Լրահոս

2021-02-12
  • Img default alt hy
    Իրավական
    Գյումրու թիվ 25 դպրոցի հետ կապված Մարդու իրավունքների պաշտպանը նախաձեռնել է վարույթ

    Մարդու իրավունքների պաշտպանին բողոքներ են հասցեագրել «Գյումրու թիվ 25 հիմնական դպրոցի» ուսուցիչները, ծնողները և աշակերտները տնօրենի թափուր պաշտոնում նշանակման գործընթացի հետ կապված։

    16:16
    12.02.21
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հարգելի լրագրողներ, մի խոշտանգեք խեղճուկրակ նախարարներին. Ավետիք Իշխանյան

    Քիչ առաջ լուրերով լսեցի կառավարությաան նիստից հետո Էկոնոմիկայի, ԱԳՆ և ԿԳՄՍ նախարարների «պատասխանները» լրագրողների հարցերին։ Չնայած այդ նախարար կոչեցյալները տարբեր, բայց շատ կարևոր ոլորտներ են իբր ղեկավարում,կարելի էր  նշված նախարարներից միայն մեկին լսել։ 

    16:03
    12.02.21
    Ավելին
  • Img default alt hy
    Երևան
    «Փետրվարի 15-ից Ծարավ Աղբյուրի փողոցից նոր երթուղի է գործելու». Հայկ Մարության

    «Փետրվարի 15-ից Ծարավ Աղբյուր փողոցից դեպի Ջէկ-ի կողմերը գործելու է նոր երթուղի՝ նոր կոմպակտ ավտոբուսներով, նոր համակարգով գործող: Ծարավ Աղբյուր փողոցի մեր բնակիչներին ուզում եմ ասել, որ արդեն երկուշաբթի օրվանից կարող եք աշխատանքի գնալ ոչ թե տաքսիով, այլ մեր նոր հարմարավետ ավտոբուսներով: Գիծը վերականգնվում է»:

    15:46
    12.02.21
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հանրապետությունում սպասվում են տեղումներ, ջերմաստիճանն առանձնապես չի փոխվի

    Հանրապետության տարածքում փետրվարի 12-ի ցերեկը, 13-15-ին, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-ի ցերեկը՝ առանձին շրջաններում, 17-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:

    15:31
    12.02.21
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հատակում ենք, մեզնից գարշահոտություն է փչում․ երկիրը մի մեծ խելագարանոց է հիշեցնում, անհնար է չխելագարվել այս երկրում․ Գեղամ Նազարյան

    Երեկ ամբողջ օրը Հայաստանում ամենատարածված նկարը անհետ կորած որդուն փնտրող հոր լուսանկարն էր, որի հագուստից քաշում էր ոստիկանը: Անհետ կորած զինվորի հայրն իր որդուն է ուզում, գոնե իր որդու մարմինը: Լրագրողները, հանրությունը փորձում է հասկանալ, թե նա ինչ է ասում: Մի փորձեք. չեք հասկանա: Նայեք նրա աչքերին: Միայն նայեք նրա աչքերին ու ամեն ինչ կհասկանաք: Նրան լսելու կարիք չկա:

    Մի քննադատեք, անիծեք նաև անհետ կորած զինվորի հոր հագուստից քաշող ոստիկանին: Մի դատեք նրան, քանի որ նա չի հասկանում, թե ինչ է անում: Հավատացեք, նա ավելի շատ տուժած է, քան իր որդուն հոկտեմբերի 12-ից փնտրող այս մարդը: Որդուն փնտրող մարդն իր հոգին ու խիղճը չի կորցրել, իսկ ոստիկանը՝ անհեթեթ հրաման կատարող ոստիկանը, կորցրել է:

    Նայեք զինվորի հոր լուսանկարին, իսկ հետո կարդացեք, թե ինչ է ճամարտակում նիկոլի նորանշանակ օգնականը, որը քնած էր, արթնացավ զանգից, դարձավ վարչապետի օգնական, իսկ հիմա գտնվելով հատակում, չի հասկանում, թե ինչ է դուրս տալիս, չի հասկանում, որ շուտով իր անհեթեթ մտքերի համար պատասխան է տալու: Նա, որ ասում է, թե թող անհետ կորած զինվորների հայրերը գտնեն իրենց որդիներին, որ հետ ֆեյերվերկ անենք, սենսացիա անենք, հատակում է այնպես, ինչպես անհետ կորած զինվորի հոր հագուստից քաշող ոստիկանը, բայց նրանցից ավելի խոր հատակում են ոստիկանապետը, որը նման հրահանգներ է տալիս, և նիկոլը, որը երկիրը հասցրեց այս վիճակին:

    Երկիրը մի մեծ խելագարանոց է հիշեցնում: Գերիների ծնողները ճանապարհ են փակում, բայց լրագրողներին կոչ անում չլուսաբանել, այդպես էլ չհասկանալով, որ իրենց արածը ոչինչ է, եթե ակցիան չլուսաբանվի: Նրանց ևս մի դատեք, քանի որ երկիրը մի մեծ խելագարանոց է: Նախարարները, հատակում գտնվող նախարարներն իրար հերթ չտալով տափակություններ են դուրս տալիս, «մենիմ ադընընական» պատգամավորները մանևրում են ցինիզմի ու տափակության սահմանին, բոլորը գոռում են, բղավում են, իսկ երկիրը սուզվում է ջրի հատակը:

    Անհնար է չխելագարվել այս երկրում: Անհնար է պահպանել հավասարակշռությունը մի երկրում, որտեղ վարչապետն այնքան ստոր է, այնքան անինքնասեր, այնքան ցածրակարգ, որ համառորեն հրաժարական չի տալիս, երկիրը ավելի ու ավելի խոր անդունդ նետելով:

    Անհետ կորածների ծնողները չպետք է փողոց դուրս գային: Նրանց հարցերը պետք է պետությունն արագ կարգավորեր: Ականջներով աթոռից կառչածը պետք է գոնե ֆայմեր, որ պետք է ֆիքսվեր, որ գերիները բոլորը բոլորի դիմաց վերադարձվում են երկու շաբաթվա կամ գոնե մեկ ամսվա ընթացքում:

    Նիկոլը պետությունը մատնել է անգործության: Երկրում այն, ինչ այսօր կատարվում է, նիկոլի անմտության կամ դիտավորության հետևանքներն են: Մենք ամեն օր ավելի ծանր վիճակում ենք հայտնվելու, քանի որ պատժվում ենք ստահակին վարչապետի պաշտոնում թողնելու համար:

    Մենք բոլորս հատակում ենք, մեզնից, անխտիր բոլորիցս գարշահոտ է փչում, քանի որ վարչապետի պաշտոնում հանդուրժում ենք նիկոլին, քանի որ զոհված զինվորի, անհետ կորած զինվորի, գերի ընկած զինվորի հորն ու մորը թույլ ենք տալիս փողոց դուրս գալ և աղաղակել իրենց խնդիրների մասին, մինչդեռ այդ մարդկանց պետք է շրջապատեինք գորովանքով, իսկ հարկ եղած դեպքում այս կամ այն խնդիրը բարձրաձայնելու համար փողոց պետք է դուրս գային նրանք, ովքեր ընտանիքում հրաշքով կորուստ չեն ունեցել:

    Պետության առանձնատները՝ պետության պաշտպաններին նախաձեռնության նպատակներից մեկն էլ հենց այս է, որ անհետ կորած, զոհված զինվորների ծնողները բարձրակարգ հոգեբանական օգնություն ստանան, և ոչ թե խելագարված այս նախարարությունից մյուսը վազեն, այս փողոցից մյուս հրապարակը, իսկ ցինիկ և ցածրակարգ նախարարներն ու այլ պաշտոնյաները նրանց տարատեսակ սուտ և կեղծ խոստումներ տան:

    Մի օր էլ, եթե այս մղձավանջը շարունակվի, փողոց են դուրս գալու, ճանապարհներ փակելու, կառավարական առանձնատները շրջափակելու, երկու անցանկալի ընտանիքներին այնտեղից հեռացնելու վիրավոր, բժշկական օգնության կարիք ունեցող հազարավոր զինծառայողների ծնողները, կանայք, քույրերը, եղբայրները, ընկերները, դասընկերներն ու դասընկերուհիները, ուսուցիչներն ու դասախոսները և հենց բժիշկները:

    Հասկացեք, մենք ամեն օր ավելի ծանր վիճակում ենք հայտնվելու, ամեն օր երկիրն ավելի ու ավելի է հիշեցնելու խենթանոց, խելագարանոց, քանի դեռ նիկոլը վարչապետ է, քանի դեռ մենք ժամանակ ենք վատնում անգետներին համոզելու համար, թե նիկոլն ինչ հրեշ է և ինչ բերեց մեր երկրի գլխին կամ ժամանակ ենք վատնում ժեխին բացատրելու համար, որ Արցախը պլան չէր, որ նախկիները գցել էին նիկոլի գրպանը, որ հետ գլխին սարքեին:

    Մենք բոլորս հատակում ենք: մենք բոլորս ամեն օր խայտառակ ենք լինում: նայեք բոլորդ ձեզ կողքից, փորձեք նայել ու կամաչեք: Մենք հատակում ենք, մեզնից գարշահոտ է փչում, բայց մենք արդեն այդ ամենը չենք գիտակցում: Հայաստանի և մեր բոլորի մաքրումը պետք է սկսել գերագույն գլխավոր գարշահոտի հեռացումով։ Ուրիշ ճանապարհ չկա։

     

     
    15:14
    12.02.21
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    ՀՀ իշխանությունների` տարածքների հանձնման հանցավոր քաղաքականությունը շարունակվում է. Միքայել Մելքումյան

    Փաստացի մենք տեսանք, որ հողերի եւ երկրի հանձնման քաղաքականությունը, ցավոք, շարունակվում է:

    14:22
    12.02.21
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Նժդեհի արձանը Մարտունիում ապամոնտաժվեց՝ Ադրբեջանի պահանջով

    Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարը՝ գրելով․ «Նժդեհի արձանը Մարտունիում ապամոնտաժվեց:
    Ադրբեջանի պահանջով:

    Ապամոնտաժվեց Հայաստանի մեծագույն հերոսներից մեկի արձանը:

     
    Դավաճանությունը պոզով-պոչով չի լինում:

    Ներսից պայթեցնում է երկիրը, բարոյալքում և ժողովրդի արժանապատվությունը ծրագրված կերպով փորձում վերածել փալասի:

    Չի´ հաջողվելու»:

    13:15
    12.02.21
    Ավելին
  • Img default alt hy
    Սոցիալական
    Բնակարանների առուվաճառքի գործարքները նվազել են․ ինչ միտումներ են նկատվել 2020-ին

    Հայաստանում 2020-ին՝ համավարակի և պատերազմի տարում, նվազել են բազմաբնակարան շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքները, զուգահեռ Երևանում ավելացել են դրանց միջին գները: Այս մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները, գրում է 168.am-ը:

    2020-ին եղել է բազմաբնակարան շենքերի բնակարանների օտարման 17 հազար 99 գործարք՝ 2019-ի 24 հազար 131 գործարքի համեմատ: Ընդ որում 2020-ին գրանցվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների առուվաճառքի 12 հազար 635 գործարք՝ 2019-ի 17 հազար 452-ի համեմատ:

     Ընդ որում, Երևանում բոլոր վարչական շրջաններում 1 քմ մակերեսի հաշվարկով բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական միջին գներն ավելի բարձր են եղել, քան 2019-ին: Օրինակ, Կենտրոնում 1 քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գինը եղել է 644 հազար 800 դրամ՝ 2019-ի 607 հազար 400-ի նկատմամբ, Դավթաշենում 2020-ին եղել է 313 հազար 600՝ 2019-ի 286 հազար 100-ի նկատմամբ:

    Նվազել է նաև բնակելի տների օտարման գործարքների թիվը: 2020-ին բնակելի տների օտարման 10 հազար 895 գործարք է գրանցվել՝ 2019-ի 12 հազար 782 գործարքի դիմաց: Ընդ որում, բնակելի տների առուվաճառքի գործարքները 2020-ին եղել են 7133, իսկ 2019-ին՝ 7 815:

    Նվազել են նաև արտադրական նշանակության օբյեկտների օտարումների քանակը եղել է 769՝ 2019-ի 795-ի համեմատ: Արտադրական նշանակության օբյեկտների առուվաճառքի գործարքները 2020-ին եղել են 631, իսկ 2019-ին՝ 652:

    Սակայն ավելացել են հողերի՝ այդ թվում գյուղատնտեսական նշանակության հողերի առուվաճառքի գործարքները: 2020-ին գրանցվել է առուվաճառքի 21 հազար 464 գործարք, 2019-ին՝ 20 հազար 612-ի նկատմամբ:

    Ընդհանուր առմամբ անշարժ գույքի նկատմամբ 2020-ին իրականացվել է օտարման 60 հազար 253 գործարք, իսկ 2019-ին՝ 71 հազար 135 գործարք: Անշարժ գույքի առուվաճառքի գործարքները 2020-ին եղել են 46 հազար 159, իսկ 2019-ին՝ 51 հազար 508: Նվազել են նաև անշարժ գույքի նվիրատվության գործարքները: Սակայն ավելացել են անշարժ գույքի փոխանակման գործարքները: 2020-ին իրականացվել է անշարժ գույքի փոխանակման 245 գործարք, իսկ 2019-ին՝ 215: 2020-ին անշարժ գույքի առուվաճառքի ամենաշատ գործարքները գրանցվել են Երևանում՝ 13 հազար 899, այնուհետև Կոտայքում՝ 8 հազար 810 և Արարատի մարզում՝ 5 հազար 255:

    Անշարժ գույքի նկատմամբ իրականացված վարձակալության գործարքները 2020-ին կազմել են 10 հազար 707, իսկ 2019-ին՝ 12 հազար 178: 2020-ին ամենաշատ վարձակալության գործարքներ իրականացվել են հասարակական նշանակության շինությունների նկատմամբ՝ 3884:

     
    11:33
    12.02.21
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Խմբակցությունից դուրս եկող պատգամավորների համար օրենսդրական փոփոխություններ կարվե՞ն. «Ժողովուրդ»

    «Ազգային ժողովի անկախ պատգամավորներ Սերգեյ Բագրատյանն ու Տիգրան Ուրիխանյանը երկու նախագիծ են ներկայացրել եւ առաջարկում են փոփոխություն կատարել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում:

    10:47
    12.02.21
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իշխանական վերնախավը ճնշում էր հերթական շարժումը․ «Հրապարակ»

    Այդ շրջաններում ՀՀ քաղաքացին լիովին օտարվել է իշխանությունից, պետությունից, կառավարումից։ Հենց այդ շրջաններում էին մարդիկ 5-10 հազար դրամով վաճառում իրենց ձայնը՝ մուռ հանելով պետության կառավարումից իրենց օտարման, իրենց անկարողության, անզորության համար։

    10:25
    12.02.21
    Ավելին