Լրահոս

2019-06-21
  • Աշխարհ
    «Պետական հեղաշրջման» արյունոտ փորձ Վրաստանում

    Վրաստանում հակառուսական ցույցերի ֆոնին հրաժարական է տվել խորհրդարանի նախագահը: Թբիլիսիում երեկվանից սրվել են հակառուսական տրամադրությունները: Ամեն ինչ սկսվել է նրանից, երբ խորհրդարանում ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը սկսեց ու երբ պետդումայի պատգամավորը ցանկացավ ելույթ ունենալ երկրի գլխավոր ամբիոնից: Ընդդիմությունը այսօր կոչ է արել երեկոյան նորից դուրս գալ բողոքի ցույցի: Ռուսաստանից արձագանքել են: Այդ երկրի արտգործնախարարությունը գրում է, թե Վրաստանում ընդդիմությունը ցանկանում է խանգարել երկրու երկրների հարաբերությունների վերականգնմանը: 

    23:19
    21.06.19
    Ավելին
  • Աշխարհ
    ԱՄՆ - Իրան. պատերա՞զմ, թե՞ բանակցություններ

    Թեեւ Իրան-Միացյալ նահանգներ հարաբերությունները աննախադեպ սրվում են՝ փորձագետները բանակցություններ վարելու հույսը չեն կտրում: Վերջին միջադեպը ամերիկյան անօդաչու սարքի կործանումն էր: Իրանից հայտնում են, որ թռչող սարքը խախտել է օդային տարածքը: Միացյալ նահանգներում սա չեն ներել, որոշել էին պատասխան հարված տալ: Բայց վերջին պահին հետ են քաշվել:

    23:17
    21.06.19
    Ավելին
  • Աշխարհ
    Թուրքիայում Հրանտ Դինքի որդուն սպառնում է 1-5 տարվա ազատազրկում

    Թուրքիայում մեղադրանք է առաջադրվել Հրանտ Դինքի որդու` Արաթ Դինքի նկատմամբ: Նրան մեղադրում են ՙԽաղաղության դեկլարացիա՚ փաստաթղթի տակ ստորագրելու համար: Դեկլարացիայի հեղինակը Քրդական Աշխատավորական կուսակցությունն է, որը Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն:

    23:16
    21.06.19
    Ավելին
  • Մաքրավանում եկեղեցու վերանորոգումը սպառնում է գյուղացու տանը

    Կոտայքի մարզում գտնվող Մաքրավանք եկեղեցին վերականգնվում է: Բայց այդ աշխատանքները սպառնում են հարեւանությամբ գտնվող բնակելի տան ամրությանը: Տան տերը, որ նախկին ազատամարտիկ է, պատրաստ է տունը թողնել եկեղեցուն, միայն թե ապրելու տեղ չունի: Մարզպետարանը նրա խնդիրները անտեսում է:

    23:13
    21.06.19
    Ավելին
  • Հայաստան
    Հրդեհների դեպքերն ավելացել են

    Այս տարվա հունիսը սպասավածից էլ շոգ է: Արտակարգ իրավիճակներինախարարությունից զգուշացնում են՝ զգույշ լինել: Մի անփույթ շարժումը կարող է մեծ հրդեհի պատճառ դառնալ:

    23:10
    21.06.19
    Ավելին
  • Քաղաքական
    Աղբի հարցը. Ազգային Ժողովի արտահերթ նիստ

    Իշխանությունը՝ դիլետանտ, ընդդիմությունը՝ պոպուլիստ, կամ՝ հակառակը: Աղբի հարցը Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգում թեժ բանավեճի պատժառ է դարձել:

    23:08
    21.06.19
    Ավելին
  • Արցախ
    ԼՂ հիմնահարց. միջնորդները կոչ են անում «առարկայական» բանակցել

    Մինսկի խումբը անսպասելի բովանդակությամբ հայտարարություն է տարածել: Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից հետո համանախագահները կողմերին առարկայական բանակցություններ վարելու կոչ են արել: Հայաստանի քաղաքական դաշտում հիշում են՝ այս բառապաշարով Ադրբեջանն էր ելույթներ ունենում:

    22:57
    21.06.19
    Ավելին
  • Իրավական
    Սահմանադրությունը քաղաքական քմահաճույքներով չի մեկնաբանվում

    Չնայած Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված աբսուրդային իրավիճակին, դատարանն այսօր սովորական ռեժիմով աշխատել է: Ընդ որում, այսօր քննության է ընդունել Ռոբերտ Քոչարյանի դիմումներ և դատաքննության օր նշանակել՝ օգոստոսի 29-ը: Նախօրեին Սահամադնադրական դատարանի դատավոր ընտրված Վահե Գրիգորյանը խորհրդարանի ամբիոնից իրեն հռչակել էր դատարանի նախագահ: Դրանից հետո ՙԻմ քայլը՚ խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը Հրայր Թովմասյանին խորհուրդ էր տվել այլեւս չմտնել Սահմանադրական դատարան որպես նախագահ: Թովմասյանն այսօր գնացել է դատարան:

    22:52
    21.06.19
    Ավելին
  • Իրավական
    Քոչարյանի փաստաբանները դատավորի աննախադեպ որոշման մասին

    Քոչարյանի գործը վերաքննիչում քննող դատավորի երեկվա անսպասելի քայլը երկրորդ նախագահի պաշտպանները խայտառակություն են անվանում: Առանց բոլոր կողմերին լսելու՝ գնալ խորհրդակցական սենյակ՝ վճիռ կայացնելու՝ հակասում է արդարադատությանը: Դատարանում դատավորի պահվածքը փաստաբաններին թույլ է տալիս ենթադրել, որ Արմեն Դանիելյանը նախապես գրված սցենարով է շարժվում:

    22:45
    21.06.19
    Ավելին
  • Հասարակական
    Արտաքին ու «ներքին թշնամի» և ոստիկանական մեքենաների վալս

    Նիկոլ Փաշինյանը խոստանում է վճռական հարված տալ այն ուժերն, որոնք կփորձեն իշխանության խաղաղության մղումը մեկնաբանել որպես թուլություն: Թե պայքարի ինչ մեթոդներ են կիրառելու վարչապետը չի մանրամասնել: Նա սրա մասին հայտարարել է ոստիկանության զորքերի առջեւ ելույթի ժամանակ: 

    22:23
    21.06.19
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Facebook-ը հեռացրել է Led Zeppelin-ի նկարի արգելքը

    Facebook-ը հեռացրել է Led Zeppelin-ի նոր՝ «Սրբերի տներ» ('Houses of the Holy') ձայնասկավառակի գլխավոր նկարի արգելքը:

    17:57
    21.06.19
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Պետությունը puzzle է ոմանց ձեռքին. Լիլիթ Գալստյան

    Վահե Գրիգորյանի ինքնահռչակման իրավական գնահատականը իրավաբան, սահմանադրագետները կտան։ 

    17:39
    21.06.19
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    ԱՄՆ Սենատը կարգելի Սաուդյան Արաբիային զենքի վաճառքը

     Հանրապետականները քնեարկության դրեցին զենքի վաճառքի արգելքը եւ ընդունեցին՝ ձայների 51 կողմ եւ 45 դեմ հարաբերակցությամբ: 

    17:22
    21.06.19
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ՍԴ-ն քննության է ընդունել Ռոբերտ Քոչարյանի դիմումներից երկուսը

    Հունիսի 21-ին՝ ժամը 10.00-ին, տեղի է ունեցել Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստ, որում քննվել եւ նշված գործերով կայացվել են հետեւյալ աշխատակարգային որոշումները.

    17:14
    21.06.19
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Անգղերի մասսայական ոչնչացում

    Ընդհանուր թվով՝ 537 անգղ եւ երկու՝ վտանգված տեսակի սպանված արծիվ է հայտնաբերվել: Սպանդը տեղի է ունեցել թունավորման միջոցով: Կառավարությունը դեպքի առիթով հայտարարել է, որ «թունավորման դեպքերը վտանգավոր են հասարակության համար եւ պետք է օրենքով արգելվեն»: 

    17:03
    21.06.19
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Բացահայտվել է մի խումբ անձանց կողմից կաշառք ստանալու պատրվակով ուրիշի գույքը հափշտակելու դեպք. ԱԱԾ

    ՀՀ 2 քաղաքացիներ, ՀՀ պաշտպանության նախարարության և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի տարբեր ստորաբաժանումների որոշ հրամանատարներին, ինչպես նաև քաղաքացիներին ներկայանալով իբրև «Կառավարության հատուկ ծառայության», «Հետախուզության», Ազգային անվտանգության ծառայության գեներալներ և կրելով համապատասխան ուսադիրներով համազգեստներ, չարաշահելով մի շարք ՀՀ քաղաքացիների վստահությունը, ժամկետային զինծառայության մեջ գտնվող նրանց որդիներին ծառայության վայրում ցանկալի ստորաբաժանումներում տեղավորելու կամ վաղաժամկետ զորացրելու համար, հրամանատարական կազմին և բժիշկ-մասնագետներին կաշառք տալու պատրվակով, 2018թ. սեպտեմբերից խաբեությամբ պահանջել և հափշտակել են 600-1500-ական ԱՄՆ դոլարին համարժեք գումարներ:

    16:53
    21.06.19
    Ավելին