Լրահոս
2022-01-08
-
ՄիջազգայինԱկտաուում ավարտվել է հանրահավաքը«Խաբար 24» հեռուստաալիքը հայտնել է, որ այսօր՝ հունվարի 8-ին, Ղազախստանի Ակտաու քաղաքում հանրահավաքը վերջապես ավարտվել է, երթևեկությունը՝ վերականգնվել: Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Սպուտնիկ Ղազախստան»-ը, Ակտաուում ցուցարարները ապամոնտաժում են վրաններն ու ցրվում։ Քաղաքում սկսել է աշխատել բջջային ինտերնետը։ Ոստիկանները տարել են հանրահավաքի մի քանի մասնակցի, ովքեր հրաժարվել են լքել հրապարակը։Ավելին15:0808.01.22 -
ՀայաստանՂազախստանը 44-օրյա պատերազմի ժամանակ հստակ ադրբեջանամետ դիրքորոշում ուներ․ Նազարյան«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը գրել է, որ բազմաթիվ հարցադրումների է հանդիպել՝ որն է Հայաստան խմբակցության դիրքորոշումը Ղազախստան զորախումբ ուղարկելու հարցում․ «Հստակ և պարզ նշում եմ՝ Հայաստան խմբակցությունը համոզված է, որ Հայաստանը չպետք է խոչընդոտեր Ղազախստան ՀԱՊԿ զորախումբ գործուղելուն, բայց որևէ հայ զինծառայող չպետք է մեկներ այդ երկիր, շատ հասկանալի պատճառով. Ղազախստանը 44 օրյա պատերազմի ժամանակ հստակ ադրբեջանամետ դիրքորոշում ուներ։ Ղազախստանը շնորհավորել է Ադրբեջանին նոյեմբերի 9-ին։ Կարծում եմ մեր դիրքորոշումն ավելի քան պարզ է և հստակ։ Իմ կողմից ավելացնեմ, որ մենք այս իրավիճակում, երբ պատերազմի վերքերը չենք բուժել, հետևանքները չենք հաղթահարել անգամ մեկ զինվոր չպետք է ուղարկենք արտերկիր, այն էլ Ղազախստան, որտեղ ընդամենը ներկլանային հարցեր են լուծվում։ Կրկնում եմ, ոչ թե միջկլանային, այլ ներկլանային»,- գրել է պատգամավորը։Ավելին14:5208.01.22 -
ՀայաստանԱնընդունելի էր Ղազախստան հայ զինծառայողներ ուղարկելը․ Ագնեսա Խամոյան«Aravot.am»-ը զրուցել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հետ․ -Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց, որ Հայաստանն իրավունք չուներ իրեն նեղացած երիտասարդի պես պահել և Ղազախստանին ասել՝ դուք չեք արել, մենք էլ չենք անի։ Արմեն Գրիգորյանը նաև ընդգծել է, որ պատմության մեջ երևի առաջին անգամ ՀԱՊԿ մեխանիզմները աշխատեցրել են, ցույց տվել, թե ինչպե՞ս պետք է աշխատի և հույս է հայտնել, որ եթե Հայաստանը հետագայում նման իրավիճակում հայտնվի, կստանա համապատասխան օգնություն ՀԱՊԿ-ից։ Իշխանության դիրքորոշումը պարզ է, իսկ ինչ է ի վերջո կարծում ընդդիմությունը՝ պետք է՞ր զորամիավորում ուղարկել Ղազախստան, թե՞ ոչ։ -Նախ ուզում եմ ձեզ հիշեցնել, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում Ղազախստանի իշխանություններին օգնելու մոլեռանդ պաշտպան Արմեն Գրիգորյանն այն նույն Արմեն Գրիգորյանն է, որը դեռ տարիներ առաջ, աշխատելով «սորոսական» հկ սեկտորում, խոսում էր Նազարբաևի՝ ծերուկ լինելու մասին, և նույն ջանասիրությամբ հիմնավորում, թե ինչո՞ւ պետք է Ղազախստանը ձերբազատվի Նազարբաեւի միապետական ռեժիմից։ Սա զուտ հիշեցման կարգով, այստեղ կարող ենք հիշել նաև Նիկոլ Փաշինյանի տարատեսակ հայտարարությունները, երբ ընդդիմադիր ժամանակ ծաղրում էր ՀԱՊԿ-ին կամ իշխանափոխությունից հետո, երբ սկսեց վարկաբեկել այս կառույցը՝ կալանավորելով այդ ժամանակվա ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին (Յուրի Խաչատուրովին-Ն.Գ․)։ Հիմա ավելի դիպվածային. փաստորեն, ըստ Արմեն Գրիգորյանի, ՀԱՊԿ մեխանիզմները աշխատող մեխանիզմներ են: Այդ դեպքում հարց է ծագում՝ իսկ ինչո՞ւ են դրանք աշխատում Ղազախստանի ներքաղաքական կյանքի համար եւ ոչ Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելու ժամանակ։ Ինչո՞ւ։ Ինչո՞ւ Հայաստանը նույն այդ «գործուն մեխանիզմները» թեկուզ այսօր չի կիրառում Սև լիճ ներխուժած ադրբեջանցի զինծառայողներից տարածքը մաքրելու համար։ Երբ Արմեն Գրիգորյանն այնքան է անկեղծանում՝ խոստովանելով, որ հնարավոր ներքաղաքական սրման ժամանակ ՀԱՊԿ-ից ակնկալում են նույն օգնությունը Հայաստանին, ես կարո՞ղ եմ արձանագրել, որ ՀԱՊԿ «գործուն մեխանիզմները» լավ էլ հատուկ չեն պնդել ադրբեջանցիներին ՀՀ սուվերեն տարածքից դուրս շպրտելու համար, բայց փոխարենը գործի կդնեն բողոքի ակցիայի դուրս եկած սեփական քաղաքացիների դեմ։ Արմեն Գրիգորյանը շատ հստակ մեսիջ է տալիս ՀԱՊԿ-ին՝ ադրբեջանցիները հեչ, բայց որ ներքաղաքական իրավիճակը սրվի, դուք էլ մեզ պետք է օգնեք։Ավելին14:4608.01.22 -
ՄիջազգայինԿազմակերպիչը Հայաստանն է․ ինչ է ասել ՊեսկովըՌուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ ՀԱՊԿ երկրների ղեկավարների տեսակոնֆերանսի օրը դեռ չի որոշվել: «Դեռ հայտնի չէ։ Կազմակերպիչը Հայաստանն է»,- ասել է Պեսկովը։Ավելին14:4208.01.22 -
ՄիջազգայինՂազախստանում օտարերկրացի է զոհվելԻսրայելի Արտաքին գործերի նախարարությունը հաղորդում է, որ անկարգությունների պատճառով Ղազախստանի Ալմաթի քաղաքում Իսրայելի քաղաքացի է զոհվել: «22-ամյա իսրայելցի Բեն Կոջիաշվիլին սպանվել է նախորդ գիշեր Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով»,- ասվում է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ վերջին տարիներին երիտասարդն ապրել է Ղազախստանում: Գերատեսչությունը հավելել է, որ իսրայելցի դիվանագետները կապ են պահպանում սպանվածի ծնողների հետ, որոնք ապրում են Ղազախստանում, ընտանիքի այլ անդամների հետ, որոնք ապրում են Իսրայելում և աջակցում են, որպեսզի նրա մարմինը տեղափոխվի հայրենիք: Ավելի վաղ Իսրայելի ԱԳՆ-ն նախազգուշացրել էր Ղազախստան այցելելու վտանգի մասին և հորդորել Իսրայելի քաղաքացիներին զգուշություն պահպանել:Ավելին14:4008.01.22 -
ՄիջազգայինԵրբ Ղազախստանից դուրս կբերվեն Ռուսաստանի քաղաքացիներըՂազախստանում ՌԴ դեսպանությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Ռուսաստանի այն քաղաքացիները, որոնք դեռ Ղազախստանի տարածքում են, հայրենիք կհասցնի Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ռազմատրանսպորտային ավիացիան: Ղազախստանում մասսայական անկարգությունների պատճառով ռուսական ավիաընկերությունները հետաձգել են չվերթները Ղազախստան:Ավելին14:3008.01.22 -
Միջազգային13 տարեկան երեխան իր վարած մեքենայով վթարի է ենթարկվելԱյսօր՝ հունվարի 8-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ, 13-ամյա Արամայիս Թ-ն իր վարած ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենայով Արտաշավան-Օհանավան միջհամայնքային ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել փայտե էլեկտրասյանը և մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է:Ավելին14:2608.01.22 -
ՄիջազգայինՂազախստանում երկինք կբարձրանա առաջին ինքնաթիռը«ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ առաջին ինքնաթիռն Ակտաուից Նուր-Սուլթան կթռչի այսօր՝ հունվարի 8-ի երեկոյան: Ինքնաթիռը Ղազախստանի մայրաքաղաք կհասցնի այն ուղևորներին, որոնք ստիպված էին եղել մնալ Ակտաուի օդանավակայանում: Հետագա թռիչքների չվացուցակը դեռ հայտնի չէ:Ավելին14:2108.01.22 -
ՄիջազգայինԼկտի ոճով կատակ․ ՌԴ-ի պատասխանը ԱՄՆ-ինՂազախստանում ռուսների դերի մասին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունները ՌԴ ԱԳՆ-ը «լկտի ոճով կատակ» է անվանել։ Գերատեսչությունը հիշեցրել է, որ ամերիկացի դիվանագետը «ՀԱՊԿ-ի բացարձակ օրինական պատասխանը» հանրապետության ղեկավարության՝ անվտանգության ապահովմանն աջակցելու կոչին ուղեկցել է չարամիտ դիտողությամբ. «Մեկ դաս անցյալ պատմությունից. դժվար է ստիպել նրանց հեռանալ»: «Եթե Էնթոնի Բլինքենն այդքան սիրում է պատմության դասերը, ապա թող նա նկատի ունենա հետևյալը. երբ ամերիկացիները քո տանն են, կարող է դժվար լինել ողջ մնալը, չթալանվելը կամ չբռնաբարվելը»,- ասվում է ԱԳՆ-ի տելեգրամյան ալիքում: Գրառման հեղինակների կարծիքով՝ ամերիկյան պետականության բոլոր երեք հարյուր տարիները դա են ցույց տվել։ «Այս մասին շատ բան կպատմեն հյուսիսամերիկյան մայրցամաքի հնդկացիները, կորեացիները, վիետնամցիները, իրաքցիները, պանամացիները, հարավսլավացիները, լիբիացիները, սիրիացիները և շատ այլ դժբախտ մարդիկ, ովքեր բախտ չեն ունեցել տեսնելու այս անկոչ հյուրերին իրենց տանը»,- ասել են գերատեսչությունում։Ավելին14:0308.01.22 -
ՄիջազգայինՂազախստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը կտրուկ աճել էՂազախստանի Առողջապահության նախարարության սանիտարահամաճարակային հսկողության կոմիտեի նախագահը հայտարարել է, որ Ղազախստանի Հանրապետությունում վերջին շաբաթվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածությունն աճել է 1,4 անգամ։ Դեպքերի մոտ 75%-ը գրանցվել է Ալմաթիում, Նուր-Սուլթանում և Շիմքենդում։ Առողջապահության նախարարության ներկայացուցչի խոսքով՝ համաճարակաբանական իրավիճակի վատթարացումը կապված է կորոնավիրուսի օմիկրոնի շտամի շրջանառության, ինչպես նաև Ամանորի տոներին հանրապետության ամբողջ տարածքում բնակչության ինտենսիվ ներքին միգրացիայի հետ։Ավելին14:0008.01.22 -
Հայաստան44-ամյա տղամարդը դրամապանակ է գողանումՈստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում մի քաղաքացի դիմում էր ներկայացրել, որ դեկտեմբերի 31-ին կորցրել է դրամապանակը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տղամարդու դրամապանակը օդանավակայանի ավտոկայանատեղիի մուտքի մոտ՝ սայլակի վրայից, գողացել է 44-ամյա մի տղամարդ, որը հունվարի 7-ին հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին։ Նա ներկայացրել է դրամապանակը, որի մեջ եղել են փաստաթղթեր, 101.100 ՌԴ ռուբլի, նաև այլ իրեր։ Կատարվում է քննություն։Ավելին13:5108.01.22 -
ՄիջազգայինՀԱՊԿ ԱԽ-ի գագաթնաժողով կանցկացվի. Պուտին-Տոկաև նոր պայմանավորվածությունԿրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է, որ մոտ օրերս ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի առցանց գագաթնաժողով կանցկացվի: Նման նախաձեռնությամբ է հանդես եկել Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ–Տոկաևը Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում։ Ըստ հաղորդագրության` Ղազախստանի նախագահը Պուտինին առաջարկել է ՀԱՊԿ ղեկավարների հանդիպում անցկացնել տեսակոնֆերանսի ձևաչափով։ «Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել այդ առաջարկին»,- ասված է հաղորդագրության մեջ։ Երկու երկրի ղեկավարները պայմանավորվել են մշտական կապի մեջ մնալ։Ավելին13:3408.01.22 -
ՀայաստանԳազը ապրիլից հնարավոր է թանկանաՀանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը չի բացառել, որ ապրիլից գազը կթանկանա: «Գազպրոմ Արմենիան» փետրվարին հանձնաժողով է ներկայացնելու գազի սակագնի բարձրացման հայտ: Սահմանին գազի գինը կմնա նույնը, բայց երկրի ներսում սպառողներին մատակարարվող գազի սակագինը կփոխվի։Ավելին13:3208.01.22 -
ՄիջազգայինԱլմաթիում հրազենային վնասվածքից երեխա է զոհվելՂազախստանում երեխաների իրավունքների պաշտպանի մամուլի ծառայությունը հաղորդել է, որ Ալմաթիում երեխա է մահացել հրազենային վնասվածքից, ևս մեկը վիրավորվել է քաղաքում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ: «Ըստ երեխաների իրավունքների պաշտպանի՝ հունվարի 5-ին Ալմաթիում հրազենային վնասվածքից երեխա է մահացել։ Ծնողները երեխաների հետ քայլելիս են եղել, երբ կրակոց է հնչել, որը մահացու է եղել 11-ամյա երեխայի համար»,- ասվում է հայտարարության մեջ։ Նշվել է նաև, որ հունվարի 7-ին Ալմաթիի մանկական հիվանդանոց ծանր հրազենային վնասվածքներով 15-ամյա դեռահաս է տեղափոխվել, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։ Հաղորդվում է, որ դեռահասը հոր հետ մեքենա վարելիս է եղել, երբ կրակել են նրանց մեքենայի վրա:Ավելին13:3108.01.22 -
ՀայաստանՆորանշանակ պաշտոնյան խիստ դատապարտում է ՀԱՊԿ շրջանակներում վարչապետի գործողությունները«Hraparak.am»-ը գրում է, որ «Ռեստարտ» նախաձեռնության ղեկավար Դավիթ Պետրոսյանը նոր պաշտոն է ստացել․ «Տխրահռչակ քաղակտիվիստ Դավիթ Պետրոսյանը վերջերս կարիերայի թռիչքաձև աճ է ունեցել: Երիտասարդը աշխատանքի է անցել Անվտանգության խորհուդի քարտուղարի գրասենյակում, Արմեն Գրիգորյանի օգնականի պաշտոնում: Թե ինչպես է քաղակտիվիստը այս պաշտոնը ստացել, գաղտնիք է մնում, բայց ինչպես ասացին մեր աղբյուրները նրան սկզբում փորձել են տեղավորել ԵՊՀ ռեկտորի օգնականի պաշտոնում, սակայն նորանշանակ ռեկտորը խիստ դեմ է եղել, արդյունքում կանգնել են ԱԽՔ-ի տարբերակի վրա: Այս նշանակումը ուշագրավ ա նրանով, որ որ օրերս ՀԱՊԿ խորհրդի որոշման դեմ տարածված հայտարարության տակ կա նաև «Ռեստարտ գիտակրթական հիմնադրամ» ստորագրությունը, ստացվում է, որ նորանշանակ պաշտոնյան խիստ դատապարտում է ՀԱՊԿ շրջանակներում վարչապետի վերջին գործողությունները: Փաստորեն ԱԽՔ գրասենյակի աշխատակիցը դեմ է, որ անվտանգության նկատառումներից ելնելով, ՀԱՊԿ-ի խաղաղապահ զորքերը մեկնեն Ղազախստան: Հիշեցնենք, որ Դավիթ Պետրոսյանը հայտնի է նաև Նարեկ Մալյանի աղբարկղը նետելու փորձով, ինչը ոստիկանների կողմից կանխվել էր: Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ պարոն Պետրոսյանից, թե՛ իր նշանակման մասին, թե՛ այն հայտարարության մասին, որը ինքը ստորագրել է, սակայն նա ասաց, որ չի պատրաստվում պատասխանել մեր հարցերին, իսկ ԱԽՔ գրասենյակի մամուլի պատասխանատուն ասաց, որ ավելի ուշ կկապվի մեզ հետ, հիմա հանդիպման է: Հետաքրքիր է, ինչ է մտածում Դավիթ Պետրոսյանի անմիջական ղեկավար Արմեն Գրիգորյանը՝ այդ հայտարարության և Պետրոսյանի դիրքորոշման վերաբերյալ»,- գրել է թերթը։Ավելին13:2808.01.22 -
ՀայաստանԵրևանում բնակարանի հրդեհից տուժած 76-ամյա քաղաքացու վիճակը ծայրահեղ ծանր էԵրևանում գիշերը բռնկված հրդեհից տուժած 76-ամյա քաղաքացու վիճակը ծայրահեղ ծանր է: Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ այրվել է Խորենացի փողոցի շենքերից մեկի բնակարանը: Փրկարարները շենքից 28 քաղաքացու են տարհանել:Ավելին13:2008.01.22 -
ՀայաստանՀայտնի է՝ ով էր Փարաքարում ռումբի մասին կեղծ ահազանգի հեղինակըՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի մշակույթի տանը տեղադրված ռումբի մասին կեղծ ահազանգի հեղինակը 41-ամյա կին է եղել։ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը երեկ՝ հունվարի 7-ին, ժամը 09:21-ին ահազանգ էր ստացել, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի մշակույթի տանը պայթուցիկ սարք է տեղադրված։ Դեպքի վայր էին մեկնել ոստիկանության օպերատիվ և ԱԻՆ փրկարարական խմբերը։ Փարաքար համայնքի մշակույթի տանը և հարակից տարածքի զննությամբ պայթուցիկ նյութեր և սարքեր չէին հայտնաբերվել: «Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է փրկարար ծառայություն զանգած անձի ինքնությունը։ Ժամը 12.45-ին 41-ամյա կինը հայտնաբերվել է Էջմիածին քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցում և բերման ենթարկվել ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Նա տվել է խոստովանական բացատրություն»,- նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ:Ավելին13:1708.01.22 -
ՄիջազգայինՀակաահաբեկչական գործողություն Ղազախստանում. 6 ահաբեկիչ ոչնչացվել է, 4404 մարդ՝ ձերբակալվելՂազախստանում լուսադեմին իրավապահները 6 զինյալի են ոչնչացրել: Պաշտոնապես ձերբակալված է 4404 մարդ: ՄԱԿ-ի տվյալներով՝ վիրավոր է մոտ 1000 մարդ: Թեև անկարգությունները դեռ շարունակվում են՝ իշխանությունները հայտարարել են, որ Ակտոբե քաղաքում իրավիճակը լիովին վերահսկում են իրավապահները: Նախագահ Տոկաևը այսօր նորից հրամայել է՝ ոչնչացնել բոլոր զինյալներին, որոնք կհրաժարվեն զենքը վայր դնել:Ավելին13:1408.01.22 -
ՀայաստանՊետք է սկսել սխալները ներսում փնտրելուց. Սարգսյան«The Spectator World» պարբերականը նախագահ Արմեն Սարգսյանի հետ հարցազրույց է հրապարակել։ Հայաստանի վերջին զարգացումների մասին ծավալուն հոդվածում մասնավորապես գրված է․ «Լինելով միջազգային ասպարեզում Հայաստանի նշանավոր գործիչներից մեկը, Սարգսյանը երեք տարի առաջ ընտրվեց նախագահի՝ մեծամասամբ արարողակարգային պաշտոնում: Երբ սկսվեց պատերազմը, նա ակտիվացրեց իր լայն միջազգային կապերը՝ աջակցություն ստանալու Հայաստանի համար: Սարգսյանը պնդում է, որ «ազգային ընկճվածության» այս դժվարին ժամանակահատվածը կարելի է փոխակերպել «ազգային զարթոնքի» հնարավորության: Սակայն Հայաստանի համար վերականգնվելու ու վերակառուցելու համար նախ և առաջ անհրաժեշտ է հրաժարվել «փրկիչներ» փնտրելու իր պատմական սովորությունից և ստանձնել պատասխանատվություն սեփական ապագայի համար, քանի որ որևէ արտաքին աջակցություն չի կարող վերակենդանացնել մի ժողովրդի, որը հրաժարվում է օգտագործել սեփական ուժեղ կողմերը: «Պետք է սկսել սխալները ներսում փնտրելուց: Պետք է ինքդ քեզ բարդ հարցեր տաս և անես անհրաժեշտ փոփոխություններ»,- ասում է Սարգսյանը»։Ավելին13:1108.01.22 -
ՄիջազգայինՂազախստանի նախագահը հունվարի 10-ը համազգային սգո օր է հայտարարելՂազախստանի նախագահի մամուլի քարտուղար Բերիկ Ուալին հաղորդում է, որ Ղազախստանի նախագահ Կասիմ–Ժոմարտ Տոկաևը հունվարի 10-ը համազգային սգո օր է հայտարարել: «Երկրի մի շարք շրջաններում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների հետևանքով բազմաթիվ մարդիկ են մահացել, ինչի կապակցությամբ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը որոշել է 2022 թվականի հունվարի 10-ը համազգային սգո օր հայտարարել»,- գրել է նա։Ավելին13:0508.01.22