Լրահոս

2019-07-15
2019-07-13
  • Սոցիալական
    Երեւանի առատ աղբն ու պարգեւավճարները

    Քաղաքապետարանում հերթական աղմկոտ պարգևատրումներն են բաժանել, մոտ 140 հազար դոլարի: Ամեն օր քաղաքի աղբը տեսնող երևանցիների մեծ մասի համար հատկապես անհասկանալի է՝ մաքրության համար պատասխանատու վարչության ղեկավարին՝ 840 հազար դրամով պարգևատրելը:

     

    19:01
    13.07.19
    Ավելին
  • Հրդեհ Բուսաբանական այգում

    Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի բուսաբանական այգում: Հրշեջներին հաջողվել է կրակը մարել միայն մի քանի ժամում: Խոստածածկ տարածքից սկսած հրդեհը՝ հասել է նաև ծառերին:

    18:57
    13.07.19
    Ավելին
  • Տեսանյութեր
    Թվայնացված աստղադիտակ, գիտաճամբար. նվերներ՝ Աստղադիտարանին

    Ֆրանսիական ու հայկական Ագրիկոլ բանկերի կողմից ստեղծված Գիշյան հիմնադրամի օգնությամբ Բյուրականի աստղադիտարանում քայլ առ քայլ զարգացնում են գիտական տուրիզմը: Զբոսաշրջիկներին՝ նոր թվային աստղադիտակով՝ մոլորակները ցույց տալուց բացի, ծրագիր են մշակել՝աստղագիտությամբ հետաքրքված երեխաների համար:

     

    18:56
    13.07.19
    Ավելին
  • Սոցիալական
    Ոստիկանությունը փորձում է բացել բնակարանի փակ դուռը

    Ժամեր շարունակ լարված իրավիճակ էր Աղբյուր Սերոբ փողոցում: Դեպքի վայրից ֆեյսբուքյան լայվով Երևանի ավագանու  ՙԼույս՚ խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը հայտնեց, որ ոստիկանները անօրինական գործողություններ են անում, փորձում բացել իր քրոջ բնակարանի դուռը: Ներսից դուռը չբացվելուց հետո՝ ոստիկանները գործի են դրել Էլեկտրական սղոցը: Սակայն դադարեցրել են, երբ ներսում գտնվողները սպառնացել են ինքնահրկիզվել:

     

    18:52
    13.07.19
    Ավելին
  • Աշխարհ
    «Սեւ բողոք Փարիզում». Միգրանտներն այլ կարգավիճակ են պահանջում

    Ֆրանսիայում մոտ 700 միգրանտ՝ իրենց աջակիցների հետ արգելափակել էին Փարիզի Պանթեոնը: Այս անգամ բողոքի գույնը՝ դեղինի փոխարեն՝ սևն է: Առանց փաստաթղթերի Փարիզում ապրողները պահանջում են փոխել իրենց կարգավիճակը: Ոստիկանների հետ բախումներից հետո բերման ենթարկվածներ կան:

     

    18:51
    13.07.19
    Ավելին
  • Հայաստան
    Ֆրանսիայի ազգային տոնը. «Սրտից եկած» հարաբերություններ

    Գունավոր ցույցերից չհանգստացող ֆրանսիան վաղը նշելու է ազգային տոնը Բաստիլի գրավումը: Այն նշում են նաև մեր երկրում Ֆրանսիայի դեսպանատանը: Երկու երկրների օրհներգերն է կատարել Ֆրանսիական բանակի երգչախմբի մենակատար Ժերեմի Դելվերը որին Հայաստանում շատեր են հասցրել սիրել:

     

    18:49
    13.07.19
    Ավելին
  • Սոցիալական
    Տունը կորցրած քաղաքացին

    Բազմաթիվ հեռուստադիտողներ դիմում են մեր խմբագրություն՝10-յակ տարիներով իրենց չլուծված խնդիրները բարձրաձայնելու համար: Մեզ դիմած քաղաքացին 23 տարի առաջ կորցրել է բնակարանը, իր խոսքով՝ ապօրինաբար: Հին ու նոր իշխանության բոլոր ներկայացուցիչներին ու իրավապահներին դիմել է: 20 տարվա վաղեմությամբ պատմությունը ՝ իրականության բացահայտման հույսով՝ բարձրաձայնում ենք նաև մենք:

     

    18:47
    13.07.19
    Ավելին
  • Իրավական
    «Մատաղիսի գործը». Բոլոր մեղավորները կպատժվե՞ն

    16 տարվա վաղեմությամբ Մատաղիսի աղմկոտ գործը վերսկսվել է: Գործը քննելու է ԱԱԾ-ն: Այն ժամանակ 2 զինծառայողի սպանության համար մեղադրվեց երեք զինծառայող: Այնուհետև վճռաբեկ դատարանը որոշեց, որ նրանք անմեղ են: Դիմեցին ՄԻԵԴ ու շահեցին դատը: Սակայն ըստ իրավապաշտպանների՝ իրական մարդասպանները մինչև օրս բացահայտված չեն: Կան պնդումներ, որ հանցանքը կոծկում է այն ժամանակվա զինվորական դատախազ՝ Գագիկ Ջհանգիրյանը:

     

    18:41
    13.07.19
    Ավելին
  • Հայաստան
    Կոռուպցիայի եւ աշխարհում ընդունված սկզբունքների դեմ

    Ազգային ժողովի առաջին ընթերցամբ ընդունած կոռուպցիայի կանխարգելման մասին օրենքի նախագծում  մի շարք իրավաբաններ լուրջ բացթողումներ են նկատել: Պնդում են, որ բացի այն որ նախագիծը հանրային քննարկման չի դրվել, նաև դեմ է կոռուպցիայի դեմ պայքարի՝ աշխարհում ընդունված սկզբունքներին:

     

    18:38
    13.07.19
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 90 անգամ

    Հուլիսի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 90 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 800 կրակոց:

     

    15:48
    13.07.19
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    «Լիդիան Արմենիա» ընկերության հայտարարությունն Ամուլսարում այսօր տեղի ունեցած դեպքի վերաբերյալ

    ՀՀ Քննչական կոմիտեն ծանուցել էր «Լիդիան Արմենիա» ընկերությանը, որ հարուցված քրեական գործի շրջանակներում այսօր Քննչական կոմիտեի քննիչները՝ փորձագետների մասնակցությամբ  պետք է իրականացնեն միջոցառումներ Ամուլսարի տարածքում։

    15:34
    13.07.19
    Ավելին