Լրահոս

2019-10-02
2019-10-01
  • Հասարակական
    «ՎԵՏՕ»՝ սորոսականությանը և ոստիկանության եռաշարք պատը

    Ի տարբերություն հակառուսական ակցիայի մասնակիցների, ոստիկանության եռաշարք շղթան փակել է ՎԵՏՕ-նախաձեռնության անդամների ճանապարհը ու թույլ չի տվել մոտենալ Բաղրամյան 26-ին: Ակցիայի մասնակիցները ԵԱՏՄ անդամ-պետությունների ղեկավարներին, Իրանի նախագահին ցանկացել են իրազեկել սորոսականության վտանգների մասին:

    22:58
    01.10.19
    Ավելին
  • Նորաշենցիները մարզպետարանից պատասխան են ուզում

    Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը այսօր խուսափել է հանդիպել Նորաշեն գյուղի բնակիչների հետ: Առավոտից նրա աշխատասենյակի դիմաց բողոքի ակցիա անող գյուղացիներին պարզաբանեումներ տալու փոխարեն, նա աշխատեսենյակից դուրս է եկել, ինչ որ փաստաթղթեր փոխանցել լրատվամիջոցներին ու արագ հեռացել մարզպետարանի շենքից: Նորաշենցիները երկրորդ օրն է Գարիկ Սարգսյանից պահանջում են պարզաբանել, թե ինչու է դադարեցրել արձակուրդում գտնվող գյուղապետի լիազորությունները: Մարզպետարանի դիմաց առավոտը սկսված բողոքի ակցիան անսպասելի ընթացք է ունեցել՝ ոստիկանությունը մարզպետարանի բակից բերման է ենթարկել մարզպետի նշանակած գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատարին ու մի քանի նորաշենցու:

    22:57
    01.10.19
    Ավելին
  • Հասարակական
    ՍԴ նախագահին անվստահություն հայտնելու հարցը՝ ԱԺ օրակարգում

    Հրայր Թովմասյանից ազատվելու խորհրդարանական արշավը մոտենում է վերջնագծին: Սահմանադրական դատարանի նախագահին անվստահություն հայտնելու՝ քաղաքական մեծամասնություն որոշման նախագիծը՝ Ազգային ժողովի՝ այսօր սկսված նստաշրջանի օրակարգում է: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը այսօր հայտարարել է, թե այս գործընթացը քաղաքական որոշում չէ և չեն ցանկանում Հայր Թովմասյանի փոխարեն Սահմանադրական դատարանի նախագահ դարձնել իրենց մարդուն՝ Վահե Գրիգորյանին:

    22:56
    01.10.19
    Ավելին
  • Իրավական
    Բողոքարկման իրավունքը վերացե՞լ է. իրավաբանական կազուսներ

    Վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Մհեր Արղամանյանի նախագահությամբ որոշել է առանց քննության թողնել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը՝ նրա խափանման միջոցն անփոփոխ թողնելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ՝ պատճառաբանելով, որ այդ որոշումը բողոքարկման ենթակա չէ: Սահմանադրական դատարանում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը անտրամաբանական ու հակաիրավական է համարում այս որոշումը՝ նշելով, որ արդար դատաքննության բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է, իսկ դատավորն ինքը նշել էր, որ որոշումը կարող է բողոքարկվել 10 օրյա ժամկետում, ինչը նշանակում է, որ Մհեր Արղամանյանը առնվազն պարտավոր էր քննել բողոքը:

    22:55
    01.10.19
    Ավելին
  • Հասարակական
    Մահացած նորածնի ծնողները նոր բացահայտումներ են արել

    Հանրապետական ծննդատանը հրաժարվում են ծնողներին տալ մահացած երեխայի մարմինը: Նորածին տղան, ըստ բժիշկների, սեպտեմբերի 24-ին ծնվել է արդեն մահացած: Դեպքից օրեր անց՝ շոկից դուրս գալուց հետո, երեխային ծնողները նկատել են, որ հիվանդանոցի ղեկավարությունը կասկածելի վարքագիծ ունի իրենց նկատմամբ: Մահացած տղայի հարազատները կարծում են, որ բժիշկները խաբում են իրենց՝ մահվան փաստթղթերից մինչև երեխայի մահացած ծնվելու փաստը:

    22:53
    01.10.19
    Ավելին