Լրահոս
-
ՔաղաքականՀայլուր 12։30 Տոնոյանը «ժերտվա չի գնա». ԳՇ պետի նախկին տեղակալի խոսքով՝ այլ մեղադրյալներ էլ կլինենԱվելին12:3001.10.21 -
ԱռողջապահականՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 934, մահվան՝ 22 նոր դեպքՀայաստանում հոկտեմբերի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 934 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 262 631-ի:
Ավելին12:1801.10.21 -
ՔաղաքականՊատմական պատահականությո՞ւն, թե՞ տրամաբանական աղետ. Վահե ՀովհաննիսյանԱյլընտրանքային նախագծեր խմբի փորձագետ Վահե Հովհաննիսյանը հրապարակել է «Պատմական պատահականությո՞ւն, թե՞ տրամաբանական աղետ» խորագրով հոդվածը, որտեղ անդրադառնում է հասարակության կեցվածքին:
Ավելին11:4201.10.21 -
ԱրցախՌուս խաղաղապահները հումանիտար օգնություն են տրամադրել Լեռնային Ղարաբաղի դպրոց-ինտերնատի սաներին․ ՌԴ ՊՆՌուսական խաղաղապահ զորակազմի հումանիտար արձագանքման կենտրոնի մասնագետները բարեգործական կազմակերպությունների հետ Լեռնային Ղարաբաղում իրականացրել են հերթական հումանիտար ակցիան, որի շրջանակում օգնություն են տրամադրել մանկապարտեզներին, դպրոցներին և համալսարաններին:
Ավելին11:3601.10.21 -
ՄշակույթԱզգային պատկերասրահը կցուցադրի 19-րդ դարի և 20-րդ դարասկզբի նշանավոր ծովանկարիչների գործերըՀայաստանի ազգային պատկերասրահի հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում կմեկնարկի «Նվիրատուներ և նվիրատվություններ» լայնածավալ նախագիծը: Այն միտված է բացահայտելու թանգարանի «ետնաբեմը»:
Ավելին10:4401.10.21 -
Տարածաշրջան«Բարի լույս, Վրաստան». Սաակաշվիլին հայտնել է, որ վերադարձել է հայրենիքՎրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իր ֆեյսբության էջում հայտնել է, որ արդեն ժամանել է Վրաստան: «Բարի լույս, Վրաստան, արդեն այստեղ եմ 8 տարի անց», սոցցանցում գրել է գործիչը:
Ավելին10:3201.10.21 -
ՀայաստանՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-6 աստիճանովԵրևան քաղաքում հոկտեմբերի 3-ի երեկոյան ժամերին, հոկտեմբերի 1-ին, 2-ի գիշերը, 4-5- ը սպասվում է անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 2-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ավելին10:1601.10.21 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովՕրվա մամուլի հրապարակումները ժ.11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի ադրբեջանագետ Անժելա Էլիբեկովայի հետ:
Ավելին10:0001.10.21
-
«Արևիք» ազգային պարկում այրվել է 400 հեկտար տարածք. վնասի ամբողջ ծավալը դեռ հայտնի չէ. տեսանյութ«Արևիք» ազգային պարկի հրդեհի վնասի չափը շրջակա միջավայրի նախարարությունը դեռ չի հաշվել: Հայտնի է, որ կրակը 400 հեկտար տարածք է մոխրացել՝ ոչնչացմամբ սպառնացել ազգային պարկի միակ ընձառյուծին: Հրշեջներին միայն երեկ է հաջողվել մարե՝ սեպտեմբերի 15-ին բռնկված կրակը:
Ավելին23:1330.09.21 -
ՔաղաքականՀունիսի 20-ին Հայաստանի ժողովուրդը աղետ գործեց ինքն իր դեմ. Հրաչ ՋաբրայանԿանադահայ գործարար, ներդրող Հրաչ Ջաբրայանը նշում է, որ Հայոց պատմության մեջ ամենասև օրերից մեկը պետք է նշվի հունիսի 20-ը, երբ վերարտադրվեց Հայաստանին պարտության տարած իշխանությունը:
Ավելին22:3030.09.21 -
ՀասարակականԵրևանը հրաժեշտ է տալիս իր երգչին. տեսանյութԿոնդի Սուրբ Հովհաննես Եկեղեցում տեղի է ունեցել երգիչ, երգահան Հայկոյի հոգեհանգստի արարողությունը: Նրա հոգու հանգստության խնդրանքով հազարավոր երկրպագուներ ու գործընկերներ են այցելել եկեղեցի:
Ավելին22:0930.09.21 -
ՄիջազգայինՌուսաստանի «լավ բարեկամը»՝ ՆԱՏՕ-ի կազմում. Էրդողանին չի հաջողվում հասնել իր նպատակին. տեսանյութԼեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման համար անհրաժեշտ փոխզիջումային որոշումների մասին է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ:
Ավելին21:4730.09.21 -
ԻրավականՊաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը կալանավորվեց. դատարանը բավարարեց միջնորդությունը. տեսանյութԱռաջին ատյանի դատարանը բավարարեց Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունն ու րոպեներ առաջ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը կալանավորվեց:
Ավելին21:3030.09.21 -
ԱրցախԶգետնված հաղթանա՞կ, թե՞ ծրագրված պարտություն. օր 4 րդ. 30 սեպտեմբեր.տեսանյութԱյսուհետ բոլոր առավոտները բացվում էին Արծրունի «հաղթելու ենք» հեշթեգով. Ժամը 08.08-ին նա բացառիկ լուսանկար է հրապարակում՝ ժամը 04:30-ի սահմաններում Ստեփանակերտի օդային տարածքում խոցվել են հակառակորդի ԱԹՍ-ներ։ Օդային սահմանը խախտել են Harop տեսակի 3 ԱԹՍ, որոնցից 2-ը հայկական ուժերի ՀՕՊ ստորաբաժանումները ոչնչացրել են:
Ավելին21:1530.09.21 -
ՔաղաքականՀայլուր 20:30 Բացառիկ մանրամասներ. իրանա-ադրբեջանական դիմակայություն՝ ՍյունիքումԱվելին20:3030.09.21 -
ՏարածաշրջանԻրանը տարածաշրջանում փոփոխություն չի հանդուրժի. 10 օրում 2-րդ զորավարժությունը՝ Ադրբեջանի սահմանին. տեսանյութ
Վաղվանից Իրանը նոր զորավարժություններ է սկսում Նախիջևանի հետ սահմանին: Ցուցադրության է հանել ողջ զինանոցը՝ հրետանի, զրահատեխնիկա, ուղղաթիռներ, սեփական արտադրության ԱԹՍ-ներ:Ավելին20:0030.09.21 -
ՏարածաշրջանՎախը մեջներս ա՝ հեսա կկանգնեցնեն. Գորիս-Կապան ճանապարհին Ադրբեջանը շարունակում է հարկահավաքությունը. տեսանյութԱդրբեջանը խորը արմատներ է գցում Գորիս-Կապան ճանապարհին: «Հայլուրի» Սյունիքի թղթակիցների նկարահանած բացառիկ տեսանյութում երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները ճանապարհի սարալանջը փորել ու խորքում շինություն են կառուցում: Ամենայն հավանականությամբ կեցավայր է ադրբեջանցի մաքսավորների համար, որոնք արդեն 20 օր է իրանցի բեռնափոխադրողներից ճանապահի տուրք են գանձում: Իրանցիները խուսափում են Թեհրանը Երևանին կապող գլխավոր մայրուղուց, բայց Տաթև-Աղվանի ճանապարհով էլ չեն կարող բեռներ տեղափոխել՝ անձրևները խանգարում են:
Ավելին19:3030.09.21