Լրահոս

2026-01-08
  • Քաղաքական
    Ճոճվող ծորակներով դպրոցները. տապալումը նորաձև՞ է Հայաստանում
    Կառավարության ղեկավարի ոճով՝ վերանորոգված դպրոցներում արված աշխատանքի ցուցադրության ժամանակ ԿԳՄՍ նախարարի ձեռքին մնացած ծորակը դպրոցաշինության ծրագրի տապալման հերթական ապացույցն է գործադիրի ընդդիմախոսների կարծիքով: Երեկ էր Ժաննա Անդրեասյանը լրագորղների հետ շրջաց կատարել Աբովյանի N2 դպրոցում:
    19:02
    08.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Քրեական վարույթ է նախաձեռնվել լրագրող Անի Գևորգյանի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքով
    Այս դեպքի վերաբերյալ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» 2025թ. դեկտեմբերի 19-ին հանցագործության հաղորդում էր ներկայացրել ՀՀ դատախազություն: Նույն դեպքի մասին հաղորդում է ներկայացրել նաև տուժող լրագրող Անի Գևորգյանը:
    18:57
    08.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    20-ամյա վարորդը «Լադա»-ով բախվել է կամրջի բետոնե արգելապատնեշին և մոտ 7 մետր բարձրությունից հայտնվել ձորակում․ կա վիրավոր
    Այսօր՝ հունվարի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում  Վահան գյուղից դեպի Ճամբարակ տանող ավտոճանապարհին 20-ամյա Խաչիկ Բ․-ն իր վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին և մոտ 7 մետր բարձրությունից հայտնվել ձորակում, հայտնում է Shamshyan.com-ը։
    18:45
    08.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 18։30 Վարդան Ղուկասյանը հիվանդանոց է տեղափոխվել կալանավայրից. ի՞նչ է հայտնում նրա փաստաբանը
    Հայլուր 18։30 Վարդան Ղուկասյանը հիվանդանոց է տեղափոխվել կալանավայրից. ի՞նչ է հայտնում նրա փաստաբանը
    18:30
    08.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հիմա ո՞ւմ պետք է տուգանեն տուժածներն այս փնթի կառավարման համար. ավագանու անդամ
    Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից լուսանկարներով. «Մենք ապրում ենք մի քաղաքում, որտեղ իշխանությունը բնակիչների առողջության ու անվտանգության համար 0 պատասխանատվություն է կրում, բայց հարկատուների միջոցներից Ամանորի տաշ-տուշին ծախսում է 607 մլն դրամ՝ խոսելով բոլորին սիրելու մասին։ Ի վերջո, Երևանում ձյունը մաքրող գոնե 50 մինի տրակտոր ո՞ր դարում կունենանք և այս տեսարաններից՝ նման ծավալով, զերծ կմնանք։
    18:20
    08.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը վատացել է․ նա տեղափոխվել է հիվանդանոց. 24News
    Այս մասին տեղեկացանք Ղուկասյանի փեսայից՝ Ավետիս Առաքելյանից, ով այս պահին Գյումրիի քաղաքապետի ԺՊ-ն է։
    18:13
    08.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Թոշակառուներն էլ թող նախ իրենց պատուհանների ու դռների հարցերը լուծեն, հետո նոր դժգոհեն ցածր թոշակներից․ Հակոբ Բադալյան
    Այսպիսով, պարզ է դառնում, թե ինչու են, օրինակ՝ պատգամավորներին տվել 3 միլիոն դրամ տոնական պարգեւավճար, իսկ թոշակները չեն բարձրացնում անգամ 20 հազար դրամով, որովհետեւ եթե թոշակառուներն ուզում են շատ փող ստանալ, պետք է լուծեն իրենց դռների ու պատուհանների հարցը: Օրինակ, իշխանական պատգամավորներն այդ հարցերը լուծել են հիմնարար կերպով՝ ոչ միայն նոր դռներ ու պատուհաններ, այլ ամբողջական նոր բնակարաններ ու առանձնատներ են գնել: Ու քանի որ ամեն ինչ նոր է՝ բնակարանից մինչեւ դուռ եւ լուսամուտ, ստանում են 3 միլիոն դրամ տոնական պարգեւավճար:
    18:04
    08.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Չաղ Ռուստամի հոր սպանության գործով մեկ անձ ձերբակալվել է
    Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 18:35-ի սահմաններում, Կոմիտասի պողոտայի 44 շենքի բակում անհայտ անձը տարբեր տրամաչափերի հրազեններով կրակոցներ է արձակել «Տոյոտա» ավտոմեքենայի ուղղությամբ և դիմել փախուստի, ինչի հետևանքով Ռոբերտ Ստեփանյանը մարմնի տարբեր հատվածներում ստանալով հրազենային վնասվածքներ մահացել է։
    17:55
    08.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Գրիգորյանն ու Ալեքսանդրա Քոուլինը նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային փոխգործակցության հնարավորությունների շուրջ
    Հունվարի 8-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Ալեքսանդրա Քոուլին։ Այս մասին հայտնում են Անվտանգության խորհուրդից: Զրուցակիցները քննարկել են անցած տարվա դեկտեմբերին ԱԽ քարտուղարի՝ Միացյալ Թագավորություն կատարած այցի արդյունքները և ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։ Կողմերը գոհունակությամբ անդրադարձել են ՀՀ-ՄԹ երկկողմ բազմաոլորտ հարաբերությունների հետևողական զարգացմանն ու խորացմանը, ինչպես նաև վերահաստատել են երկկողմ փոխգործակցությունը ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու երկուստեք հանձնառությունը։ Հանդիպման ընթացքում Արմեն Գրիգորյանն ու Ալեքսանդրա Քոուլինը նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային փոխգործակցության հնարավորությունների շուրջ։
    17:45
    08.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հեղինակավոր պարբերականն անդրարձել է ՀՀ իշխանության կողմից Եկեղեցու գործերին միջամտությանը
    «Փաստաթուղթը վերլուծում է Եկեղեցու և իմ վստահորդ, հայ բարերար Սամվել Կարապետյանի դեմ ուղղված քաղաքականացված գործողությունները, որոնք վտանգում են ժողովրդավարական արժեքները»,– նշել է Ամստերդամը։
    17:35
    08.01.26
    Ավելին
  • Միջազգային
    Վտանգի տակ է հայաշատ թաղամասը. սարսափելի իրավիճակ է Հալեպում
    Չնայած Հալեպում ռազմական գործողություները դադարեցված են՝ Սիրիայի իշխանության ուժերի ու քրդերի միջև իրադրությունը շարունակում է լարված մնալ: Սիրիայի իշխանությունը ժամանակ է տվել Հալեպի քրդաբնակ բնակիչներին տները լքելու համար: Այդ մասին «Հայլուր»-ին հայտնել է Հայ առաքելական եկեղեցու Բերիո թեմի խոսնակ Մարիա Գաբրիելյանը։
    17:30
    08.01.26
    Ավելին
  • Միջազգային
    ԱՄՆ-Եվրոպա անմիջական բախում կլինի՞. Թրամփը Գրենլանդիան համարում է ԱՄՆ ազգային անվտանգության հարց
    Վենեսուելայից ուզածը ստանալուց հետո Սպիտակ տունը նորից թեժացրել է Գրենլանդիան գնելու թեման: ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի խոսքով՝ Միացյալ Նահանգները կարծում է, որ Գրենլանդիան կարևոր նշանակություն ունի իր հրթիռային պաշտպանության ենթակառուցվածքների համար։ Ըստ նրա՝ Դանիան չի կարողանում պատշաճ երաշխավորել կղզու անվտանգությունը, որի հյուսիսում տեղակայված է ամերիկյան ռազմաբազան:
    17:19
    08.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ընդհանրապես չմիջամտես, նստեք տեղներդ. Բագրատ Սրբազանը սաստեց դատախազին
    Շարունակվում է «Սրբազան պայքարի» գործով հերթական դատական նիստը։
    17:08
    08.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ստամբուլում ուժեղ քամու պատճառով նավեր են սուզվել
    Ստամբուլում ուժեղ փոթորիկից հետո ջրհեղեղներ են սկսվել ափամերձ տարածքներում:
    16:55
    08.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նուբարաշենում բռնկված հրդեհի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավոր եղբայրներից մեկը մաhացել է
    Հունվարի 3-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 14։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ում քաղաքացի է մահացել։ Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Դավիթաշենի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ մահացածը Երևանի բնակիչ 54-ամյա Արմեն Ն․-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել դեկտեմբերի 25-ին «ջերմային այրվածք բոցով 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ աստիճան, դեմքի, պարանոցի զույգ վերին վերջույթների, որովայնի զույգ ստորին վերջույթների, նստատեղի, շնչառական օրգանների այրվածք, մոտավորապես 60 տոկոս մարմնի մակերեսի այրվածք, այրվածքային շոկ» ախտորոշմամբ։ Դեպքի փաստով ոստիկանության Դավիթաշենի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, 2025 թ․ դեկտեմբերի 25-ին խոշոր հրդեհ էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Նուբարաշեն 11-րդ փողոցում տանը կից ավտոտնակ էր այրվում։ Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Նուբարաշենի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Հակոբյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի թիվ 2-րդ, 3-րդ, 6-րդ, 10-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ և Երևանի փրկարարական վարչության հատուկ փրկարարական աշխատանքների կատարման հերթապահ խումբը։ Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել էին քաղաքացիները։ Վիրավորները հարազատ եղբայրներ են, որոնցից մեկը հրաժարվել էր հիվանդանոց մեկնելուց, բժիշկների կողմից տեղում բուժօգնություն էր ստացել, իսկ հիվանդանոց էր տեղափոխվել 54-ամյա Արմեն Ն․-ն։ Շամշյանի տեղեկություններով վիրավորները հարազատ եղբայրներ են, որոնցից մեկը հրաժարվել էր հիվանդանոց մեկնելուց, բժիշկների կողմից տեղում բուժօգնություն էր ստացել, իսկ հիվանդանոց էր տեղափոխվել 54-ամյա Արմեն Ն․-ն։
    16:49
    08.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ստեփան Ասատրյանը հրաժարվում է ազատել Մայր Աթոռի կողմից ծառայողական նպատակներով իրեն տրամադրված բնակարանը
    Երեկ փորձել էինք Ստեփան Ասատրյանից ճշտել, թե երբ է պատրաստվում հանձնել Վեհափառ Հայրապետի տված բնակարանի բանալիները, բայց նա անարձագանք էր թողել հեռախոսազանգերը։
    16:45
    08.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Եթե Ձեզ տղամարդ լինելու հանգամանքը դուր չի գալիս, ուրեմն մի եղեք. Բագրատ Սրբազանը՝ հանրային մեղադրողին
    Շարունակվում է «Սրբազան պայքարի» գործով հերթական դատական նիստը։
    16:34
    08.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն այժմ կիրառում է վիզայի հանդիպումների նշանակման նոր համակարգ
    Եթե արդեն ունեք նշանակված հանդիպում, ապա խնդրում ենք ներկայանալ ձեր հարցազրույցին ըստ նշանակման։ Որևէ փոփոխություն անհրաժեշտություն չկա»:
    16:30
    08.01.26
    Ավելին
  • Միջազգային
    Թրամփը գործարք է կնքել Վենեսուելայի հետ. պայթյունավտանգ իրավիճակ է միջազգային ջրերում
    Կարակասում նորից փողոց են դուրս եկել Մադուրոյի կողմնակիցները: Նյու Յորքի դատարանի առաջ կանգնած Վենեսուելայի նախկին նախագահի աջակիցները պահանջում են, որ Միացյալ Նահանգները վերադարձնի նախագահին: Մինչ Կարակասում ցույցերը չեն հանդարտվում, նախագահի պաշտոնակատար նշանակված փոխնախագահը, որին մեղադրում են Մադուրոյի առևանգմանը նպաստելու համար, հայտարարում է, որ Միացյալ Նահանգները շարունակում է մնալ վենեսուելական ապրանքների հիմնական շուկան: Վաշինգտոնն արդեն հայտարարում է վենեսուելական նավթային ընկերությանը պատժամիջոցների ցուցակից հանելու մասին:
    16:24
    08.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Հայաստանում շարունակում են շրջանառվել գրիպ Ա տեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչները. ԱՆ
    2026 թվականի 1-ին շաբաթվա ընթացքում հանրապետության ամբողջ տարածքում արձանագրվել է գրիպով և սուր շնչառական այլ վարակներով (ՍՇՎ) պայմանավորված հիվանդացության ցածր ակտիվություն։ Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից: Հիվանդացությունը նախորդ շաբաթվա համեմատ նվազել է 2,3 անգամ: Բժշկական կազմակերպություններում գրիպով և այլ ՍՇՎ-ով հոսպիտալացումները նախորդ շաբաթվա համեմատ ևս նվազել են 1.3 անգամ։ Հայաստանում շարունակում են շրջանառվել գրիպ Ա տեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչները, իսկ այլ շնչառական վարակներից՝ ռինովիրուսի, ադենովիրուսի հարուցիչները։ 2026 թվականի հունվարի 5-ի դրությամբ` իրականացվել է 185 497 դեղաչափ գրիպի դեմ պատվաստում, որը կազմում է սեզոնի ընթացքում պլանավորված 200 000 դեղաչափի 92,7%-ը։
    16:20
    08.01.26
    Ավելին