Լրահոս
-
ՔաղաքականԱննա Հակոբյանի եւ Մեհրիբան Ալիեւայի սինքրոն գործողությունները անհանգստացնող են. Մարգարիտ ԵսայանԱվելին23:0702.12.19 -
ՀասարակականՓակ գիշերօթիկները. ինչպե՞ս ապրեն երեխաներըԵրկուշաբթի օրով դասի փոխարեն կառավարության դիմաց էին այսօր եկել Դիլիջանի և Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցների սաները, նրանց ծնողները: Անելանելի վիճակում են: Ծնողների խոսքով՝ երեխաներին գիշերօթիկից տուն ուղարկած կառավարությունը նախապես չի հոգացել, թե ինչպես պետք է ապրեն երեխաները, որտե՞ղ դպրոց գնան:
Ավելին23:0602.12.19 -
ԱշխարհԱլիեւը Ալիեւային է հանձնում «գահը»՝ սահմանին կրակելովԱրցախում մեկ զինվոր զոհվել է, ևս մեկը վիրավորվել: Դեպքը տեղի է ունեցել այսօր վաղ առավոտյան, Պաշտպանության բանակի հյուսիս-արևելյան զորամասերից մեկում: Ըստ պաշտոնական հաղորդագրության, 21-ամյա զինծառայող Արթուր Իշխանի Աջամյանը ստացել է մահացու հրազենային վիրավորում: Իսկ 20 ամյա զինծառայող Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվել է: Հարուցվել է քրեական գործ: Հանգմանաքները պարզ չեն: Հայտնի չէ՝ արդյո՞ք հակառակորդի գնդակից է զոհվել 21-ամյա տղան: Հայտնի է, որ Մնացականյան-Մամեդյարով հանդիպմանն ընդառաջ ու Ադրբեջանի ներքաղաքական լարվածության ֆոնին Բաքուն սրում է առաջնագծի վիճակը: Անցած շաբաթվա վերջին հակառակորդի կրակոցից ծանր վիրավորվել է Ռաֆայել Ազիզյանը: Փորձագետները մտահոգություն ունեն, որ Ադրբեջանը իշխանությունը Ալիևից Ալիևային փոխանցելու ընթացքում հավատարիմ կմնա հին գործելաոճին: Կփորձի շփման գծի լարվածությունը օգտագործել՝ սեփական ժողովդրի ուշադրությունը շեղելու համար:
Ավելին23:0502.12.19 -
Հասարակական«Հաղթանակ» շարժումը՝ ԱրմավիրումԵրկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատության պահանջով ստորագրահավաք անցկացնող Հաղթանակ շարժման անդամները շարունակում են մարզային շրջայցերը:
Ավելին23:0302.12.19 -
ԻրավականՇնասպանություն «Գետափ»-ում. ոստիկանությունը չգիտի՞ օրենքի մասինՄեկ ամսից ավելի է՝ ընդունված է այն օրենքը, որով քրեական պատասխանատվություն է սահմանվում կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքի համար: Հանրապետության բոլոր կենդանասերները սպասում են, թե երբ է օրենքը աշխատելու:
Ավելին23:0202.12.19 -
ՀասարակականՄեքենատերերի սեւ օրը. գողությունների վտանգավոր տեմպԱնպաշտպանության զգացմանը նպաստում է գողությունների չնահանջող վիճակագրությունը: Հատկապես շատացել են գողությունները մեքենաներից: Թալանում են պատգամավորների մեքենաներ, թալանում են վերահսող տեսախցիկներից դուրս կայանված մեքենաները: Սև ուրբաթը այս իմաստով էլ է սև եղել:
Ավելին23:0002.12.19 -
ՀասարակականՏնօրենին մեղադրելու գինը. դասախոսը պայքարում է աշխատանքի համարԱրայիկ Հարությունյանից դժգոհում են ոչ միայն հայոց լեզվի ու հայոց պատմության դասվանդումը բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետներում ոչ պարտադիր դարձնելու նրա քաղաքականության համար, այլ նաև ուրիշ հարցերի:
Ավելին22:5702.12.19 -
Կրթություն և գիտությունՀայերենի ճակատագիրը. ԵՊՀ ղեկավարը հանդիպել է ուսանողների հետԿրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հերքում է, թե վաղը Արայիկ Հարությունյանը հանդիպելու է ՀՅԴ երիտասարդական թևի հետ: Մի բան, որ պնդում են Երիտասարդները ու անգամ նախարարության հերքումը կարդալուց հետո էլ պատրաստվում են գնալ հանդիպման:
Ավելին22:5602.12.19 -
Հասարակական«Դրախտի ուղեգի՞ր», թե՞ դատական ատյանները «մաքրելու» միջոցՍահմանադրական Դատարանի դատավորներին ժամանակից շուտ թոշակի ուղարկելու Կառավարության նախաձեռնությունը մոտ է հանգուցալուծման: Չնայած խորհրդարանի հանձնաժողովում ընդդիմադիրների համառ դիմադրությանը սկանդալային նախագիծը ստացել է դրական եզրակացություն ու կմտնի լիագումար նիստերի օրակարգ:
Ավելին22:5502.12.19 -
ՔաղաքականԵրեւանի քաղաքապետին հրավիրում են բանավեճի. նա տեղյակ չէՇինթույլտվություններ՝ աղբահավաք կամազների դիմաց: Վերջին օրերի ամենաաղմկոտ կոռուպցիոն ահազանգը թեժ է պահում ներքաղաքական առօրյան: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը չի արձագանքում ավագանու Լույս խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի բանավեճի հրավերին, իսկ խոսնակի հետ բանավիճել Խաժակյանը չի ցանկանում, քանի որ նման առաջարկը համարում է առերես հարցադրումներից խոսնակի թիկունքում թաքնվելու փորձ:
Ավելին22:5402.12.19 -
ՀասարակականՖեմիդայի բարդույթըՆոր Հայաստանում, ամեն Աստծո օր սկսվում, շարունակվում ու ավարտվում է աղմկոտ կամ ոչ այնքան աղմկալի դատական գործով:
Ավելին15:2202.12.19 -
ԱրցախԶոհ ու վիրավոր՝ ԱրցախումԴեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Իշխանի Աջամյանը, իսկ զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվել է: Այս մասին հայտնում են ՊԲ մամուլի ծառայությունից:
Ավելին13:3002.12.19 -
ԻրավականԴիլիջանում կրակել են շան վրա. կատարվում է հետաքննությունԴեկտեմբերի 1-ին, ժամը 14.50-ին, ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել, որ քաղաքում գործող ռեստորանային համալիրի տարածքում կրակել են շան վրա:
Ավելին11:3902.12.19 -
Թալիշի խաղաղ գյուղամեջըԵվ մեր վերջին պատմությունը՝ թալիշցիների տունդարձի մասին է: Ապրիլյան պատերազմի ժամանակ ավերված գյուղը նոր կյանք է սկսում: Թալիշից հարկադրաբար հեռացած մարդիկ վերադառնում են, նորից տունտեղ դնում:
Ավելին11:0302.12.19
-
ՀասարակականԴժոխքը երեխաների համար չէԱսօրվանից հանրապետության բոլոր գիշերօթիկները փակվում են: Մնում է միայն մեկը՝ Գյումրու թիվ երկուսը, որն էլ կես տարուց է փակվելու:
Ավելին23:0801.12.19