Լրահոս
2022-02-02
-
ՀասարակականՀՀ ԱԺ Հայաստան-Լյուքսեմբուրգ բարեկամական խումբը պաշտոնական այցով Լյուքսեմբուրգում էՀունվարի 31-ին Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահի հրավերով մեկնարկել է Հայաստան-Լյուքսեմբուրգ բարեկամական խմբի պաշտոնական այցը Լյուքսեմբուրգ: ԱԺ Հայաստան-Լյուքսեմբուրգ բարեկամական խմբի ղեկավար Սոնա Ղազարյանը, պատգամավորներ Ծովինար Վարդանյանը, Արուսյակ Ջուլհակյանը եւ Արման Եղոյանը հանդիպել են Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահ Ֆերնան Էտգենին: Ըստ բանաձեւերի՝ երկրի օրենսդիր մարմինը կոչ է անում կառավարությանը Լեռային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական կարգավորման նպատակով պահանջել քաղաքական համապատասխան գործընթացի մեկնարկ՝ աջակցելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին: Բանաձեւով արձանագրվել է ԼՂ տարածքների բռնազավթումն Ադրբեջանի կողմից, բռնազավթված տարածքներում բնակչության անվտանգության երաշխիքների բացակայությունը, ինչպես նաեւ կոչ է արվել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանում այն անձանց նկատմամբ, ովքեր հայերի հանդեպ բռնություն եւ ատելություն են տարածում: Ինչպես նաեւ կոչ է արվել ապահովել հայկական մշակութային ժառանգության պահպանությունը: Սոնա Ղազարյանը կարեւորել է Հայաստան-Լյուքսեմբուրգ զարգացող հարաբերությունները, որոնց վկայությունն է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաեւ 2022 թվականի հունվարի 24-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի եւ իրենց պատվիրակության այցերը: Պատվիրակության ղեկավարը կարեւորել է նաեւ երկկողմ խորհրդարանական հարաբերությունները, ինչպես նաեւ համագործակցությունն այլ միջազգային հարթակներում, ինչպիսիք են՝ ԵԽԽՎ-ն, ԵԱՀԿ-ն եւ Ֆրանկոֆոնիան: Խորհրդարանի նախագահ Ֆերնան Էտգենը, ողջունելով ՀՀ պատվիրակությանը, արձանագրել է ՀՀ-ում ժողովրդավարական գործընթացների հաջող ընթացքը՝ վկայակոչելով նախորդ շաբաթ ԵԽԽՎ-ում ընդունված բանաձեւը: Նախագահը բարձր է գնահատել ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման ժողովրդավարական ճանապարհը: Ֆերնան Էտգենն անդրադարձել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը՝ նշելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո խաղաղ բանակցությունների վերսկսման կարեւորությունը: Անդրադարձ է եղել նաեւ Ադրբեջանի կողմից ապօրինաբար գերության մեջ պահվող անձանց վերադարձի հարցերին: Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահը բարձր է գնահատել երկու երկրների միջեւ զարգացող հարաբերությունները:Ավելին10:4802.02.22 -
ՀասարակականԱրմեն Սարգսյանը Շվեյցարիայում անշարժ գույք չի ունեցել և չունի. հերքումՀայաստանի Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը Շվեյցարիայում երբեք անշարժ գույք չի ունեցել և չունի: Այս մասին գրված է Արմեն Սարգսյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում։ Այս հրապարակմամբ նրանք պատասխանել են որոշ ԶԼՄ-ների և հերքել որոշ հրապարակումներ։ «Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը սպառիչ պատասխանել է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացրած հարցերին և տրամադրել համապատասխան տեղեկություններ: Արմեն Սարգսյանը Շվեյցարիայում երբեք անշարժ գույք չի ունեցել և չունի»,- ասվում է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ այս թեմայով հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը և հասարակությանը մոլորեցնելու նպատակ են հետապնդում:Ավելին10:3602.02.22 -
ՀասարակականԱռաջին ալիքն իրականացնում է ՄԻՊ-ի գործունեության հեռարձակումն արգելափակելու քաղաքականություն․ Եվրոպական օմբուդսմանի ինստիտուտի հայտարարությունըԽիստ մտահոգիչ է, որ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն իրականացնում է Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության հեռարձակումն արգելափակելու արդեն երկարաժամկետ քաղաքականություն․ Եվրոպական օմբուդսմանի ինստիտուտի հայտարարությունը Եվրոպական օմբուդսմանի ինստիտուտը հայտարարություն է տարածել «Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գործունեության հեռարձակումը Հայաստանի հանրային հեռուստաընկերության կողմից արգելափակելու վերաբերյալ», տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է․ «Մեզ համար խիստ մտահոգիչ է, որ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը, ստեղծված լինելով Կառավարության կողմից, իրականացնում է Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության հեռարձակումն արգելափակելու արդեն երկարաժամկետ քաղաքականություն: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն անկախ է և վայելում է իրական հարգանք, նրա հեղինակությունն ունի միջազգային ճանաչում: Հայաստանի մարդու իրավունքների ազգային հաստատությունը կարևոր դեր ունի մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության խթանման գործում: Այն բարձրացնում է քաղաքացիների իրազեկվածությունն իրենց իրավունքների վերաբերյալ ոչ միայն հայտարարությունների, այլ նաև իրազեկվածության բարձրացման հանրային արշավների միջոցով, ինչպես նաև նպաստում է քաղաքացիների կողմից հանրային իշխանության մարմինների նկատմամբ վերահսկողությանը: Չափազանց կարևոր է այն, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը տեղեկության անփոխարինելի աղբյուր է մի շարք ոլորտներում (օրինակ՝ խոշտանգումների կանխարգելումը Կանխարգելման ազգային մեխանիզմի կողմից քրեակատարողական հիմնարկներ այցերի միջոցով՝ որպես բացառիկ իրավասություն) և ծառայում է այլընտրանքային տեսակետների կամ իրական վիճակի վերաբերյալ տեղեկության վստահելի աղբյուր հասարակության համար։ Մարդու իրավունքների ազգային հաստատությունները պաշտպանված են միջազգայնորեն (Եվրոպայի խորհուրդ, ԵԱՀԿ և այլն): Հայաստանի հանրային հեռուստաընկերության քաղաքականությունը ինստիտուցիոնալ վնաս է սահմանադրական այս հաստատության հանրային հեղինակությանը և, հետևաբար, դրա արդյունավետությանը՝ մարդու իրավունքների պաշտպանության նրա կարողությունները սահմանափակելու միջոցով: Մենք ուշադիր հետևում ենք այն դժվարություններին, որոնց բախվում է Հայաստանի մարդու իրավունքների ազգային հաստատությունը մի շարք ոլորտներում հանրային իշխանության մարմինների հետ հարաբերություններում, սակայն դա չպետք է ազդի Կառավարության կողմից հիմնադրված Հանրային հեռուստաընկերության վերաբերմունքի վրա՝ կապված հեռարձակման հետ։ Այսպիսով, մենք կոչ ենք անում Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը և Հայաստանի հանրային հեռարձակողի խորհրդին անհապաղ վերջ դնել այս անընդունելի քաղաքականությանը և վերականգնել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին առնչվող բնականոն հեռարձակման քաղաքականությունը։ Սա է երկրում ճիշտ հանրային դիսկուրսը խթանելու ճանապարհը»։Ավելին10:2702.02.22 -
ՀասարակականՄերձավան համայնքին պատճառվել է շուրջ 8մլն ՀՀ դրամի վնաս. գործը դատարանում էՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Մերձավան համայնքի ղեկավարի կողմից չարաշահումներ կատարելու դեպքի հանգամանքները, այդ թվում՝ համայնքին պատճառված վնասի չափը: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 1996 թվականից Մերձավան համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, 2007-2008 թվականների ընթացքում, իր ստորագրությամբ հաստատված, համայնքի բնակիչներ չհանդիսացող անձանց տրամադրել է բովանդակությամբ կեղծ քաղվածքներ այն մասին, թե իբր վերջիններիս անունով շրջխորհրդի գործկոմի՝ իրականում գոյություն չունեցող որոշման հիման վրա համայնքում գրանցված են տարբեր չափերի հողամասեր, այդ կերպ համայնքին պատճառելով 8.613.000 ՀՀ դրամ գումարի վնաս և անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ: Արդյունքում հիշյալ անձինք քաղվածքների հիման վրա, ՀՀ կադաստրի կոմիտեում նշված հողամասերի նկատմամբ գրանցել են իրենց իրավունքներն ու ստացել համապատասխան սեփականության վկայականներ: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Մերձավան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով: Կեղծ քաղվածքներն օգտագործած վերոհիշյալ անձինք դիմումներ են ներկայացրել նախաքննական մարմնին այն մասին, որ համաձայն են և չեն առարկում իրենց նկատմամբ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական հետապնդում չիրականացնելուն, բացառությամբ մեկի, ում վարույթն իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:Ավելին10:2602.02.22 -
ՀասարակականՀերթական անթաքույց հետապնդումը․ Բերիան կնախանձեր․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Հերթական անթաքույց հետապնդումն է սկսել իշխանությունը` իր կամքին հակառակ գնացած դատավորի նկատմամբ, որը համարձակվել է շինծու մեղադրանքներով կալանքի տակ գտնվող քաղբանտարկյալներին ազատ արձակել: Ըստ իդեայի՝ հատուկենտ համարձակ, ինքնուրույն, անկախ դատավորները պետք է այնպես պատժվեն, որ այլեւս որեւէ դատավոր չհամարձակվի իշխանությունների հակառակորդներին ազատ արձակել, արդարացնել կամ պաշտպանել: Բորիս Բախշիյանի կայացրած որոշումների թվարկումն իսկ բավարար կլիներ, որ հասկանալի դառնար այս տխրահռչակ ծրագրի էությունը: Մանավանդ` այն որոշումը, որի համար նրան ուզում են կալանավորել, պարզվում է` դատախազությունն անգամ չի բողոքարկել: Առհասարակ` եվրոպական կոնվենցիան ասում է, որ դատավորին չի կարելի պատժել իր կայացրած որոշումների համար, եթե դրանց անօրինականությունն ու միտումնավորությունն ապացուցված չեն: Բայց սա Հայաստանի մասին չէ: Մեր դատախազությունը պարզաբանում է տարածում եւ սեւով սպիտակի վրա գրում` «դատավոր Բախշիյանի կողմից կայացված ակնհայտ ապօրինի որոշումը դատախազությունը չի բողոքարկել, քանի որ այն արդեն իսկ Ն․ Մ․-ի պաշտպանի կողմից եղել է բողոքարկված»: Տգիտության եւ զավեշտի հասնող պատասխան: Ի՞նչ կապ ունի փաստաբանի բողոքը, այդ երբվանի՞ց է դատախազությունը սպասում, որ կողմերից մեկը բողոք բերի, ինքն էլ ձեռքերը ծալած նստի: Իսկ եթե փաստաբանը վաղը հրաժարվի՞ իր բողոքից: Կամ` եթե փաստաբանը սխալ բողոք է գրել, սխալ հիմքեր նշել, եւ այդ հիմքերով բողոքը մերժվի՞: Անգամ իրավաբանականի առաջին կուրսեցիները նման պատճառաբանություն չէին բերի: Ի վերջո` ենթադրենք թե դատավորը սխալվել է, ինչ է` նման սխալի համար կալանավորո՞ւմ են: Մա՞րդ է սպանել, ավազակային հարձակո՞ւմ է կատարել, պետական բյուջե՞ն է թալանել»:Ավելին10:2302.02.22 -
ՀասարակականՀայտնի են Ավինյանի փոխքաղաքապետների անունները․ «Հրապարակ»Տիգրան Ավինյանի առջեւ կանաչ լույս են վառել՝ կադրային քաղաքականությամբ եւ այլ քայլերով նախապատրաստվելու Երեւանի ավագանու ընտրություններին: Պարզվում է, ընտրվել է ամենապրիմիտիվ մեխանիզմը: Տիգրան Ավինյանին են վերապահել՝ ընտրելու բոլոր փոխքաղաքապետերին և ինքն էլ նշանակվելու է փոխքաղաքապետ, գրում է «Hraparak.am»-ը։ «Ըստ մեր աղբյուրների, այսօր փոխքաղաքապետերի 3 թեկնածուները հանդիպելու են ավագանու անդամների հետ, իսկ փետրվարի 8-ի ավագանու նիստի ժամանակ արդեն ընտրվելու են: Բացի Տիգրան Ավինյանից, փոխքաղաքապետերի թեկնածուներ են՝ արդարադատության նախկին փոխնախարար Սուրեն Գրիգորյանը, առողջապահության ներկայիս փոխնախարար Գևորգ Սիմոնյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ստեփան Մաչյանը: 3 փոխքաղաքապետերն էլ Ավինյանի մտերիմներն են ու շատ երիտասարդ, թե ինչու է նրանց վրա կանգնել նախկին փոխվարչապետի ընտրությունը՝ դժվար է ասել, բայց ակնհայտ է, որ նրանք ընտրություններում ձայն բերող չեն և քաղաքի կառավարման ոլորտում որևէ փորձ չունեն: Հերթական անգամ ընտրությունը կատարվել է մտերմության սկզբունքով»:Ավելին10:2002.02.22 -
ՀասարակականՀռիփսիմե Ստամբուլյանը դատի կտա ՔՊ-ական պատգամավորին․ «Հրապարակ»ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը, որը գործարար աշխարհից է եկել քաղաքականություն եւ «Անռիվա» տուրիստական գործակալության հիմնադիրն է, որոշել է դատի տալ իշխանական ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանին՝ ամբիոնից իր հասցեին ունեցած ելույթի համար։ Հակոբյանը հայտարարել էր, թե ով՝ ով, բայց Ստամբուլյանը Երեւան-Ստամբուլ թռիչքներից չպետք է խոսի, որովհետեւ, իր բնորոշմամբ, «տարիներ շարունակ գումար է վաստակել՝ մեր հայրենակիցներին դեպի Ստամբուլ տեղափոխելու արդյունքում»։ Ստամբուլյանն այս հայտարարությունը համարում է զրպարտանք իր հասցեին, քանի որ ինքը ո՛չ թռիչքներ է իրականացրել Երեւան-Ստամբուլ ուղղությամբ, ո՛չ էլ գումար է վաստակել դրա հաշվին։ Պատգամավորի փաստաբան Հովհաննես Չամսարյանն ասաց, որ հայցադիմումն արդեն մուտք է արվել Երեւանի ընդհանուր իրավասության դատարան, պահանջում են հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունը, ինչպես նաեւ գործարար համբավին պատճառված վնասի փախհատուցում են պահանջում` 6 մլն դրամի չափով, որը հետագայում ուղղվելու է բարեգործության։Ավելին10:1502.02.22 -
Հասարակական22-ամյա կալանավորի դին հայտնաբերվել է ՔՊ-ական պատգամավորի որդու ղեկավարած գաղութումՀունվարի 31-ին, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայութունը հաղորդագրություն տարածեց, որ արձանագրվել է կալանավորված անձի մահ: Ըստ հայտարարության՝ 2022 թվականի հունվարի 31-ին՝ ժամը 11:15-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողն ահազանգել է, որ կալանավորված անձ, 2000 թվականին ծնված Ռ. Ք.-ն անշարժ պառկած է իր անկողնում և չի արձագանքում իր հարցերին: Ահազանգից անմիջապես հետո հիմնարկի բուժաշխատողի կողմից փորձ է արվել ցուցաբերել առաջին օգնություն, միաժամանակ կանչվել է շտապօգնություն: Շտապօգնության աշխատակիցները ևս փորձել են ցուցաբերել բուժօգնություն, սակայն ժամը 11:50-ի սահմաններում վերջիններիս կողմից արձանագրվել է Ռ. Ք.-ի կենսաբանական մահը: ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում մահվան հանգամանքները պարզելու նպատակով նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մահացածը Շիրակի մարզի բնակիչ, 22-ամյա Ռոբերտ Քոթանջյանն էր: 2021 թ.-ի հուլիսի 18-ին՝ ժամը 16:50-ի սահմաններում, Գյումրու բժշկական կենտրոնից ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ձախակողմյան առաջային պատի 9-11-րդ կողերի շրջանում կտրած-ծակած վերք և ձախ բազուկի առաջային մակերեսի կտրած արյունահոսող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Շիրակի մարզային վարչության և ոստիկանության Մուշի բաժնի օպերատիվ խմբերը: Ոստիկաններին բժիշկները հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Շիրակի մարզի բնակիչ, 31-ամյա Հայկ Վարդանյանն է: Ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որի շնորհիվ պարզում են, որ Հ. Հակոբյանին խոհանոցային դանակով հարվածել է նրա հարևանը՝ երեկ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում մահացած Ռ. Քոթանջյանը: Վերջինս բերման էր ենթարկվել ոստիկանության Մուշի բաժին, որտեղից էլ նրան ներկայացրել էին Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որից հետո քննիչը միջնորդություն էր ներկայացրել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի, ինչը դատարանը բավարարել էր, որից հետո նրան տեղափոխել էին ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ: Նրա մահվան փաստով նյութեր են նախապատրաստվում: Քննչական վարչությունում էլ նշանակվել են մի շարք փորձաքննություններ՝ այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետը Արման Մելքոնյանն է, ում հայրը՝ գեներալ Գուրգեն Մելքոնյանն է՝ Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ։Ավելին10:1502.02.22 -
ՀասարակականԱյսօր Զվարթնոց օդանավակայանում վայրէջք կկատարի Ստամբուլ-Երևան առաջին ինքնաթիռը․ իրավաբանԻրավաբան Վահե Գրիգորյանը գրում է, որ այսօր ժամը 23:50 Զվարթնոց օդանավակայանում վայրէջք կկատարի Ստամբուլ-Երևան առաջին ինքնաթիռը։ «Վերջապես Հայաստանում ծվարած թուրքական հարճորդիները ստացան հնարավորություն ուղիղ թռիչքով կապ հաստատել իրենց կենսաբանական հայրերի հետ և միասին վայելել թուրքական ֆինանսավորմամբ գրված կրթական չափորոշիչները: Այս ամենին խանգարում էր 5000-ից ավելի այն Հայորդիները, ովքեր վիրավորվեցին կամ զոհվեցին Արցախը, այսինքն` Հայաստանը պաշտպանելիս: Հ.Գ. Նոր ցեղասպանությանը մնաց հաշված տարիներ...լավագույն դեպքում»:Ավելին10:0302.02.22 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն«Ժողովուրդ» Քաղաքական իշխանությունները, հասկանալով, որ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելով՝ չեն կարողանում նրանց վախեցնել, անցել են քրեական վարույթներին: «Հրապարակ» Այսօրվանից 4.7 դրամով թանկանում է էլեկտրաէներգիան։ «Հրապարակ» Հրաչյա Սարգսյանն այնքան էլ չի ուզում ենթարկվել մայրաքաղաքը դե ֆակտո կառավարող Ավինյանի որոշումներին ու առաջարկներին։ «Հրապարակ» ԱԺ«Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը, որոշել է դատի տալ իշխանական ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանին՝ ամբիոնից իր հասցեին ունեցած ելույթի համար։ «Ժողովուրդ» «Արցախի օկուպացված տարածքների մասին» օրենքի նախագիծը Արցախի խորհրդարանում առաջին ընթերցմամբ կքննարկվի փետրվարի 16-ի նիստում, ապա անցնելու դեպքում երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ կքննարկվի արդեն փետրվարի 20-ին: Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ:Ավելին10:0002.02.22 -
ՀասարակականՆախագահի իշխանական թեկնածուն դժգոհել է լրագրողներից․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ նախագահի իշխանական թեկնածու Վահագն Խաչատուրյանը երեկ այցելել է ԱԺ, հանդիպել ՔՊ խմբակցության հետ, կարճ հանդիպում է ունեցել Սահմանադրության պահանջով ՀՀ նախագահի լիազորությունները ստանձնած Ալեն Սիմոնյանի հետ։ Խաչատուրյանը խորհրդարան է գնացել՝ իշխանական պատգամավորների հետ ծանոթանալու և հայցելու նրանց աջակցությունը։ Մեկուկես ժամանոց հանդիպման մեծ մասը նա նվիրել է իր կենսագրականը ներկայացնելուն, դժգոհել է լրագրողներից, թե իր կենսագրությունը խեղաթյուրում են, հատկապես քաղաքապետ եղած տարիների գործունեության մասին են լեգենդներ գրում։ Մեր աղբյուրները փոխանցեցին, որ հանդիպումն անցել է ջերմ ու մտերմիկ մթնոլորտում, պատգամավորները դրական տպավորություն են ստացել թեկնածուից։ Ինչպես հայտնի է, ԱԺ-ն գաղտնի քվեարկությամբ է ընտրելու նրան։ Սահմանադրության համաձայն, ՀՀ նախագահի պաշտոնանկության, հրաժարականի կամ մահվան դեպքերում նախագահի պաշտոնը թափուր մնալուց ոչ շուտ, քան 25, և ոչ ուշ, քան 35 օր հետո անցկացվում է նախագահի արտահերթ ընտրություն, նախագահն ընտրվում է 7 տարի ժամկետով: Կարող է ընտրվել 40 տարին լրացած, վերջին 6 տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող, վերջին 6 տարում ՀՀ-ում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք: Առաջին փուլում նախագահն ընտրվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդով, երկրորդ փուլում՝ արդեն ձայների երեք հինգերորդով, ինչը նշանակում է, որ առաջին փուլում նախագահ չի ընտրվի, որովհետև ընդդիմությունը կբոյկոտի, իսկ երկրորդ փուլում արդեն իշխող մեծամասնությունն ինքնուրույնաբար կընտրի իր թեկնածուին: Նախնական հաշվարկներով, նախագահի ընտրությունը տեղի կունենա փետրվարի 25-ից հետո 10 օրվա ընթացքում»։Ավելին10:0002.02.22 -
ՀասարակականԵրևանի քաղաքապետարանում հետաքրքիր գործընթացներ են ծավալվում. Ավինյանը՝ փոխքաղաքապետ․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանում հետաքրքիր գործընթացներ են ծավալվում։ Թվում էր, թե նորաթուխ քաղաքապետը լինելու է ընդամենը տեղապահ, մինչեւ հերթական կամ արտահերթ ընտրություններով իշխող թիմն իր սրտի թեկնածուին քաղաքապետ դարձնի: Ի դեպ, ամենահավանական թեկնածուն նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն է: Սակայն, պարզվեց, Հրաչյա Սարգսյանն այնքան էլ չի ուզում ենթարկվել մայրաքաղաքը դե ֆակտո կառավարող Ավինյանի որոշումներին ու առաջարկներին։ Օրերս մենք անդրադարձել էինք քաղաքապետարանում սկսված կադրային ջարդին․ ազատվել են քաղաքապետի 4 տեղակալները, արդեն քանի օր է՝ թեժ պայքար է գնում, թե ով է նշանակվելու: Մեծ թվով թեկնածություններ են քննարկվում: Սարգսյանը, մեզ հասած տեղեկություններով, հակադրվում է Ավինյանի ներկայացրած թեկնածուներին, ուզում է իր մարդկանց առաջ հրել։ Քաղաքապետարանի մեր աղբյուրներն ասում են, որ ավելի քան երեք տասնյակ թեկնածուների մասին է խոսք գնում։ Սակայն նախօրեից քաղաքապետարանում խոսակցություններ են պտտվում, որ հաշվի առնելով նորաթուխ քաղաքապետի քմահաճությունները, հնարավոր է, որ հենց Ավինյանն էլ նշանակվի փոխքաղաքապետ, եւ տեղում քաղաքի ղեկն իր ձեռքը վերցնի, որպեսզի ընտրությունների նախապատրաստությունը թափով եւ անխափան ընթանա»:Ավելին09:5602.02.22 -
ՀասարակականԴատավորներին կալանքի տանելու կամ քրեական վարույթներով վախեցնելու գործընթաց է սկսվել․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քաղաքական իշխանությունները, հասկանալով, որ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելով՝ չեն կարողանում նրանց վախեցնել, անցել են քրեական վարույթներին: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ սկսվել է դատավորների գործունեությունը ուսումնասիրելու գործընթաց։ Այդ ուսունասիրության արդյունքում Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական գործ է հարուցում Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանի գործավարուհու գործողությունների մասով, սակայն ավելի ուշ դատախազությունը գործը փակել է: Հիմա էլ գործընթաց է սկսվել Սյունիքի մարզի դատավոր Բորիս Բախշիյանի մասով, որի վարույթում է գտնվում Սիսական ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի գործը։ Օրերս դատավոր Բախշիյանը որոշում էր կայացրել Մինասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին, ինչից հետո Մինասյանն ազատ է արձակվել։ Դատավոր Բորիս Բախշիյանի վարույթում են գտնվում նաև Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի և Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի վերաբերյալ քրեական գործերը։ Ու ըստ իրավապահ համակարգի մեր աղբյուրների՝ այսքանով ամեն ինչ չի ավարտվում, ասել է թե՝ դատավորներին կալանքի տանելու կամ քրեական վարույթներով վախեցնելու գործընթաց է սկսվել», - գրել է թերթը։Ավելին09:5402.02.22
2022-02-01
-
ՄիջազգայինԱՀԿ-ն աշխարհի երկրներին կոչ է արել չշտապել կորոնավիրուսի դեմ հաղթանակի մասին հայտարարելԱռողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը նախազգուշացրել է, որ երկրներին դեռ շատ վաղ է հայտարարել COVID-19-ի դեմ հաղթանակի մասին կամ հրաժարվել վարակի փոխանցումը դադարեցնելու փորձերից։ «Ցանկացած երկրի համար վաղաժամ է կամ հանձնվել, կամ հայտարարել հաղթանակի մասին»,- լրագրողներին ասել է ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեեսուսը: «Այս վիրուսը վտանգավոր է, և այն շարունակում է զարգանալ մեր աչքի առաջ»:Ավելին23:5001.02.22 -
ՏարածաշրջանԱնկարան և Բաքուն քննարկել են ռազմական համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, ով աշխատանքային այցի շրջանակներում գտնվում է Թուրքիայում, հանդիպում է ունեցել Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ։ Այս մասին հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։Ավելին23:3801.02.22 -
ՀասարակականՀայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանաՀանրապետության տարածքում փետրվարի 2-3-ը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 4-ին առանձին շրջաններում, 5-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան` 2-5 մ/վ:Ավելին23:2701.02.22 -
ՀասարակականՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համարԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:Ավելին23:1701.02.22 -
ՀասարակականՎահե Հակոբյանը Մոսկվայում հանդիպել է հասարակական-քաղաքական գործիչների հետ«Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանն օրերս Մոսկվայում հանդիպում է ունեցել հասարակական-քաղաքական ու մշակութային գործիչների հետ:Ավելին23:1001.02.22 -
ՄիջազգայինՊուտինը դժգոհել է, որ արևմուտքն անտեսել է անվտանգության վերաբերյալ ռուսական հիմնարար մտահոգություններըՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ անվտանգության երաշխիքների վերաբերյալ ԱՄՆ պատասխանից արդեն պարզ է դառնում, որ ամերիկյան կողմն անտեսել է ռուսական հիմնարար մտահոգությունները։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում ՌԴ նախագահն ասել է, որ Մոսկվան ուշադիր վերլուծում է անվտանգության երաշխիքների վերաբերյալ առաջարկներին հունվարի 26-ին ԱՄՆ-ից և ՆԱՏՕ-ից ստացված պատասխանները։Ավելին22:5601.02.22 -
ՀասարակականՀՅԴ Հայաստանի գերագույն մարմինը հայտարարություն է տարածելԱրդեն տևական ժամանակ է, ինչ օրվա քաղաքական իշխանությունը հանցավոր հետևողականությամբ զավթում է դատական իշխանությունը՝ ձգտելով երկրում վերջնականապես հաստատել մեկ անձի իշխանություն: Այս մասին նշվում է ՀՅԴ Հայաստանի ԳՄ տարածած հայտարարությունում։ Տարածված հայտարարությունում մասնավորապես նշվում է. «Առերևույթ բազմաթիվ ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների կատարմանը զուգընթաց, վերջինս նաև անողոք է իրավունքի գերակայությամբ առաջնորդվող և արդար դատաքննություն իրականացնող դատավորների նկատմամբ:Ավելին22:4301.02.22