Լրահոս

2022-01-21
  • Հայաստան
    «Եթե լուրջ պատկերացնեմ, որ Դավս չկա, կարող ա խելագարվեմ»․ Դավիթ Գրիգորյանը խոցել է 12 տանկ, 1 ՏՕՍ համակարգ
    «Medialab»-ը պատմում է 44-օրյա պատերազմում զոհված Դավիթ Գրիգորյանի մասին․ «Էլ առաջվա ժպտերես Լյուդան չեմ, կյանքս կոտրվել ա, անիմաստ դարձել, ոնց որ կեսս չլինի, բայց եթե լուրջ պատկերացնեմ, որ Դավս չկա, կարող ա խելագարվեմ, ոնց որ հլը սպասեմ, որ ինքը գալու ա»,- ասում է 20-ամյա որդուն պատերազմում կորցրած 54-ամյա Լյուդմիլա Հարությունյանը: Դավիթ Գրիգորյանը տան փոքր որդին էր, մայրն ասում է՝ յուրահատուկ էր ամեն ինչով՝ և՛ բնավորությամբ, և՛ խելքով։ Դավիթը 12 տարի դպրոցում գերազանց է սովորել, այնուհետև ընդունվել է Հայաստանի պոլիտեխնիկական համալսարան՝ ծրագրավորման բաժին։ 5 ամիս համալսարանում սովորելուց հետո զորակոչվել է բանակ, ժամկետային ծառայության անցել Հադրութում։ Դավիթը տիրապետել է ֆագոտ զենքին, ավագ սերժանտ էր, հաշվարկի հրամանատար, դիրքի ավագ։ 3 ամիս էր մնացել, որ ծառայությունն ավարտեր և տուն վերադառնալ, սակայն սկսվում է Ադրբեջանի սանձազերծած պատերազմը, և Դավիթը զոհվել է առաջնագծում հայրենիքը պաշտպանելիս։ Դավիթը ընտանիքի հետ վերջին անգամ կապ է հաստատել հոկտեմբերի 8-ին, որից հետո ոչ մի զանգ այլևս չեն ստացել: «Ինքը օր ու մեջ զանգում էր, էդ մի օրը՝ ամսի 9-ին, ես չէի սպասում զանգին, բայց ամսի 10-ին որ չզանգեց, սկսեցինք անհանգստանալ։ Բուժքույր եմ, ամսի 11-ին գործի էի եկել ամեն օրվա պես ինձ հարցրեցին՝ Դավիթը զանգե՞լ ա, ասեցի՝ չէ, երեկ պիտի զանգեր, չի զանգել: Զգացի, որ աշխատողները սովորականից ավելի ուշադիր էին իմ նկատմամբ, հետո քույրիկներս էին միշտ զանգում, հարցնում Դավիթից, չզանգեցին… էդ օրը ոչ ոք ինձ չզանգեց, ես սկսեցի զանգել, չպատասխանեցին… Իրանք արդեն իմացել էին, բայց ինձ չէին կարողանում ասել»,- հուզվում է Լյուդմիլան: Մայրը, հիշելով ծանր օրը, պատմում է, որ սիրտն արդեն զգում էր, որ ինչ-որ բան այն չէ, որոշում է տուն գնալ, բուժանձնակազմը ուղեկցում է նրան և ասում, որ որդին վիրավոր է: «Մեր գլխավոր բժիշկը մոտեցել էր կոլեկտիվիս, հարցրել՝ ո՞նց եք պատրաստում Լյուդային, տո՞ւն եք տանում, Դավիթին բերել են մորգ, բայց ինձ ոչ մեկը չէր կարում բան ասի, գցում են իրար վրա, ոչ մեկի դուխը չի հերիքում։ Ես գնացի, շորերս հագա, աղջիկներն ասեցին՝ ո՞ւր ես գնում, ասեցի՝ տուն եմ գնում, զանգերիս ոչ մեկը չի պատասխանում, հաստատ Դավիթիս հետ մի բան էն չի։ Ինձ կանգնացրին, հետևիցս ամբողջ բաժինը վազեց, շտապօգնության մեքենան վերցրին, ինձ տուն բերեցին, ասեցին՝ մի խառնվի, բան չի եղել, Դավիթին վիրահատում են… Բայց որ հասա տուն, քույրիկներս լացելով տուն մտան, հասկացա, որ Դավիթիս բան ա եղել»,- հուզմունքով հիշում է Լյուդմիլան։ Դավիթ Գրիգորյանը հակառակորդի դեմ կռվելիս խոցել է 12 տանկ, 1 ՏՕՍ համակարգ, այլ հրետանային միջոցներ։
    10:04
    21.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրվա մամուլի 5 կարևոր լուրերն են
    «Ժողովուրդ» ՌԴ դատախազության 300-ամյակին նվիրված պաշտոնական միջոցառումներին Հայաստանից երկու հոգի են հրավիրված եղել՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը եւ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը: «Հրապարակ» Երեկ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել գործադիր եւ օրենսդիր մարմինների ղեկավար կազմի հետ եւ հայտարարել, որ մտադիր է կառավարությունը համալրել ոչ իշխանական ներկայացուցիչներով։ «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի հետ սելֆի արած կամ հեղափոխական ամբիոն բարձրացած քննիչները բարձր պաշտոններ են ստանում: «Հրապարակ» Վարչապետը հպարտությամբ նշում է, որ ամբողջ կյանքում ուսուցիչ աշխատած մարդն այսօր աշխատում է պարեկային ոստիկան: Տարօրինակ է, որ այս փաստն ուրախացնում է վարչապետին, քանի որ թե՛ ուսուցիչը եւ թե՛ ոստիկանը ոչ թե «գործ» է (ժամանակավոր զբաղմունք), այլ մասնագիտական աշխատանք, որը պահանջում է մասնագիտական որակներ, գիտելիքներ եւ փորձ: «Ժողովուրդ» ՔՊ-ական պատգամավորները երեկ ԱԺ-ում նշել են Վայոց ձորի նախկին մարզպետ, այժմ պատգամավոր Տրդատ Սարգսյանի ծննդյան տարեդարձը: Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի հետ:
    10:00
    21.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Սահմանազատման և սահմանագծման գործընթացն ի սկզբանե սխալ է մեկնարկել. ադրբեջանագետ
    Ադրբեջանագետ, պատմական գիտությունների թեկնածու Տաթև Հայրապետյանը «Սպուտնիկ Արմենիա»-ի եթերում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացին և այդ առթիվ հնչող հայտարարություններին։ Սահմանազատման և սահմանագծման գործընթացն ի սկզբանե սխալ է մեկնարկել, որովհետև տվյալ օրակարգն արագորեն առաջ մղվեց 2021 թվականի մայիսի 12-ի ադրբեջանական զինուժի ներթափանցումից հետո, այսինքն հայկական կողմն այդ գործընթացին գնում է ուժի և ուժի սպառնալիքի կիրառման պայմաններում, «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում ասել է ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը։ «Դրանից հետո մայիսի վերջին եղավ հայելային հետքաշման մասին հայտնի հայտարարությունը, որին հաջորդեց Ալիևի հարցազրույցը, որտեղ նա նշում էր, թե իրենք չեն պատրաստվում որևէ քայլ հետ գնալ, որ դա համարում են իրենց «պատմական» հողը, ամրացել են նպատակային և հեռանալու որևէ մտադրություն չունեն։ Հետագա ամիսներին ականատես եղանք էսկալացիոն տարբեր իրադարձությունների»,- ասել է ադրբեջանագետը։ Հայրապետյանի դիտարկմամբ` Ադրբեջանը որդեգրել է հստակ ռազմավարություն և տագնապային իրավիճակ ստեղծելով՝ փորձում է զուգահեռաբար առաջ մղել իր օրակարգը, այսինքն` սահմանազատման ու սահմանագծման գործընթացի ներքո նախևառաջ ցանկանում է փակել արցախյան հիմնահարցը և բաց տեքստով հայտարարում է այդ մասին։ Ըստ նրա` պատահական չէր, երբ վերջերս ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ այդ գործընթացները փոխկապակցված չեն, Ադրբեջանում արձագանքեցին` պնդելով, որ գործընթացի արդյունքում Լեռնային Ղարաբաղը պետք է ճանաչվի Ադրբեջանի անքակտելի մաս։ «Հայկական կողմը շարունակում է առաջ մղել զորքերի հայելային հետքաշման թեզը, որը բնավ չի բխում մեր պետության շահերից, քանզի ավելի է թուլացնում բանակցային մեր դիրքերը։ Փաստորեն, ադրբեջանական զորքերի ակնհայտ ներթափանցման իրողությունը վերածվում է սահմանային վեճի»,- ասել է ադրբեջանագետը։ Անդրադառնալով սահմանազատման և սահմանագծման հարցերով հանձնաժողովի ստեղծման խնդրին` Հայրապետյանն ընդգծել է, որ այդ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Սոչիում, և հայտնի հայտարարության տեքստում կա նման հանձաժողով ստեղծելու մասին կետ, ուստի նախատեսվում էր այդ գործընթացն առաջ տանել, բայց վերջին էսկալացիայից հետո, երբ հայկական կողմը նորից հայելային հետքաշման իր առաջարկն արեց, Ադրբեջանը պատասխանեց, թե անընդունելի է համարում Հայաստանի նախապայմանները։ «Ստեղծված իրավիճակում հայկական կողմը պետք է առնվազն ցույց տա, որ պատրաստ է և ունակ է իր տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը ապահովել, չեզոքացնել սպառնալիքները և շատ ավելի հստակ օրակարգերով աշխատել միջազգային գործընկերների հետ»,- նշել է ադրբեջանագետը։ Ըստ Հայրապետյանի` վերջիններս հաճախ չեն հասկանում, թե մենք ինչ ուղղությամբ ենք գնում և ինչ բովանդակության մասին է խոսքը, քանի որ մի կողմից արվում են թվացյալ կառուցողական առաջարկներ, բայց մյուս կողմից դրանք մեծ հաշվով վնասում են մեր պետականությանը` արձակելով Բաքվի ձեռքերը, հետևաբար պետք է փորձել միջնորդների հետ ճիշտ աշխատանքի միջոցով հարկադրել Ադրբեջանին, որպեսզի վերադառնա կառուցողական հուն։ ՀՀ ԱԳՆ–ն արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի այն հայտարարությանը, թե Բաքվի համար անընդունելի են Երևանի նախապայմանները սահմանազատումը սկսելու հարցում:
    09:59
    21.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ոտքի էլ ենք կանգնում, ծնկի էլ ենք իջնում, ձեռքերն էլ ենք պաչում․ Վահան Քերոբյան
    Երեկ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը անդրադարձավ նրան, որ վարչապետին տեսնելիս նրանք բոլորը ոտքի կանգնեցին․ «Սա նշանակալի երևույթ էր։ Մենք դրանով մի անգամ ևս ընգծեցինք ընտրություններում մեր ունեցած արդյունքները»։ Քանի որ իշխանությանը ձայն տվողը ժողովուրդն է, ինչու՞ ժողովրդին տեսնելիս էլ ոտքի չեն կանգնում, հարցրին լրագրողները․ «Ո՞վ ասեց։ Ոտքի էլ ենք կանգնմում, ծնկի էլ ենք իջնում, ձեռքերն էլ ենք պաչում, գրկում էլ ենք»։
    09:49
    21.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Գյումրիում գազի հոտ է տարածվել,
    Գյումրիում գազի հոտ է տարածվել, որն անհանգստություն է պատճառել քաղաքացիներին։ Շիրակի մարզպետարանից հայտնում են, որ Գյումրիում տարածված գազի հոտը քաղաքացիների անհանգստությունն է առաջացրել։ «Պատասխանատուների վստահեցմամբ՝ փորձարկման արդյունք է, և անհանգստանալու կարիք չկա»,- ասված է մարզպետարանի տարածած հաղորդագրության մեջ։
    00:51
    21.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Կառավարությունը լավ չի պատկերացնում իր անելիքը․ Էլինար Վարդանյան
    Այլընտրաքային նախագծեր խմբի անդամ Էլինար Վարդանյանը գրում է, որ Կառավարության այսօրվա՝ հունվարի 21-ի նիստից տպավորություն է, որ կառավարությունն իրոք մտահոգ է «օմիկրոնի» տարածմամբ և էական ռիսկեր է տեսնում, բայց նաև՝ լավ չի պատկերացնում նոր պայմաններում իր անելիքը․ «Իսկ «օմիկրոնի» ալիքն իսկապես նոր պայմաններ է թելադրում։ Հաշվի առնելով այս շտամի առանձնահատկությունները պետությունները գնում են զանգվածային անվճար թեստավորման ճանապարհով. շատ մեծ քանակներով։ Բնակչությանը զանգվածային ռապիդ թեստեր են տրամադրում։ Այս ճանապարհով պետությունը կարողանում է ֆիքսել վարակի իրական վիճակը։ Հայաստանում թեստերը միջինում 10000 դրամ են։ Թեստ անողների թիվը, ըստ էության, շատ սահմանափակ է։ Սա շատ քիչ է օմիկրոնի տարածման իրական պատկեր ունենալու համար։ Թեստավորվողների մեծ մասն էլ Հայաստանից մեկնողներն են։ Ու էլի միանում է մահվան մեքենան։ Օմիկրոնով վարակված մարդը, այս շտամին համապատասխան, հաճախ չունի որևէ սիմպտոմ, հետևաբար իր կամքով չի գնա 10 հազարով թեստ հանձնելու, գնում է աշխատանքի, շարունակում է լիարժեք կյանք, շփվում է մարդկանց հետ, այդ թվում` տարեցների։ Իսկ դա նշանակում է նոր հիվանդներ, նոր մահեր։ Ցավոք՝ մեծ թվերով։ Օմիկրոնի դեմ պայքարի հիմնական պահանջներից մեկը՝ զանգվածային, մատչելի, անվճար թեստավորումն է։ Պետությունն ու գործատուն սա պետք է անեն. հակառակ դեպքում՝ տասնյակ հազարավոր քաղաքացիներ դա չեն անելու իրենց հաշվին, ու հնարավոր չի լինելու հայտնի միջոցներով զսպելու վարակի տարածումը։ Մենք ժամանակ քիչ ունենք. մտածեք այս ուղղությամբ»։
    00:01
    21.01.22
    Ավելին
2022-01-20
  • Img default alt hy
    Հայաստան
    Դավիթ Տոնոյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդություն է ներկայացվել
    Երևանի ընդհանուր իրավասության դատարան միջնորդություն է ներկայացվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխարինելու մասին ։ Տեղեկությունը «Սպուտնիկ Արմենիա»-ին է հայտնել Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը։ «Դավիթ Տոնոյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդություն են ներկայացրել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանը և ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Պողոսյանն ու Վիլեն Գաբրիելյանը («Նավակ ճոճող»)։ Վաղը, ժամը 11–ին հրավիրված դատական նիստում որոշումը կկայացվի»,- ասել է Հովհաննիսյանը։ Սեպտեմբերի 30-ին ԱԱԾ–ն հայտնել էր, որ Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։
    23:59
    20.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հայաստանում 2021թ․ հունվար-նոյեմբերին 3.2 տրլն դրամի խաղադրույքներ են կատարվել․ պատգամավոր
    Հայաստանում 2021 թվականի հունվար-նոյեմբերին ընդհանուր 3.2 տրլն դրամի խաղադրույքներ են կատարվել։ Այս մասին Ազգային ժողովի նիստին «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։ Այս գումարի էականությունը ցույց տալու համար պատգամավորը համեմատական ​​օրինակ է բերել։ Ըստ նրա, երկրի բյուջեի եկամուտներն անցյալ տարի մոտ 1.6 տրլն դրամ են կազմել։ «Այսինքն՝ իմ նշած թիվը երկու անգամ գերազանցում է պետական ​​բյուջեի եկամտային մասը»,- ասել է Թունյանը։ Պատգամավորը նաև հայտնել է, որ տոկոսադրույքների և իրական շահումների տարբերությունը մոտ 70 մլրդ դրամ է կազմում։ «Այսինքն՝ քաղաքացիները փաստացի կորցրել են մոտ 70 միլիարդ դրամ»,- ընդգծել է ՔՊ-ական պատգամավորը։
    23:55
    20.01.22
    Ավելին
  • Հայաստան
    «Թուրքը սարսափելի չէ». Հայաստանում նախարարը ժպտում է, բիզնեսմենն էլ «երջանիկ է»
    Խորհրդարանական ընդդիմությունը շարունակում է պնդել, որ հայ-թուրքական սահմանների բացումից հետո թուրքական էժան ապրանքները պարզապես ճզմելու են հայ արտադրողին:
    23:31
    20.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Փարաքարում «կորած արդարությունը» բնակիչները փնտրում են կառավարության շենքի մոտ
    «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Վոլոդյա Գրիգորյանին է ուզում տեսնել համայնքապետի պաշտոնում 6000 փարաքարցի: Այսօր հենց այդքան ստորագրություն են բերել կառավարություն՝ պահանջելով համայնքում արտահերթ ընտրություն անցկացնել:
    23:30
    20.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Երևանում քայլելը վտանգավոր է դարձել. «անակնկալ» ձյուն
    Հայաստանում ձյան պատճառով փակ ու դժվարանցանելի ճանապարհներ կան: Լարսը փակ է բեռնատարների համար:
    23:30
    20.01.22
    Ավելին
  • Արցախ
    Բաքու-Շուշի. ավտոբուսի էժան տոմսերով Ալիևը «ազգին ցույց է տալիս Ղարաբաղը»
    Երկուշաբթիից Ադրբեջանը կանոնավոր ուղևորություններ է սկսում դեպի Արցախի օկուպացված տարածքներ: Ընդամենը 2950 դրամ՝ 10 մանաթ կծախսեն ադրբեջանցիները Բաքվից Շուշի հասնելու համար:
    23:29
    20.01.22
    Ավելին
  • Միջազգային
    ԱՄՆ-ն Ռուսաստանին սպառնում է «աղետով». նոր աշխարհակարգ է ձևավորվում
    «Ռուսաստան-Արևմուտք առճակատումը հնարավոր է հանգեցնի նոր աշխարհակարգի ձևավորման»,- նկատում են հայ փորձագետները:
    23:27
    20.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Բաքուն չի ընդունում «հայկական պայմանները». Երևանը վստահեցնում է՝ «պայմաններ չկան»
    Ադրբեջանի արտգործնախարարությունը անընդունելի է համարում սահմանազատում սկսելու համար հայկական կողմի նախապայմանները: Պաշտոնական Երևանը պնդում է, թե նախապայմաններ չկան:
    23:27
    20.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Առաջին անգամն էր, հուզվել էի․ նախարար
    Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի երեկվա տարօրինակ պահվածքը ԱԺ-ի ամբիոնի մոտ, երբ վերջինս նախագիծ էր զեկուցում, պայմանավորված է եղել նրանով, որ ինքը հուզվել է առաջին անգամ ամբիոնից ելույթ ունենալու առիթով։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ինքը՝ Սիմիդյանը․ « Ես չգիտեի, որ ժպտալը այդքան մեկնաբանությունների առիթ կարող է տալ»,- ասել է նա։ Հարցին, թե իր զեկուցած նախագիծը բազմաթիվ ժպիտների ու ծիծաղի առի՞թ էր տալիս, նախարար պատասխանել է․ « Իհարկե, ոչ։ Առաջին անգամ էր, զեկուցում էի, մի փոքր հուզված էի»։
    20:23
    20.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Լաչինի միջանցքը ռուս խաղաղապահների վերաահսկողության տակ է․ ՌԴ ԱԳՆ
    Լաչինի միջանցքը գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության տակ, իսկ Ադրբեջանը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների, բեռնափոխադրումների երկկողմ տեղաշարժերի անվտանգությունը, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Ռուսական խաղաղապահ զորամիավորման հրամանատարությունը սահմանել է խաղաղարար գործողության գոտի այցելությունների կարգը, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների, միջազգային կազմակերպությունների, առաքելությունների աշխատակիցների և այլն։ Այդ ընթացակարգը քաջ հայտնի է ադրբեջանական և հայկական կողմերին: Մասնավորապես, ըստ այդ կարգի՝ պետք է նախապես և պատշաճ ծանուցել ռուս խաղաղապահներին այդպիսի այցերի վերաբերյալ: Սա կրկին մեր հիմնարար մոտեցումն է»,- ասել է Զախարովան։ Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ, եթե իմանային այցի մասին, ապա կձերբակալեին Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսին, ով դեկտեմբերին այցելել էր Արցախ։
    20:09
    20.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Պոլիէթիլենային չթույլատրված տոպրակների օգտագործման համար տնտեսվարողները տուգանվում են
    Հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների օգտագործումն արգելված է՝ բացառությամբ կշռափաթեթավորման համար նախատեսված և երկրորդային հումքից պատրաստված տոպրակների, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։ Տնտեսվարողներին շուրջ 2 տարի ժամանակ էր տրվել հրաժարվել պոլիէթիլենային տոպրակներից և նոր՝ բնապահպանական տեսանկյունից անվտանգ լուծումներ գտնել: Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակիցներն այսօրվանից ստուգայցեր են իրականացնում, օրինազանցներին՝ տուգանում: «Հսկողությունը լինելու է ամենօրյա»,- զգուշացնում են քաղաքապետարանից։
    19:33
    20.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ասեք խնդրեմ՝ ավել ես ի՞նչ կարող էի անել․ Ծառուկյանը՝ Քրիոստոսի արձանի կառուցման մասին
    ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Քրիստոսի արձանի կառուցման վերաբերյալ քննարկումներին անդրադառնալով՝ ասել է, որ դա իր ընտանիքի ցանկությունն է եղել․ «Օրեր առաջ Քրիստոսի արձանը կառուցելու իմ ընտանիքի նախաձեռնությունը հանրային լայն արձագանք ստացավ։ Շատերն աջակցեցին, ինչի համար հայտնում եմ իմ երախտագիտությունը, շատերն առարկեցին՝ բերելով փաստարկներ, այդ թվում հիմնավոր։ Պարզ չարախոսներին չեմ անդրադառնա։ Դա անհետաքրքիր է, բայց սրտացավ փաստարկներին իմ պարտքն եմ համարում անդրադառնալ։ Եվ այսպես. ոմանք ասում են Հայաստանի համար այս դժվար պայմաններում արդյո՞ք ամենակարևորն արձանն է։ Մի՞թե այլ խնդիրներ չկան։ Պատասխանեմ. Իհարկե կան ու դրանք շատ են։ Բայց արդար է նաև ընդունել, որ դրանց լուծումներից ես երբեք անմասն չեմ մնացել, արել և անում եմ ինձնից կախված ամեն բան։ Ավելի հիմնավոր լինելու համար ներկայացնեմ փաստեր. Մարդիկ կարիք ունեն բնակարանների. 2018-ից սկսել եմ խոշոր սոցիալական բնակարանաշինության ծրագիր։ Մի ծրագիր, որի շնորհիվ հազարավոր մարդիկ կարող էին նոր տուն ձեռք բերել շատ մատչելի գներով՝ չմտածելով պարտքի կամ ծանր վարկերի մասին։ Այդ ծրագիրը հասարակ մարդկանց համար էր, տուն ունենալու նրանց երազանքների իրականացման համար։ Եվ ի՞նչ. ստեղծվեցին արհեստական խոչընդոտներ և սոցիալական բնակարաշինության ծրագիրն անհեթեթ պատճառաբանությամբ կասեցվեց։ Մարդիկ կարիք ունեն աշխատանքի. որպեսզի հնարավոր լինի մարդկանց ապահովել աշխատանքով, պետք է կառուցվեն նոր գործարաններ, նոր ձեռնարկություններ, բացվեն նոր աշխատատեղեր։ Կարող եմ թվարկել ձեռնարկությունների ցանկը, որոնք ես փորձել եմ կառուցել, որոնց կառուցումը սկսել էի, բայց որոնք արհեստական ստեղծված խոչընդոտներով չեն իրականացվել։ Հայաստանին պետք են օտարերկյա ներդրումներ. այո՛, իհարկե պետք են, օդ ու ջրի պես։ Ոչ ոք Հայաստանում չի ուզում ներդրում անել, իսկ առանց դրա տնտեսության զարգացում հնարավոր չէ։ Իմ հեղինակությամբ, իմ կապերով Հայաստան եմ բերել խոշոր ներդրողների, ովքեր պատրաստ էին աննախադեպ լուրջ գումարներ ներդնել։ Ո՞վ լուրջ զբաղվեց, ո՞վ աշխատեց հետները, ո՞վ մի հարցով օգտակար եղավ։ Ինչ տեսան այդ մարդիկ՝ անլուրջ վերաբերմունքն էր ու էժան հումորի փորձերը։ Նրանք էլ թողեցին գնացին։ Հայաստանում պետք է զարգացնել տուրիզմը. հեղինակավոր միջազգային հյուրանոցային ցանցերի մուտքը պետություն՝ կարևոր քայլերից է երկրի տուրիստական կշիռը բարձրացնելու համար։ Իմ կապերով, իմ խոսքի վստահության վրա՝ Հայաստան եմ բերել ամենալուրջ հյուրանոցային ցանցերից մեկին: Սկսվել է շինարարությունը, որն արդեն երկու տարի է մի արհեստական, ծիծաղելի պատճառաբանությամբ կասեցված է։ Ասեք խնդրեմ՝ ավել ես ի՞նչ կարող էի անել, որ չեմ արել։ Տասնյակ հազարավոր մարդիկ բուժվել, կրթվել են «Ծառուկյան հիմնադրամի» միջոցներով։ Մշակութային բազմաթիվ միջոցառումներ, փառատոններ իրականացվել են «Ծառուկյան հիմնադրամի» միջոցներով, մարզական բազմաթիվ փառահեղ հաղթանակներ հնարավոր են եղել իմ ուղղակի աջակցության շնորհիվ։ Հազարավոր ընտանիքների նեղ օրին ձեռք է մեկնել իմ ընտանիքը։ Կառուցվել և վերանորոգվել են դպրոցներ, մանկապարտեզներ, մարզադպրոցներ։ Ուրանա՞նք սա։ Չեմ պատասխանի մի հարցադրման՝ արձանի փոխարեն օգնեիք բանակին կամ Արցախին։ Թե որքանով եմ կարողացել օգտակար լինել թե՛ մինչև պատերազմը, թե՛ պատերազմի ընթացքում, բարձրաձայն ասելու թեմա չէ։ Ես ինձ դա թույլ չեմ տա։ Բայց Հայաստանում և Արցախում կան մարդիկ, ովքեր դա շատ լավ գիտեն։ Առանձին կուզեմ անդրադառնալ հոգևորականության որոշ հարցադրումների։ Խորապես հարգելով հայ առաքելական եկեղեցու կանոնները և մեր եկեղեցու դերն ու նշանակությունը հայ ժողովրդի կյանքում՝ մշտապես եղել եմ մեր եկեղեցու կողքին։ Տարիների ընթացքում կառուցել եմ յոթ և վերակառուցել եմ մոտ երկու տասնյակ եկեղեցի։ Աջակցել եմ աշխարհով մեկ սփռված հայկական եկեղեցիներին՝ դրանք կանգուն պահելու և կապը հայկական համայնքների հետ ամուր պահելու համար։ Քրիստոսի արձանը եկեղեցի չէ։ Այն հուշարձան է, որը կարող է վեր հառնել բարձունքին որպես ճարտարապետական կոթող։ Ես պատրաստ եմ քննարկել մեր եկեղեցու հետ, լսել առաջարկները և խորհուրդները։ Արձանի նախագծի համար հայտարարվել է մրցույթ։ Թող մասնագետները, ճարտարապետները ներկայացնեն հետաքրքիր լուծումներ, հետաքրքիր գաղափարներ, թող լինի բաց քննարկում, թող լինի հանրային քննարկում։ Թող սա իսկապես լինի մտքի, գաղափարի մրցույթ։ Որևէ վատ բան կա՞ այստեղ։ Ասում են նաև, որ այն կարող է դառնալ միայն տուրիստական հետաքրքրության կոթող։ Ինչ կդառնա՝ կորոշի մարդը, հայը, քրիստոնյան, հյուրը։ Իսկ ի՞նչ վատ բան կա, որ այդ արձանը օգնի տուրիստական հոսքերի մեծացմանը դեպի մեր երկիր։ Արդյո՞ք տուրիստական հոսքեր ապահովելը մեր պետության շահի մեջ չի մտնում։ Տեղեկացնեմ նաև, որ այլ երկրներում արդեն խանդով են վերաբերվել այս գաղափարին՝ համարելով, որ Հայաստանը կարող է քրիստոնյա աշխարհի կողմից մեծ հետաքրքրություն ստանալ։ Ամփոփելով ուզում եմ կրկին շնորհակալություն հայտնել գաղափարի աջակիցներին և նրանց, ովքեր փաստարկված առարկություններով էին հանդես եկել։ Հուսով եմ իմ բացատրությունները համոզիչ էին։ Քրիստոսի արձանը կառուցելը իմ ընտանիքի ցանկությունն է։ Այն երկրում հույսի արթնացման, լույսի և վերելքի խորհրդանիշ կդառնա, որի կարիքը մեր պետությունը և հայ ժողովուրդն անկասկած ունի։ Իսկ ինչ վերաբերում է մեր երկրի տնտեսությունը զարգացնելուն, կարիքավորներին օգնելուն, Արցախի կողքին կանգնելուն, բարեգործություն անելուն, դպրոց ու մանկապարտեզ կառուցելուն, ապա միշտ արել եմ և այսուհետ նույնպես անելու եմ։ Այն չի գալիս փոխարինելու մյուս ծրագրերին։ Աստված պահապան մեզ բոլորիս…»:
    19:24
    20.01.22
    Ավելին