Լրահոս
-
ՀասարակականԳործատուն կգտնի լավ մասնագետ, լավ մասնագետը՝ գործԵթե աշխատանք եք փնտրում, կամ ձեր բիզնեսում գործ կա ու աշխատողի կարիք ունեք, ուրեմն մեր հաջորդ պատմությունը Ձեզ համար է:
Ավելին22:0122.10.19 -
ՔաղաքականՄերժված ընդդիմությունՕրենսդիրում այսօր ամենահաճախ հնչող բառը պոպուլիզմն էր: Ինչպես գիտեք, դա էժանագին ժողովրդականության պատրանք ստեղծելն է, ինչի համար էլ իմքայլականներին մեղադրում է խորհրդարանական ընդդիմությունը, որ իրեն մերժված է զգում, երբ բերած օրենսդրական փաթեթները հերթով մերժվում են:
Ավելին21:5622.10.19 -
ՔաղաքականՄենք կորցնում ենք Ադրբեջանին հավասարակշռելու հնարավորությունը. Արա ՀակոբյանԱվելին14:5022.10.19 -
ԻրավականՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գուրգեն Սարգսյանը կալանավորվել է․ ՔԿՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում՝«Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում կալանավորվել է տրանսպորտի և կապի նախկին նախարար, «Սթոնս» ՍՊ ընկերության աշխատանքները համակարգող Գուրգեն Սարգսյանը:
Ավելին13:2722.10.19 -
ԻրավականՄարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի գործովՄարդու իրավունքների պաշտպանն ուսումնասիրել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ձերբակալության մասին Հատուկ քննչական ծառայության հայտարարությունն ու այդ առիթով մասնագիտական մի շարք հրապարակումներ:
Ավելին13:2022.10.19
-
ՍոցիալականՄեքենայի մեջ ապրող ընտանիքըԴավթյանները մեկ ամսից ավել է ապրում են մեքենայում: Նրանց խոսքով՝ իրենք խարդախության զոհ են դարձել, 20 տարվա ընկերոջ՝ Գեւորգի խորհրդով բնակարանը վաճառել են ու հայտնվել դրսում: Իմ գործընկեր Լարա Առաքելյանը զրուցել է Գեւորգի հետ: Նա՝ հարցի վերաբերյալ՝ իր տեսակետն է հայտնել:
Ավելին21:1821.10.19 -
ԱշխարհԲաքվում կարելի է քայլել միայն Ալիեվի թույլտվությամբԱդրբեջանում ցույց են անում՝ հանուն կանանց իրավունքների: Ակցիաները արտոնված չէին, ցուցարարները բախվել են ոստիկանության բիրտ ուժին: Առայժմ հայտնի չէ, թե՝ Ստամբուլյան կոնմվենցիան վավերացնել ցանկացողներից քանիսն են բերման ենթարկվել:
Ավելին21:1721.10.19 -
ՏեսանյութերԻնտերնետ անվտանգություն. մեր նամակները կտեսնեն, բայց չեն կարդաՀանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նոր նախագիծը անհանգստացնում է կիբեր-անվտանգության մասնագետներին: Հանձնաժողովը մտադիր է վերահսկել ինտերնետ պրովայդերների օգտատերերին, ինչը՝ ըստ փորձագետների օրենքի խախտում է: Բացի այդ, Սամվել Մարտիրոսյանի կարծիքով կարող է ինտերնետ կապը թանկանալ: Հանձնաժողովից ուշացած արձագանքել են մեկ շաբաթից ավել համացանցում բուռն քննարկվող նախագծին:
Ավելին21:1521.10.19 -
ԻրավականԳաղտնալսում եվ Ամուլսար. ՔԿ նախագահը որոշ մանրամասներ է հայտնումՔննչական կոմիտեն դեռ շարունակում է քննել Վանեցյան-Սասուն Խաչատրյան- Նիկոլ Փաշինյան հայտնի գաղտնալսման դեպքը: Մեկ տարի անց, գործը դեռ նախաքննության փուլում է: Կոմիտեում գտնվող Ամուլսարի գործում էլ նոր հանգամանքներ կան: Յուրա Իվանյանի նկատմամբ ծառայողական քննությունն ավարտվել է: Պարզվում է՝ գործի քննությունից հեռացված քննիչը այնքան էլ մոտ բարեկամ չէ բնապահպանության նախկին նախարարին:
Ավելին21:1221.10.19 -
ԻրավականՎերաքննիչը հետաձգել է Քոչարյանի աջակցի բողոքի քննությունըՎերաքննիչ դատարանում հետաձգվել է Ռոբերտ Քոչարյանի երկու աջակիցներին կալանավորելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը: Ինչպես հիշում եք, դատավոր Աննա Դանիբեկյանին փողոցում հարցեր տալու համար կալանավորվել են Նարեկ Մութաֆյանն ու Սարգիս Օհանջանյանը: Տղաների հարազատներն ու Քոչարյանի աջակիցները Դռնփակ դատական նիստի ընթացքում ակցիա էին արել դատարանի բակում: Նրանց ու ոստիկանության մեծաթիվ ուժերի միջև միջադեպ է գրանցվել: Վիճաբանությունից հետո, ոստիկանությունը տեղի է տվել:
Ավելին21:1121.10.19 -
ՔաղաքականԻշխանությունն ընդունում է, որ պրոֆեսիոնալ է կորցրել1 տարի 2 ամիս պաշտոնավարելուց հետո՝ Կադաստրի կոմիտեի պաշտոնից հեռացող Սարհատ Պետրոսյանը նոր հայտարարություն է տարածել: Աշխատանքային խորհրդակցության ժամանակ պարզաբանել է հեռացման պատճառը, որը, ըստ նրա՝ դրսից եկող մարտահրավերներն են: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր լրագորղների խնդրանքով անդրադարձել է Պետրոսյանի հեռացմանը: Նրա կարծիքով՝ Պետրոսյանը հավանաբար հեռանում է քաղաքաշինության ոլորտում քիչ լիազորություններ ունենալու պատճառով:
Ավելին21:1021.10.19 -
ԱշխարհՖրանսիայում հարձակվել են հայկական թերթի խմբագրության վրաՖրանսիայում ոստիկանությունը փնտրում է հայկական «Նուվել Դարմենի» պարբերականի վրա հարձակվածներին: Պարբերականի գլխավոր խմբագիր Արա Թորանյանի խոսքով՝ հարձակումը դժվար թե նյութական շարժառիթ ունենա: Ինքը վերջին օրերին ակտիվորեն մասնակցել է Սիրիայում թուրքական հարձակումների դեմ կազմակերպած ցույցերին։
Ավելին21:0821.10.19 -
Իրավական«Իմ քայլը» միայն հետեվում է ՍԴ նախագահի դեմ քրեական գործինՀատուկ քննչական ծառայության պետը հայտարարել է, որ Թովմասյանը քրեական հետապնդման չի ենթարկվում: Նրա նկատմամբ քրեական գործ են հարուցել՝ փաստերը ստուգելու համար: Իմ քայլական Վլադիմիր Վարդանյանն էլ այսօր հայտարարել է, որ Հրայր Թովմասյանին լիազորություններից զրկելու իրենց նախագծի քննության չառնելով Սահմանադրական դատարանը Ազգային ժողովին զրկել է լիազորություններից:
Ավելին21:0621.10.19 -
Մշակույթ«Սուտը»՝ Համազգայինի խաղացանկում. զիլ հոկտեմբեր՝ Զելլերի հետՀամազգային թատրոնի ռեժիսոր Սաթէ Խաչատրյանը բեմ է բարձրացրել ֆրանսիական մի ընտանիքի պատմություն, որտեղ իրեն կգտնի նաեւ հայ հանդիսատեսը:
Ավելին21:0421.10.19