Լրահոս
2022-01-12
-
ՀայաստանՀայլուր 18:30 Սահմանին կրակոցները՝ Ղազախստանում Անկարայի «վիրավորանքի» հետևանք | 12.01.2022Ավելին18:3012.01.22 -
ՀայաստանՊատերազմում զինվոր կորցրած 27 մայր երեխայի է սպասումՀայաստանում պետական աջակցությամբ իրականացվող «Անպտղության հաղթահարման ծրագրին» դիմած՝ 44-օրյա պատերազմում զոհված, պատերազմի հետ պատճառական կապով մահացած զինվորների, կամավորների մայրերից երկուսն արդեն երեխա են ունեցել, իսկ 27 կին հղիացել է։ Ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Նունե Փաշայանը: «Ծրագրի այս բաղադրիչը հաստատվեց 2021 թվականի փետրվարին, և դեռ տարին չի լրացել, բայց արդեն ունենք լավ արդյունքներ: Վստահ եմ, որ թիվն օր օրի պիտի փոխվի: Ծրագրի այս բաղադրիչի նկատմամբ մեծ հետաքրքրություն կա: Արդեն շուրջ 200 շահառու դիմել է: Այս մայրերը նույնչափ հերոս են, որքան իրենց զավակները: Նրանք որոշել են վերաիմաստավորել իրենց կյանքը և նոր կյանք պարգևել»,- ասել է Նունե Փաշայանը: Հայկական վերարտադրողական բժշկության ասոցիացիայի նախագահ Էդուարդ Համբարձումյանը նշել է, որ վերարտադրողական բժշկության բուժական պրոցեսները երկար են տևում՝ միջինը 1.5 տարի: «Ծրագրի շահառուների այս խումբը յուրահատուկ մոտեցում է պահանջում թե բուժական, թե հոգեբանական առումով: Դժվար փուլ է, որովհետև զույգերը սթրեսային վիճակում են, առողջական խնդիրներ ունեն, նույնիսկ հետազոտություններից հետո քաղցկեղ է հայտնաբերվել, սակայն հաղթահարում ենք»,- ընդգշել է Էդուարդ Համբարձումյանը: Նա եզրափակել է, որ շտապել պետք չէ, անհրաժեշտ է հետևողական աշխատել շահառուների հետ:Ավելին18:1912.01.22 -
ՀայաստանՀայաստանում ձնաբքի ժամանակ արգելաձակումից դուրս է բերվել 100-ից ավելի տրանսպորտային միջոցՀՀ ավտոճանապարհներին ձնաբքի ժամանակ մարդկանց և տրանսպորտային միջոցներն անվտանգ տարածք տեղափոխելու և առաջին օգնություն ցուցաբերելու նպատակով հանրապետության 5 մարզերում ծավալված 7 առաջնային օգնության կետերը 2021 թ.-ին արձագանքել են 47 դեպքի, արգելափակումից դուրս է բերվել 126 տրանսպորտային միջոց, աջակցություն է ցուցաբերվել 248 քաղաքացու:Ավելին18:1312.01.22 -
ՀայաստանՄասիսում մայրն ու դուստրը մահացել են շմոլ գազի արտահոսքի հետևանքովՄասիսում տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին: Նախնական տվյալով՝ շմոլ գազի արտահոսքից են մահացել 47-ամյա կինն ու նրա 27-ամյա դուստրը: Ընտանիքի հայրն է աշխատանքից տուն վերադառնալով, տան լոգարանում գտել կնոջ ու աղջկա դիերը:Ավելին18:1112.01.22 -
ՀայաստանՓաշինյանը պաշտոն է տվել իրեն ծաղրողին«Hraparak.am»-ը գրում է, որ այս ընտրությունները Արարատ լեռն ու Անին վերադարձնելու մասին չեն․ «Այս ընտրությունները կտուրներով մագլցելու, հեծանիվ քշելու կամ դերասանություն անելու մրցույթ չեն: Այս ընտրությունները Երևանը բարեկարգ և զարգացած քաղաք սարքելու մասին են: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ փորձում են մրցել մարդիկ, որոնք նույնիսկ մի համատիրություն չեն ղեկավարել, նրանք միայն կարողանում են գեղեցիկ ճառեր ասել և հետաքրքիր շոուներ կազմակերպել: Այս խոսքերով էր 4 տարի առաջ Երևանի քաղաքապետի ընտրություններում Տարոն Մարգարյանի կողքը կանգնած` Նիկոլ Փաշինյանին հեգնում ու քննադատում Միքայել Մինասյանի եղբայր Գրիգոր Մինասյանը, որն այսօր նույն այդ Նիկոլ Փաշինյանի հրամանագրով նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ: Փաշինյանի մոլեռանդ պաշտպան դարձած Գրիգոր Մինասյանը ընդամենը մի քանի տարի առաջ նախկինների կարկառուն ներկայացուցիչներից էր, Տարոն Մարգարյանի մոլեռանդ երկրպագուն և նրա աշխատանքները գովերգողը, նրա թիմի անդամը, որը քարոզարշավի ընթացքում ծաղրում էր տանիքներ մագլցելով քարոզարշավ իրականացնող Նիկոլ Փաշինյանին, նրան անուղղակի կերպով անվանում շոումեն կամ շոու անող, կոչ անում երևանցիներին իրենց ձայնը տալ Տարոն Մարգարյանին, ոչ թե «նույնիսկ մի համատիրություն չղեկավարած» մեկին: Այսօր այդ «շոումենի» ձեռքից նախկինների պաշտպան Մինասյանը սիրով պաշտոն է ստանում` մոռանալով իր անցյալն ու անցյալում արած հայտարարությունները»։Ավելին17:4912.01.22 -
Հայաստան«Հայաստանի վրա կրակելով՝ Ադրբեջանը մեսիջ է ուղարկում Թուրքիա»Հայկական դիրքերի վրա կրակ բացելով՝ Ադրբեջանը նաև մեսիջ է ուղարկում Թուրքիա՝ հունվարի 14-ին հայ և թուրք պատվիրակների մոսկովյան հանդիպմանն ընդառաջ: Այս կարծիքին է փորձագետ Կարեն Հովհաննիսյանը:Ավելին17:4812.01.22 -
Հայաստան«911»-ով 1 միլիոնից ավելի զանգ է գրանցվել 2021 թվականինՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ 2021 թվականին 911 հեռախոսահամարով ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում և մարզային փրկարարական վարչությունների կենտրոններում գրանցվել է 1 մլն 443 հազ. 236 զանգ: Հանրապետությունում գրանցվել է 14. 802 արտակարգ դեպք և պատահար, որից 6.588 հրդեհի, 4.647 ճանապարհատրանպորտային պատահարի, 7.781 կենցաղային, 1.279 կեղծ ահազանգ և այլն:Ավելին17:2512.01.22 -
ՄիջազգայինՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարներն արտահերթ նիստ կանցկացնենՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները հունվարի 13–ին արտահերթ նիստ կանցկացնեն: «Նիստը տեղի կունենա հունվարի 13-ին՝ հեռուստակոնֆերանսի ռեժիմով»,- «Ինտերֆաքսին» հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը: Նրա խոսքով ՝ նիստի ընթացքում ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն խաղաղապահ գործողության անցկացումը Ղազախստանում: Նիստին կմասնակցեն նաև ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Թահիր Խայրուլոևը:Ավելին17:1612.01.22 -
ՀայաստանՎլադիմիր Գասպարյանը լվացել է հանցավոր ճանապարհով ստացված ավելի քան 2 մլրդ. 116 մլն դրամի չափով գույք. Հակակոռուպցիոն կոմիտեՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են վերջինիս կողմից կոռուպցիոն բնույթի մի շարք չարաշահումներ կատարելու, այդ թվում` հանցավոր ճանապարհով ստացված ավելի քան 2 մլրդ ՀՀ դրամի չափով գույքն օրինականացնելու դեպքեր: Ինչպես նախկինում արդեն տեղեկացվել է, 2000-2018 թվականների ընթացքում Վ. Գասպարյանի կինն ու դուստրը, տարբեր ժամանակահատվածներում պաշտոնների նշանակված լինելով ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում և ՀՀ ոստիկանությունում, տարիներ շարունակ առհասարակ ծառայության չեն ներկայացել և իրենց պարտականությունները չեն կատարել: Բացի այդ, Վ. Գասպարյանի կինը, պաշտոնի նշանակված լինելով ՀՀ ոստիկանությունում, անհարգելի պատճառներով ոչ պատշաճ է իրականացրել իր ծառայողական պարտականությունները: Վ. Գասպարյանը, տեղյակ լինելով այդ ամենի մասին, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները` դիտավորությամբ չի ձեռնարկել օրենքով սահմանված համապատասխան միջոցներ, որպիսի պայմաններում նրա կնոջն ու դստերն անհիմն վճարվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր ավելի քան 45 մլն ՀՀ դրամ գումար: Քրեական գործով պարզվել է նաև, որ Վլադիմիր Գասպարյանը, 2000-2018 թվականների ընթացքում զբաղեցնելով պետական ծառայության տարբեր պաշտոններ, բացի պաշտոնեական լիազորությունները չարաշահելուց, կատարել է նաև պաշտոնեական կեղծիք, առանձնապես խոշոր չափերով վատնում, ինչպես նաև` զբաղվել կոռուպցիոն բնույթի այլ հանցավոր գործունեությամբ: Արդյունքում նախկին ոստիկանապետը հանցավոր ճանապարհով ձեռք է բերել իր և ընտանիքի անդամների օրինական եկամուտները շեշտակի գերազանցող գույք, այդ թվում` թանկարժեք տներ և տրանսպորտային միջոցներ, որոնց հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով իր հետ փոխկապակցված անձանց անվամբ գրանցելու միջոցով և այլ եղանակներով օրինականացրել է դրանք: Քննությամբ պարզվել է, որ Վ. Գասպարյանն օրինականացրել (լվացել) է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 2.116.040.804 ՀՀ դրամի չափով գույք: Վերը նկարագրված հանցավոր արարքների կատարման համար Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի 1-ին մասով, 315-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով /2 դրվագ/: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:Ավելին17:1112.01.22 -
Հայաստան«Պատերազմը չի ավարտվել, ամեն մեկս զինվոր ենք». զոհված զինծառայողի գրառումը«Պատերազմը չի ավարտվել, յուրաքանչյուր հայ` մեծ ու մանուկ, կին, թե տղամարդ, ամեն մեկս զինվոր ենք»՝ զոհված տղաներից Ռուդիկն է գրել՝ անցած նոյեմբերին:Ավելին17:0812.01.22 -
ՀայաստանՀունվարի 11–ին մեր զինվորները պայթեցրել են ադրբեջանցիների զինամթերքի պահեստը. տեսանյութ«Սպուտնիկ Արմենիա»ի տրամադրության տակ է հայտնվել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ հունվարի 11–ի էսկալացիայի տեսանյութը։ Դատելով կադրերից՝ ի պատասխան սադրանքի` հայկական հրետանային ստորաբաժանումները հարված են հասցրել ադրբեջանական զինուժի զինամթերքի փոքր պահեստին։ Արդյունքում պայթեցրել են այնտեղ պահվող արկերը, և խոշոր հրդեհ է բռնկվել։Ավելին16:4812.01.22 -
ՀայաստանԿրակոցները սովորական են դարձել Հայաստանի սահմանին. իրավիճակը՝ ԳեղարքունիքումՎերին Շորժա տանող ճանապարհը փակ է լրագրողների համար: Ռազմական ոստիկանությունը կանգնած է Այրք գյուղի մոտ և միայն տեղացիների ելումուտն է թույլատրում: Նորաբակցիներն ասել են, որ ամենօրյա կրակոցները սովորական բան են դարձել, դրանք ամեն գիշեր են: Բայց երեկվանը տարբերվում էր:Ավելին16:2412.01.22 -
ՀայաստանՄիքայել Մինասյանի եղբայրը արդարադատության նախարարի տեղակալ է նշանակվելՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գրիգոր Մինասյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գրիգոր Մինասյանին նշանակել արդարադատության նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:Ավելին16:1812.01.22 -
ՀայաստանՓաշինյանն ու Պուտինը հեռախոսով քննարկել են «ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակը»Սահմանային սադրանքների ֆոնին Պուտին-Փաշինյան հեռախոսազրույց է եղել: Ըստ Կրեմլի մամուլի ծառայության՝ մտքերի փոխանակում է տեղի ունեցել Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ գործողության ընթացքի վերաբերյալ։Ավելին16:1512.01.22 -
ՄիջազգայինՀայտնի է՝ երբ դուրս կգան ՀԱՊԿ խաղաղապահները ՂազախստանիցԱլմաթիում օպերատիվ շտաբի նիստում Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմի դուրսբերումը Ղազախստանից կսկսվի հունվարի 13-ին: «Վաղը կսկսվի ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմի կազմակերպված դուրսբերումը։ Ես բանակցել եմ համապատասխան պետությունների ղեկավարների հետ ։ Օգտվելով հնարավորությունից՝ երախտագիտությունս եմ հայտնում զորակազմի հրամանատարությանը այս մի քանի օրերի ընթացքում կատարած աշխատանքի համար»,- ասել է նա։Ավելին16:0412.01.22 -
ՀայաստանԿասկածելի մահերը՝ Նիկոլ Փաշինյանի օրոք«Yerevan.today»-ը գրում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կարելի է բնորոշել որպես մահաբեր․ այդպես է համարվում, որովհետև իր իշխանության օրոք հազարավոր մարդիկ մահացան։ Տարբեր հաշվարկներով՝ մինչև 5 հազար մարդ մահացավ Նիկոլ Փաշինյանի սադրած կամ պլանավորած պատերազմում։ Ընդ որում, կորուստները միայն պատերազմի դաշտում չէին։ Օրինակ՝ հունվարի 11-ին կառավարության դիմաց բողոքի ցույց անող գերիների ծնողները հայտարարեցին, որ երկու գերու ծնող այս ընթացքում մահացել է՝ որդուն սպասելու ապրումներից։ Օրերս հրապարակվեց, թե ինչպես 44-օրյա պատերազմում զոհվելուց հետո երիտասարդի հայրն ու մայրը անկողին են ընկնում և երկուսն էլ մահացան՝ օրերի փոքր տարբերությամբ։ Շուրջ 10 հազար մարդ մահացավ կորոնավիրուսից, որին Հայաստանի իշխանությունը սկզբից լուրջ չէր վերաբերվել, այդպիսով՝ չափազանց վատ էր պատրաստվել։ Հիշում ենք՝ հանրահավաքներ էին անում ՍԴ կազմը փոխելու համար, հայտարարում էին, թե դա գրիպի պես ստից վիրուս է և այլն։ Բայց Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ոչ միայն այսպիսի մասսայական մահերով է հայտնի, այլև՝ կոնկրետ հայտնի գործիչների անհասկանալի մահերով, տարօրինակ կերպով, հիմնականում՝ ուժային կառույցների, մասնավորապես՝ ԱԱԾ-ի։ Ուժային ոլորտի ինֆորմացիա կրող անձանց մահերով է առանձնանում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Դրանք չափազանց կասկածելի մահեր էին, որոնց տակ միգուցե հետո պարզվի՝ կար դրդապատճառ։ Իսկ այժմ, առանց ենթատեքստ փնտրելու, արձանագրենք, թե ովքեր մահացան Նիկոլ Փաշինյանի օրոք։ Գրիգորի Հայրապետով Մահացել է 2022 թվականի հունվարի 1-ին։ 55-ամյա Հայրապետովը Ազգային անվտանգության ծառայության Պետական պահպանության ծառայության նախկին պետն էր։ Հայրապետովը միակ վկան էր Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հայտնի «վերելակային դիվանագիտության», որը տեղի էր ունեցել 2018 թվականին՝ Դուշանբեում։ Իլհամ Ալիևը 2020 թվականի սեպտեմբերի 25-ին՝ պատերազմից երկու օր առաջ, հայտարարեց, թե Նիկոլ Փաշինյանը խնդրել է իրենից սահմանին չկրակել, մինչև ինքը երկրի ներսում դիրքերն ամրապնդի, այսպես ասած՝ ընդդիմության հարցերը լուծի։ Գրիգորի Հայրապետովը Պետական պահպանության ծառայության պետ էր նշանակվել 2018թ․ հունիսի 11-ին, ազատվել՝ 2019թ․ հոկտեմբերի 15-ին։ Ուշագրավ է, որ Գրիգորի Հայրապետովին Նիկոլ Փաշինյանը որոշեց աշխատանքից հեռացնել գեներալի կոչում շնորհելուց ամիսներ անց։ Գրիգորի Հայրապետովի մահը, պաշտոնական վարկածով, վրա է հասել սրտի կաթվածից։ Հրաչյա Հարությունյան (Կրակեմ Հրաչ) Հրաչյա Հարությունյանը ևս եղել է ՊՊԾ պետ, 2018 թվականի հեղափոխությունից երկու ամիս անց պաշտոնաթող եղավ։ Նրան փոխարինեց Գրիգորի Հայրապետովը։ Հրաչյա Հարությունյանը մահացավ 2021թ․ ապրիլի 15-ին։ Նրա և Գրիգորի Հայրապետովի մահվան պաշտոնական պատճառները նույն ձևակերպումն ունեն՝ հանկարծամահ՝ սրտի կաթված։ Գեորգի Կուտոյան 2020 թվականի հունվարի 17-ին Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվեց ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: Պաշտոնական վարկածը՝ ինքնասպանություն։ Պատճառը հայտնի չէ։ Բայց Գեորգի Կուտոյանն ԱԱԾ տնօրեն էր այն ժամանակ, երբ տեղի ունեցան 2018 թվականի՝ մեր հայրենիքի համար, ճակատագրական իրադարաձությունները։ Աշոտ Կարապետյան Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, որը պաշտոնանկ արվեց 2016թ.ՊՊԾ գնդի գրավումից և դրան հաջորդած հայտնի բախումներից հետո, 2018 թվականի իրադարձություններից հետո բնակվում էր ՌԴ-ում։ 2019 թվականի նոյեմբերի 28-ին հայտնի դարձավ Ռուսաստանի Դաշնության Պյատիգորսկ քաղաքում Աշոտ Կարապետյանի մահվան մասին։ Մահվան պաշտոնական պատճառը՝ մասնավոր գարեջրի գործարանում տեղի ունեցած պայթյուն։ Հայկ Հարությունյան 2019 թվականի սեպտեմբերի 24-ին Բջնիի առանձնատանը հայտնաբերվեց 2003-2008 թվականներին ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Քրգործ հարուցվեց ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։ Գործը հետագայում կարճվեց։ Գուրգեն Եղիազարյան 2020թ․ հոկտեմբերի 28-ին, 44 օրյա պատերազմի ընթացքում, մահանում է ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյաը։ Եղիազարյանը մշտապես հանդես էր գալիս այս իշխանություններին բացառիկ կոշտ քննադատությամբ։ Ասում են՝ կորոնավիրուսով հիվանդ Գուրգեն Եղիազարյանը հրաժարվում էր հիվանդանոցային բուժումից՝ վախենալով, որ իրեն կսպանեն։ Մանվել Գրիգորյան 2020թ․ նոյեմբերի 19-ին բանտում զարգացած և ավելացած հիվանդությունների արդյունքում կնքեց մահկանացուն Արցախյան առաջին պատերազմի հերոս, գեներալ, նախկինում Պաշտպանության նախարարի տեղակալ Մանվել Գրիգորյանը։ Հիշենք, թե ինչպես հեղափոխությունից հետո բեմադրվեց «տուշոնկա շոուն», որի արդյունքում նսեմացվեց և բանտում հայտնվեց նախկին ՊՆ փոխնախարարը, որը հայտնի էր նաև նրանով, որ 2008-ի մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ, պետք է որ անցած լինել Տեր-Պետրոսյանի կողմը, սակայն հետագայում փոշմանում է։ Բանտում գտնվելու ժամանակ իսկ շատ էին խոսակցություններն այն մասին, որ Գրիգորյանին բաց չեն թողնելու, քանի որ նպատակը նրան սպանելն է բանտում, որպես 2008-ի չստացված հեղափոխության մեղավորի։ Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի օրոք կասկածելիորեն մահանում են ուժային կառույցների, հատկապես ԱԱԾ-ի՝ ինֆորմացիա ունեցող բարձր պաշտոնյաները։ Փաստացի, 2018-ից հետո, կասկածելի հանգամանքներում մահացել են՝ 1 ԱԱԾ նախկին տնօրեն, 1 ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ, 1 ՀՀ նախկին ոստիկանապետ, 2 ԱԱԾ Պետական Պահպանության Ծառայության պետ, նախկին ՊՆ փոխնախարար, նախկինում Երևանի ոստիկանապետ։Ավելին15:5812.01.22 -
ՄիջազգայինՀայլուր 15:30 Սահմանին մահացու կրակոցներին երևանցիների արձագանքը | 12.01.2022Ավելին15:3012.01.22 -
ՀայաստանՎարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 12-ին՝ ժամը 14։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։Ավելին14:3812.01.22 -
ՀայաստանՍպասվում են տեղումներ․ օդի ջերմաստիճանը կնվազիՀայաստանում հունվարի 12-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 13-14-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, 12-13-ը լեռնային և նախալեռնային, 14-ին բոլոր շրջաններում` ձյան տեսքով: Հունվարի 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 14-15-ն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով: Երևանում հունվարի 12-ի երեկոյան ժամերին, 13-ին, 14-ին սպասվում են տեղումներ և մառախուղ, 13-14-ը թաց ձյան տեսքով: Հունվարի 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:Ավելին14:3812.01.22 -
Հայաստան«Իզմ» չունենալու հարցում էլ է Նիկոլ Փաշինյանը խաբել «հպարտ» քաղաքացիներին․ Անդրանիկ Թևանյան«Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը գրում է, որ «Իզմ» չունենալու հարցում էլ է Նիկոլ Փաշինյանը խաբել «հպարտ» քաղաքացիներին․ «Նա ունի «իզմ»։ Դա աթոռիզմն է։ Հանուն աթոռի նա պատրաստ է ամեն ինչի, քանզի վախկոտ է ու ագահ։ Նիկոլի ներքին լսարանը նվազման միտում ունի։ Նրա կողքին են միայն ավարտված ու քաղաքականապես թոփալ «զոմբիները» և նրանք, ովքեր անձնական, նյութական շահ ունեն։ Դա է պատճառը, որ աթոռամետը հենարան է փնտրում դրսում։ Հանուն աթոռի պահպանման Նիկոլը մի օր ամերիկամետ է, մի օր՝ ռուսամետ, հիմնականում՝ թուրքամետ և միշտ՝ աթոռամետ։ Եթե աթոռի պահպանմանը նպաստի, ասենք, թուրքական զորախմբի կազմում Սիրիայի քրդերի դեմ պայքարելու մեջ ներգրավվելը, ապա Նիկոլը դա կանի։ Կրեմլին քծնելու շանս է տեսել ղազախական ուղղությամբ, դարձել է ՀԱՊԿ–ի «Նապոլեոն» կամ ինչպես ինքն էր այդ կառույցի մասին արտահայտվում՝ «Բրյուս Լի»։ Հայաստանի միակ ու վերջին շանսը նիկոլական իշխանությունը փոխելն է։ Պարտության, նվաստացման, պատերազմի, գլխակերության խորհրդանիշից ազատվելը մեր երկրի անվտանգության ապահովման թիվ մեկ նախապայմանն է։ Հ․Գ․։ Վարդենիսում տեղի ունեցած բախումներն ունեն ղազախական հետք։ Ալմաթիում ապտակ ստացած Թուրքիան Ադրբեջանի ձեռքերով փորձում է ռևանշի հասնել մեզ մոտ, քանզի թույլ օղակը մենք ենք։ Թուրքիան Ադրբեջանի ձեռքերով փորձում է տեղը դնել ՀԱՊԿ–ի «Բրյուս Լի»–ի դերի մեջ մտած պոռոտախոս Նիկոլին։ Եվ ամենակարևորը՝ փորձում է հարվածել Ղազախստանում հատուկ օպերացիա իրականացրած ՀԱՊԿ–ին, ավելի կոնկրետ՝ ՌԴ–ին՝ շատ լավ իմանալով, որ վերջինս, հայտնի հանգամանքներից ելնելով, չի կարող նույն կերպ օպերատիվ ու գործուն արձագանքել հայ–ադրբեջանական սահմանային բախմանը։ Համ էլ՝ հայ–թուրքական շփումներից առաջ Թուրքիան ուժ է ցուցադրում, որպեսզի բանակցություններն ընթանան ատրճանակի փողի տակ` թուրքական նախապայմանների լիակատար բավարարմամբ»,- գրել է պատգամավորը։Ավելին14:2512.01.22