Լրահոս
2022-01-27
-
Զինված ուժերՄարտական հերթափոխ է տեղի ունեցելՀունվարի 27-ին զորամասերում իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ։ Ստուգվել են մարտական հերթապահության մեկնող անձնակազմի հաստիքային սպառազինությունն ու հանդերձանքը, պատրաստության աստիճանն ու մարտական խնդիրների իմացությունը։ Հրամանատարները հրահանգավորել են զինծառայողներին, հանձնարարականներ տվել անվտանգության կանոնների պահպանման և մարտական հերթապահության կազմակերպման վերաբերյալ։Ավելին16:5327.01.22 -
ՀասարակականՀայաստանը որոշում դեռ չունի՝ կմասնակցի՞ Անթալիայի Դիվանագիտական ֆորումին, թե՞ ոչՀայաստանն, այս պահի դրությամբ, որոշում դեռ չունի՝ կմասնակցի՞ Անթալիայի Դիվանագիտական ֆորումին, թե՞ ոչ։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը Թուրքիայի հետ կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբենյանից ճշտել է`Հայաստանն այս պահի դրությամբ որոշում դեռ չունի: «Այս պահի դրությմամբ մասնակցության վերաբերյալ վերջնական որոշում դեռ չկա»,-լրագրողների հետ զրույցում հայտարարեց Աղաջանյանը:Ավելին16:4427.01.22 -
Հասարակական«Սամվել Բաբայանի շուրջ ինտրիգները շարունակվում են» նյութի առնչությամբ Արցախի դատախազությունը պարզաբանում է տարածելՎերջին օրերին սոցիալական ցանցերում տեղեկություններ են շրջանառվում Սամվել Բաբայանի որդու և նրա մերձավոր ազգականների կողմից Արցախի քաղաքացի Արթուր Օսիպյանի նկատմամբ ենթադրաբար բռնություն գործադրելու վերաբերյալ, հայտնում են Արցախի դատախազությունից: «Այսօր «past.am» կայքում հրապարակվել էր «Բաբայանի շուրջ ինտրիգները շարունակվում են» վերտառությամբ հոդվածը, որում հեղինակը մասնավորապես նշել է, որ Սամվել Բաբայանի որդու և Արցախում հայտնի ակտիվիստ Արթուր Օսիպյանի միջև կոնֆլիկտ է տեղի ունեցել, այն նույնիսկ վերածվել է ծեծկռտուքի, իրավապահ մարմինները դեռևս լուրջ միջոցներ չեն ձեռնարկում՝ սպասելով Հարությունյանի (հավանաբար նկատի է առնվել ԱՀ նախագահին) վերջնական որոշմանը։ Այս և այդօրինակ մտացածին մեկնաբանությունները բացառելու համար իրազեկում ենք, որ Արցախում նման խոսակցություններ շրջանառելու առաջին իսկ օրը Արցախի Հանրապետության դատախազությունից անմիջապես կապ են հաստատել Արթուր Օսիպյանի հետ, տեղեկացրել նման լուրերի առկայության մասին և առաջարկել հանցագործության մասին հաղորդում ներկայացնել՝ դրանց իրականությանը համապատասխան լինելու պարագայում: Ա.Օսիպյանը կտրականապես հերքել է իր նկատմամբ բռնություն գործադրելու, որևէ լուրջ միջադեպի մեջ հայտնվելու հանգամանքը և հրաժարվել հաղորդում ներկայացնելուց: Հերթական հրապարակումից հետո Ա. Օսիպյանին կրկին ներկայացվել է նման առաջարկ, հրավիրվել դատախազություն, սակայն նա նորից հրաժարվել և հայտնել է, որ այդ պահին գտնվում է Արցախի Հանրապետությունից դուրս, կարող է դատախազություն ներկայանալ վերադառնալուց հետո: Սոցիալական ցանցերում արծարծվող դեպքի մասին որևէ ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից դատախազությանը կամ ոստիկանությանը հաղորդում չի ներկայացվել, մարմնական վնասվածքով կամ բռնության մասին վկայող նշաններով անձանց կողմից բուժօգնության դիմելու մասին Արցախում գործող բուժհիմնարկներից իրավապահ մարմիններին, այդ թվում դատախազությանը հաղորդումներ չեն ներկայացվել, իսկ ենթադրյալ հանցավոր դեպքերի առնչությամբ քրեադատավարական գործընթաց կարող է նախաձեռնվել բացառապես ԱՀ քրեական դատավարության օրենսդրությամբ նախատեսված՝ քրեական գործ հարուցելու օրինական առիթի առկայության պարագայում: Ինչ վերաբերում է ԱՀ իրավապահ մարմինների կողմից դեպքին արձագանքելու համար ենթադրաբար ԱՀ նախագահի որոշումն ակնկալելուն, ապա աներկբայորեն վստահեցնում ենք, որ ԱՀ դատախազությունը որևէ կերպ կաշկանդված չէ այս կամ այն դեպքի առնչությամբ գործադիր իշխանության ղեկավար մարմինների դիրքորոշմամբ, իր սահմանադրական լիազորություններն իրականացնելու համար չի ակնկալում «հրահանգներ», ղեկավարվում է բացառապես ԱՀ-ում գործող օրենսդրությամբ, Արցախի Հանրապետության քաղաքացու առջև պատասխանատվության բարձր զգացումով և գործում է ամենօրյա աշխատանքով Արցախում օրինականության առավել բարձր մակարդակ ապահովելու հետևողականությամբ»,- նշված է դատախազության տարածած հաղորդագրությունում:Ավելին16:3527.01.22 -
ՀասարակականԹաթոյանը Բրյուսելում ներկայացրել է Հայաստանի սահմանների շուրջ անվտանգության գոտի ստեղծելու հրատապությունըԲրյուսելում Եվրոպառլամենտի պատգամավորներին ՀՀ ՄԻՊ Արման թաթոյանը ներկայացրել է հետպատերազմական իրավիճակում մարդկանց իրավունքների պաշտպանության վիճակը, Հայաստանի սահմանների շուրջ ապառազմականացված [անվտանգության] գոտի ստեղծելու հրատապությունը։ «Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Լուկաս Ֆուրլասի (Կիպրոս) գլխավորած պատվիրակությանը մանրամասն հիմնավորել եմ ադրբեջանական զինված ծառայողների հեռացման հիմքերը․ պատերազմից անմիջապես հետո ադրբեջանական զինված ծառայողները միջազգային իրավունքի խախտումով հայտնվել են Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի գյուղերի հարևանությամբ և Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին: Այդ պահից սկսած ամեն օր խախտում են Հայաստանի բնակչության իրավունքները, խաթարել են մարդկանց նորմալ կյանքը: Անդրադարձել եմ 2021թ. նոյեմբերի Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհների արգելափակմանը: Հատուկ ուշադրություն եմ հրավիրել իմ փաստահավաք աշխատանքների արդյունքում ձեռք բերված տվյալներին, համաձայն որի՝ այլընտրանքային ճանապարհը լուծում չէ, քանի որ ապահովված չէ մարդկանց անվտանգությունը. ադրբեջանական զինված ծառայողները նշանառության ներքո են պահում ճանապարհը, քաղաքացիական բնակիչներին, նրանց տները: Նշել եմ, որ խախտումների վերացման իրական լուծում ադրբեջանական զինված ծառայողների հեռացումն է մեր գյուղերի մոտից ու ճանապարհներից` խաղաղ բնակչության իրավունքների երաշխավորման նպատակով: Սրա հիմքում էլ ադրբեջանական իշխանությունների հայատյացության ու թշնամանքի քաղաքականությունն է, որը ոչ միայն չի նվազել, այլ խորացել է: Ընդ որում, ասածս վերաբերում է նրանց բոլոր տեղակայումներին ու ոչ միայն մայիսյան ներխուժումներին: Սա չի նշանակում, թե այդ կերպ միանգամից որոշում ենք՝ ի՞նչ կամ ու՞մ տարածքն է: Դա կորոշվի հետագայում՝ առնվազն զուգահեռ սկսված դելիմիտացիայի ու դեմարկացիայի արդյունքում, բայց պետք է ամեն ինչ անել մարդկանց նորմալ կյանքը, անվտանգությունը վերականգնելու համար: Զուգահեռ ներկայացրել եմ ԵԱՀԿ, ՄԱԿ և այլ միջազգային պահանջներն ու միջազգային փորձը, որից բխում է այս առաջարկը: Նշել եմ նաև, որ խախտումները բնույթով նույնն են նաև Արցախում, ինչի մասին վկայում են Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցները: Պատգամավորների նախաձեռնությամբ քննարկվել են նաև կրոնի և դավանանքի ազատության միջազգայնորեն երաշխավորված իրավունքի խախտման հարցերն Ադրբեջանի կողմից»։Ավելին16:1927.01.22 -
ՀասարակականՈւրախ կլինենք, եթե Փաշինյանն ինքը մասնակցեր Անթալիայի համաժողովին․ ՉավուշօղլուԹուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անթալիայի դիվանագիտական ֆորումին կմասնակցեն 50 նախարարներ և 30 միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ «Մենք համաժողովին հրավիրել ենք Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին և հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանին։ Փաշինյանն ասաց, որ հրավիրվածները կարող են մասնակցել ֆորումին։ Մենք ուրախ կլինենք։ Սա վստահության ամրապնդման քայլերի մաս է լինելու»,- ասել է նախարարը։ Չավուշօղլուն նաև հավելել է, որ թուրքական կողմը ուրախ կլիներ, եթե Փաշինյանն ինքը մասնակցեր համաժողովին։ Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ շատ մեծ է հավանականությունը, որ Հայաստանի Հանրապետություն կընդունի հրավերը։ «Իհարկե, ամեն ինչ կախված է այդ պահին առկա իրավիճակից, բայց համենայնդեպս, Թուրքիայի և Հայաստանի ներկայացուցիչների առաջին հանդիպումից հետո շատ մեծանում է հավանականությունը, որ Հայաստանը կընդունի այդ հրավերը, որովհետև եթե խոսակցություն է սկսվել, շատ անտրամաբանական կլինի, եթե մենք խոսելու այդ առիթն ու հնարավորությունը բաց թողնենք, առավել ևս, որ շատ ավելի լայն համատեքստում քննարկումներ իրականացնելու հնարավորություն կունենանք», - ասել էր նա։Ավելին16:1427.01.22 -
ՀասարակականԽոշոր վթար Երևանում. 5 երիտասարդ տեղափոխվել են հիվանդանոցԱյսօր՝ հունվարի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում, կան տուժածներ, հայտնում է «shamshayn.com»-ը։ Ժամը 01:40-ի սահմաններում Նալբանդյան-Իսահակյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ` 24-ամյա Վահագն Հովվյանի վարած BMW մակնիշի և 22-ամյա Դավիթ Մկրտչյաի վարած Toyota մակնիշի ավտոմեքենաները: «Վթարի հետևանքով Toyota-ի ուղևորներ` Երևանի բնակիչներ 25-ամյա Գարիկ Ադամյանը, 26-ամյա Գագիկ Գևորգյանը, BMW-ի ուղևորներ` Երևանի բնակիչներ 25-ամյա Նարեկ Թումանյանը, 24-ամյա Կարեն Մաղաթյանը տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ BMW -ի վարորդ Վ. Հովվյանը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն»,- գրում է կայքը:Ավելին16:1027.01.22 -
ՀայաստանՀերիք չէ՝ Արցախից տեղահանվածներին պատշաճ աջակցություն չի ցուցաբերվում, դեռ մի բան էլ ստորացնում են մարդկանց. Մետաքսե ՀակոբյանՆիկոլ Փաշինյանն առիթը բաց չի թողնում հայտարարելու, թե ինչ ահռելի և աննախադեպ աջակցություն են ցուցաբերում Արցախին և Արցախից տեղահանվածներին, սակայն պատերազմից հետո Հայաստանում ապաստան գտած արցախցիներին 20 և 40 հազար դրամ աջակցություն տրամադրելն ուղղակի ծիծաղելի է, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության խորհրդարանի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։ «Նախ, Արցախը կործանած մարդն այդ գումարներն իր գրպանից չի տալիս, մինչդեռ հենց իր գրպանից պետք է փոխհատուցեր, ոչ թե՝ ՀՀ պետական բյուջեից։ Նիկոլ Փաշինյանը լարվածություն է մտցնում Հայաստանում և Արցախում բնակվող մեր հայրենակիցների միջև՝ ցույց տալով, որ Հայաստանում տնտեսական խնդիրները հետևանք են՝ «Արցախը պահելու»։ Նախկինում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այս մասին ուղիղ էր ասում, իսկ Նիկոլ Փաշինյանը մի փոքր ավելի խորամանկ տեսակ է, և արցախցիներին ակնարկում է, որ բոլոր աջակցությունները սպառվել են, պետք է վերադառնան Արցախ և այլևս պահանջներ ներկայացնեն Արցախի կառավարությանը», - ասաց Մետաքսե Հակոբյանը։ Արցախցի պատգամավորի խոսքով՝ այսօր մեծ թվով արցախցիներ հայտնվել են Հայաստանում, որովհետև Նիկոլ Փաշինյանը հանձնել է նրանց հայրենիքը, և տեղահանված աձինք այլ տեղ չունեն ապաստանելու, քան հենց Հայաստանում։ «Այսօր Արցախում բնակարանային խնդիրն այնքան լուրջ է, որ մարդիկ մինչև անգամ նկուղներում են ապրում։ Եթե Արցախից տեղահանվածները վերադառնան, անգամ նկուղ չեն գտնի՝ տեղավորվելու և ապրելու։ Այնպես որ, այլ տարբերակ չկա, քան այդ մարդկանց ՀՀ կառավարության կողմից աջակցություն ցուցաբերել։ Բայց հերիք չէ՝ պատշաճ աջակցություն չի ցուցաբերվում, դեռ մի բան էլ ստորացնում են մարդկանց՝ իբրև 2 ամսով ևս երկարաձգելով տրամադրվող չնչին օգնությունը», - ասաց մեր զրուցակիցը՝ հիշեցնելով, որ 40 հազար դրամով Հայաստանում անհնար է բնակարան վարձել, իսկ ներկա գնաճի պայմաններում 20 հազար դրամով կարելի է հազիվ 1-2 օրվա սնունդ գնել։ Մետաքսե Հակոբյանը շեշտեց՝ արցախցիներին տրվող դրամական աջակցությունը կրճատելով՝ ՀՀ իշխանությունները նպատակ ունեն ստիպելու վերջիններիս արտագաղթելու, ինչն էլ, ի վերջո, անելու են Արցախ վերադառնալ չկարողացող, Հայաստանում գոյատևելու հնարավորությունից զրկված արցախցիները։ Հիշեցնենք, որ տեղահանված և Հայասանում բնակություն հաստատած արցախցիներն այսօր կառավարության շենքի առջև բողոքի հերթական ակցիան էին իրականացնում։ Նրանք ընդհուպ հայտարարել են, որ պատրաստ են դիմում գրել և հրաժարվել 20 հազար դրամ օգնությունից։Ավելին16:0727.01.22 -
ՀասարակականԽոր Վիրապից մի քանի կիլոմետր հեռավորության վրա խոշոր հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Արարատի մարզում գտնվող Խոր Վիրապի վանքից մի քանի կիլոմետր հեռավորության վրա խոշոր հրդեհ է բռնկվել։ «Սպուտնիկ Արմենիա»-ի թղթակիցը տեղից հայտնում է, որ նախնական տվյալներով՝ խոտ է այրվում։ Տեսանյութերից պարզ է դառնում, որ տարածքում քամոտ է ու հնարավոր է, որ կրակը դրանից ավելի է ուժեղանում։ Ծուխն անգամ մինչև վանք է հասնում։ Կապ հաստատեցինք Արտակարգ իրավիճակների նախարարության հետ, որտեղից տեղեկացրին, որ դեռևս ահազանգ չեն ստացել և կապի մեջ են շրջակա միջավայրի նախարարության հետ` հստակ տեղը պարզելու համար։Ավելին15:5427.01.22 -
ՀայաստանԱղոթում ենք Հայոց բանակի զինվորների հաղթանակների համար․ Գարեգին ԲԳարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը Բանակի օրվա առիթով կատարել է Հանրապետական մաղթանք, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել նաև պարգևաբաշխություն․ «Ի խորոց սրտի հայց ենք բարձրացնում առ Աստված հայրենիքի պաշտպանության դիրքերում իրենց կյանքն ընծայած մեր զավակների համար։ Աղոթում ենք Հայոց բանակի հրամանատարական կազմի ու զինվորների ապահով ու անփորձանք ծառայության, հաղթանակների և հայրենի եզերքների խաղաղության ու անսասանության համար։ Թող Տիրոջ ողորմությունը, խնամքը և Սուրբ Աջի հովանին լինեն հայոց բանակի, մեր հայրենիքի, համայն աշխարհասփյուռ մեր ժողովրդի հետ, այսօր և միշտ. ամեն»։Ավելին15:4927.01.22 -
ՀայաստանԵրևան-Ստամբուլ ուղղությամբ թռիչքներ իրականացնող ընկերության ուղևորներին պետտուրքի վճարումից ազատումը կոչված է՝ զարգացնելու ուղևորահոսքը դեպի Հայաստան. պարզաբանումՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը պարզաբանում է տարածել հոդվածի առնչությամբ, ըստ որի՝ ՀՀ քաղավիացիայի կոմիտեն հօգուտ Երևան-Ստամբուլ ուղղությամբ թռիչքներ իրականացնող ընկերության ուղևորներին ազատել է պետական տուրքի վճարումից: «Համաձայն «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետի՝ զ) օդային տրանսպորտով մեկնող այն ֆիզիկական անձինք, որոնք սույն կետով սահմանված արտոնության ժամկետներում մեկնում են այդ ուղղությամբ առաջին թռիչքի մեկնարկի պահին նախորդող վերջին 12 ամիսներին չսպասարկված IATA կոդով օդանավակայաններ առևտրային ավիափոխադրումներ իրականացնող ավիաընկերությունների միջոցով, եթե այդ ավիաընկերությունները դեպի այդ նույն օդանավակայաններ չվերթեր են իրականացնում IATA ամառային և ձմեռային ժամանակահատվածներում: Սույն կետով նախատեսված արտոնության ժամկետը տրամադրվում է 36 ամսով (24 ամսով երկարաձգելու հնարավորությամբ), որը հաշվարկվում է ամիսների նվազման կարգով՝ սկսած տվյալ ուղղությամբ արտոնության տրամադրման հիմք հանդիսացող պայմանները բավարարող առաջին ավիաընկերության առաջին թռիչքի մեկնարկից: Սույն կետով սահմանված արտոնությունների կիրառման համապատասխան ժամկետների, այդ թվում՝ երկարաձգման, ավիափոխադրողի, չվերթերի հաճախականության պահանջների և չսպասարկվող ուղղության վերաբերյալ, ինչպես նաև այլ անհրաժեշտ տեղեկատվությունը հրապարակվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Նշված կարգավորումը նշանակում է, որ այն ավիաընկերություների ուղևորները, որոնք մեկնում են այն օդանավակայաններ, որտեղ վերջին 12 ամսվա ընթացքում ավիափոխադրումներ Երևանից չեն իրականացվել, ազատվում են պետական տուրքի (որը կազմում է 10 000 ՀՀ դրամ) վճարումից։ Նշված արտոնությունները վերաբերում են բոլոր այն ուղևորներին, որոնք համապատասխանում են վերոգրյալ օրենքի պահանջներին։ Օրենքով նախատեսված արտոնությունը կոչված է զարգացնելու ուղևորահոսքը դեպի Հայաստան և խթան է հանդիսանում ուղևորահոսքի աշխարհագրության ընդլայնմանը։ Ինչ վերաբերում է Տաթևիկ Ռևազյանին, ապա նա 2021 թվականի նոյեմբերի 15–ից մինչև 2022 թվականի ապրիլի 3-ը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանի համաձայն գտնվում է հղիության և ծննդաբերության արձակուրդում։ Նշված ժամանակահատվածում Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պարտականությունների կատարումը դրված է կոմիտեի նախագահի տեղակալ Միհրան Խաչատրյանի վրա», - նշված է պարզաբանման մեջ:Ավելին15:4927.01.22 -
ՀայաստանՀայլուր 15:30 Պուտինը Թուրքիա կգնա. Էրդողանն է հրավիրել | 27.01.2022Ավելին15:3027.01.22 -
ԱրցախԱդրբեջանցիները Կարմիր շուկայի հարակից դիրքերից անկանոն կրակել են օդԱրցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի հարակից դիրքերից հունվարի 27-ին՝ օրվա երկրորդ կեսին, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից անկանոն կրակ են բացել դեպի օդ, ոչ գյուղի ուղղությամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Վահրամ Պողոսյանը:Ավելին15:1627.01.22 -
ՀասարակականԳարեգին Բ-ն մաղթանք է հղել հայոց բանակի տոնի առթիվԳարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը հայոց բանակի տոնի առթթիվ մաղթան է հղում․ «Զի Աստուած ընդ մեզ է» (Ժամագիրք) Սիրելի հրամանատարներ, սպաներ և զինվորներ, Այսօր համախմբվել ենք Սուրբ Էջմիածնում Հայոց բանակի ստեղծման 30-ամյակի առիթով՝ աղոթելու մեր երկրի խաղաղության համար, և հայցելու, որ Տիրոջ օրհնությունը, պահպանությունն ու զորակցությունը միշտ լինեն Հայոց բանակի հետ։ Մեր հայրենիքի անկախությանը հաջորդած երեք տասնամյակում մեր բանակն անցավ հնարավոր ու անհնարին բոլոր փորձություններով, անցավ կազմավորման դժվարին ճանապարհը: Պարտադրված արցախյան պատերազմում փառավոր հաղթանակներ կերտեց, նաև ապրեց 44-օրյա վերջին պատերազմի արհավիրքների դառնություններն ու ցավը։ Այդ իսկ պատճառով բանակի տարեդարձի ակնկալված ուրախությունը չէ, որ պարուրում է մեր սրտերն այսօր, այլ սոսկալի մորմոքը մարդկային և տարածքային ծանր ու վշտագին կորուստների և դեռևս չամոքված կսկիծը մեր հոգելույս նահատակների։ Այսօր վերստին մեր հավաքական աղոթքով Աստծո արքայությունն ենք հայցում մեր զոհված հերոսների անմահ հոգիների համար, իսկ մեր հրամանատարներին ու զինվորներին, ովքեր քաջաբար մաքառեցին ու շարունակում են իրենց նվիրյալ ծառայությունը հայրենիքին, մաղթում հայկյան ոգի և հայկյան բազկի հաղթություն, ամրություն, կորով և իմաստություն։ Սիրելիներ, մեր ժողովուրդը պատմության ընթացքում հաճախ է հայտնվել ամենատարբեր աշխարհաքաղաքական բարդ իրադրություններում, երբ հարկադրված է եղել կենաց ու մահու պայքար մղելով պաշտպանել հայրենի հողն ու սրբությունները՝ անվարան վկայելով իր աստվածսիրությունն ու հայրենասիրությունը։ Դարեր շարունակ «զի Աստուած ընդ մեզ է» քրիստոնեական խորը համոզումը և «վասն հաւատոյ, վասն հայրենեաց» ոգեշունչ կարգախոսը առաջնորդող են եղել հայոց զորականներին՝ ուղենշելով հայրենյաց պաշտպանների ազգանվեր սրբազան առաքելությունը։ Այսօր ևս մեր կյանքում Աստծո ներկայության գիտակցությունն ու «վասն հաւատոյ և վասն հայրենեաց» նշանաբանը պետք է լինեն յուրաքանչյուր բանակայինի կյանքի հավատամքն ու հիմքը: Մեր բանակի կազմավորման 30-ամյա տարեդարձի հանգրվանը առիթ է մեր զավակների անձնդիր ծառայության գնահատանքի և արժևորման, առիթ է նաև ինքնաքննության, գործված սխալներին և թերացումներին լուրջ անդրադարձի, որպեսզի ի զորու լինենք դիմակայելու մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներին և լավատեսությամբ մեր հայացքը ուղղելու դեպի ապագա։ Պարտություններն անդառնալի և վերքերն անբուժելի են մնում, եթե մեզանում ուժ չենք գտնում վերհառնումի ու արարման, եթե գլուխ է բարձրացնում մեղավորներ փնտրելու ու պարտությունը իբրև անխուսափելիություն ներկայացնելու մոլուցքը, եթե հավատքը չի բխում անկեղծ սրտից ու մաքուր մտքից, որ կարող է Աստծուն մասնակից դարձնել հայրենիքը շենացնելու և հզորացնելու առաքելությանը։ Երբ հավատարիմ ենք գտնվել մեր առաքելությանը, մեր հայրենին ծաղկել է, սահմաններն անառիկ են մնացել, երբ անհավատարմության, անարդարության որոմ է խառնվել մեր արդար ցորյանին, պարտվել ենք, նահանջ ապրել և երկիր կորցրել: Երբեք չմոռանանք առաքյալի խոսքը՝ «եթե Աստված մեր կողմն է, ո՞վ կլինի մեզ հակառակ» (Հռ. 8.31): Սիրելիներ, Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ հրամայական է ժամանակների պահանջներին համարժեք Հայոց բանակի հզորացումը, որին պիտի նվիրվենք մեր ամեն կարելիությամբ։ Մեր բանակի սրբազան առաքելությունը պիտի շարունակի մնալ մեր ժողովրդի ազգային ինքնության և ազատ ու անկախ կյանքի պաշտպանությունը մեր պատմական, հարազատ բնօրրանում, որտեղ մեր նախնիք իրենց հավատքի և հայրենասիրության անջնջելի հետքն են թողել։ Հայոց Եկեղեցին և եկեղեցականը զորավիգ են Հայոց բանակին, ձեզ, սիրելիներ, հայրենիքի խաղաղության ու ապահովության, մեր արդար իրավունքների պաշտպանության կենսական հանձնառության մեջ։ «Թշնամին թող չասի, թե հաղթեցի, կամ հալածիչներս ցնծան, եթե սասանվեմ» (Սաղմ. 12.5). մեր բոլորի հայրենանվեր ծառայությամբ պիտի բացառենք մեր հասցեին արտաբերումը սաղմոսասացի այս խոսքերի։ Հավատում ենք, որ փորձություններին պիտի դիմագրավենք ազգային միասնությամբ և մեր կյանքը պիտի պայծառացնենք նոր հաղթություններով ու հայրենաշեն ձեռքբերումներով։ Վերստին Հայրապետական Մեր սերն ու օրհնությունը բերելով ամենքիդ Հայոց բանակի 30-ամյակի առիթով՝ ի խորոց սրտի հայց ենք բարձրացնում առ Աստված հայրենիքի պաշտպանության դիրքերում իրենց կյանքն ընծայած մեր զավակների համար։ Աղոթում ենք Հայոց բանակի հրամանատարական կազմի ու զինվորների ապահով ու անփորձանք ծառայության, հաղթանակների և հայրենի եզերքների խաղաղության ու անսասանության համար։ Թող Տիրոջ ողորմությունը, խնամքը և Սուրբ Աջի հովանին լինեն հայոց բանակի, մեր հայրենիքի, համայն աշխարհասփյուռ մեր ժողովրդի հետ, այսօր և միշտ. ամեն»։Ավելին15:1227.01.22 -
ՀասարակականՊեսկովն ասել է` Պուտինը որ դեպքում կայցելի ԹուրքիաՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կօգտվի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Թուրքիա այցելելու առաջարկից, հենց որ թույլ տան համաճարակաբանական իրադրությունն ու ժամանակացույցը, հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ ՌԴ նախագահին հրավիրել է Թուրքիա, սպասում է Կրեմլի պատասխանին։ «Այո, այդ թեման բազմիցս բարձրացվել է նախագահ Պուտինի և Էրդողանի վերջին մի քանի շփումների ընթացքում», - ասել է Պեսկովը լրագրողներին: Նա նշել է, որ որոշակի դադար է ստեղծվել և՛ միջկառավարական հանձնաժողովի, և՛ երկկողմ հարաբերությունների բարձրագույն մարմնի աշխատանքներում ( բարձրագույն մարմինը գլխավորում են երկու նախագահները): Էրդողանն ասել է, որ ինքը պատրաստ է այդ բոլոր միջոցառումներն անցկացնել Թուրքիայում։ «Նախագահ Պուտինը երախտագիտությամբ է ընդունել այդ հրավերը»,- նշել է Պեսկովը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն հրավիրել է Թուրքիա՝ երկու երկրների միջև առկա տարաձայնությունները հարթելու: Էրդողանը հունվարի 20-ին հայտարարել է, որ փետրվարի սկզբին կայցելի Ուկրաինա:Ավելին15:0927.01.22 -
ՀասարակականԿոնկրետ քաղաքական գործընթացներով է պայմանավորված եղել ֆինանսական հոսքերը դեպի Շվեյցարիա ուղղորդելըՔաղաքագետ Ալեն Ղևոնդյանը գրում է՝ վերհիշելով․ ««Ворошиловский стрелок» ֆիլմում գլխավոր հերոսուհուն՝ երիտասարդ աղջկան, բռնաբարած հղփացած լակոտներին պատժելու համար СВД գնած վետերանը այդ փողը հայթայթում է իր հողամասը վաճառելով։ Հանցանք գործած այդ լակոտներից մեկի հայրը ՌԴ ՆԳՆ բարձր չինովնիկ էր, որը քնչական գործողությունների ժամանակ մի ֆրազ է արտաբերում․ «Ամեն հանցագործություն ունի տնտեսական հետք»։ Հիմա ինչու սա հիշեցի․ այսօր կարդացի «Հետքի» նյութը, թե 2018-20 թթ-ին որքան գումար է ՀՀ-ից դուրս բերվել Շվեյցարիա։ Հոդվածում ամենից հետաքրքիրը այն ամիսներն էին, որոնց ժամանակ անհատական փոխանցումներով ամենից շատ գումար էր երկրից դուրս հանվել․ 2018-ի փետրվարին՝ 19 մլն դոլար, 2019-ի նոյեմբերին՝ 23 մլն դոլար, 2020 թ-ի նոյեմբերին ՝ 47 մլն դոլար, 2021-ի փետրվարին՝ 26 մլն դոլար։ Եթե փորձենք համեմատել ու վերհիշել, թե այդ խոշոր գումարների՝ երկրից դուրս հանելուն ի՞նչ քաղ․ գործընթացներ են հետևել/նախորդել, կամ ի՞նչ քաղ․ պայմաներում է դա արվել, ապա ակնհայտ կլինի, որ երկրում կոնկրետ քաղաքական գործընթացներով է պայմանավորված եղել ֆինանսական հոսքերը դեպի Շվեյցարիա ուղղորդելը։ Այսինքին, ինչպես պետական, այնպես էլ քաղաքական էլիտայի կոնկրետ շրջանակներ իրենց փողերը տեղափոխել են ապահով վայրեր․ ավելին՝ երբեմն փողերի տեղափոխումը նախորդել է այդ քաղ․ գործընթացներին, որոնք տեղի են ունեցել, իսկ դա նշանակում է, որ այդ շրջանակները՝ օրինակ տեղյակ են եղել 2018-ին երկրում սպասվելիք «հեղափոխության» մասին։ Օրինակ՝ 2020թ․ նոյեմբերին երկիրը իշխանափոխման իրավիճակում էր և տրամաբանական է, որ երկրից գումար պետք է հաներ հենց իշխանության թիմը, 2021-ի փետրվարին ՀՀ ԳՇ-ն հանդես եկավ իշխանություն փոխելու հայտարարությամբ, հետևաբար կրկին իշխանական շրջանակներին էին գումար երկրից հանել։ Ասեմ ավելին, եթե լավ ուսումնասիրվի նախորդ 4 ամիսներին ՀՀ-ից դուսր եկած տրանսֆերները, կարծում եմ նույնպես հետաքրքիր պատկեր կլինի, չնայած միգուցե դեռ գլխագների կուտակման փուլ է, և միայն որոշակի կլոր թիվ կուտակելուց հետո միայն այն կփորձեն երկրից դուրս հանել։ Ո՞նց էիք <նախկիներին> ասում, լափու՞մ եմ․․․ նորերը այս մասով աննախադեպ տաղանդավոր են․ ի դեպ, ԱԺ երեսփոխանների անձնական հաշիվները հաճախ օգտագործվում են ուրիշների փողերը փոխանցելու համար, որոշակի սիմվոլիկ միջնորդավճարի դիմաց։ Ի դեպ, երկիր փող մտնելու և դուրս հանելու հարցում կարևոր դերակտարում ունեն նաև խոշոր բուքմեյքերական կազմակերպությունները․ հասկացողը հասկացավ»։Ավելին15:0227.01.22 -
ՀասարակականՀայաստանը միակ պետությունն է, որի ԳՇ պետը արդեն երկու ամիս է՝ մեղադրյալի կարգավիճակով ղեկավարում է ՀՀ ԶՈՒ-ն. ՂազինյանՀայաստանը երևի աշխարհում առաջին և միակ պետությունն է, որի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետը մեղադրվում է առանձնապես ծանր հանցագործության մեջ և արդեն երկու ամիս է մեղադրյալի կարգավիճակով ղեկավարում է ՀՀ Զինված ուժերը գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Իսկ ՀՀ Սահմանադրության 14.1 հոդվածով Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը: Ու այս խայտառակ վիճակում վաղը նշելու ենք ՀՀ բանակի կազմավորման 30 ամյակը: Ինչպես ասում են. քանդել, քանդել մինչև վերջ»:Ավելին14:4627.01.22 -
ՀայաստանՊահանջում ենք, որ մեզ վերադարձնեն Արցախը. տեղահանվածները բողոքի ակցիա են անումԱրցախի օկուպացրած տարածքներից տեղահանված բնակիչները բողոքի ակցիա են անում կառավարության դիմաց՝ պահանջելով վերադարձնել բռնազավթված տարածքները և պարզել իրենց կարգավիճակի հարցը, գրում է «Սպուտնիկ Արմենիան»։ «Հանուն Հարդրութի» ՀԿ ղեկավար Լևոն Հայրյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Արցախի ժողովուրդը ստեղծել է Արցախի Հանրապետություն ու պահանջում է դրա իրավաքաղաքական ճանաչում։ Սա, ըստ նրա, Հայաստանի բոլոր իշխանությունների կողմից արհամարհվել է և արդյունքում եղել է այս աղետը: «Պահանջում ենք, որ մեզ վերադարձնեն Արցախը։ Մեր հարցը կարող է լուծվել, եթե վերադարձնեն Հադրութը, Քաշաթաղը, Շահումյանը, Շուշին... Հնարավոր է, թե ոչ, դա չէ էականը, այլ այն, որ իշխանությունը լծվի այդ գործին»,-ասաց Հայրյանը՝ հավելելով, որ Արցախի հարցերը «լուծելուց» հետո հիմա էլ Ցեղասպանության ճանաչումն են ուզում մի կողմ դնել։ Նշենք, որ քայլերթով բողոքի ակցիա անողներն ԱԳՆ գնացին։ Նրանք ԱԳՆ-ից պահանջում են ընդունել իրենց և պատասխանել մի շարք հարցերի՝ ինչո՞ւ Արցախը կարգավիճակ չունի, ինչո՞ւ տեղահանվածները որևէ կարգավիճակ չունեն։ Նրանց մի մասն էլ դեպի Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ են հավաքվել։ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե 300 բնակարաններ են տվել տեղահանվածներին, բայց ո՞ւր են։ Ես որքան գիտեմ` 108 տուն է մինչ այժմ տրվել արցախցիներին, իսկ մենք ոնց եղել ենք անտուն, այդպես էլ մնում ենք»,-ասաց արցախցիներից մեկը։ ԱԳՆ-ից տեղում հավաքվածներին հայտնեցին, որ կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված՝ աշխատակիցների մի մասը տնից է աշխատում, իսկ նախարարը տեղում չէ։ Սակայն խոստացել են, որ առաջիկա օրերին պատգամավորական 4-5 հոգուց բաղկացած խումբը կընդունի նրանց։ «Եթե անգամ մեկ արախցի մնա, էլի նույն պահանջներն է ունենալու»,-ասացին նրանք։ Բողոքի ակցիա անողները հայտարարեցին՝ օրերը տաքանան`բողոքի ակցիաները հաճախակի են դառնալու։ Հիշեցնենք, որ տեղահանված արցածցիները հաճախակի են բողոքի ակցիաներ անում այս կամ այն գերատեսչության մոտ՝ պահանջելով լուծել իրենց խնդիրները։Ավելին14:4227.01.22 -
Հայաստան30 մեքենայի մասնակցությամբ վթար է եղել Սևան-Երևան ճանապարհին30 մեքենայի մասնակցությամբ վթար է եղել Սևան-Երևան ճանապարհի մի քանի հատվածներում:Ավելին14:4027.01.22 -
ՀայաստանԱրման Թաթոյանն ամփոփում է անցած 6 տարիների աշխատանքը«Մեր աշխատակազմում գիտեն, որ ես հատկապես չեմ սիրում ոչ աշխատանքային օրերն ու ոչ աշխատանքային ժամերը, որովհետև դրանք ինձ համար բաց թողնված հնարավորություններ են ավելին անելու համար»,- ասում է Արման Թաթոյանը՝ շեշտելով, որ հաճախ են մարդիկ դիմումներում գրում, որ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը վերջին հույսն է, որից սպասում են աջակցություն, իսկ դա ավելի է պարտավորեցնում ամեն կերպ հասնել հարցի դրական լուծման։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ամփոփում է անցած 6 տարիների աշխատանքն անհատական գործերով։Ավելին14:3627.01.22 -
ՀայաստանՍյունիքի ճանապարհներին մերկասառույց է, Lարսը փակ է. Հայաստանում ջերմաստիճանը կնվազիՍյունիքում ճանապարհներին նույնպես մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար:Ավելին14:2927.01.22