Լրահոս
-
Արտաքին քաղաքականությունՊուտինը և Քոչարյանը հեռահար ռեժիմով զրույց են ունեցել. մոտ մեկ ժամ. WargonzoՊուտինը զրուցել է Քոչարյանի հետ վերջինիս Մոսկվա կատարած այցի ժամանակ: Այս մասին հայտնում են @wargonzo-ի՝ ՌԴ նախագահի աշխատակազմում աղբյուրները։
Ավելին11:3706.04.21 -
Հայաստան«Կար հնարավորություն կանգնեցնել պատերազմը բոլորովին այլ դասավորվածությամբ, և ՀՀ վարչապետը չստանձնեց նման որոշում կայացնելու պատասխանատվությունը»Վլադիմիր Պոզներին տված հարցազրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ Ռուսաստանն արել է առավելագույն հնարավորը Լեռնային Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու համար: Նա հիշեցրել է, որ հայկական կողմը մերժել է ՌԴ նախագահի՝ հոկտեմբերի 19-ի առաջարկից:
Ավելին10:4806.04.21 -
Արտաքին քաղաքականություն«Թուրքիան սպառնալիք է Հայաստանի համար, սահմանի բացման պարագայում Թուրքիան կանի ամեն ինչ, որպեսզի Հայաստանը վերածի Աջարիայի նման վայրի»«Իհարկե, Թուրքիան․․․ Սպառնալիքը մեզ համար պատմական է, այն ընկալվում է ինչպես և՛ հայերի կողմից, այնպես էլ թուրքերն են մեզ ընկալում որպես սպառնալիք: Դրանով է բացատրվում փակ սահմանը, դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը: Սպառնալիքն այն է, որ Թուրքիան սահմանի բացման պարագայում կանի ամեն ինչ, որպեսզի Հայաստանը վերածի Աջարիայի նման վայրի՝ իր բիզնեսի տեսանկյունից, իր տնտեսության տեսանկյունից: Ես այստեղ որոշակի վտանգ եմ տեսնում»:
Ավելին10:3606.04.21 -
ՀայաստանՀՅԴ-ում գերիշխող են Ռոբերտ Քոչարյանի հետ դաշինքով մասնակցելու տրամադրությունները. «Հրապարակ»ՀՅԴ-ում, ըստ որոշ լուրերի, գերիշխող են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ դաշինքով մասնակցելու տրամադրությունները։ Ավելին, կան տեղեկություններ, որ Հայրենիքի փրկության շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանն ընտրացուցակում երկրորդ համարն է լինելու։ Չնայած դրան՝ ՀՅԴ-ական մի ստվար զանգված ընդհանրապես դեմ է Փաշինյանի վարչապետությամբ ընտրությանը մասնակցելուն եւ նրա իշխանության վերարտադրությունը լեգիտիմացնելուն։
Ավելին10:2506.04.21 -
ՀայաստանԵս մասնակցելու եմ արտահերթ ընտրություններին և, անկասկած, հաղթելու եմ. Ռոբերտ ՔոչարյանԵս մասնակցելու եմ արտահերթ ընտրություններին և, անկասկած, հաղթելու եմ։ Այս մասին Վլադիմիր Պոզներին տված հարցազրույցում ասել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նա պարզաբանել է, որ ընտրություններին կմասնակցի կուսակցությունների դաշինքի գլխավորությամբ։
Երկրորդ նախագահը հիշեցրեց, որ ինքը գլխավորել է Արցախն ու Հայաստանը, և երկու անգամ էլ հաջողվել է շտկել կրիտիկական իրավիճակը։ «Առաջին անգամ հաջողվել է ոչ միայն վերադարձնել Ղարաբաղի կորցրած տարածքները, այլեւ անվտանգության լուրջ գոտի ստեղծել նրա շուրջ»,- ընդգծել է նա:
Որպես երկրորդ ձեռքբերում՝ Քոչարյանը նշել է Հայաստանի ՀՆԱ-ի և բյուջեի արագ աճը իր նախագահության տարիներին։ 20 բալանոց սանդղակով Քոչարյանը Հայաստանի իրավիճակը «3» – ի է գնահատել։ «Երկրում իրավիճակը անբավարար է», – հավելել է երկրորդ նախագահը:Ավելին10:1606.04.21
-
Հասարակական«Պետք է հաղթեն, որ իրենց պարտված չզգան». Բազկամարտի Հայաստանի առաջնությունԱվելին23:4005.04.21 -
ՔաղաքականԻշխանության ամեն հաջորդ ապուշության հետեւում ժողովրդի հանդուրժողականությունն է. Վահե ԲեգոյանԱվելին22:3005.04.21 -
Հայաստան«Իշխանությունը փակուղում է. ինչ խնդիր պետք է լուծեին Ապրիլյան հանձնաժողովի միջոցով, ձախողվել է». Տիգրան ԱբրահամյանԱնկախ այդ զեկույցի բովանդակությունից, վաղուց արդեն պարզ էր, թե դա ինչ նպատակ էր հետապնդում։ Իշխանությունն ակնհայտորեն փակուղում է, որովհետև ինչ խնդիր պետք է լուծեին այդ հանձնաժողովի միջոցով, ձախողվել է։
Ավելին20:1805.04.21 -
Հասարակական«Այլևս չենք պատրաստվում լռել…»․ «Արաքս Թռչնաֆաբրիկա»Այլևս չենք պատրաստվում լռել, ուստի՝ ձեռնարկելու ենք բոլոր անհրաժեշտ քայլերը՝ մեր տնտեսական շահերը և գործարար համբավը օրենսդրությամբ սահմանված կարգով պաշտպանելու նպատակով, ինչպես նաև հետամուտ ենք լինելու վերոնշյալ հարցադրումների պատասխանները ստանալու հարցում։
Ավելին20:0405.04.21