Լրահոս
2022-02-14
-
ՀասարակականԵրկրաշարժ Բավրա բնակավայրից 15 կմ արևելք (հետցնցումները շարունակվում են)Սույն թվականի փետրվարի 14-ին, տեղական ժամանակով ժամը 18:13-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 14:13-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.14⁰ և արևելյան երկայնության 43.98⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի` Բավրա բնակավայրից 15 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.2 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Աշոցք, Սարագյուղ, Լոռու մարզի Սարչապետ, Մեծավան, Նորաշեն գյուղերում` 3 բալ ուժգնությամբ և Տաշիր քաղաքում` 2-3 բալ ուժգնությամբ:Ավելին18:4614.02.22 -
Սուրեն Պապիկյանն ընդունել է Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանըՓետրվարի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիտորինը:Ավելին18:3614.02.22 -
ՀայաստանՀայլուր 18:30 Ռուսաստան-ԱՄՆ համաձայնություն չկա. Շոյգուն ու Լավրովը գնացել են Պուտինի մոտԱվելին18:3014.02.22 -
ՀայաստանԱնցած շաբաթ գրանցվել է 39 ճանապարհատրանսպորտային պատահար, 11 ինքնասպանության փորձ․ ԱԻՆՓետրվարի 7-ից 13-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 406 դեպք, որից 150-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 84 հրդեհի, 6 փլուզման, 11 ինքնասպանության փորձի դեպք, 39 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 135 կենցաղային կանչ. տուժել է 75 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 3 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 17 մահ: Արձանագրվել է թունավորման 8 դեպք: Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված՝ գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 52 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 156 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 82 տրանսպորտային միջոց:Ավելին18:2514.02.22 -
ՀասարակականԴավիթի վերջին խոսքերը եղել են՝ կներես, մամ․ միակ զավակն էր և խոստացել էր տուն գալ«Որ պահին հայտնվում էր կողքիդ` միանգամից կյանք էր բերում, ծիծաղ, անհնար էր առանց ժպիտի իրեն տեսնել»,-պատմում է Արցախյան պատերազմում զոհված Դավիթ Խաչատրյանի մորաքույրը՝ Տաթևիկ Երանյանը։ Դավիթը բանակ է զորակոչվել 2019 թվականի հուլիսի 2-ին, եղել է դիպաուկահար։ Մայրն ասում է, որ որդու մեջ շատ սեր է եղել, ընկերասեր է եղել, շատ է սիրել նկարել։ «Մինչև պատերազմի սկսվելը, ասաց՝ այստեղ` դիրքերում մատուռներ ունենք, մի քանիսը վերանորոգել եմ և սրբապատկերներ եմ թողել»,-պատմում է մայրը՝ Նաիրա Խաչատրյանը։ Դավիթի զոհվելուց հետո ընտանիքի անդամները նրա գրպանում գտել են իր նկարած սրբապատկերներից մեկը, որը վերցրել էր մատուռից, որպեսզի չմնա թշնամուն։ 35 օր Դավիթը պատերազմել է, մորն ասել է՝ մի գրամ հող չունենք էս թուրք շներին տալու։ «Իր երազանքն էր, որ տաներ ինձ Հադրութում ման տար, ասում էր՝ ուզում եմ դու գաս ու տեսնես՝ ինչ սիրուն քաղաք է Հադրութը, կպատմեմ՝ ոնց ենք պահել, ինչեր ենք արել։ Դա այդպես էլ երազանք մնաց, Դավոս էլ չկա, Հադրութն էլ չկա, ոչ մի բան չկա»,-ասում է մայրը։ Մայրը տղայի հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 31-ին։ Երբ արկերը թափվել են Դավիթի և զինակիցների վրա, 8 հոգի վիրավորվել են, նա 6 ընկերներին կարողացել է ճանապարհել հիվանդանոց, ինքը չի հասել հիվանդանոց՝ զոհվել է ներքին արնահոսությունից։ «Միակ զավակս էր, երբեք չեմ ասել՝ Դավ թաքնվի կամ քիչ արա, միշտ ասել եմ՝ ինչ անում ես արա, բայց հիշի, որ պետք է տուն գաս, ամենավերջում հիշի, որ ես քեզ եմ սպասում»,-ասում է մայրը։ Բժիշկը պատմել է, որ Դավիթի վերջին խոսքերը եղել են՝ կներես, մամ։ Դավիթ Խաչատրյանը ծնվել է 2001 թվականի փետրվարի 14-ին։ Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 31-ին։Ավելին18:1314.02.22 -
ԱրցախԿադրային փոփոխությունների նպատակը պետական կառավարման մարմինների արդյունավետության մակարդակի բարձրացումն է․ ԱՀ նախագահՕրեր առաջ ստորագրել եմ հրամանագիր կառավարության նոր կառուցվածքը հաստատելու մասին, ինչպես նաև կատարել եմ որոշ կադրային փոփոխություններ ու նշանակումներ, տեղեկացնում է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։ «Այդ կառուցվածքային ու կադրային փոփոխությունների նպատակը ոչ միայն պետական կառավարման տարբեր մարմինների արդյունավետության մակարդակի բարձրացումն է, այլև՝ քաղաքական լայն համախմբման ապահովումը և պետբյուջեի ծախսերի հանդեպ վերահսկողության ու թափանցիկության մակարդակի բարձրացումը: Այդ տեսանկյունից կուզեի հատուկ ընդգծել, որ, բացի երկու նախարարների և մեկ շրջվարչակազմի ղեկավարի փոփոխությունից, նոր ձևավորվող նյութական վնասների հարցերի կոմիտեի և գնումների աջակցության կենտրոնի ղեկավարների պաշտոններում նշանակվել են գործող իշխանությունների հանդեպ ընդդիմադիր հայացքներով հայտնի և տվյալ ոլորտներին քաջածանոթ անձինք: Նյութական վնասների հարցերի կոմիտեն զբաղվելու է առաջին հերթին պատերազմի վնասներին առնչվող աջակցության ծրագրերով՝ խնդիր ունենալով շարունակել մեկնարկած գործընթացը՝ միևնույն ժամանակ ապահովելով դրա արդարացիության, թափանցիկության ու արդյունավետության շարունակական բարելավումը: Բացի դրանից, այդ կոմիտեն կանոնակարգելու և կառավարելու է տարաբնույթ ոլորտներում ֆիզիկական ու իրավաբանական անձանց վնասների փոխհատուցման ու պետական աջակցության ծրագրերը: Իսկ ահա գնումների աջակցության կենտրոնի վրա դրված կարևոր պարտականություններ ու լիազորություններ կան՝ արդյունավետորեն ու թափանցիկորեն կազմակերպելու պետական գնումները: Ինչպես հայտարարել եմ, պետական բյուջեի ծախսերը պետք է կատարվեն ամբողջովին կանոնակարգված, հիմնավոր ու թափանցիկ կերպով, և այդ առումով գնումների աջակցության կենտրոնը մեծ անելիք ունի: Մեկ այլ կառուցվածքային փոփոխություն է Նախագահի վերահսկողական ծառայության վերակազմակերպումը պետական վերահսկողական ծառայության, որի նպատակը վերահսկողական մեխանիզմների ու կարողությունների ուժեղացումն ու ընդլայնումն է՝ հաշվի առնելով հանրային ու քաղաքական լայն պահանջը: Վերջին օրերին մեկնարկել են նաև Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքները, որում ընդգրկված են և՛ մասնագետներ ու լիազոր մարմինների ղեկավարներ, և՛ խորհրդարանական բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները: Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ խոշոր առումով կայացել է քաղաքական ու հանրային տարբեր շրջանակների հետ իմ գլխավորած իշխանության համագործակցության օրակարգի՝ դեկտեմբերին մեկնարկած այս փուլը: Այնուամենայնիվ, մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու կառավարման համակարգի արդյունավետության ու ներառականության մակարդակի բարձրացման և քաղաքական գործընթացների կայունության ապահովման գործում: Այդ ճանապարհին ես ակնկալում եմ բոլոր կարողունակ ու սրտացավ ուժերի համախմբում՝ ամբողջովին բաց լինելով կառուցողական առաջարկների քննարկման ու համագործակցության համար»:Ավելին18:1014.02.22 -
Նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին (լուսանկարներ)N զորամասում անցկացվել է նորակոչիկ զինծառայողների զինվորական երդման հանդիսավոր արարողություն։ Ստորև ներկայացնում ենք լուսանկարներ հանդիսավոր արարողությունից:Ավելին18:0614.02.22 -
Հայաստան165 հետցնցում՝ 1 օրում. իրականացվում են մակրոսեյսմիկ հետազոտություններՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից փետրվարի 13-ին գրանցված 5.4 մագնիտուդով երկրաշարժից հետո տեղի է ունեցել 165 հետցնցում, որից ամենաուժեղը 3 մագնիտուդով: Այս մասին երկուշաբթի հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ–ի տնօրեն Սոս Մարգարյանը: Սույն թվականի փետրվարի 13-ին, տեղական ժամանակով ժամը 22:25-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 18:25-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.19⁰ և արևելյան երկայնության 43.97⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան` Բավրա բնակավայրից 13 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.4 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը զգացվել է Տավուշի, Կոտայքի, Արմավիրի, Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում 4-7 բալ ուժգնությամբ և Երևան քաղաքում՝ 3-4 բալ ուժգնությամբ: Ըստ նախնական տվյալների ավերածություններ չկան: Նա նաև տեղեկացրել է, որ ԱԻՆ Սեյսմիկ Պաշտպանության մասնագիտական խմբերը, հյուսիսային մարզերի բնակավայրերում, իրականացնում են մակրոսեյսմիկ հետազոտություններ՝ երկրաշարժի հնարավոր հետևանքները պարզելու համար։ Մարգարյանի խոսքով՝ հայ-վրացական սահմանին կիրակի գրանցված երկրաշարժը համարվում է չափավոր ուժեղ և հավանական է, որ հեցնցումները տևեն մի փոքր ավելի: «Համեմատության համար նշեմ, որ 2021 թվականի օգոստոսին նույն վայրում` Ջավախքի ընդարձակման գոտում, տեղի ունեցած երկրաշարժի առաջին օրը գրանցվել էր 69 հետցնցում, որոնց թիվը 40-րդ օրն արդեն հասել էր 223-ի»,- հիշեցնում է Սոս Մարգարյանը: Սեյսմիկ ծառայության տնօրենի խոսքով, փետրվարի 13-ին գրանցված երկրաշարժը սովորական էր, սակայն, քանի որ մագնիտուդը բարձր է, շատերն են զգացել և վախեցել։ «Նախօրեին գրանցված երկրաշարժը նախորդ տարի Երևանում կրկին փետրվարի 13-ին գրանցված 4.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի նման էր։ Աշխարհում տարեկան հազարավոր նման երկրաշարժեր են լինում»,- ընդգծել է նա՝ նշելով, որ այս երկրաշարժը 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո ամենաուժգիններից էր։ Անդրադառնալով այսօրվա բնակֆոնդի սեյսմակայունությանը Սոս Մարգարյանը նկատում է, որ Երևանը երկու կողմից խզվածք ունի, ձախ կողմինը Երևանյան կոչվող խզվածքն է, իսկ աջ կողմից՝ Գառնիի մեծ խզվաքծն է, որն իջնում է մինչև Նախիջևանի սահման։ Նրա խոսքով՝ խորհրդային տարիներին շենքերը կառուցվել են 7-8 բալ ուժգնության երկրաշարժերի դիմակայելու համար, մինչդեռ պետք է կառուցվեին 9-10 բալի համար, ուստի սեյսմիկ առումով առկա է խոցելիություն: Ինչ վերաբերում է նորակառույց շենքերին, ըստ Սոս Մարգարյանի՝ Երևանում դրանք 9 և ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժին կարող են դիմանալ: «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ–ի տնօրենը հորդորում է հետևել պաշտոնական տեղեկատվությանը և հիշեցնում, որ երկրաշարժերը կանխատեսելն այսօրվա դրությամբ հնարավոր չէ, և՝ աշխարհագրական դիրքով պայմանավորված, պետք է մշտապես պատրաստ լինել բնության այդ երևույթին, սակայն խուճապի մատնվելու կարիք չկա: Իր հերթին ԱԻ նախարարի մամուլի քարտուղար Աննա Բաղդասարյանն անդրադարձել է գերատեսչության կայքի և հեռախոսային կապի խափանումներին, որոնք առաջացել էին տեխնիկական ծանրաբեռնվածության պատճառով: «Փետրվարի 13-ին ժամը 22:00-ի դրությամբ կայքի դիտումները սովորական օրերի համեմատ ավել են եղել 5000-ով, իսկ արդեն 23:00-ի դրությամբ կայքն ունեցել է 13334 դիտում, ինչը չէր կարող իր հետևանքը չունենալ: Արդյունքում՝ հասանելիությունը խափանվել էր: Նույնը վերաբերում է նաև 911ահազանգման կենտրոնի հեռախոսային կապին. ժամը 22:25-ից մինչև 00:30-ը զանգերը մոտ 1000-ով ավել են եղել: Դեպքեր են գրանցվել, երբ նույն հեռախոսահամարից կենտրոնի կողմից 5 զանգ է ընդունվել»,- եզրափակել է Աննա Բաղդասարյանը:Ավելին18:0414.02.22 -
ՀասարակականՈրոշ քաղաքական դիակներ փորձում են նաև կենդանության նշաններ ցույց տալ․ Վահե ՀակոբյանՎերջին օրերին որոշ անձինք, մեկը մյուսին շարունակելով, հարձակումների շարք են սկսել Մխիթար Զաքարյանի նկատմամբ։ Մի կողմ դնելով այն հանգամանքը, որ Մխիթար Զաքարյանը մեր գործընկերն է, և միասին երկար տարիների ճանապարհ ենք անցել, ես ուզում եմ հիշեցնել նաև, որ Զաքարյանն այն անձն է, որը պատերազմ է անցել, մասնակցել է ռազմական գործողություններին, վիրավորվել և վտանգել կյանքը՝ հանուն մեր բոլորի հայրենիքի, գրում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը։ «Զաքարյանն այն անձն է, որը հալածվել է ու շարունակում է հալածվել այսօրվա իշխանությունների կողմից՝ իր քաղաքական հայացքների համար: Նա ազատորեն արտահայտում է իր տեսակետներն ու մոտեցումներն այսօր և ազատ է եղել դրանք արտահայտելու հարցում նաև մեր դաշինքի անդամ դառնալուց առաջ։ Ինձ համար անընդունելի է, որ Մխիթար Զաքարյանի հնչեցրած մտքերը, անկախ նրանից՝ դրանք հստակ էին, անորոշ, թե ոչ այնքան, կարող էին առիթ դառնալ նման արշավի, մարդու անձը թիրախավորող հարձակումների։ Պարզապես հետաքրքիր է՝ ի՞նչ նպատակներ են հետապնդում այս հարձակումն իրականացնողները, պատվե՞ր են կատարում, որի ապացույցը, ի դեպ, հենց այն է, որ Մխիթար Զաքարյանի հայտարարությունից ոչ թե անմիջապես հետո, այլ միայն շաբաթներ անց այս շրջանակները մեկը մյուսի հետևից սկսեցին «մեղադրական ճառերը»։ Այսօր երկրում բազմաթիվ խնդիրներ կան, բազմաթիվ խնդիրներ կան թեկուզ միայն ընդդիմության հետ կապված, բայց «պատվերի շրջանակներում», որի միջոցով որոշ քաղաքական դիակներ փորձում են նաև կենդանության նշաններ ցույց տալ, թիրախավորվում է կոնկրետ անձ․․․ Տպավորություն է, որ այս արշավն իրականացնողների բարոյական արժեքներն այլևս չունեն կարմիր գծեր և այսօր մեզ փորձում են իրենց ճղճիմ օրակարգերի մեջ ներքաշել։ Իսկ չե՞ք մտածել, որ մեր համբերության բաժակն էլ գուցե լցվի, գուցե ավելի կոշտ ու ծանր պատասխան ստանաք։ Ուշքի՛ եկեք, տիկնա՛յք և պարոնա՛յք։ Ես հասկանում եմ, որ այս իշխանությունն ամեն ինչ արել է բոլոր արժեքները վերացնելու, հենման կետերից մեզ զրկելու համար, այդ թվում՝ մարդ ու մարդկային լինելուց, բայց այսքան ներքև մի՛ գլորվեք։ Ուշքի՛ եկեք, տիկնա՛յք և պարոնա՛յք»։Ավելին18:0014.02.22 -
ՄիջազգայինԿրեմլում ակնկալում են, որ Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելուցԿրեմլում ակնկալում են, որ Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելուցԱվելին17:3014.02.22 -
ՀասարակականԲորիս Մուրազիի գրառման հետքերով․ ԱՀ դատախազությունը հայտարարություն է տարածելԲորիս Մուրազիի գրառման հետքերով․ ԱՀ դատախազությունը հայտարարություն է տարածելԱվելին17:2314.02.22 -
ԱռողջապահականԱռողջապահության նախարարությունը նոր տվյալ է հրապարակել Spikevax պատվաստանյութի մասինԱռողջապահության նախարարությունը նոր տվյալ է հրապարակել Spikevax պատվաստանյութի մասինԱվելին17:1414.02.22 -
ՀասարակականՏեառնընդառաջը հեթանոսական չէ. Տեր Եսայի քահանա Արթենյանը՝ տոնի խորհրդի մասինՏեառնընդառաջը հեթանոսական չէ. Տեր Եսայի քահանա Արթենյանը՝ տոնի խորհրդի մասինԱվելին17:0214.02.22 -
ՀայաստանԻ՞նչ պաշտոն է ստացել Արագածոտնի նախկին մարզպետը ՊՆ-ումԻ՞նչ պաշտոն է ստացել Արագածոտնի նախկին մարզպետը ՊՆ-ումԱվելին16:5414.02.22 -
ՀայաստանՇուշին նախկինների ժամանակ ազատագրվեց, իսկ նիկոլականների օրոք՝ հանձնվեց. ՇարմազանովՇուշին նախկինների ժամանակ ազատագրվեց, իսկ նիկոլականների օրոք՝ հանձնվեց. ՇարմազանովԱվելին16:4914.02.22 -
ՀայաստանՈրքա՞ն արժե Էջմիածնի համայնքապետի Gucc-ի վերարկուն, որը կրել է ՏեառընդառաջինՈրքա՞ն արժե Էջմիածնի համայնքապետի Gucc-ի վերարկուն, որը կրել է ՏեառընդառաջինԱվելին16:4514.02.22 -
ՀայաստանԻ՞նչ ճակատագիր է սպասում Ուկրաինայում գտնվող ՀՀ քաղաքացիներին․ ՀՀ ԱԳՆ-ի պարզաբանումըԻ՞նչ ճակատագիր է սպասում Ուկրաինայում գտնվող ՀՀ քաղաքացիներին․ ՀՀ ԱԳՆ-ի պարզաբանումըԱվելին16:3714.02.22 -
ՔաղաքականՆիկոլ Փաշինյանը կկանչվի ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովՆիկոլ Փաշինյանը կկանչվի ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովԱվելին16:2814.02.22 -
ՄիջազգայինԴա մեր և Պուտինի գործն է․ Լուկաշենկոն՝ համատեղ զորավարժությունների մասինՌուս-բելառուսական զորավարժություններ՝ Ուկրաինայի սահմանի մոտ․ Լուկաշենկոյի պարզաբանումըԱվելին16:1614.02.22 -
ՀայաստանԱրման Թաթոյանը հանդիպել է ԵՊՀ ուսանողների և դասախոսների հետԱրման Թաթոյանը հանդիպել է ԵՊՀ ուսանողների և դասախոսների հետԱվելին15:4714.02.22