Լրահոս

2022-02-08
  • Img default alt hy
    Արցախ
    Ադրբեջանը փորձում է օրինականացնել Արցախում կիրառված ռազմական ուժի արդյունքները․ ԱՀ ԱԳՆ
    Եթե ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության սկզբնական փուլում պատմությանն ու մշակույթին վերաբերող ադրբեջանական մեքենայությունները ծառայում էին որպես արդարացում նախկին Ադրբեջանական ԽՍՀ-ից հայկական բնակչության բռնի տեղահանման համար, ապա հիմա դրանք միտված են Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ռազմական ուժի ապօրինի կիրառման արդյունքների օրինականացմանը: Արցախի արտաքին գործերի նախարարությունն այսպես է արձագանքել է Ադրբեջանի մշակույթի նախարարի` Ադրբեջանի հսկողության տակ հայտնված հայկական կրոնական և պատմամշակութային կոթողներն ավերելու և ինքնությունը փոխելու նպատակով աշխատանքային խմբի ստեղծման մասին հայտարարությանը։ «Խստագույնս դատապարտում ենք ադրբեջանական իշխանությունների՝ հատուկ հանձնաժողով ստեղծելու որոշումը, որի աշխատանքը, համաձայն պաշտոնատար անձանց հաջորդող հայտարարությունների, ուղղված կլինի Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներում գտնվող մշակութային և կրոնական կոթողներից հայկականության հետքերի ջնջմանը: Տվյալ քայլը ևս մեկ անգամ համոզիչ կերպով հաստատում է այն ակնհայտ փաստը, որ ադրբեջանական իշխանությունների վերահսկողության տակ հայտնված հայկական մշակութային ժառանգությանը լիակատար ոչնչացման կամ պատմական արմատներից անջատվելու իրական վտանգ է սպառնում»,- նշված է ԱԳն տարածած հայտարարության մեջ։ Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունն ընդգծում է, որ Արցախի տարածքում հայկական ներկայության ոչնչացումը պատմության կեղծման, հայկական մշակութային կոթողների ոչնչացման և բնիկ տեղանունների անվանափոխման միջոցովԱդրբեջանի ագրեսիայի շարունակումն է այլ մեթոդներով: Սա մարտահրավեր է նաև միջազգային հանրության համար: Հիշեցնում են՝ ՄԱԿ-ի դիրքորոշմամբ՝ մշակութային օբյեկտների ոչնչացումը պատերազմական հանցագործություն է և հավասարեցվում է ահաբեկչական գործողություններին: Բացի այդ, հայկական մշակութային և կրոնական կոթողները փոխակերպող հատուկ հանձնաժողովի ստեղծումը ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի միջանկյալ միջոցների կիրառման մասին որոշման կոպիտ խախտում է: Նշված միջանկյալ միջոցները պաշտոնական Բաքվից պահանջում են ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման գործողությունները, որոնք վերաբերում են հայկական մշակութային ժառանգությանը: «Որոշումը պարտադիր ուժ ունի Ադրբեջանի համար: Բաքվի հրաժարումը կատարել այն ցուցադրում է Բաքվի մտադրությունը խափանել, թեկուզև տեղային մակարդակով, միջազգային հարաբերությունների համակարգը, որն ապահովում է միջազգային խաղաղություն և անվտանգություն»,- ընդգծվում է ԱԳՆ հայտարարության մեջ։ Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունը կոչ է անում միջազգային հանրությանը և մասնագիտացված միջազգային կազմակերպություններին անհապաղ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել՝ պարտադրելու Բաքվին կատարել միջազգային պարտավորությունները՝ պահպանելով և հարգելով հայ ժողովրդի մշակութային ժառանգությունը։
    20:41
    08.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վահան Հունանյանը հաստատում է՝ Բելառուսի դեսպանն այսօր այցելել է ՀՀ Արտաքին գործերի նախարարություն
    ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց, որ ՀՀ-ում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկն այսօր եղել է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում։ Վահան Հունանյանը զերծ մնաց հավելյալ մեկնաբանություններից։ Հիշեցնենք, որ Հայաստանի վերաբերյալ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ նախօրեին հնչեցրած ոչ միանշանակ հայտարարություններն առաջացրել են հասարակության ու քաղաքական ուժերի դժգոհությունը, արժանացել բացասական արձագանքի։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Բելառուսի դեսպանին ԱԳՆ-ում ներկայացվել են Հայաստանի մտահոգությունները՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի ձևակերպումների կապակցությամբ։
    20:22
    08.02.22
    Ավելին
  • Հասարակական
    Շանտա՞ժ, թե՞ քաղաքական զրույց. ֆիզարձակուրդում գտնվող «քայլականը» զրկվել է Երևանի ավագանու մանդատից
    Ավագանու այսօրվա նիստում հաստատվել է ֆիզարձակուրդում գտնվող «քայլական» Լուսինե Մխոյանի լիազորությունների դադարեցումը: Վարկած կա, որ պատճառը ոչ թե նրա բացակայություններն են, այլ այն, որ Մխոյանը չի միացել նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու ստորագրահավաքին:
    20:21
    08.02.22
    Ավելին
  • Հասարակական
    «Ո՞ւմ է պետք Հայաստանը». Երևանը պատասխանում է Լուկաշենկոյի սկանդալային հարցին
    Լուկաշենկոն հարցազրույց էր տվել ու հռետորական հարցադրում արել՝ Հայաստանը ինչ-որ մեկին պե՞տք է: Հայաստանի ԱԳՆ-ն դրանք անվանել է «ինքնատիպ վերլուծություններ»:
    19:19
    08.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Միութենական պետության մաս կազմելու հարց Հայաստանում չի քննարկվում. Հակոբ Արշակյան
    Հայ և բելառուս ժողովուրդները եղբայրական ժողովուրդներ են, և որևէ հայտարարություն չի կարող ազդել երկու ժողովուրդների բարեկամության վրա, լրագրողներին ասաց ՀՀ ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը։ Անդրադառնալով միութենական պետության մաս կազմելու վերաբերյալ Լուկաշենկոյի հայտարարությանը՝ Արշակյանն ասաց, որ նման հարց չի քննարկվում: «Մենք բազմիցս լսել ենք նման հայտարարություններ: Բայց ես ցանկանում եմ շեշտել, որ հայ և բելառուս ժողովուրդները եղբայրական ժողովուրդներ են, մենք շատ սերտ բարեկամական կապեր ունենք: Որևէ հայտարարություն չի կարող ազդել այդ ժողովուրդների բարեկամության վրա», - ասաց Արշակյանը:
    18:45
    08.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Զավեշտալի դեպք օլիմպիական խաղերում. դրոշը փաթաթվել է զինվորի գլխին, իսկ ի՞նչ է եղել հետո
    Պեկինի օլիմպիական խաղերում` օլիմպիական խորհրդանիշներով դրոշի բարձրացման ժամանակ, զավեշտալի դեպք է տեղի ունեցել։ Ռուսաստանի պատվիրակության մարզիկների մրցանակաբաշխության ժամանակ օլիմպիական դրոշը բարձրացնելիս այն ծածկել է պատվո պահակախմբի զինվորներից մեկի դեմքը։ Կարելի է ասել` դրոշը «փաթաթվել» է զինվորի գլխին։ Որքան է կազմում Պեկինի օլիմպիադայի պաշտոնական բյուջեն Չնայած դրան, չինացի զինվորականները դրսևորել են նախանձելի զսպվածություն և կարգապահություն։ Նրանց դեմքի արտահայտությունն անգամ աննշան չի փոխվել։ Առավել մանրամասն՝ տեսանյութում։
    18:37
    08.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Երևանում բախվել են Nissan Tiida-ն ու Kawasaki Ninja մոտոցիկլը, այն կողաշրջվել է
    Այսօր՝ փետրվարի 8-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում, տեղեկացնում է «shamshyan.com»-ը։ Ժամը 14:30-ի սահմաններում Մոսկովյան փողոցի թիվ 35 հասցեի դիմաց բախվել են 30-ամյա Մհեր Հայրապետյանի վարած Kawasaki Ninja մակնիշի մոտոցիկլն ու 28-ամյա Գագիկ Վանեցյանի վարած Nissan Tiida մակնիշի ավտոմեքենան: Բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
    18:20
    08.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ավստրալիայի վարչապետը ներողություն է խնդրել սեռական ոտնձգությունների զոհերից
    Ավստրալիայյի վարչապետ Սքոթ Մորիսոնը ներողություն է խնդրել նախկին պետական ​​ծառայող Բրիթանի Հիգինսից, ով մեղադրել էր գործընկերջը խորհրդարանի շենքում կատարված բռնաբարության մեջ, հաղորդում է BBC News-ը։ «Ես ներողություն եմ խնդրում միսս Հիգինսից այդ սարսափելի իրողության համար։ Այն վայրը, որտեղ պետք է ապահով լիներ, պարզվեց, մղձավանջ էր»,- ասել է Մորիսոնը: Ըստ պարբերականի տվյալների՝ Մորիսոնը պաշտոնապես ներողություն է խնդրել սեռական ոտնձգությունների մյուս զոհերից։
    18:15
    08.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
    ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, հայտնում է ԱԻՆ-ը։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ բեռնատարների համար հարկավոր է կիրառել անվաշղթաներ: Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:
    17:48
    08.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ոստիկանապետն ու ԱՄՆ դեսպանը հանդիպել են
    Փետրվարի 8-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին։ Ոստիկանության պետը ԱՄՆ դեսպանությանն ու Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակին շնորհակալություն է հայտնել աջակցության համար։ Վահե Ղազարյանը կարևորելով դեսպանի այցը ոստիկանություն՝ պատրաստակամություն է հայտնել համագործակցությունն ընդլայնելու համար։ ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին նշել է Հայաստանում պարեկային ծառայության ստեղծման և արդեն գրանցված արդյունքների մասին։ Լին Թրեյսին խոսել է պարեկային ծառայության ոստիկանների վերապատրաստման, Հայաստանի մարզերում ծառայության ներդրման և այդ ուղղությամբ ԱՄՆ աջակցության մասին։ Կողմերը մտքեր են փոխանակել համագործակցության հետագա ուղղությունների մասին և քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
    17:45
    08.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գերությունից վերադարձած և Հայաստանում կալանավորված Նարեկ Երիմյանն ազատ է արձակվել
    Ադրբեջանական գերությունից դեկտեմբերի 4-ին հայրենադարձված ու հայրենիքում կալանավորված մայոր Նարեկ Երիմյանն ազատ է արձակվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց նրա փաստաբան Կարմեն Պողոսյանը։ «Նարեկն ազատ է արձակվել գրավի դիմաց, իսկ գրավի գումարը 1 միլիոն դրամ է կազմում»,–ասաց Պողոսյանը։ Նա հայտնեց նաև, որ Նարեկ Երիմյանի վրա մինչև հիմա ադրբեջանական գերությունից «մնացած» հետքեր և կապտուկներ կան։ Հիշեցնենք, որ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել էր, որ Ադրբեջանում գերության մեջ եղած և Հայաստան վերադառնալուց անմիջապես հետո կալանավորված զինծառայողների թիվն 9 կամ 10 է, նրանցից 3-ն (ներառյալ Նարեկ Երիմյանը) արդեն ազատության մեջ են։ Նարեկից բացի, հայտնի է, որ ազատ են արձակվել նաև Սերժիկ Ամիրխանյանը և Արեն Արամյանը։
    17:41
    08.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Լատվիական Ան-2 ինքնաթիռը խախտել է բելառուսական սահմանը. Բելառուսի սահմանապահ կոմիտե
    Լատվիական Ան-2 ինքնաթիռը խախտել Է բելառուսական սահմանը: Այդ մասին փետրվարի 8-ին հաղորդել Է Բելառուսի պետական սահմանապահ կոմիտեն: «Փետրվարի 8-ի առավոտյան բելառուսցի սահմանապահները գրանցել են Լատվիայի կողմից Բելառուսի օդային տարածության խախտում: Ան-2 թեթեւշարժիչավոր ինքնաթիռը Բելառուսի օդային տարածք Է մտել 300 մետր խորությամբ եւ, շրջանցելով Ուրբանի անցակետը, վերադարձել Լատվիա»,-ասվում Է գերատեսչության հաղորդագրության մեջ, որը զետեղվել Է նրա Telegram-ալիքում: Սահմանապահ կոմիտեում ընդգծել են, որ սա Բելառուսի օդային տարածության խախտման առաջին դեպքը չԷ: 2021 թվականի դեկտեմբերի 4-ին ուկրաինական ուղղաթիռը Բելառուսի օդային տարածքով թռել Է Նովայա Ռուդնյա (Գոմելի մարզ) անցկետի շրջանում, իսկ այս տարվա հունվարի 24-ին Մալորիտի շրջանի (Բրեստի մարզ) Խմելիշչե գյուղի շրջանում գրանցվել Է սահմանի խախտում ուկրաինական անօդաչու թռչող սարքով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
    17:39
    08.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայաստանի հետ չեք կարող խոսել այն նույն ձևով, ինչպես խոսում եք Փաշինյանի հետ․ Մամիջանյանը՝ Լուկաշենկոյին
    Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն այսօր արձագանքեց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, որը հայտարարել էր, թե «ո՞ւմ է պետք Հայաստանը»: Նա նշեց, թե բոլորը վրդովված են Լուկաշենկոյի խոսքերից, մինչդեռ, պետք է հասկանալ դրա պատճառները, իսկ պատճառները հասկանալու համար պետք է լսել Սերժ Սարգսյանի ու Լուկաշենկոյի խոսակցության ձայնագրությունն ու տարբերել, թե ինչպես էին մինչև 2018 թվականը խոսում Հայաստանի ղեկավարի հետ առանց տեսախցիկների ու ինչպես են խոսում Նիկոլ Փաշինյանի հետ հիմա տեսախցիկների առաջ: «Պատկերացնո՞ւմ եք, թե ինչեր են ասում, երբ տեսախցիկներ չկան»,-ասաց պատգամավորը: Մամիջանյանը նշեց, որ Բելառուսի նախագահը իրեն թույլ է տվել արտահայտություններ, որոնք անընդունելի են: «Հայաստանը գնալու տեղ ունի, ավելին, Հայաստանը հստակ նպատակներ ունի, Հայաստանը շարունակելու է մնալ Եվրոպան ու Ասիան կապող աշխարհաքաղաքական հանգույց, Հայաստանն ու Արցախը եղել են ու շարունակելու են մնալ քրիստոնյա աշխարհի դարպասը, Հայաստանը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի արդար ինքնորոշման ու երաշխավորն ու աջակիցը, մեր երկիրը ոտքի է կանգնելու ու մաքրվելու է կապիտուլյացիայի ու դրա պատճառը հանդիսացող խմբակին վերընտրելու խայտառակ խարանից: Մեր երկիրը հմուտ դիվանագիտության միջոցով ու դրան ուժ տվող արհեստավարժ զինված ուժերի գոյությամբ վերականգնելու է արդարությունը տարածաշրջանում, բայց այս ամենը տեղի է ունենալու միայն այն ժամանակ, երբ մեր երկրի կառավարիչը միջազգային հարաբերությունների զինանոցը չսահմանափակվի, իբր, պարզաբանում պահանջող, իսկ, իրականում, «լայքեր» մուրացող հայացքով»,-հայտարարեց Հայկ Մամիջանյանը: Նա կոչով դիմեց Ալեքսանդր Լուկաշենկոյին: «Ալեքսանդր Գրիգորիի, մի նույնականացրեք Հայաստանն ու Նիկոլ Փաշինյանին ու երբեք չկարծեք, որ Հայաստնի հետ կարող եք խոսել այն նույն ձևով, ինչպես խոսում եք Փաշինյանի հետ»,-ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը:
    17:31
    08.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հաճախ հնազանդվում են արդարադատություն իրականացնողները, բայց արդարությունը` երբեք․ Մխիթար Զաքարյան
    Ելույթս ուզում եմ սկսել հռետորական հարցադրմամբ. որևէ մեկը իրապես հավատում է որ ես, Առուշ Առուշանյանը, Մանվել Փարամազյանը, Արթուր Սարգսյանը, Արմեն Չարչյանը և մեր մյուս ապօրինի հետապնդվող գործընկերները հանցագործություն ենք կատարել, ՀՀ 8-րդ գումարման ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանն է ասել․ «Վաղուց արդեն գաղտնիք չէ, որ իրավունքի շղարշի տակ իրականացվող քաղաքական հետապնդումները դարձել են այս իշխանությունների այցեքարտը: «Սիրո և հանդուրժողականության» կարգախոսով ու վենդետաներ չանելու խոստմամբ իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը և ՔՊական խմբակը հակառակն ապացուցեց: Սիրո և հանդուրժողականության փոխարեն հանրությունը ստացավ սևերի ու սպիտակների բաժանում: Երկրում ատելության ու թշնամանքի մթնոլորտն աննախադեպ է: Ինչքան շատ են ձախողվում, այնքան հիստերիայի չափաբաժինն ավելանում է: Որքան ավելանում է, այդքան աճում է քաղբանտարկյալների և քաղհալածյալների թիվը Հայաստանում: Ես ինքս, ինչպես և իմ գործընկերներ Արմեն Չարչյանն ու Արթուր Սարգսյանը, տևական ժամանակ եղել ենք կալանքի տակ, ի հեճուկս Սահմանադրության և օրենքների: Այսօր ցավոք, իմ Գործընկերներ Առուշ Առուշանյանն ու Մանվել Փարամազյանը կալանավորված են կրկին ապօրինաբար բայց այս անգամ նաև ի հեճուկս Սյունիքի անվտանգության: Սիրելի հայրենակիցներ, Մենք ապրում ենք մի իրողության մեջ, որտեղ իշխանության թմբուկը զարկող դատավորը կալանավորում է քաղաքական ճնշումներին դիմադրող և սեփական խղճով որոշում կայացնող դատավորին, որտեղ համայնքային ընտրություններում հաղթած բոլոր թեկնածուները պետք է անպայմանորեն կալանավորվեն, եթե իհարկե իշխանական ուժը չեն ներկայացնում: Եթե կարճ բանաձևեմ, ապա նրանք, ովքեր օրենքին ասում էին՝ «այո», իսկ Փաշինյանին՝ «ոչ», ենթարկվում են ապօրինի ու խայտառակ հետապնդումների: Այս ամենը ևս մեկ անգամ փաստում է, որ մենք վերածվել ենք մի երկրի, որտեղ կալանքը կիրառվում է որպես քաղաքական ռեպրեսիա: Ընդ որում` հրապարակային, ցույց տալու համար մյուսներին, որ կամ հնազանդվում ես գործող իշխանությանն ու շարունակում ավերը, կամ քեզ նույնպես կկալանավորենք: Նժդեհը ասել է` հաճախ կաշառվում են պատմաբանները, պատմությունը՝ երբեք: Ես ուզում եմ ասել` հաճախ հնազանդվում են արդարադատություն իրականացնողները, բայց արդարությունը` երբեք: Ես եկել եմ ասելու` Սյունիքը չի զիջվելու»:
    17:25
    08.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՀՀ ՄԻՊ-ը կարևորել է զինված ուժերում իրավական ուսուցումը
    ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արտյոմ Սեդրակյանը, Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անդրանիկ Եղոյանն ու նույն բաժնի գլխավոր մասնագետ Համլետ Հարությունյանը մասնակցել են զորամիավորումների, զորամասերի և ռազմաուսումնական հաստատությունների սպա-իրավաբանների մասնագիտական հավաքին: ՊՆ վարչական համալիրում կազմակերպված մասնագիտական հավաքի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչները հատուկ ընդգծել են Զինված ուժերում իրավունքի գերակայության սկզբունքի ապահովման կարևորությունը, բանակում մարդու իրավունքների ապահովման և երաշխավորման տեսանկյունից կարգապահության ամրապնդման անհրաժեշտությունը: Այս համատեքստում նաև անդրադարձ է կատարվել «Իրավունքի գերակայության վրա հիմնված կարգապահությունը՝ որպես Զինված ուժերում մարդու իրավունքների երաշխիք» Մարդու իրավունքների պաշտպանի 2021 թվականի արտահերթ հրապարակային զեկույցին: Դրանից բացի, Պաշտպանի ներկայացուցիչները նաև ներկայացրել են Զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներ իրականացված այցերի, դրանց շրջանակներում անցկացված առանձնազրույցների արդյունքում վեր հանված գործնական խնդիրներ: Առանձնահատուկ ուշադրության են արժանացել զինված ուժերում իրավական ուսուցման, իրավակարգի ապահովման և օրինականության ամրապնդմանն ուղղված միջոցառումների կազմակերպման, իրավապահ մարմինների հետ համագործակցության խորացման և զինծառայողների իրավագիտակցության բարձրացման հետ կապված հարցերը:
    17:18
    08.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ՄԻԵԴ-ը չի բավարարել Բոթոյանի հայցն ընդդեմ Հայաստանի
    Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է «Բոթոյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, որով ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի (անձնական և ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի իրավունք) խախտում առկա չէ, ըստ էության, չբավարարելով դիմումը։ Հիշեցնենք, որ 1943 թ. ծնված Մ. Բոթոյանը դիմել էր Եվրոպական դատարան վիրահատությունից հետո։ Նա բողոքել է հիվանդանոցում իր խնամքի որակից, նշել է, որ ամբողջությամբ տեղեկացված չի եղել ռիսկերի մասին, չի ունեցել իր իրավունքի պաշտպանության արդյունավետ միջոցներ։ Նա նաև պահանջել էր նաև 4500 եվրոյի չափով ծախսերի փոխհատուցում։ Սակայն դատարանը չի բավարարել հայցի նաև այս պահանջը։
    17:02
    08.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Մասիս քաղաքում 11 ժամ ջուր չի լինի
    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, փետրվարի 9-ին ժամը 09:00-20:00 կդադարեցվի Արարատի մարզի` Մասիս քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    16:55
    08.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հարկավոր է փաստարկված հերքել մշակութային ցեղասպանության կեղծ դրույթները․ Վարդան Դևրիկյան
    Ալիևը օրերս մերկապարանոց ձևով ոչ միայն կրկնեց Արցախի մշակութային ժառանգության աղվանական լինելու մասին արդեն մաշված խոսքերը, այլև դրանցից բխեցրեց այն «դրույթը», որ այդ հուշարձանների հայերեն արձանագրությունները հետագայում են ավելացված, որոնք հարկավոր է ջնջել, գրում է բանասիրական գիտությունների դոկտոր Վարդան Դևրիկյանը։ «Գիտական կեղծարարությունների բազմաթիվ օրինակներ կան ոչ միայն Ադրբեջանում, այլև տարբեր երկրներում, բայց պետական մակարդակով մշակութային ցեղասպանություն իրագործելու մտադրության մասին նման ցինիկ հայտարարությունը աննախադեպ է: Բնականաբար, առավել արտառոց և աննախադեպ կլինի մեր լռությունը: Հայաստանի Հանրապետությունը պետք է պատասխանի գիտական հանրության կողմից ներկայացվող հիմնավորմամբ և պետական արձագանքով: Հերքումից, սակայն, շատ ավելի կարևոր է հերքման մեթոդիկան, որպեսզի հայկական կողմը չընկնի հայկականի հայկականությունը ապացուցելու ծուղակի մեջ: Ալիևյան այսօրվա անպատժելի ցինիզմին և «կառուցողական» ջարդարարությանը հակազդելու համար Արտգործնախարարության հովանու ներքո հարկավոր է շուտափույթ ստեղծել միջգիտակարգային մի աշխատանք՝   նվիրված հայ միջնադարյան կոթողների վիմական արձանագրություններին, ցույց տալով, որ Արցախի հուշարձանների համաբնույթ արձանագրությունները հայկական մշակութային ժառանգության մասն են կազմում: Գիրքը, մեր կածիքով, պետք է ունենա հետևյալ կառուցվածքը: Նախարարության կողմից ձևակերպված առաջաբանում պետք է դատապարտվեն հայկական արձանագրությունները ջնջելու փորձերը, որպես մշակութային ֆաշիզմի և պետական վանդալիզմի արտահայտություն: Բուն գրքում վիմական արձանագրությունները տարբեր տեսանկյուններից պետք է քննվեն գիտական ընդհանրացվածությամբ և հնարավորինս մատչելի շարադրանքով: Արցախի կոթողների արձանագրությունների վիմագրական քննությունը, կարծում ենք, պետք է իրականացվի ըստ հետևյալ բաժիննների. 1. Հնագրական. Նախ ներկայացվելու են վիմական արձանագրությունների գրաձևերը, հատկապես երկաթագիր և բոլորգիր: Դրանք համեմատվելու են ձեռագիր մատյանների գրաձևերի հետ: Յուրաքանչյուր արձանագրության տառաձևերը համեմատվելու են տվյալ ժամանակահատվածում գործածված գրատեսակի հետ և ցույց է տրվելու, որ արցախյան ամեն արձանագրություն գրված է տվյալ ժամանակի տառատեսակով: 2. Գրական-աղբյուրագիտական. Ցույց տալ, թե վիմական արձանագրությունները որքանով են կապված դրանց փորագրման ժամանակ ստեղծված պատմագրական երկերում հիշված իրադարձությունների հետ և ամենակարևորը. միջնադարյան պատմագրական երկերում որպես պատմական սկզբնաղբյուրներ նշվում են նաև վիմական արձանագրությունները: Այս առումով, հիշատակելի է հատկապես Սյունյաց տան 13-րդ դարավերջի և 14-րդ դարասկզբի պատմիչ Ստեփանոս Օրբելյանը: Վերջինս Արցախից և Սյունիքից տասնյակ վիմական արձանագրություններ է բերում որպես պատմական սկզբնաղբյուրներ, որոնք փաստում են, թե եկեղեցիներում դրանք դրոշմված են եղել արդեն 13-րդ դարում: 3. Աստվածաբանական և եկեղեցագիտական քննություն. Վիմական արձանագրությունները սկսվում են կատարված աշխատանքի փառաբանությամբ, որոնք, ուղղված լինելով Սուրբ Երրորդությանը և Քրիստոսին,  պարունակում են աստվածաբանական բանաձևեր: Վիմական արձանագրություններին զուգահեռ, ընթացող ձեռագրերի հիշատակարանները փաստում են, որ տարբեր ժամանակաշրջաններում վիմական արձանագրությունները և հիշատակարանների սկզբի փառաբանական հատվածները ունեն նույն բանաձևերը: Բանաձևային նման համընկնումները գտնում ենք նաև Արցախի արձանագրությունների դեպքում: 4. Լեզվաբանական քննություն. Ոչ միայն վիմական արձանագրությունների, այլև գրական տարբեր հորինվածքների և կեղծիքների դեպքում իսկույն երևում է, որ դրանք կատարվել են հետագայում: Արցախի հուշարձաններում հնարավոր չէ գտնել վաղ թվագրված և արհեստական գրաբարով գրված հորինված արձանագրություն: Ավելին, լեզվական առումով կա հզոր մի զենք. ինչպես վիմագրերի, այնպես և ձեռագրերի դեպքում ընդհանուր օրինաչափություն է, որ գրության միջավայրի լեզվական իրողությունները՝  բարբառները, արտահայտվում են շարադրանքում: Արցախին նվիրված «Դիվան հայ վիմագրության» շարքի հինգերորդ հատորում ոսկեհատիկների նման ցոլանում են արցախյան բարբառի տարրերը, այնինչ ենթադրյալ աղվաներենի կամ արաբերենի որևէ նշույլ չենք կարող գտնել: Ասվածը մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ մշակութային այդ ժառանգությունը կերտել է Արցախի հայությունը՝ բարբառի տեղային իր շունչը հաղորդելով: 5. Արվեստաբանական. Թե´ ձեռագրերում և թե´ ճարտարապետական հուշարձաններում հետագայում կատարվող հավելումները կառուցվածքային առումով ոչ ճիշտ տեղերում են դրվում, քանի որ ճարտարապետական ընդհանուր հորինվածքում կառուցումից անմիջապես հետո փորագրվում են տվյալ հուշարձանի կառուցման հետ կապված արձանագրությունները: Եկեղեցու ընդհանուր կառուցվածքային հորինվածքի և խորհրդաբանության տեսանկյունից եթե նայում ենք, ապա տեսնում ենք, որ Արցախյան նշանավոր բոլոր կոթողների վիմական արձանագրությունները գտնվում են ճիշտ այն տեղում, որում համաբնույթ արձանագրությունները պետք է փորագրվեին այդ կոթողների կառուցումից անմիջապես հետո: 6. Պատմագիտական մոտեցում. Այն գլխավորն է, սակայն վերջում նշեցինք, որովհետև հարցի տարբեր տեսանկյուններից քննությունը գալիս և որպես ամբողջական համալիր վերլուծություն, հանգում է վիմական արձանագրությունների համապատասխանությանը կամ անհամապատասխանությանը, դրանց գրության ժամանակի պատմական միջավայրին: Հնարավոր չէ ցույց տալ Արցախի հուշարձանների նվիրատվական կամ կառուցման մասին պատմական տեղեկություններ պարունակող մի արձանագրություն, որը ստեղծվել է հետագայում, սակայն վերագրվել է ավելի վաղ շրջանին: Նման աշխատանքը պետք է կատարվի ՀՀ ԳԱԱ համապատասխան ինստիտուտների, Երևանի պետական համալսարանի տարբեր ամբիոնների ու հատկապես Աստվածաբանության ֆակուլտետի և Մաշտոցի անվան Մատենադարանի մասնակցությամբ: Նման աշխատանքը անպատկերացնելի է նաև առանց Սուրբ Էջմիածնի գիտնական վարդապետների, առավել ևս, որ հոգևոր ու իրավական առումով Մայր Աթոռն է ժառանգորդը Արցախի եկեղեցական ժառանգության: Կարելի է նաև ՀՀ ԿԳՄՍ և Արտաքին գործերի նախարարությունների հովանու ներքո այս հարցով միջազգային հեղինակավոր գիտաժողով կազմակերպել և վերը բերված հարցադրումների դրույթները ներկայացնել որպես գիտաժողովի հայտարարություն: Խնդիրը մեկն է և շուտափույթ լուծման ձևերը կարող են տարբեր լինել, ունենալով մեկ նպատակ՝  բարբարոսի քերիչ թաթը հայկական մշակութային ժառանգությունից հնարավորինս հեռու պահել»:
    16:51
    08.02.22
    Ավելին