատվածում) կայացել է 2011-ին` ՀՀ–ում Թուրքիայի քաղաքացություն ունեցող անձը բնակելի տուն է գնել։ Իսկ ամենաշատ գործարք կնքվել է 2019-ին, երբ Թուրքիայի քաղաքացիություն ունեցող անձինք 12 բնակարան են գնել, 2 բնակելի տուն, 3 հասարակական նշանակության գույք և 1 հողամաս։ Ընդհանուր առմամբ, Թուրքիայի քաղաքացիություն ունեցող անձինք Հայաստանում 2010-21 թվականներին գնել են 53 բնակարան, 1 բնակարան նվեր են ստացել, 1-ը փոխանակել են, 5 բնակելի տուն են գնել, 1` ավտոտնակ, 7` հասարակական նշանակության գույք և 3 հողակտոր։ Անփող երկրում բնակարանային բում է. անշարժ գույքի շուկան ռեկորդներ է գրանցում Թուրքիայի քաղաքացիություն ունեցող անձանց հետ վերջին գործարքը կայացել է 2021-ին` 8 բնակարան են գնել։ Հիշեցնենք, որ փետրվարի 3-ին կառավարության նիստից հետո էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց, թե Հայաստանում թուրքերն անշարժ գույք, ընկերություններ են ձեռք բերել վերջին տարիներին։ Էկոնոմիկայի նախարարը վստահեցրել էր, որ ռազմավարական կարևոր օբյեկտներ այդ ցանկում չկան։ Նրա խոսքով` Հայաստանի տնտեսությունն այդ առումով Թուրքիայի համար միշտ բաց է եղել։Ավելին12:3315.02.22 -
ՀայաստանՀայլուր 12:30 ԱՄՆ-ը տեղափոխում է դեսպանատունը Կիևից. Զելենսկին ակնարկել է պատերազմի մասինԱվելին12:3015.02.22 -
ՀասարակականԱրման Թաթոյանն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարինՄարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին: Արման Թաթոյանը ներկայացրել է իր գործունեության 6 տարիների ընթացքում իրականացրած այն ծրագրերը, որոնք կապված են եղել երեխաների, կանանց ու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, կարծրատիպերի դեմ պայքարի, փախստականների ու ապաստան հայցողների իրավունքների, խոսքի ազատության ու լրագրողների մասնագիտական աշխատանքի հետ և այլն։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր նաև այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ազատությունից զրկման վայրերը (ՔԿՀ-ներ, հոգեբուժարաններ և այլն), դատական համակարգում արձանագրված խնդիրները՝ կապված դատական նիստերի անհիմն ձգձգումների, ողջամիտ ժամկետների խախտումների հետ և այլն: Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպման ընթացքում նշել է, որ ներկայում գլխավոր հարցերից է անվտանգության ու մարդու իրավունքների կապի ապահովումը և ներկայացրել է իր դիրքորոշումն անվտանգության գոտու ստեղծման վերաբերյալ:Ավելին12:2315.02.22 -
ԱրցախԱդրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ կձերբակալեն Արայիկ ՀարությունյանինԱդրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հնարավորինս սեղմ ժամկետներում կկալանավորվի և կհանձնվի հետաքննությանը։ «Հետաքննությունները շարունակվում են։ Հարությունյանը, ով ներկայանում է որպես «ինքնահռչակ ռեժիմի առաջնորդ», հնարավորինս սեղմ ժամկետներում պատասխանատվության կենթարկվի հատուկ ծառայությունների օպերատիվ և հետախուզական գերատեսչությունների կողմից», - ասել է Ադրբեջանի գլխավոր դատախազության քննչական վարչության պետ Նեմաթ Ավազովը այսօր կայացած մամուլի ասուլիսում։ Նա նշել է, որ 2020 թվականի աշնանը Արցախյան պատերազմի ժամանակ Արայիկ Հարությունյանը սոցիալական ցանցերում խոստովանել է, որ ինքն է եղել Գյանջա քաղաքի վրա բազմակի հրթիռային հարձակումների նախաձեռնողը, որոնց հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել։ Այդ կապակցությամբ նրա դեմ քրեական գործ է հարուցվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով։Ավելին12:1815.02.22 -
ՀայաստանԱվտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման պայմանները խախտելը տուգանք է առաջացնելուՎարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում կատարված լրացումը փետրվարի 16-ին ուժի մեջ է մտնում։ Վաղվանից սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման կամ գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության իրականացման լիցենզիայի պարտադիր պահանջները կամ պայմանները խախտելը առաջացնելու է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց կամ անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ` 100-200 հազար դրամի չափով։ Գազաբալոնային սարքավորումների տեղադրման և պարբերական վկայագրման կարգի պահանջների խախտմամբ կառավարության սահմանած նմուշի փաստաթղթերի տրամադրումը կամ ավտոտրանսպորտային միջոցների և գազաբալոնների վերաբերյալ տվյալները էլեկտրոնային շտեմարան մուտքագրումը` առաջացնելու է տուգանքի նշանակում գազաբալոնային սարքավորումների տեղադրման և վկայագրման իրավասություն ունեցող կազմակերպության պաշտոնատար անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ՝ 300-500 հազար դրամի չափով: Առանց էլեկտրոնային շտեմարանի տվյալների հետ նույնականացվելու, նույնականացումից հետո դրական եզրակացություն չստանալու դեպքում գազաբալոնների լցավորումը` առաջացնելու է տուգանքի նշանակում գազալցավորման կայանի պաշտոնատար անձի նկատմամբ` 200 հազար դրամի չափով: Նույն խախտումը կրկին կատարելը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում` առաջացնում է տուգանքի նշանակում` կիրառված վարչական տույժի կրկնապատիկի չափով:Ավելին12:1515.02.22 -
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է. ՀՀ ՊՆԱդրբեջանի պաշտպանության նախարարությունը փետրվարի 15-ին կրկին ապատեղեկատվություն է տարածել՝ պնդելով, թե փետրվարի 14-ին և 15-ին ՀՀ ԶՈՒ ստսորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան և արևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։ ՀՀ պաշտպանության նախարարությունից հաղորդում են, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։Ավելին12:1315.02.22 -
ՀասարակականԿենդանաբանական այգում յագուար է սատկելՄենք մոտ մեկ ամիս կենդանաբանական այգում կենդանիներ սատկեցին՝ անգղեր, արջ, մուֆլոն։ Տարբեր բացատրություններ ու արդարացումներ բերվեցին այգու տնօրինության կողմից, փորձեցին մեղքը բարդել այգու աշխատակիցների վրա, հետո աշխատակիցները բողոքի ակցիա արեցին այգու դիմաց՝ դժգոհելով տնօրեն Արևիկ Մկրտչյանից։ Բայց դրանից հետո անգամ կենդանիների անկումը չդադարեց։ «Հրապարակ» օրաթերթը գրում է, որ այգում յագուար է սատկել։ Պարզվեց՝ այդ մասին իր ֆեյսբուքյան էջում ցավով «ավետել էր» ինքը՝ Արևիկ Մկրտչյանը․ «Թեպետ վատ լուրով, միևնույն ժամանակ հավատարիմ մնալով թափանցիկ աշխատելաոճին՝ հայտնում եմ, որ Կենդանաբանական այգու յագուարին առավոտյան գտել ենք անշարժացած: Որևէ կլինիկական ախտանշան վերջին 3-4 օրվա ընթացքում, բացի դժվարաշնչությունից, չի եղել: Կերից հրաժարվել է միայն նախորդ օրը երեկոյան»։ Ապա ավելացրել էր, որ իր հրավերով այգի են ժամանել ՀՀ ՍԱՏՄ աշխատակիցները, լաբորատորիայի գլխավոր դիահերձողն ու Ագրարային համալսարանի լավագույն պրոֆեսորները՝ դիահերձում կատարելու, 10 տարեկան կենդանու հանկարծակի մահվան պատճառը պարզելու համար: Նախնական ախտորոշմամբ, ըստ այգու տնօրենի, պատկերը բնորոշ է քրոնիկ բրոնխոպնևմոնիայի. ախտահարված են եղել կենդանու թոքերը, բրոնխները, լյարդն ու փայծաղը:Ավելին11:5315.02.22 -
ՀասարակականՈստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 92 դեպք, որից 9-ը՝ նախկինում կատարվածԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 14-ից 15-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 92 դեպք, որից 9-ը՝ նախկինում կատարված։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 8, և մարմնական վնասվածք պատճառելու 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար. 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:Ավելին11:5115.02.22 -
ՀասարակականԿենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր պաշտոնում առաջարկվել է Լևոն Սահակյանի թեկնածությունըԱզգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի համաձայն, Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար խորհրդարանին է առաջարկել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված Լևոն Սահակյանի թեկնածությունը: Նշենք, որ Սահակյանը 2021-ի օգոստոսից զբաղեցրել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը, իսկ նույն թվականի սեպտեմբերից մինչ օրս Ազգային ժողովի նախագահի խորհրդականի պաշտոնը։Ավելին11:4915.02.22 -
ՀայաստանՍպսասողական վիճակում է Հովհաննես ԻգիթյանըԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Հովհաննես Իգիթյանը 2021 թ․ հունիսի 20-ի արտահերթ ընտրություններում դուրս մնաց թե՛ ՔՊ-ի նախընտրական ցուցակից, թե՛ քաղաքական պրոցեսներից։ Խորհրդարան անցնելուց հետո իշխանությունները պատգամավոր չդարձած իրենց թիմակիցներից շատերին տեղավորեցին տարբեր պաշտոնների, բայց Իգիթյանի մասով ոչինչ չձեռնարկեցին։ Տեղեկություններ շրջանառվեցին, թե նրան պատրաստվում են դեսպան նշանակել եվրոպական որևէ երկրում, սակայն մինչ օրս այս հարցն առկախված է։ Երեկ «Հրապարակ» օրաթերթը կապ է հաստատել Հովհաննես Իգիթյանի հետ, որը նախ ասել է, թե Երեւանից դուրս է` ճանապարհին է, հետը մարդիկ կան, չի կարող խոսել։ Ընդամենը մեկ հարց ուներ լրատվամիջոցը` ինչո՞վ է զբաղվում այժմ, Իգիթյանը կցկտուր ակնարկել է, որ շուտով նորություն կլինի․ «Իմ աշխատանքի հետ կապված՝ շուտով, ինչպես ասում են, հետեւեք մամուլին»։ -Գործադիր իշխանությո՞ւն եք գնալու, թե՞ դիվանագիտական աշխատանքի եք անցնելու։ «Հիմա չեմ կարող որեւէ բան ասել, մի քիչ ժամանակ անցնի, կխոսենք»,- ասել է նա։ Հովհաննես Իգիթյանի հետ «Հրապարակ» օրաթրթը երեկ էր զրուցել, իսկ այսօր «Ժողովուրդ» օրաթերթը գրել է, որ իր տեղեկություններով՝ «Հովհաննես Իգիթյանը դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ խնդրել, որ իրեն նշանակեն Մերձբալթյան երկրներում՝ Լատվիայում, Լիտվայում եւ Էստոնիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան: Նիկոլ Փաշինյանը որոշել է չմերժել Իգիթյանին»։Ավելին11:3915.02.22 -
ՀայաստանԱրագածոտնի մարզում արևային կայաններ կառուցելու նպատակով ներդրումների ծավալը հասել է մոտ 15 մլրդ դրամիԱրագածոտնի մարզն ուրույն տեղ ունի ՀՀ-ում արագ զարգացող արևային էներգետիկայի ոլորտում: Այն հանրապետության ամենաշատ արևային օրեր ունեցող մարզն է, ուստի ներդրողների հատուկ ուշադրության կենտրոնում է։ Այս մասին հայտնում է Արագածոտնի մարզպետարանը: 2021 թվականին ինչպես տեղական, այնպես էլ արտերկրի գործարար կառույցների կողմից զգալի ներդրումներ են իրականացվել արևային էներգետիկայի ոլորտում։ Մասնավորապես, Աշտարակ, Թալին, Կաթնաղբյուր, Արևուտ խոշորացված համայնքների տարբեր բնակավայրերում կառուցվել են 90,1 ՄգՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային էլեկտրակայաններ։ Արդյունքում՝ պլանավորված 11 մլրդ 650 հազար ՀՀ դրամի փոխարեն 2021 թվականին այս ոլորտում ներդրումների ծավալը հասել է 15 մլրդ 200 հազար դրամի։ Նշված ներդրումները կատարվել է 6 ՍՊԸ-ի կողմից։ Նշվում է, որ արաբական «Մազդար» ընկերության և ՀՀ կառավարության միջև հաստատվել է համաձայնություն` Թալին համայնքի տարածքում 200 ՄգՎտ հզորությամբ արևային կայան կառուցելու հարցում, ինչը ենթադրում է մոտ 320 մլն ԱՄՆ դոլարի ներդրում:Ավելին11:3615.02.22 -
ՏարածաշրջանԹբիլիսիում պայթյուն է եղելՎրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի Դիղոմիի զանգվածի բազմաբնակարան շենքերից մեկի 7-րդ հարկում պայթյուն է տեղի ունեցել, որին հաջորդել է հրդեհը։ Տեղում աշխատում են հրշեջ-փրկարարները։ Այս մասին հայտնում են վրացական ԶԼՄ-ները։ Միջադեպի հետևանքով կա մեկ վիրավոր։ Նա ոտքերի այրվածքներով հոսպիտալացվել է։ Թե ինչն է հանդիսացել պայթյունի պատճառ, հայտնի չէ։ Տեղի ունեցածի հանգամանքները պարզվում են։Ավելին11:3515.02.22 -
ՍպորտՀայ բռնցքամարտիկները Բելառուսում կմասնակցեն միջազգային մրցաշարիԲռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի նախաձեռնությամբ 6 հայ բռնցքամարտիկ մեկնել է Բելառուս և կմասնակցի Խորհրդային Միության հերոս Վիկտոր Լևինցևի անվան Ա կարգի միջազգային մրցաշարին: Մարզիչներ Արթուր Ուլիխանյանի և Արթուր Մովսիսյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնել Հենրիկ Սահակյանը, Մհեր Դավթյանը, Արթուր Շահպազյանը, Արթուր Ղազարյանը, Արարատ Հարությունյանը և Արտակ Հովհաննիսյանը: Մրցաշարում Հայաստանը կունենան նաև իր մրցավարը: Մրցաշարը սպասարկող մրցավարների թվում կլինի միջազգային կարգի մրցավար Բագրատ Ավոյանը: Այս մրցաշարը մեր բռնցքամարտիկների համար կլինի նախապատրաստական ստուգատես Խորվաթիայում կայանալիք մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունից առաջ:Ավելին11:2815.02.22 -
ՀայաստանԳայլերի ոհմակը՝ Խոսրովի անտառում«Խոսրովի անտառ» պետակլան արգելոցը տեսանյութ է հրապարակել։ Կադրերում գայլերի ոհմակն է։Ավելին11:2415.02.22 -
Հասարակական3,5 մլն դոլարի գրանտ է հատկացվել դպրոցական ձեռնարկները հայրենասիրական դաստիարակության քարոզից զրկելու համար․ «Փաստզ«Փաստ» թերթի տեղեկություններով, նախորդ տարեվերջին ՀՀ-ում արևմտյան ֆինանսավորմամբ գործող ՀԿ-ներից մեկը մոտ 3,5 մլն դոլարի հասնող նոր գրանտային փաթեթ է ստացել՝ ՀՀ-ում նախակրթարաններին և դպրոցական ցածր դասարաններին «աջակցություն ցուցաբերելու նպատակով»։ Թերթի տեղեկություններով, այդ գումարով հրատարակված ձեռնարկները բացառապես զերծ են լինելու հայրենասիրական դաստիարակության քարոզից, հիմնական շեշտը դրված է լինելու գլոբալիզացիայի և համաշխարհային արդի գաղափարների վերաբերյալ տարբեր պատմությունների վրա։ Կառավարության թերթի աղբյուրի փոխանցմամբ, տվյալ ծրագրի հետ կապված ոչ բացահայտ, բայց ակտիվ լոբբինգ է իրականացվում պետական գերատեսչությունների կողմից. ավելին, «Փաստ» թերթին փոխանցել են, որ ծրագրի վերահսկողությամբ զբաղվելու է բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը։ Հենց սրանով է պայմանավորված, որ այս տարեսկզբին արդեն իսկ անցկացվել են հանդիպումներ, որոնց ժամանակ բացատրվել են աշխատանքի, մասնավորաբար «թրեյնինգների» անցկացման ընթացակարգն ու ընդհանուր շեշտադրումները։ Ստացվում է, որ հերթական անհասկանալի տրանշն է ստացվել՝ պետության ներսում սեփական օրակարգը թելադրելու և նոր քարոզչական գործընթաց իրականացնելու նպատակով։Ավելին11:2015.02.22 -
ՀասարակականՆախարարին կանչել և պահանջել եմ, որ Գագիկ Ջհանգիրյանին ազատի աշխատանքից․ «Հրապարակ»#Մամուլի տեսություն 15 02 2022 Նախարարին կանչել և պահանջել եմ, որ Գագիկ Ջհանգիրյանին ազատի աշխատանքից․ «Հրապարակ» Նախարարին կանչել և պահանջել եմ, որ Գագիկ Ջհանգիրյանին ազատի աշխատանքից․ «Հրապարակ» «Հրապարակ» թերթը գրում է. «Բարձրագույն դատական խորհրդի նախագահի աթոռը ժամանակավորապես զբաղեցնող Գագիկ Ջհանգիրյանին դատաիրավական համակարգում բոլորն են ճանաչում, առավել եւս` հնուց այս համակարգում աշխատողները: Եվ նրան ճանաչողներն ասում են, որ նա դատական համակարգի նկատմամբ դեռ 90-ականներից է յուրահատուկ վերաբերմունք ունեցել։ Դեռեւս Տեր-Պետրոսյանի ժամանակներից ամեն ինչ արել է այդ համակարգը հնազանդեցնելու, գործադիրին ենթարկեցնելու համար: Ընդ որում` այդ տարիներին անգամ սկանդալային պատմություններ են եղել, այնքան աղմկոտ, որ նույնիսկ խորհրդարանի եւ իշխող կուսակցության քննարկման առարկան են դարձել: Գաղտնիք չէ, որ բոլոր ժամանակներում իշխանությունը փորձել է կառավարել դատական համակարգը եւ դա արել է նաեւ անհնազանդներին պատժելու ճանապարհով, որպեսզի այդ դեպքերն ի ցույց դրվեն եւ մյուսներին դաս լինեն: 90-ականներին պաշտոն զբաղեցրած մի քանի անձ մեզ պատմեցին, որ Գագիկ Ջհանգիրյանը դատական համակարգը «հնազանդեցնողներիցե մեկն էր, եւ նա մի քանի անհնազանդ դատավոր էր ընտրել` թիրախավորել նրանց եւ հայտնվել սկանդալի կիզակետում: Նրանցից մեկը կին դատավոր էր, որն ինչ-որ բանով արժանացել էր արդարադատության փոխնախարար, ՀՀ արդարադատության նախարարության դատական մարմինների հսկողության վարչության պետ Գագիկ Ջհանգիրյանի զայրույթին: Այդ կինը, որի ազգանունը մեր զրուցակիցները, ցավոք, չհիշեցին, համառորեն պայքարում էր Ջհանգիրյանի որոշման դեմ, եւ երբ իշխանափոխություն եղավ` վերականգնվեց իր աշխատանքում։ Մեկ այլ կին դատավորի էլ էր հետապնդում պարոն Ջհանգիրյանը՝ Մարալիկի դատավորներից։ Եվ հետապնդվող կանանցից մեկը ժամանակին ձայնագրել էր իր եւ Ջհանգիրյանի խոսակցությունը, որտեղ նրանից գումար է պահանջում` իրեն դատավոր վերանշանակելու համար։ Այդ ժամանակ ԱԺ իրավական հարցերով հանձնաժողովի նախագահն էր Կիմ Բալայանը, որը հետո դարձավ Սահմանադրական դատարանի անդամ։ Խորհրդարանն ու դրա գլխադասային հանձնաժողովներն այդ տարիներին մեծ լծակներ ունեին համապատասխան ոլորտների պաշտոնյաների նշանակման, ազատման, նրանց վրա ազդելու հարցերում։ Եվ դատավորի ու Ջհանգիրյանի հակամարտությունն այնքան էր թեժացել, որ հարցը հասել էր խորհրդարան: Մեզ պատմեցին, որ Կիմ Բալայանը, տեղյակ լինելով Ջհանգիրյանի քաջագործությունների մասին, իր մոտ է հրավիրել արդարադատության այն ժամանակվա նախարար Վահե Ստեփանյանին եւ պահանջել, որ Ջհանգիրյանին ազատի պաշտոնից՝ կաշառքի ու կոռուպցիոն գործարքների մեջ գտնվելու հիմքով։ Մենք կապ հաստատեցինք Կիմ Բալայանի հետ՝ ճշտելու մեզ հասած տեղեկություններն իրենից։ Պարոն Բալայանը հաստատեց նախարարին իր մոտ կանչելու եւ Ջհանգիրյանին ազատելու պահանջ ներկայացնելու մասով տեղեկությունը։ «Այո, ես Վահե Ստեփանյանին կանչել ու նման պահանջ դրել եմ։ Հետագայում, թե ինչու դրան ընթացք չտրվեց, ինձնից կախված չէր»,- ասաց Բալայանը՝ հավելելով, որ Ջհանգիրյանն այդ ժամանակ ոչ թե փոխնախարար էր, այլ դատական մարմինների վարչության պետը։ Ի՞ ն չ էր մտնում Գագիկ Ջհանգիրյանի գործառույթների մեջ, եւ ի՞նչ կարող եք հիշել նրա գործունեությունից։ Այն ժամանակ արդարադատության նախարարության ֆունկցիաները` դատավորներին առաջ քաշելու, քննություն անցկացնելու եւ այլն, էդ բոլորն իրենց մոտ էր, էն ժամանակ դատական խորհուրդ չի եղել, բոլոր ֆունկցիաներն արդարադատության նախարարության վրա էին դրված։ Եվ էդ տեսակետից արդարադատության նախարարությունը շատ գործուն լծակներ ուներ՝ ազդելու դատական համակարգի վրա։ Այսօր, իհարկե, դրանք չունի։ Իսկ Գագիկ Ջհանգիրյանը եղել է հենց էդ դատական մարմինների վարչության պետը, որից հետո փոխնախարար դարձավ։ Իսկ փոխնախարար եղած ժամանակ ինչպե՞ս է իրեն պահել։ Ինչպես ամբողջ կյանքում։ Այ, զինվորական դատախազ եղած ժամանակ ո՞նց է իրեն պահել՝ նույն ձեւով։ Հիմա՞ ինչպես է իրեն պահում ԲԴԽ-ում, եթե հետեւում եք, իհարկե, նրա գործունեությանը։ Հիմա բոլորը չե՞ն տեսնում՝ ոնց է պահում։ Ո՞նց գնաց, ո՞նց ընտրվեց, ո՞ նց դարձավ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար, էդ բոլորն օրենքի կոպիտ խախտումներով էր, չէ՞։ Ասում են՝ դրեցին, որ դատական համակարգը բռի մեջ հավաքի, դատավորներին իրեն ենթարկեցնի։ Ըստ Ձեզ՝ ստացվո՞ւմ է դա։ Դրանում կասկած ես չունեմ։ Իսկ էն, որ հաջողելու է նաեւ, դրանում էլ չեմ կասկածում, ինչո՞ւ, որովհետեւ բոլոր ինֆորմացիոն աղբյուրներն իրեն տրամադրում են, էդ խնդիրն իշխանություններն են իր առջեւ դրել, եւ իշխանական մեքենան ամեն մեկի վրա մի շանտաժով, մի բանով կարող է ճնշում գործադրեն։ Իհարկե, ոչ բոլորի նկատմամբ կհաջողվի դա, բաց որ մի մասի վերաբերյալ միանշանակ վերահսկելի է դառնալու, դրանում խոսք չկա։ Դուք պատկերացնո՞ւմ եք՝ առաջ դատավորի նկատմամբ կալանք կիրառեին իր կայացրած վճռի համար։ Այսինքն՝ այն, որ մենք բավականին հետ ենք գնում, դրանում ես կասկած չունեմ։ Ի դեպ, Ձեր որդին էլ է դատավոր, Դուք Ձեր որդու մասով անհանգստություն չունե՞ք, որ իր հետեւից էլ կընկնեն, կփորձեն ճնշել, քրգործեր կհարուցեն, կալանքի միջնորդություններ կներկայացնեն։ - Ոչ միայն իմ որդու, այլ բոլորի հանդեպ ունեմ, որովհետեւ, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, արդար դատաքննություն իրականացնող մարդիկ էս իշխանություններին պետք չեն։ Էն, որ գործադիր իշխանությունն ամբողջությամբ ուզում է դատական իշխանության ֆունկցիաներն իր վրա վերցնի, դրանում ես կասկած չունեմ։ Իսկ ինչպե՞ս եք պատկերացնում դատական համակարգի ճակատագիրը, Ձեր որդին ու նրա պես մի քանի դատավորներ դեռ պայքարում են, դիմադրում են, ի՞նչ եք կարծում, իշխանություններին կհաջողվի՞, ի վերջո, կոտրել այդ դիմադրությունը։ Կարծում եմ՝ ոչ։ Արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում։ Հասարակությունը, ի վերջո, արթնանալու է, չէ՞։ Չի կարող պատահել, որ հասարակությունն էնքան քնի, որ գագիկջհանգիրյաններն ինչ ուզենան՝ անեն։ Թիվ մեկ տուժողը ոչ թե դատավորներն են էստեղ, այլ երկիրն է, երկրի քաղաքացիներն են»:Ավելին11:1415.02.22 -
ՀասարակականԻնչո՞ւ ընտրությունը կանգ առավ Ավինյանի վրա. «Փաստ»«Փաստ» օրաթերթը գրում է Այն, որ Երևանը պատրաստվում է հերթական ընտրությունների, տեսանելի է անգամ անզեն աչքով. իշխող ուժը արդեն բաց տեքստով «զոհասեղանին» է դրել իր թեկնածուին, իսկ ընդդիմադիր ճամբարներից շրջանառվում են բազմաթիվ անուններ։ Չի բացառվում, որ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ևս կմիանա պայքարին` որևէ ֆորմատով։ «Փաստ» թերթի տեղեկություններով, սկզբնական փուլում բավականին բուռն և հետաքրքիր է եղել ՔՊ-ում ապագա քաղաքապետացուի առաջադրման քննարկումը։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, թեկնածուների բազմաթիվ հայտեր են եղել, ինտենսիվ քննարկումներ են ծավալվել։ Ի վերջո, որոշվել է հարցում պատվիրել, որի արդյունքներն, ըստ էության, կողմնորոշիչ են եղել Փաշինյանի ու իր թիմի համար։ Մեր ունեցած տեղեկություններով, նաև այդ է պատճառը, որ մոտ երկու շաբաթ առաջ կայացած ՔՊ հեռավար նիստում Տիգրան Ավինյանի թեկնածության քննարկումն առավել հարթ է անցել, ի տարբերություն նախագահի թեկնածուի առաջադրման։Ավելին11:1115.02.22 -
ԱռողջապահականՄեկ օրում արձանագրվել է 16 մահ. կորոնապատկերը՝ ՀայաստանումՓետրվարի 15-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 1307 նոր դեպք: Կատարվել է 5359 թեստավորում, առողջացել՝ 3514 քաղաքացի, կորոնավիրուսի հետևանքով մահացել է 15 քաղաքացի։ Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 408 381 դեպք, որոնցից 379 126-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 19 479 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8201 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1575 է. նախորդն օրն արձանագրվել է 1 մահ, երբ պացիենտն ունեցել է կորոնավարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Մեկ օրում մահացել է 16 կորոնավարակակիր։ Ընդհանուր կատարվել է 2 833 813 թեստավորում։Ավելին11:0815.02.22 -
ՀասարակականՄենք հիմա ընդդիմությո՞ւն ենք, թե՞ ընդդիմություն չենք. պարզաբանում է Էդմոն Մարուքյանը«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին ու թիմակիցներին վերջերս պարբերաբար հարցրել են՝ հիմա իրենք ընդդիմությո՞ւն են, թե՞ ընդդիմություն չեն. Մարուքյանն էլ հարցին պատասխանելու համար պարազաբանում է ներկայացրել։ Նա նշել է, թե հունիսի 20-ի ընտրությանը քաղաքացիներին առաջարկվել են հստակ այլընտրանքներ, սակայն ժողովուրդը, շատ լավ ծանոթ լինելով բոլոր ուժերին և նրանց օրակարգերին, ընտրել է խորհրդարանը, որն ունենք այսօր։ Այդպիսով, ըստ նրա, իշխանությանը հակակշռելու ինստիտուցիոնալ լիազորությունները, այդ ընտրության արդյունքներով և ժողովրդի կամքով, այսօր կրում են այլ ուժեր: «Մինչ 2021թ. օգոստոսը «Լուսավոր Հայաստան»-ը եղել է խորհրդարանական ընդդիմություն, ինչը մեզ համար նշանակում էր լինել կոնվենցիոնալ ընդդիմություն. եղած սահմանադրական և իրավաքաղաքական լծակներով հակակշռել և փոխզսպել խորհրդարանական մեծամասնությանն ու կառավարությանը, մասնակցել պետականաշինության գործին: Բազմաթիվ հարցերում, այո, այժմ էլ ունենք տարբերվող մոտեցումներ և ընդդիմադիր ենք իշխանությանը, սակայն հարցեր կան, որտեղ հակադրվելու նպատակ կամ իմաստ անգամ չենք տեսնում։ Եվ ընդհանրապես՝ «ընդդիմադիր» կամ «իշխանական» որակումները մեզ համար երբեք նշանակություն չեն ունեցել։ Մեր քաղաքական գործունեությունը հիմնված է գաղափարների, այլ ոչ թե զուտ ինչ-որ մեկի գողացած փողը պաշտպանելու գործունեության վրա: Այդ հարցով մեզ որևէ մեկը չի կարող հետ պահել ճշմարտությունն ասելուց։ Անկախ իրավիճակից մենք միշտ ասել ենք այն, ինչ մտածել ենք։ Խորհրդարանական մեր գործունեությունն իրականացվել է հետևյալ կերպ՝ ինչին եղել ենք դեմ, բացատրել ենք, թե ինչու ենք դեմ, հարկ եղած դեպքում՝ ներկայացրել առաջարկներ, ինչին կողմ ենք եղել, հայտարարել ենք, որ կողմ ենք ու բացատրել, թե ինչու։ Հիմա, ըստ սրա, ընդդիմությու՞ն էինք, թե՞ ոչ. խորհրդարանական ընդդիմություն էինք՝ թե՛ Սահմանադրության և ԱԺ կանոնակարգի, թե՛ քաղաքական իմաստներով։ Իսկ ինչու՞ այսօր, օրինակ, ընդդիմանալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, եթե հարևանների հետ հարաբերությունների կարգավորման հարցն անկախության տարիներից ի վեր մեր արտաքին քաղաքական օրակարգում է և դեռևս լուծում չի ստացել, և շատ կարևոր է առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորումը: Կամ ինչո՞ւ ընդդիմանալ խաղաղության օրակարգին. արդյո՞ք մեր երկրի գլխին նոր պատերազմ բերելու օրակարգն ավելի ընդդիմադիր կեցվածք է հաղորդում քաղաքական գործիչներին… Այսպես՝ մենք խաղաղության և հարաբերությունների կարգավորման կողմնակից ենք և դեմ ենք երկիրն նոր արկածախնդրությունների տանելուն, կողմ ենք ԼՂ հիմնախնդիրը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում կարգավորելուն։ Իսկ պե՞տք է արդյոք լռենք, որ ինչ-որ մեկը տարիներ շարունակ գրպանել է բյուջեի միջոցները, ինչ է թե նա այսօր իրեն ընդդիմություն է հայտարարում, կամ որ իր գողոնն ուզում է պահել ու փորձում է ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ օրենսդրության սահմանադրականությունը վիճարկել, կամ երբ այլ մեկը փորձ է կատարում ապօրինի ազդեցություն գործել դատարանների վրա։ Լռե՞նք այդ ամենի մասին նրա համար, որ ինչ-որ անձինք այդ գրպանված գումարներով պահվող զանգվածային «լրատվության» միջոցներով մեզ հռչակեն ընդդիմությո՞ւն. ասեմ` այդպես չի լինելու։ Ինչո՞ւ ընդդիմանալ ապօրինի գույքի բռնագանձման գործընթացին. ինչ է, պետք է դե՞մ լինենք ժողովրդից տարիներ շարունակ թալանվածը հետ բերելուն։ Ընդդիմանա՞նք կոնկրետ օլիգարխի ապօրինի գույքի բռնագանձմանը։ Ընդդիմանա՞նք, որ զորամասի հրամանատարը կամ ՃՈ և ՀՔԲ պետերն այսօր կաշառքով չեն նշանակվում, ընդդիմանա՞նք, որ այսօր բիզնեսմենն իր թաղամասի ՊԵԿ օպեր-լիազորին կամ հարկայինի պետին չի ճանաչում, ինչը նախկինում աներևակայելի էր թվում։ Պիտակավորումներն ու որակումներն ամեն մեկը կարող է իրեն պահել։ Մենք աշխատում ենք մեր երկրի համար, անում այն, ինչին հավատում ենք և ձգտում մեր բանակի հզորացմանը, երկարատև խաղաղության հաստատմանը, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանն ու զարգացմանը: Մեր տեսլականը հավասար հնարավորություններով և արդիականացված Հայաստանն է, որտեղ մարդը ոչ թե միջոց է, այլ նպատակ», - հայտարարել է Էդմոն Մարուքյանը։Ավելին11:0715.02.22 -
ՀասարակականԱդրբեջանցիների ներխուժման պատճառով Գեղարքունիքի մի քանի գյուղ զրկվել է ջրից. ՄԻՊԱդրբեջանական հանցավոր ներխուժումների պատճառով Գեղարքունիքի մարզի մի շարք գյուղեր զրկվել են ջրից. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից գյուղերում իրականացված փաստահավաք աշխատանքների վերաբերյալ տեսանյութ է հրապարակվել։ ՄԻՊ-ն ավելի վաղ հայտնել է, որ լուրջ խնդիր է շարունակում մնալ խմելու ջրի հարցը: Ադրբեջանական զինված ծառայողները, ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժելով, տեղակայվել են նաև ջրավազանների ու բնական աղբյուրների մոտակայքում, իսկ առանձին դեպքերում դրանք հայտնվել են ադրբեջանական բացահայտ անօրինական տիրապետության ներքո:Ավելին11:0615.02.22