Լրահոս

2022-01-11
  • Img default alt hy
    Հայաստան
    Ադրբեջանական զինծառայողների հեռացումն անհրաժեշտ է մարդկանց խախտված իրավունքները վերականգնելու համար
    ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է, որ ադրբեջանական զինված ծառայողները Ստեփանակերտ-Շուշի ճանապարհին հրազեն են ուղղել ՀՀ քաղաքացիական բնակչի մեքենայի վրա, քարով հարվածել են մեքենային, որում եղել են կինը և 3 տարեկան երեխան․ «2022 թվականի հունվարի 2-ին, ժամը՝ 14:00-15:00-ի սահմաներում, երբ ՀՀ Լոռու մարզի բնակիչը կնոջ և 3 տարեկան մանկահասակ երեխայի հետ իր Nissan Teana մակինիշի ավտոմեքենայով եղել է Արցախից վերադարձի ճանապարհին, Ստեփանակերտ-Շուշի հատվածում ադրբեջանական մի շարք զինծված ծառայողներ ագրեսիվ պահվածքով, գոռգոռոցներով զենքը ուղղել են դեպի իր մեքենան, այնուհետև՝ մեծ քարով հարվածել են մեքենային: Քարի հարվածից վնասվել է մեքենայի առջևի թափարգելը, ուժեղարարը, ռադիատորը և կորցրել է մեքենայի հաշվառման համարանիշը: Ադրբեջանական զինված ծառայողների հանցավոր արարքների հետևանքով կրել է 200.000 ՀՀ դրամից ավելի վնաս»,- նշել է Թաթոյանը։ Այս մասին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին է ահազանգել ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի բնակիչը, ով վարել է մեքենան: Քաղաքացին նշված դեպքի մասին տեղեկացրել է Արցախի Հանրապետության և ՀՀ իրավասու մարմիններին: Այս միջադեպի փաստը Արման Թաթոյանին պաշտոնապես հաստատել է նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը: «Ակնհայտ է, որ ադրբեջանական զինված ծառայողների համար բացահայտ է եղել, որ նրանք սպառնում ու քարով հարվածում են խաղաղ բնակչի մեքենայի, որում նաև կա կին ու մանկահասակ երեխա, բայց նրանք դիտավորությամբ շարունակել են իրենց հանցավոր արարքները: Դրանք ուղղված են եղել ՀՀ խաղաղ բնակիչների կյանքի ու առողջության, սեփականության իրավունքների դեմ, նրանք խաթարել են խաղաղ բնակիչների անվտանգ երթևեկությունը»,- ընդծել է ՀՀ ՄԻՊ-ը։ Թաթոյանը հավելում է՝ միջադեպը հերթական անգամ ապացուցում է, որ ադրբեջանական ծառայողներ Հայաստանի կամ Արցախի գյուղերի անմիջական հարևանությամբ ու ճանապարհներին չպետք է լինի: Հայաստանում ու Արցախում ադրբեջանական խախտումները բնույթով նույնն են: «Նրանց ներկայությունն ինքնին իրական ոտնահարում է քաղաքացիական բնակչության կյանքի իրավունքն ու անվտանգությունը, մյուս կենսական իրավունքները: Սա ապացուցվում է հենց այս միջադեպով ու ավելին՝ մեքենայի մեջ եղել է նաև երեխա։ Ադրբեջանական զինված ծառայողների հեռացումն անհրաժեշտ է մարդկանց խախտված իրավունքները և բնականոն կյանքը վերականգնելու համար: Նման միջադեպեր պարբերաբր են գրանցվում»։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի այս հետևությունը հիմնավորվում է նաև երեկ Արցախի Մարտունու շրջանի Կարմիր Շուկա և Թաղավարդ համայնքների, Ասկերանի շրջանի Նախիջևանիկ համայնքի ուղղությամբ ադրբեջանական կրակոցներով, որոնք վնաս են հասցրել քաղաքացիական բնակիչներին, իսկ կրակոցներից մեկն էլ եղել է մանկապարտեզից 50 մետր հեռավորության վրա գտնվող տան ուղղությամբ: Այս փաստերը երեկ հաստատել են Արցախից պաշտոնական հաղորդագրություններով: Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը եզրափակել է՝ այս փաստերը կներկայացվեն միջազգային կառույցներին՝ կապված ադրբեջանական հանցավոր արարքների և նրաց հեռացման հրատապ անհրաժեշտության հետ:
    14:21
    11.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Զինվորներն իրենց զբաղեցրած դիրքերից Փաշինյանի որոշմամբ հետ են քաշվել գրավոր փաստաթղթի հիման վրա
    Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նիստի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հերթական անգամ հայտարարել է, որ 2020 թվականի դեկտեմբերի 18-ին Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում հայ զինվորներն իրենց զբաղեցրած դիրքերից Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հետ են քաշվել ոչ թե բանավոր, այլ գրավոր փաստաթղթի հիման վրա, որը ստորագրել է Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։ Արդեն նիստի ավարտից հետո խորհրդարանում լրագրողները Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանից հետաքրքրվեցին, թե ինչ փաստաթղթի մասին է խոսքը. «Այս մասին պարոն Մանուկյանն արդեն որերորդ անգամ խոսում է։ Որևէ մեկն այդ ամենը չի հերքում, պարոն Մանուկյանն էլ հստակ ասաց»,- նշել է Արման Սարգսյանը:
    14:13
    11.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Ռուսաստանն ԱՄՆ-ից չի ստացել անվտանգության երաշխիքներ
    Ռուսաստանը չի կարողացել ԱՄՆ-ից անվտանգության երաշխիքներ ստանալ իր սահմանների անվտանգության համար: Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը խոստովանել է՝ Մոսկվան կոշտ դիրքորոշում է ընդունել բանակցությունների ժամանակ, բայց վերջնագրեր չի ներկայացրել ԱՄՆ-ին:
    14:08
    11.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ղազախստան մեկնած հայ խաղաղապահների քանակն այնպիսին չէ, որ փոփոխություն լինի սահմանին մեր զինվորների թվաքականի առումով. Արման Սարգսյան
    Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Ղազախստան մեկնած հայ խաղաղապահների քանակն այնպիսին չէ, որ փոփոխություն լինի հայ-ադրբեջանական սահմանին զինվորների թվաքանակի առումով: «Թվաքանակի մասին տվյալները հրապարակվել են: Նրանք իրականացնում են կարևորագույն օբյեկտների պահպանության գործառույթ: Ղազախստան մեկնած մեր զինվորների քանակն այնպիսին չէ, որ փոփոխություն լինի սահմանին մեր զինվորների թվաքանակի առումով»,- նշել է Սարգսյանը:
    14:03
    11.01.22
    Ավելին
  • Միջազգային
    ՀԱՊԿ զորքերը 2 օրից կսկսեն դուրս բերվել Ղազախստանից. «առաքելությունը կատարված է»
    ՀԱՊԿ զորքերը 2 օրից կսկսեն դուրս բերվել Ղազախստանից: Կասիմ-Ժոմարտ Տոկաևը վստահեցրել է, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը իրենց առաքելությունը բարեհաջող ավարտել են:
    14:03
    11.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Գորիսում ինքնաձիգով կրակոցներ են արձակել BMW-ի վրա
    «SHAMSHYAN.com»-ը հայտնում է, որ ոստիկանության Գորիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները որոնում են Գորիս քաղաքի բնակիչ, 36-ամյա Արթուր Ճ.-ին, ով կասկածվում է իր մոտ պահվող հրազենով Գորիս քաղաքի բնակիչ, 30-ամյա Վարդան Ա.-ին պատկանող ավտոմեքենան վնասելու մեջ: Գագիկ Շամշյանը փոխանցում է՝ օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Արթուր Ճ.-ն Գորիսի Մաշտոցի փողոցի 151/8 շենքի բակում ինքնաձիգով կրակոցներ է արձակել Վարդան Ա.-ին պատկանող BMW մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ: Բարեբախտաբար, տուժածներ չան: Ավտոմեքենային պատճառվել է նյութական վնաս:
    13:54
    11.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Թուրք դիվանագետը պաշտոնապես նշանակվեց հատուկ բանագնաց Հայաստանի հետ բանակցելու համար
    Թուրք դիվանագետ, արտակարգ և լիազոր դեսպան Սերդար Քըլըչը պաշտոնապես նշանակվել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի շահերը ներկայացնող հատուկ բանագնաց: Ինչպես փոխանցում է «Ermenihaber»-ը՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստորագրությամբ հրամանն արդեն հրապարակվել է Թուրքիայի կառավարության պաշտոնաթերթում (Resmi gazete): Նախօրեին Սերդար Քըլըչը հանդիպում էր ունեցել Թուրքիայի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Հուլուսի Աքարի հետ: Այդ մասին հայտնել էր Թուրքիայի ՊՆ կայքը՝ զերծ մնալով հանդիպման օրակարգի վերաբերյալ որևէ տեղեկություն հրապարակելուց:
    13:52
    11.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Մահացել է Ռազմիկ Դավոյանը
    Մահացել է բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը: Նա իր առաջին բանաստեղծությունը տպագրել է 1957թ. Լենինականի «Բանվոր» թերթում: Եղել է Գրողների միության վարչության նախագահ, Հայաստանի նախագահի խորհրդական:
    13:27
    11.01.22
    Ավելին
  • Հայաստան
    5 տարվա ազատազրկում՝ փոխգնդապետին դաժան ծեծի ենթարկելու համար
    Եղեգնաձորում փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժանաբար ծեծի ենթարկելու գործով Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի նախկին օգնական Հարություն Գրիգորյանը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման։
    13:20
    11.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Մայրաքաղաքի փողոցներում վաճառվում է Կարմիր գրքում գրանցված ծաղկի վերացող տեսակը
    Մայրաքաղաքի փողոցներում կրկին վաճառվում է «դեղին ձնծաղիկը»՝ Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված Շտերնբերգիա Ֆիշերի անվամբ ծաղիկը։ Կարմիր գրքում գրանցված բույսերի ոչնչացման կամ հավաքի համար ՀՀ օրենքով սահմանվում է տուգանք։ Մասնավորապես՝ կրիտիկական վիճակում գտնվող Շտերնբերգիա Ֆիշերի բույսի հավաքի յուրաքանչյուր միավորի (հատի) համար տուգանքը կազմում է 25 000 դրամ, իսկ 200 000 դրամը գերազանցելու դեպքում՝ հնարավոր է քրեական պատասխանատվություն սահմանել։
    13:18
    11.01.22
    Ավելին
  • Հայաստան
    ՊՆ ղեկավարին ԱԺ են կանչում՝ հարցերին պատասխանելու
    Նախորդ տարվա նոյեմբերի 16-ին Սյունիքում ադրբեջանական ագրեսիայի հետևանքների վերաբերյալ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պետք է գնա խորհրդարան և պատասխանի պատգամավորների հարցերին:
    13:08
    11.01.22
    Ավելին
  • Հայաստան
    «Քորվող արջը». Խոսրովի անտառի տեսախցիկի «թակարդում» արջ է հայտնվել
    Խոսրովի անտառի տեսախցիկ-թակարդում արջ է հայտնվել։ «Խոսրովի անտառ» պետական արգելոցը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել` այն վերնագրելով «Քորվող արջը»։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է արջը գետնին թավալ գալիս` քորելով իրեն։ Խոշոր արջը ծառերից մեկի արմատների մոտ պառկում է գետնին և մի լավ քորում իրեն։
    13:00
    11.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Վիտալի Բալասանյանին վիրահատելու անհրաժեշտություն չկա. «Էրեբունի» ԲԿ–ի գործադիր տնօրեն
    Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի առողջական վիճակը նորմալ է։ «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում ասել է «Էրեբունի» բուժկենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը։ Երեկ՝ հունվարի 10-ին, հայտնի դարձավ, որ Բալասանյանը սրտի նոպա է ունեցել և հոսպիտալացվել է։ «Պարոն Բալասանյանի առողջական վիճակը նորմալ է, նա վիրահատական միջամտության ենթարկվելու կարիք չունի»,- ասաել է Մանուկյանը։
    12:56
    11.01.22
    Ավելին
  • Արցախ
    Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահները նոր հրամանատար ունեն. «Սպուտնիկ-Արմենիա»
    Արցախում ռուս խաղաղապահ զորախումբը նոր հրամանատար ունի: Գեներալ-մայոր Ալեքսանդր Վոլկովը զորախմբի նախկին հրամանատար Ռուստամ Մուրադովի տեղակալն էր: Նրա նշանակման լուրը «Սպուտնիկ-Արմենիային» հայտնել են Ստեփանակերտի աղբյուրները։
    12:52
    11.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Պապիկյանի հերթական մտերիմը` ՊՆ-ում
    «168.am»-ը գրում է, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շարունակում է մտերիմներին տեղավորել ՊՆ-ում: Նա իրեն օգնական է տարել Մանե Մարկոսյանին, ում 2021-ի օգոստոսին նշանակել էր ՀՀ փոխվարչապետի օգնական, իսկ այդ ժամանակ փոխվարչապետի լիազորություններն իրականացնում էր հենց ինքը՝ Պապիկյանը․ «ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շարունակում է մտերիմներին տեղավորել ՊՆ-ում: Նա իրեն օգնական է տարել Մանե Մարկոսյանին, ում 2021-ի օգոստոսին նշանակել էր ՀՀ փոխվարչապետի օգնական, իսկ այդ ժամանակ փոխվարչապետի լիազորություններն իրականացնում էր հենց ինքը՝ Պապիկյանը: Բնավ կասկածի տակ չդնելով Մարկոսյանի մասնագիտական կարողությունները, ամեն դեպքում նշենք, որ պաշտպանության ոլորտը սպեցիֆիկ է, պահանջում է որոշակի հմտություններ, ուստի 23 տարեկանում վաղ է Պաշտպանության նախարարի գրությունների հիման վրա փորձառու կադրերին և զինվորականներին հանձնարարականներ տալու, ավելին՝ նախարարին ուղղված նրանց գրությունները ֆիլտրելու համար: Մյուս կողմից, ռազմական գործից հեռու նախարարի առկայության դեպքում սա, ըստ էության, բնական է և ամենևին էլ զարմանալի չէ: 168.am-ը գրել էր, որ Պաշտպանության նախարարը գլխավոր քարտուղարի պաշտոնի համար ընտրել է Համլետ Բատիկյանին՝ ազատելով փորձառու Արթուր Սարգսյանին: Բատիկյանը ևս համարվում է ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանի ամենամտերիմ մարդկանցից մեկը: Նա աշխատել է նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում՝ որպես գերատեսչության գլխավոր քարտուղար: Ավելի ուշ ՊՆ-ից արձագանքեցին, թե ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղարի ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար Համլետ Գագիկի Բատիկյանի հետ կնքվել է ժամկետային աշխատանքային պայմանագիր: Հավելենք, որ ՀՀ քաղաքացիական ծառայության մասին օրենքի 8-րդ հոդվածը սահմանում է․ «Քաղաքացիական ծառայության պաշտոններն զբաղեցվում են անժամկետ՝ մրցույթի արդյունքով կամ վարկանիշային ցուցակներից կամ փոխադրման կամ վերակազմակերպման և (կամ) կառուցվածքային փոփոխության արդյունքով կամ կադրերի ռեզերվից՝ մինչև սույն օրենքով սահմանված տարիքի լրանալը, և որոշակի ժամկետով՝ ժամկետային աշխատանքային պայմանագրով կամ տեղափոխության հետևանքով կամ գործուղման դեպքում»: Իսկ 10-րդ հոդվածի համաձայն՝ մրցույթը հայտարարվում է քաղաքացիական ծառայության պաշտոնը թափուր մնալուց հետո` երեք ամսվա ընթացքում: Այս նշանակումները, և ոչ միայն, փաստում են այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը և Սուրեն Պապիկյանը ՊՆ-ն խառնում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ, որի «գործառույթներից», ըստ էության, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի էլ «հրաժարվել»՝ մասնակցություն և ազդեցություն ունենալով ՏԻՄ ընտրություններում: Ի դեպ, մեզ հասած տեղեկություններով, ՊՆ օգնական Մանե Մարկոսյանը եղել է Սուրեն Պապիկյանի աշակերտուհին: Նշենք, որ Պապիկյանը աշխատել է պատմության ուսուցիչ Երևանի թիվ 54 ավագ դպրոցում, իսկ 2011-2018 թթ. դասավանդել «Քվանտ» վարժարանում»,- գրել է կայքը։
    12:44
    11.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Սուրեն Պապիկյանը կադրային ջարդ չի սկսել․ փոխնախարար
    Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կադրային ջարդ չի սկսել: Այս մասին այսօր՝ հունվարի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը: «Ընդհանրապես բոլոր պետական մարմիններում, երբ տեղի է ունենում ղեկավարի փոփոխություն, տեղի են ունենում նաև որոշակի կադրային փոփոխություններ: Եթե լրատվությանը հետևենք, ապա լուրջ կադրային ջարդ է տեղի ունենում, բայց իրականում որևէ խնդիր չկա և ջարդ անվանել չի կարելի, երբ մի քանի փոփոխություններ են տեղի ունեցել»,- ասել նա:
    12:41
    11.01.22
    Ավելին
  • Միջազգային
    ՀՀ քաղաքացիները Ղազախստանից մեկնելու ցանկություն է հայտնել՝ դիմելով ՀՀ դեսպանությանը
    Ղազախստանում գտնվող ՀՀ մի քանի քաղաքացի դիմել է ՀՀ դեսպանություն, խնդրել աջակցություն տրամադրել Ղազախստանի տարածքից դուրս գալու համար՝ նկատի ունենալով երկրում ստեղծված իրավիճակը։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ին հաղորդել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։ «Մեր դեսպանություն դիմել են մի քանի քաղաքացիներ, որոնք խնդրել են իրենց օժանդակել՝ երկրից մեկնելու հարցում։ Մեր դեսպանությունը հիմա համապատասխան քայլեր է ձեռնարկում նրանց աջակցելու համար»,- ասել է Վահան Հունանյանը։ Խոսնակը պարզաբանել է, որ խոսքը ՀՀ երկու-երեք քաղաքացիների մասին է, որոնք, սակայն ՀՀ-ում մշտական չեն բնակվում, պարզապես խնդրել են օժանդակել երկրից դուրս գալու համար։ Հունանյանը չի մանրամասնել՝ ինչ մեխանիզմներով են քաղաքացիներին Ղազախստանից դուրս բերելու։ Հարցին՝ արդյոք նրանք Հայաստան են տեղափոխվելու, Հունանյանը պատասխանել է, որ երկու քաղաքացիները ՀՀ չեն ցանկանում վերադառնալ։ «Դիմումը երեկ երեկոյան, այսօր առավոտյան է ստացվել։ Հիմա պետք է ուսումնասիրեն ու հասկանան՝ ինչպես են անելու։ Երկու հոգու դեպքում՝ նրանք Հայաստան չեն գալու, չեն ցանկանում գալ Հայաստան»։ Խոսնակի փոխանցմամբ՝ ՀՀ քաղաքացիներին Ղազախստանից մեծ մասշտաբի տարհանման հարցում մտադրություն չկա։
    12:31
    11.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Բեռնատարը կողաշրջվել է․ վարորդը տեղափոխվել է ժամանակավոր տաքացման հենակետ
    Վայոց Ձորի մարզում հունվարի 10-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 23:55-ի սահմանններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 167-րդ կմ հատվածում Գարիկ Գասպարյանը իր վարած «Iveko» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել: «Shamshyan.com»-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Հրշեջ-փրկարարները վարորդին տեղափոխել են Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանի կարգադրությամբ ճանապարհին տեղադրված ժամանակավոր տաքացման հենակետ, ապա հոսանքազրկել են ավտոմեքենան:
    12:26
    11.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Նրանց աշխատավարձի սահմանված չափն արդար է
    Հունվարի 11-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը խորհրդարանում ելույթ ունենալիս հայտարարել է նախարարների, շրջանների ղեկավարների և պատգամավորների աշխատավարձերի բարձրացման հնգամյա արգելքի մասին։ «Վերը նշված կատեգորիաների քաղծառայողների աշխատավարձերը բավարար են, ուստի հնարավոր եմ համարում այս անձանց աշխատավարձերի բարձրացման հնգամյա մորատորիում հայտարարելը»,- ասել է պետության ղեկավարը։ Նա ընդգծել է, որ պաշտոնյաների աշխատավարձերի հարցն ակտիվորեն քննարկվել է 2021 թվականի վերջին։ Տոկաևի խոսքով՝ նրանց աշխատավարձի սահմանված չափն արդար է։
    12:16
    11.01.22
    Ավելին