Լրահոս
2021-12-13
-
ՀայաստանԲայրամովը Հայաստանին սպառնում է «շատ ծանր ու ցավալի հետևանքներով»Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանին է մեղադրել սահմանին սադրանքներ հրահրելու և դելիմիտացիայի գործընթացը չսկսելու համար: «Հայաստանը պետք է հասկանա, որ նման սադրանքների դիմելով՝ ոչնչի չի հասնի։ Հետևանքները լինելու են շատ ծանր ու ցավալի»,- ասել է Բայրամովը:Ավելին20:5813.12.21 -
ՔաղաքականԴատախազությունը «խախտում է քաղաքական չեզոքությունը» և ՍԴ որոշումն անվանում է «խնդրահարույց»Գլխավոր դատախազության համար խնդրահարույց է՝ պատգամավորական անձեռնմխելիության վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը: Դատախազությունը Բարձր դատարանի որոշումից 4 օր անց հայտարարություն է տարածել: Պնդում, թե պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու համար պարտադիր չէր դիմել Ազգային ժողով:Ավելին20:5613.12.21 -
Հասարակական«Շոֆեռը, որ փլավ ուտի, չի կարա ավտո քշի». վարորդների հարցերը «90 տոկոսով լուծել են»Առավոտյան մայրաքաղաքի ուղևորափոխադրումը կաթվածահար արած ավտոբուսների վարորդները կեսօրից հետո դադարեցրել են բողոքի ակցիան ու վերադարձել գիծ: Քաղաքապետարանի ներկայացուցչի հետ հանդիպումից հետո հայտարարել են, թե իրենց խնդիրների 90 տոկոսը լուծվել է: Ցույցի դուրս եկած վարորդների խոսքով՝ գնաճի պատճառով այնքան վատ է իրենց վիճակը, որ գիծ դուրս գալուց հազիվ մի աման փլավ են ուտում:Ավելին20:5413.12.21 -
ՏարածաշրջանԲաքուն սպառնում է «շատ ծանր ու ցավալի հետևանքներով». ի՞նչ է առաջարկում ՌուսաստանըԲրյուսելյան հանդիպմանն ընդառաջ Ադրբեջանի արտգործնախարարը հայ-ադրբեջանական սահմանի մասին է խոսել ու Հայաստանին մեղադրել սադրանքներ հրահրելու համար: Փորձագետները կարծում են, որ հայ-ադրբեջանական սահմանի վերահսկման հարցն է տարաձայնությունների հիմնական պատճառը:Ավելին20:5113.12.21 -
ՀայաստանԱմեն ինչ գերիների վրա բարդելը շատ լավ տարբերակ ա. փաստաբանը պնդում է՝ սահմանին «աբսուրդ իրավիճակ է»Կալանավորված 4 գերիներից մեկի փաստաբանը տղաների գերեվարման հանգամանքների վերաբերյալ աղմկահարույց մանրամասներ է պատմել: Փաստաբանի խոսքով կալանավորված զինվորները, ըստ էության, քավության նոխազ են: Նրանց ցուցմունքներից երևում է, որ զինվորները պաշտպանվելու համար բավարար փամփուշտատուփեր չեն ունեցել։Ավելին20:3913.12.21 -
ՏարածաշրջանԹուրքիան՝ հացի հերթի մեջ. բողոքի ակցիաներ՝ ընդդեմ սովի և ստրկությանՍտամբուլի փողոցները շարունակում են ցնցվել հակաէրդողանական ցույցերից: Արդեն մի քանի օր հացի հերթ կանգնող մարդկանց կարծիքով Թուրքիայի իշխանությունը միտումնավոր է դոլարի փոխարժեքը բարձր պահում, որ իրենց գնողունակությունն ընկնի: Լիրայի անկման ու գնաճի ֆոնին հազարավոր թուրքեր բողոքի են դուրս եկել՝ աշխատավարձերը բարձրացնելու պահանջով:Ավելին20:3813.12.21 -
ՔաղաքականՊուտին-Բայդեն՝ «հարգալից սպառնալիքներ». «Մեծ յոթնյակը» լուրջ հետևանքներ է խոստանում ՌուսաստանինԿրեմլի խոսնակը նոր մանրամասներ է պատմել Պուտին-Բայդեն տեսակոնֆերանսից: Դմիտրի Պեսկովի խոսքով՝ նախագահները հարգալից են եղել միմյանց նկատմամբ: Սակայն տարաձայնություններ են ունեցել: Կոշտ են անցել Ուկրաինայի հարցով բանակցությունները:Ավելին20:3613.12.21 -
ՀասարակականԵրևանում երթուղայինների վարորդների գործադուլ էԱռավոտից Երևանի կանգառներում կուտակումներ են՝ երթուղայինների վարորդների գործադուլի պատճառով:Ավելին17:1513.12.21 -
ՀայաստանԹշնամին դիտարկում է նաև Գորիս-Կապանի այլընտրանքային ճանապարհը. Թագուհի ԹովմասյանԹշնամու դիտարկման կենտրոնում է նաև Գորիս-Կապանին որպես այլընտրանք կառուցված ճանապարհը՝ Տաթև-Աղվանի-Կապանը. պատգամավոր Թագուհի Թովմասյանն է Սյունիք վեջին այցի դիտարկումներից խոսել:Ավելին17:1313.12.21 -
Հայաստան«Այդ գերիներն իմ համար չկան» արտահայտությունը խանգարո՞ւմ է ՄԻԵԴ-ում գերիների հարցով աշխատանքինՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչն ընդունել է, որ գերիների մասին պաշտոնյաների հայտարարությունները կարող են ազդեցություն ունենալ իրավապաշտպան գործունեության վրա: Եղիշե Կիրակոսյանն այսպես արձագանքել է «Հայլուրի» հարցին՝ արդոք իրեն չի՞ խանգարի՝ Ալեն Սիմոնյանի՝ «այդ գերիներն իմ համար չկան» արտահայտությունը:Ավելին17:0013.12.21
2021-12-12
-
Տարածաշրջան«Արյունալի, երբևէ չտեսնված պատերազմ է լինելու»․ Ռուսաստան-ՆԱՏՕ առճակատումԵթե անգամ Զելենսկիին թվում է, թե շոու է այն մեծ խաղը, որ ինքը սկսել է Ռուսաստանի սահմանին, փորձագետներն արդեն վառոդի հոտ են առնում ռուս-ուկրաինական հակամարտությունից: Պուտինը էլ չի խորշում «ցեղասպանություն» բառն օգտագործել՝ Դոնբասի մասին խոսելիս: Այս շաբաթ Ուկրաինայի ռազմածովային ուժերի նավը շարժվեց դեպի Կերչի նեղուց, կանգնեց 18 ծովային մղոն հեռավորության վրա և չենթարկվեց ռուսական կողմի՝ ուղղությունը փոխելու պահանջին: Ծանր պատերազմ կարող է լինել՝ շատ լուրջ հետևանքներով: Արձանագրում են մասնագետները։Ավելին21:2712.12.21 -
ՀայաստանՎերադարձ դժոխքից. Բաքվում՝ գերի, Երևանում՝ կալանավոր1 ամիս առաջ՝ նոյեմբերի 17-ին, Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ ասաց, թե պետք է գերեվարման ամեն դեպք քննել: Այս երեքշաբթի սկանդալային արտահոսքով համացանցում հայտնվեց տեսանյութ, որում Ալեն Սիմոնյանը դասալիք էր անվանում գերիներին: Խորհրդարանի խոսնակը մոնտաժված որակեց տեսանյութը ու տարածեց մի ուրիշը՝ ոչ պակաս մոնտաժված, ոչ պակաս սկանդալային: Գերիների, անհետ կորածների հարազատները փակեցին հանրապետության հրապարակ բերող փողոցները, ոստիկանները փորձեցին գործողություն սկսել։ Չորեքշաբթի արդեն քննչական կոմիտեն հայտնեց, որ Իշխանասարի մեկօրյա մարտերի ժամանակ գերեվարված, հետո՝ գեներալ Մուրադովի ինքնաթիռով հայրենիք վերադարձած 10 գերիները հարցաքննվել են։ 10-ից 4-ը կալանավորված են: Ստացվում է՝ Բաքվից բոլոր գերիներին դեռ հետ չբերած, Հայաստանի իշխանությունը սկսել է ձեռնաշղթաներ հագցնել վերադարձածներին՝ լեզու դնելով թշնամու բերանը, ազատություն տալով ձեռքերին:Ավելին21:2412.12.21 -
Հայաստան7000 դոլար, որ Ալիևն ասի՝ որտեղ է Հայկը. մի խարդախության պատմությունՑորի զորամասի հրետանային դիվիզիոնի առաջին մարտկոցի զինվոր Հայկ Մելիքյանի մորից խարդախախությամբ շորթել են 7000 դոլար: Հայկին անցած շաբաթ են հուղարկավորել՝ զինակից ընկերների հետ, բայց քանի դեռ անհետ կորած էր, ընտանիքի գլխի վերևով ուրվականների պես պտտվում էին մանր ու մեծ խարդախները: Հայկի մորաքույրը պատմել է, որ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանն ամռանը իրենց ծանոթացրել է 58-ամյա մի տղամարդու հետ, ազատամարտիկի՝ Հրահատ Մխեյան անունով: Նա իբրև թե կապեր է ունեցել Չեչնիայում և Սիրիայում, խոստացել է Ռամզան Կադիրովի միջոցով աձամբ Ալիևից ճշտել՝ որտեղ է Հայկը: Դրա դիմաց պահանջել ու ստացել է 7 000 դոլար։Ավելին21:2212.12.21 -
Քաղաքական«Չափալախ»՝ օրենքին. խորհրդարանական ծեծուջարդը՝ առաջ և հիմաԱմենանախկիններից շատերի հետ քաղաքացիական պայմանագիր կնքած, նրանց ընտրական ցուցակներ մտցրած, բայց միևնույն է՝ Տեղական ինքնակառավարման մարմինների վերջին ընտրություններում համայնքների 1 երրորդում պարտված Փաշինյանը էլ չի կարողանում առանց նյարդայնանալու տալ նախկինների անունը: Ժեստերի լեզուն ասում է՝ եթե պարբերաբար ուղղում է շորերը, ուրեմն անվստահ է, նյարդային:Ավելին21:2012.12.21 -
Արցախ«Բայրաքթարից» չվախեցող ստեփանակերտցին սպասում է որդու ծնունդին«Դեպի Շուշի չեմ նայում ես, անգամ երբ հրավառություն են անում ադրբեջանցիները, դա ինձ չի հուզում: Բնական է, որ պիտի անեն, ուղղակի պիտի այնպես ապրենք, որ հաջորդ հրավառությունը մերը լինի»,- Հայլուրի տեսախցիկի առաջ անցյալի սխալները, պետության կորացած ողնաշարն ուղղելու իր պատկերացման մասին է խոսել Ազատ Ադամյանը։Ավելին20:4812.12.21 -
Միջազգային«Աֆրիկայի հպարտությունը՝ սառույցի վրա». Նիգերիայի քյորլինգի «ոսկե թիմը»Աֆրիկյան արևոտ երկրում քյոռլինգ են խաղում, բայց սառույցի վրա չէ: Երբեք ձյուն չտեսած Նիգերիայում սառույցին այլընտրանք են գտել: Մարզիկները մաշկի մանկական յուղ են քսում տաք քարերին ու սահեցնում:Ավելին17:3312.12.21 -
ՀասարակականԱնջուր գյուղը. Քարաբերդում տանիքից ձյուն են հավաքում, որ ջուր ունենանՇիրակի Քարաբերդ գյուղի բնակիչներն այս տարի ավելի շատ են սիրում ձմեռը, հատկապես, երբ ձյուն է գալիս: Մեկ ամիս ջրի մի կաթիլ չտեսած քարաբերդցիները ձյունն են հալեցնում, օրինակ, սուրճ եփելու համար:Ավելին17:2912.12.21
2021-12-11
-
ՔաղաքականԲոլոր շինծու գործերը քանդվելու են. Ռոբերտ ՔոչարյանՀայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը խոստացել է, որ «բոլոր շինծու գործերը քանդվելու են և ապօրինություն գործած պաշտոնյաները սեփական մաշկի վրա զգալու են իսկական արդարադատության ուժը»:Ավելին21:1011.12.21 -
ՔաղաքականՄութ գործարքներ՝ արտաքին ուժերի հետ. Փաշինյանը շարունակում է մեղադրել բոլորինՀայաստանի վարչապետը գրել է, թե 2018-ից սկսած այդ նույն ուժերը փսփսում էին, թե իր իշխանությունը պատրաստվում է հանձնել հողերը ու երբ գա Արցախի, Հայաստանի շահերը զենքով պաշտպանելու ժամանակը՝ արժանահատավատ հնչի միտքը, թե «հողերը հանձնած են»:Ավելին20:5511.12.21