Լրահոս
2025-12-19
-
Մամուլի տեսությունԿոնջորյանը նիստերի դահլիճում էլ է անձնական օգնական պահում, որ ավել չքայլի. «Հրապարակ»«Հրապարակ» օրաթերթը գրում է. Իշխանությունն ու փողն այնքան են մեծամտացրել ՔՊ-ականներին, որ անգամ ճամբարափոխ Հայկ Կոնջորյանն է կտրվել գետնից: ՔՊ խմբակցության ղեկավարը խորհրդարանի նիստերի դահլիճում էլ է որոշել անձնական օգնական ունենալ, որ նեղություն չքաշի՝ մի քանի մետր քայլելու։Ավելին10:3219.12.25 -
Մամուլի տեսությունԽորհրդարան են գնում «կրթվածները». «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Դեռ շաբաթներ առաջ էինք գրել, որ ՔՊ նախընտրական ցուցակը, ըստ էության, ձեւավորում է Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, ի դեպ, ինչպես նախորդ ընտրությունների ցուցակը:Ավելին10:2319.12.25 -
Մամուլի տեսությունԱրարատի փոխմարզպետը բնակարան է գնել Երևանում. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վրաստանում ծնված, Երեւանում սովորած, Ռուսաստանի Դաշնությունում աշխատած Արտավազդ Նազարեթյանը 2018 թվականից ի վեր զբաղեցնում է ՀՀ Արարատի մարզպետի տեղակալի պաշտոնը։Ավելին10:1519.12.25 -
Մամուլի տեսությունՔՊ-ում լարված են. թեկնածուներից «բացատրություններ» են պահանջում. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ իշխանության ներսում վերջին օրերին նկատվում է գերլարված իրավիճակ։ «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում գրեթե ամենօրյա ռեժիմով իշխանության ներկայացուցիչները հանդիպումներ են ունենում վարչության անդամների հետ՝ պահանջելով պարզաբանումներ ոչ միայն քաղաքական դիրքորոշումների, այլեւ անձնական կյանքում առկա իրավիճակների վերաբերյալ։Ավելին10:0819.12.25 -
Մամուլի տեսությունՄայր Աթոռի վրա արշավը չի գոհացրել Նիկոլին. «Իրավունք»«Իրավունք» թե թրը գրում է . «Իշխանական համակարգին մոտ կանգնած աղբյուրը հայտնում է, որ երեկ Մայր աթոռի դեմ տեղի ունեցած արշավն ընդամենը նախնական փորձն էր: Այսինքն, իշխանությունները դրանով փորձում էին գլուխ հանել, որ որքանով է նման մեթոդը աշխատող:Ավելին10:0019.12.25 -
Մամուլի տեսությունՆոր ընկերությանն ավելի շատ են վճարելու. «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ՀԷՑ-ի արբիտրաժի հարցով կառավարությունը սեպտեմբերին փոխեց գործընկերոջը: Օգոստոսի 21-ին կառավարությունը որոշում էր ընդունել, որ արբիտրաժում իր շահերի ներկայացուցիչ՝ ԱՄՆ-ում գործող Arnold & Porter ընկերությանը 3 մլն 250 հազար ԱՄՆ դոլար կհատկացնի, սակայն սեպտեմբերի 6-ին նոր որոշում ընդունեց` հիշյալ ընկերությանը փոխարինելով Foley Hoag LLP-ով։Ավելին09:5419.12.25 -
Մամուլի տեսությունԻրավապահները հրահանգ են ստացել կալանավորելու նաև կաթողիկոսի մյուս եղբորը. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները հայտնում են, որ իրավապահ համակարգում կա հստակ հրահանգ՝ Հայ առաքելական եկեղեցու` Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդ, Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին հենց Հայաստան մուտք գործելու պահին ձերբակալելու եւ կալանքի տակ պահելու մասին։ Թեման, մեր տեղեկություններով, պահվում է «սպասման ռեժիմում» մինչեւ նրա ժամանումը։ (Պաշտոնական կառույցները հրապարակային մեկնաբանություն այս տեղեկության մասին առայժմ չեն հնչեցրել)։Ավելին09:4819.12.25 -
Մամուլի տեսությունՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. «Իրավունք»Իրավունք» թերթը գրում է. «ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ ակնհայտ դժգոհում են, որ 2026-ի նախընտրական ցուցակում հայտնվելու «դաբրո» են ստանում բացառապես նրանք, ովքեր Փաշինյանի ցանկացած խոսքից հետո իրեն հաճո գրառումներ են անում, կիսվում շեֆի նյութերով:Ավելին09:4319.12.25 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին09:3019.12.25 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովՕրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան Հայկա Ալոյանը կքննարկի հասարակական գործիչ Արթուր Չախոյանի հետ:Ավելին09:2419.12.25 -
ՀասարակականՏեր, անսասան պահիր դու միշտ Քո իսկ հիմնած Մայր Աթոռ. Վեհարանում երգում են հոգևորականներըՄանրամասները՝ տեսանյութում։Ավելին00:2019.12.25
2025-12-18
-
ՀասարակականՆուբարաշենում թիվ 97 երթուղու ավտոբուսը հետընթաց հայտնվել է ձորում. վարորդը փորձել է կանգնեցնի ու ստացել է մարմնական վնաuվածքներԱյսօր՝ դեկտեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:15-ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 97 երթուղին սպասարկող «Zhong Tong» մակնիշի ավտոբուսը վարորդը մեքենան կայանել է, ապա իջել, հայտնում է Shamshyan.com-ը։ Վարորդը սուրճ է գնել և այդ ժամանակ նկատել է, որ ավտոբուսը հետըթնաց շարժվում է՝ կոտրելով գազախողովակներ ու հայտնվում է ձորակում: Տեղում վարորդին օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկները օգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների՝ վարորդը երբ նկատել է, որ ավտոբուսը հետընթաց հայտնվել է ձորում, վազել է, փորձել է մտնել ավտոբուսի մեջ, որպեսզի այն կանգնեցնի, սակայն վնասվածքներ է ստացել, այժմ պարզվում է՝ ավտոբուսի՞, թե՞ երկաթե խողովակներին բախվելու հետևանքով: Դեպքի փաստով ոստիկանության Նուբարաշենի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:Ավելին23:5818.12.25 -
Զինված ուժերՍտորագրվել է Հայաստան-Հունաստան երկկողմ պաշտպանական համագործակցության 2026 թվականի ծրագիրըԴեկտեմբերի 18-ին ՊՆ վարչական համալիրում տեղի են ունեցել Հայաստան-Հունաստան հերթական երկկողմ պաշտպանական խորհրդակցությունները, որոնք վարել են ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը և Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի միջազգային հարաբերությունների տնօրինության տնօրեն, բրիգադի գեներալ Խրիստոս Սպիրոպուլոսը։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից։ Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում համագործակցության ուղղությամբ 2025 թվականին կատարված աշխատանքները և 2026 թվականի ծրագրերը։ Կողմերը գոհունակությամբ նշել են, որ համատեղ ջանքերի շնորհիվ համագործակցությունը բարձրացել է որակական նոր մակարդակի ոչ միայն քանակական, այլև բովանդակային առումով։ Այն ներկայումս համալիր բնույթ ունի և ընդգրկում է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք նոր ուղղություններ։ Լևոն Այվազյանը ներկայացրել է ՀՀ ԶՈՒ կերպափոխման ընթացքը։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի։ Խորհրդակցությունների ավարտին ստորագրվել է Հայաստան-Հունաստան երկկողմ պաշտպանական համագործակցության 2026 թվականի ծրագիրը, որն ընդգրկում է մի քանի տասնյակ միջոցառումներ Հայաստանում և Հունաստանում։Ավելին23:5318.12.25 -
ՔաղաքականՄեր հայրենակիցների շնորհիվ Փաշինյանի այսօրվա ծրագիրը տապալվեց․ Իշխան ՍաղաթելյանԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն ամփոփել է օրը։Ավելին23:4018.12.25 -
ՔաղաքականՎեհափառը մեր աչքի առաջ դարձավ Հայ Առաքելական Եկեղեցու երկրային հզոր պաշտպան ու պահապան. Տիգրան ՔոչարյանԱղոթքներս առ Աստված ու երկար կյանք , առողջություն ու համբերություն Ամենայն Հայոց Կաթողիկոսին:Ավելին23:3518.12.25 -
ՔաղաքականՇնորհակալություն մեր ժողովրդին, որ դուրս եկավ պաշտպանելու մեր միասնությունը. Նարեկ ԿարապետյանՄեր սերը ի Հայաստան...»Ավելին23:2818.12.25 -
ՀասարակականԹալինի ՔՊ-ական քաղաքապետը հայհոյում է հոգևորականներին Մայր տաճարի դռան մոտՄանրամասները՝ տեսանյութում։Ավելին23:1618.12.25 -
ՀասարակականԻնչպես են Լևոն Քոչարյանը, Իշխան Սաղաթելյանը, Նարեկ Կարապետյանը, ոստիկանների ու այլ քաղաքացիների հետ, կանգնեցնում հակաեկեղեցական սադրիչինՄանրամասները՝ տեսանյութում։Ավելին23:0918.12.25 -
ՄիջազգայինՍարսափելի սպանություն՝ դպրոցում. ռուս տղան դանակով տասն անգամ խփել է 11-ամյա տաջիկ տղայի կոկորդինՌուսաստանը սգում է 11 տարեկան տաջիկ տղայի մահը: Տաջիկստանում Ռուսաստանի դեսպանին բողոքի նոտա են հղել և անհապաղ պահանջել անաչառ հետաքննել դեպքը: Արդյո՞ք 15 տարեկան ռուս տղան էթնիկ հողի վրա է դանակով մտել իր դպրոց ու դաժանաբար սպանել այլազգի տղային, դեռ միայն վարկածներ են շրջանառվում: Սա այս տարի գրեթե նույն սցենարով երկրորդ սպանությունն է Ռուսաստանում:Ավելին23:0018.12.25 -
ՀասարակականԻշխանությունների հերթական ձախողումը. Մայր Աթոռի պաշտպանության համար շուրջ 10,000 քաղաքացի էր հավաքվել. «Փաստ»Մեր աղբյուրները հայտնում են, որ ի աջակցություն Եկեղեցու և Կաթողիկոսի հավաքված քաղաքացիների թիվը կազմել է շուրջ 10,000 քաղաքացի։ Միևնույն ժամանակ, իշխանությունների կողմից բերված քաղաքացիների թիվը 250-300 հոգի էր, որոնք մեծ մասամբ բերվել էին ՔՊ-ական վարչական ռեսուրսի, և, մասնավորապես, հավատարիմ ՏԻՄ ղեկավարների միջամտությամբ։ Այդ իսկ պատճառով նշված մարդկանց խումբը ամբողջ հավաքի ընթացքում վերածվել էր թափառական շապիտո կրկեսի և անարդյունավետ փորձում էր ակտիվ տեղաշարժերի և տարբեր սադրանքների միջոցով ուշադրություն գրավել և բազմամարդություն ցույց տալ։Ավելին22:4718.12.25