Լրահոս
2026-01-04
-
ՀասարակականԿարգալույծ քահանան Թալին քաղաքի Սուրբ Աստվածածին Եկեղեցում փորձում է խանգարել ժամերգության իրականացմանը. փաստաբանԱյսօր, Թալին քաղաքի Սուրբ Աստվածածին Եկեղեցում Արամային Թախմազյանը (նախկին տեր Թադեն) փորձ էր անում մտնել ավանդատուն: Վերջին շրջանում նշված անձը գալիս էր Եկեղեցի և հագնելով քահանայական հագուստը խանգարում էր Տեր Հայկ քահանա Սահակյանին ժամերգություններ կատարել: Այս մասին սոցիալական ցանցերի իր էջում տեսանյութ է հրապարակել փաստաբան Արա Զոհրաբյանը և կից գրել.Ավելին17:1804.01.26 -
ՀասարակականՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 145 ավտոմեքենաՀունվարի 2-ի ժամը 08։00-ից մինչև հունվարի 4-ը ժամը 08։00-ն ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։Ավելին17:0704.01.26 -
ԻրավականԲոլոր ոլորտները, որ գտնվում են իշխանության կառավարման ներքո, նույն վիճակում են, ինչ ՀԷՑ-ը. փաստաբան«Իմ ծնվելու տարիներից այս կողմ էներգետիկ խնդիրներ չունեցած երկրիս բարձրաստիճան պաշտոնյան կոչ է անում անջատել ավելորդ լույսերը, որ ենթակառուցվածքները չծանրաբեռնվեն ու շարքից դուրս չգան:Ավելին15:0204.01.26 -
Հասարակական«Շատ լավ լուր, օդի ջերմաստիճանը գիշերային ժամերին կբարձրանա մինչեւ 20 աստիճանով». Գագիկ ՍուրենյանՀունվարի 8-9-ից Հայաստանում օդի ջերմաստիճանը գիշերային ժամերին կբարձրանա մինչեւ 20 աստիճանով։ Այս մասին հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։Ավելին14:4304.01.26 -
ՀասարակականԱվտովթար՝ Վայոց ձորի մարզում․ 51-ամյա վարորդը «Վիլիս»-ով կողաշրջված հայտնվել է ձնակույտերի մեջԱյսօր՝ հունվարի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 151 կմ հատվածում Տավուշի մարզի բնակիչ 51-ամյա Մարտին Ջ․-ն իր վարած «УАЗ 469» (Վիլիս) մակնիշի ավտոմեքենանով ճանապարհի մերկասառույցի պատճառով կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս՝ ձնակույտերի մեջ։Ավելին14:2504.01.26 -
ՏնտեսականՀայաստանը, գրեթե, ամբողջությամբ կախված է ռուսական հացահատիկից. 2025 թվականի տվյալներՀայաստանի համար Ռուսաստանը 2025 թվականին ևս շարունակում է մնալ հացահատիկային մշակաբույսերի առանցքային մատակարարը. 2025 թվականի հունվար-նոյեմբերին ՌԴ-ից մատակարարվել է ընդհանուր ներմուծման 99,8%-ը՝ 366,4 հազար տոննա: Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան՝ այս տվյալները հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։Ավելին14:0004.01.26 -
ՀասարակականԳազալցակայանի պայթյունից տուժածի վիճակը ծանր էԱբովյանի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունից տուժած քաղաքացու վիճակը գնահատվում է ծանր, նա գտվում է վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին News.am-ին հայտնեցին Այրվածքաբանության ազգային կենտրոնից:Ավելին13:1604.01.26 -
ՀասարակականԲարև, սիրելի՛ս. հիշողության պատառոտված ճամպրուկներն Արցախից՝ ԿոթիԲարև, սիրելի՛ս. հիշողության պատառոտված ճամպրուկներն Արցախից՝ ԿոթիԱվելին13:0004.01.26 -
Հասարակական«ՀԷՑ» ՓԲԸ-ն «Տաշիր» ընկերության կառավարման ընթացքում գնումներն իրականացրել է բացառապես ՀԾԿՀ-ի կողմից սահմանված կարգերի և օրենքի պահանջների համաձայն․ Հանրային հսկողԱնդրադառնալով վերջին օրերին իշխանական մամուլում և իշխանամերձ սոցիալական հարթակներում տարածվող նյութերին՝ ըստ որոնց «Տաշիր» ընկերությունը վերջին 10 տարիներին ստեղծել է իբր մոնոպոլիա և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին վաճառել է բջիջներ 2-3 անգամ բարձր արժեքով, անհրաժեշտ ենք համարում նշել հետևյալը։ Այս մասին հայտարարություն է տարածել Հանրային հսկողը։Ավելին12:1704.01.26 -
ՀասարակականՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Լարսը փակ է բեռնատարների համարՓակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող և Գանձաքար-Իծաքար ավտոճանապարհները:Ավելին10:4504.01.26 -
ՀասարակականԱբովյանում գործող գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյnւն՝ հրդեհի բռնկումովԱյսօր՝ հունվարի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքում՝ Սարալանջի փողոցում գործող գազալցակայանում հրդեհ-պայթյուն է տեղի ունեցել և կա տուժած։Ավելին10:2404.01.26
2026-01-03
-
ՄիջազգայինՎենեսուելայում տեղի ունեցող իրադարձությունները կարող են հանգեցնել նավթի գների բարձրացմանը․ ՕրբանՎենեսուելայում տեղի ունեցող իրադարձությունները, որտեղ ԱՄՆ-ն հատուկ գործողություն է իրականացրել երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելու համար, կարող են համաշխարհային շուկաներում նավթի գների աճի պատճառ դառնալ: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, նման նախազգուշացումով է հանդես եկել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։Ավելին23:5503.01.26 -
ՄիջազգայինՎենեսուելայում առաջիկա անցումային շրջանը պետք է լինի խաղաղ և ժողովրդավարական․ Մակրոն«Առաջիկա անցումային շրջանը պետք է լինի խաղաղ, ժողովրդավարական և հիմնված լինի Վենեսուելայի ժողովրդի կամքի հարգանքի վրա», - գրել է Ֆրանսիայի առաջնորդը X-ում: Մակրոնը նաև հանդես է եկել այն պնդմամբ, որ Մադուրոն, իբր «զավթելով իշխանությունը և ոտնահարելով հիմնարար ազատությունները","լուրջ վնաս է հասցրել սեփական ժողովրդի արժանապատվությանը»: Ֆրանսիայի նախագահը հավելել է, որ այժմ բանակցություններ է վարում տարածաշրջանում իր գործընկերների հետ: «Ֆրանսիան լիովին մոբիլիզացված է և զգոն, հատկապես անորոշության այս ժամերին մեր քաղաքացիների անվտանգության ապահովման հարցում», - եզրափակել է նա:Ավելին23:4003.01.26 -
ՄիջազգայինԹրամփը գոհ չէ Ուկրաինայի հարցով Պուտինի հետ շփումների ընթացքից«Ես հիացած չեմ Պուտինից»,-ասել է նա՝ Ֆլորիդայի նահանգի Ուեսթ Փալմ Բիչի մերձակայքում գտնվող Մար-ա-Լագոյի իր նստավայրում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ համապատասխան հարցին ի պատասխան: Ամերիկացի առաջնորդը կրկին հայտարարել է, որ այդ հակամարտությունը «ժառանգել» է նախորդ նախագահ Ջո Բայդենից: «Ես ուզում եմ վերջ տալ դրան», - նշել Է Թրամփը: Միացյալ Նահանգների նախագահը նաև ասել է, որ ԱՄՆ-ն Կիևի համար «շատ հրթիռներ և այլ իրեր» է վաճառում ՆԱՏՕ-ին: «ԱՄՆ-ն փող չի կորցնում, մենք դրա համար փող ենք աշխատում։ Բայց դա վերջին բանն է, որ ինձ հետաքրքրում է: Ես պարզապես ուզում եմ կանգնեցնել այս բոլոր մարդկանց», - եզրափակել է նա։Ավելին22:1903.01.26 -
ՄիջազգայինԹրամփը հայտարարել է, որ Պուտինի հետ Վենեսուելայի հարցը չի քննարկելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վենեսուելայի հարցը չի քննարկել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ։ «Ոչ, Ես նրա հետ երբեք չեմ խոսել Վենեսուելայի մասին», - ասել է Թրամփը՝ պատասխանելով Ֆլորիդա նահանգի Ուեսթ Փալմ Բիչի մոտ գտնվող իր Մար-ա-Լագո նստավայրում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ տված հարցին։Ավելին22:0503.01.26 -
ՄիջազգայինԹրամփը հրապարակել է գերի վերցված Վենեսուելայի նախագահի լուսանկարը«Մադուրոն գտնվում է USS Iwo Jima դասի դեսանտային գրոհային նավի վրա»,-գրել է Թրամփը։Ավելին21:5003.01.26 -
ՄիջազգայինՎենեսուելայի նախագահը և նրա կինը կկանգնեն ամերիկյան դատարանի առջև․ Թրամփ«Մադուրոն և նրա կինը շուտով կհանդիպեն ամերիկյան արդարադատությանն իր ողջ հզորությամբ և ամերիկյան հողում կկանգնեն դատարանի առաջ», - ասել է նա:Ավելին21:1803.01.26 -
ՀասարակականԼոռիում 61-ամյա կին վարորդը «Mitsubishi»-ով հայտնվել է Ձորագետում․ նա տեղափոխվել է հիվանդանոցՎթարի փաստով Թումանյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Ավելին21:1003.01.26 -
ՄիջազգայինՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խորը մտահոգություն է հայտնել Վենեսուելայում իրավիճակի կտրուկ սրման կապակցությամբՆրա խոսքով՝ վերջին իրադարձությունները ստեղծում են «վտանգավոր նախադեպ» և կարող են մտահոգիչ հետևանքներ ունենալ ամբողջ տարածաշրջանի համար։ «Գլխավոր քարտուղարը շարունակում է ընդգծել միջազգային իրավունքի բոլոր կողմերի, այդ թվում ՝ ՄԱԿ-ի կանոնադրության լիարժեք պահպանման կարևորությունը։ Նա խորապես մտահոգված է, որ միջազգային իրավունքի նորմերը չեն պահպանվում», - ընդգծել է նա։ Համաշխարհային կազմակերպության ղեկավարը Վենեսուելայում քաղաքական գործընթացի բոլոր մասնակիցներին ներառական երկխոսության կոչ է արել՝ Մարդու իրավունքների և օրենքի գերակայության լիակատար հարգմամբ:Ավելին19:4003.01.26 -
ՄիջազգայինԹրամփը հայտարարել է, որ մոտ մեկ շաբաթ առաջ խոսել է Վենեսուելայի նախագահի հետ և առաջարկել հանձնվելՀարցին, թե երբ են տեղի ունեցել այդ խոսակցությունները, նա պատասխանեց. Մեկ շաբաթ առաջ": "Դրան մոտ էր", - պնդում էր Թրամփը: "Բայց, ի վերջո, մենք ստիպված եղանք շատ ավելի կետային, շատ ավելի հզոր բան անել", - ավելացրեց նա:Ավելին19:1003.01.26