Լրահոս
-
ԻրավականԶինծառայողը մահացել է ձորն ընկնելու հետևանքով. ՔԿՀՀ քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հայտնել պայմանագրային զինծառայողի մահվան հանգամանքների կախպակցությամբ:
Ավելին17:0522.01.20 -
ԻրավականԴատարանը վարույթ է ընդունել ՀՅԴ-ի հայցն ընդդեմ Արման ԲաբաջանյանիԵրևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ավագ Գաբրիելյանը վարույթ է ընդունել ՀՅԴ անդամների հայցն ընդդեմ՝ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի:
Ավելին17:0022.01.20 -
ԻրավականԳեորգի Կուտոյանի ատրճանակի վրա դեպքի օրը խլացուցիչ չի հայտնաբերվել. ՔԿԳեորգի Կուտոյանի ատրճանակի՝ Glock 34-ի վրա դեպքի օրը՝ հունվարի 17-ին, խլացուցիչ չի հայտնաբերվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:
Ավելին15:4322.01.20 -
ՀասարակականՀՔԾ-ն սկսել է գաղտնալսել Հրայր Թովմասյանի զանգերը․ «Հրապարակ»Նախորդ շաբաթ գրել էինք, որ ՀՔԾ ՀԿԳ քննիչ Ասատրյանը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Հրայր Թովմասյանի բնակարանում և հայրական տանը խուզարկություն կատարելու վերաբերյալ, որն առաջին ատյանը մերժել էր։ Երեկ տեղեկացանք, որ քննիչ Ասատրյանը դիմել է դատարան նաև Թովմասյանի հեռախոսային խոսակցությունները գաղտնալսելու և նախկին խոսակցությունների վերծանումներն առգրավելու թույլտվություն ստանալու համար։
Ավելին11:0222.01.20
-
ԱշխարհԵրկինքն անկանխատեսելի է Ավստրալիայի համարՊատմության ամենադաժան հրդեհներից մեկը շարունակում է այրել Ավստրալիան, բայց սա հավանաբար մարդկանց տասնամյակների անտարբերությունից զայրացած բնության միակ վատ նորությունը չէ: Երբեմնի կանաչ մայրցամաքում փոթորիկ է եղել, դրան էլ հաջորդել է գոլֆի գնդակի մեծության կարկուտը:
Ավելին21:5621.01.20 -
ՀասարակականՓաստաբանի եւ նրա վստահորդի հեռախոսազրույցը գաղտնալսվել էՄինչ Արդարադատության նախարարը ոստիկանությանը հղում անելով նման հայտարարություններ է անում, ոստիկանները երկրորդ օրն է կարող են կապուղի ունենալ ու գաղտնալսել: Առանց ԱԱծ դիմելու գաղտնալսումը թույլատրող օրենքը արդեն ուժի մեջ է ու սա այն դեպքում, երբ փաստաբանները ահազանգում են անգամ ԱԱԾ-ի գաղտնալսումների խնդիրների մասին: Երկրի փաստաբանները ապշել են, երբ ԱԱԾ-ն գաղտնալսել է փաստաբան Էդգար Թումասյանի ու նրա վստահորդի հեռախոսազանգը ու կցել ձայնագրությունը քրեական գործին:
Ավելին21:5421.01.20 -
Աշխարհ3 օր շվեյցարական լեռներում՝ հանուն աշխարհիԷլ ինչի՞ մասին պետք է խոսեն աշխարհի գերտերությունների առաջին դեմքերը համաշխարհային տնտեսական 50-րդ համաժողովին: Երկնքից մանանա բերել չեն կարող, բայց դավոսյան քննարկումներում խոստացել են ավելի ուշադիր լինել իրենց ու մեր բոլորիս տուն մոլորակը կլիմայական աղետներից փրկելու հարցին:
Ավելին21:5221.01.20 -
ՀասարակականԲագրատ պապն ու պետությունըԻմ գործընկերները այսօր Մրգաշատում նաև գյուղացիների գոմեր են մտել, փորձել հասկանալ՝ իրո՞ք այդքան մեծ խնդիր է դառնալու անասնապահների համար սպանդանոցային մորթի պարտադրանքը: Բագրատ պապը հանել, գումարել ու հասկացել է պետության առաջարկած պայմաններով իր մի խոզին, մի կովին ու մի ցլիկին մորթելը ձեռք չի տալիս:
Ավելին21:5221.01.20 -
ՀասարակականՍերը, ատելությունը եւ Ալեն ՍիմոնյանըՕրվա վիճաբանություններից հետո քաղաքական մեծամասնության ներկայացուցիչները մեկը մյուսից սուր ու սկանդալային մեկնաբանություններ են անում՝ դիմելով ընդդիմադիրներին: Օրինակ մեր դեմ խաղ չկա հայտնի մտքի հեղինակ իմքայլական Տիգրան Ուլիխանյանի համար գնալով ավելի դժվար է դառնում ընդդիմադիրներին չկատոկելը: Ներեցեք, բառը Ուլիխանյանինն է:
Ավելին21:4421.01.20 -
ՀասարակականԱնասնապահներ եւ մսավաճառներ. «մենք արդեն ըմբոստանում ենք»Գյուղերում բոլոր անասնապահները շունչները պահած սպասում են, թե ինչ հանգուցալուծում կստանա կենդանիների մորթը բացառապես սպանդանոցներում իրականացնելու աղմկահարույց որոշման ճակատագիրը: Այսօր առավոտից կենդանատերերը մի քանի մարզային ճանապարհ էին փակել: Միս Հայաստան 2020 մրցույթն այս տարի հազիվ թե շատերին հետաքրքրի քաղաքում արդեն շշուկներ կան, թե միսը թանկացել է, մեր երկրի 1.5 տարեկան ղեկավարությունը մարդկանց հորդորում է չհուզվել ու չմտածել փողոց փակելու մասին: Ճանապարհներ փակելով իշխանության եկած մարդիկ չեն կարծում, թե դա տեղավորվում է նոր իրականության մեջ:
Ավելին21:4321.01.20 -
Իրավական«5-րդ ալիքի» սեփականատերը մնաց կալանավորված5-րդ ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Փաստաբանների Վերաքննիչ բողոքը մերժվել է: Ինչպես գիտեք, Թավադյանը ձերբակալվեց, երբ ոստիկանությունը հրապարակեց տեսանյութ, որում Վարուժան Մկրտչյանը կաշառք էր առաջարկում սահմանադարական կարգի տապալման գործով տուժողին՝ ցուցմունքը փոխելու դիմաց: Փաստաբանները շինծու են համարում ամբողջ պատմությունը, բայց ամենաանտրամաբանականն այն է, որ Վարուժան Մկրտչյանը ազատության մեջ է, կալանավորված է Արմեն Թավադյանը:
Ավելին21:4221.01.20 -
Քաղաքական«Մի ահավոր բազար»՝ ԱԺ-ում. ԲՀԿ-Բաբաջանյան, ԼՀԿ-«Իմ քայլը»Լուսաբացը խաղաղ չի եղել խորհրդարանում: Մի առվով չեն հոսել Բարգավաճ Հայաստան խմբակցության ու Ազգային ժողովի միակ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի ջրերը: Արման Բաբաջանյանին խիստ զայրացրել է Գևորգ Պետրոսյանի անհասցե դիտարկումներից մեկը: Քրեական ենթամշակույթի մասին օրենսդրական կարգավորման քննարկումը արդյունքում վերածվել է մի խառնաշփոթի, որտեղ շատ արտահայտություներ են հնչել հենց քրեկան ենթամշակույթի բառաշերտերից:
Ավելին21:4121.01.20 -
ԻրավականՔոչարյանի պաշտպանները բոյկոտում են դատական նիստըՍահմանադրական կարգի տապալման գործը մտել է փակուղի: Դատավոր Աննա Դանիբեկյանը ոչ մի կերպ չի ընդունում, որ գործով տուժողների իրավահաջորդներից մեկը պաշտպանական կողմին սպառնացել է, իսկ պաշտպանները բոյկոտում են դատական նիստերը, որովհետև Դանիբեկյանը չի ընդունում, որ իրենց սպառնացել են: Դատական նիստը այս հիմնավորմամբ հետաձգվել է արդեն երկրորդ անգամ:
Ավելին21:4021.01.20 -
ՀասարակականՏավարի միսը թանկանում էՏնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնը նույնիսկ ուսումնասիրություն է հրապարակել այն մասին, որ եթե առաջին անհրաժեշտության ապ֊րանքների ցանկից տավարի միսը շարունակի թանկանալ, ներմուծումն էլ աճի նույն տեմպով, ապա մարդիկ շուտով կսկսեն տեղական մսի փոխարեն ներկրվածը գնել:
Ավելին21:3921.01.20