Լրահոս

2025-12-18
  • Img default alt hy
    Միջազգային
    Իսրայելը հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի ռազմական օբյեկտներին Լիբանանի մի քանի շրջաններում
    Հայտարարության մեջ նշվում է, որ  այդ օբյեկտների առկայությունը և «Հեզբոլլահ»-ի գործունեությունը Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի շուրջ համաձայնությունների խախտում են և սպառնալիք են Իսրայելի համար։ 
    18:00
    18.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Աղավնաձոր համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է կեղծ աճուրդներ կազմակերպելու և անցկացնելու մեջ. նրա վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան
    ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Վայոց ձորի մարզի Աղավնաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը կազմակերպել և անցկացրել է կեղծ աճուրդներ, որոնց արդյունքում համայնքում գտնվող հողատարածքներն ապօրինի եղանակով օտարել է իր մտերիմին: Մասնավորապես` պարզվել է, որ համայնքի նախկին ղեկավարը գյուղատնտեսական նշանակության հողակտորն իր համագյուղացուն օտարելու նպատակով կայացրել է կեղծ որոշում, թե իբր հողակտորի աճուրդ-վաճառքը ավագանու որոշմամբ թույլատրված է եղել, այնուհետև, որպես աճուրդային հանձնաժովի նախագահ, հանձնաժողովի անդամների հետ նախնական համաձայնությամբ, աճուրդում հաղթած անձի՝ դրան չմասնակցելու պայմաններում կազմակերպել և վարել է կեղծ աճուրդ։ Բացի այդ, պարզվել է, որ համայնքի ղեկավարը իր մտերիմին 7․700․000 ՀՀ դրամ արժողությամբ 3 հողակտորներ օտարելու նպատակով, որպես աճուրդային հանձնաժողովի նախագահ, դարձյալ հանձնաժողովի անդամների հետ նախնական համաձայնությամբ, անցկացրել է նշված հողակտորների կեղծ աճուրդ-վաճառքներ, որի հետևանքով Աղավնաձոր համայնքի օրինական շահերին պատճառվել է էական վնաս։ Աղավնաձոր համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), (համապատասխանում է 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 2-րդ մասին) և 308-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում է 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին)։ Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան։ Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    17:45
    18.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել
    Սոցիալական տարբեր հարթակներում տարածվում են կեղծ տեղեկություններ և տեսանյութեր՝ Ներքին գործերի նախարարության անունից վարորդական վկայականների տրամադրման «միջնորդավորված» կամ «պարզեցված» եղանակների վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Տեղեկացնում ենք, որ նման հրապարակումները խարդախություն են և չեն համապատասխանում իրականությանը։ Կան նախաձեռնված քրեական վարույթներ։ Հարգելի՛ քաղաքացիներ, եղե՛ք զգոն և մի՛ տրվեք խաբեություններին։ Վարորդական վկայական կարելի է ստանալ բացառապես օրենքով սահմանված ընթացակարգով։
    17:38
    18.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վեհափառը գնում է աղոթքի
    Ամենայն Հայոց Հայրապետը հոգևորականների  ուղեկցությամբ Վեհարանից շարժվում է դեպի Մայր Տաճար։
    17:32
    18.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ղողանջում են Մայր Աթոռի զանգերը
    Քիչ անց կժամանի Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, որ այստեղ կմասնակցի միասնական ժամերգության։
    17:23
    18.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Աբովյան քաղաքի 37-ամյա բնակչուհին կեղծ թղթադրամներ էր իրացրել մի շարք բնակավայրերում
    Դրամանենգության առաջին ահազանգը ստացվեց դեկտեմբերի 13-ին. Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ Մարտունի քաղաքի Մյասնիկյան փողոցում գտնվող դեղատանը վաճառողին տվել են 50 000 անվանական արժողությամբ կեղծ թղթադրամ։ Մարտունու բաժնի համայնքային ոստիկանները պարզել են, որ ժամը 18:30-ի սահմաններում մի կին նշված դեղատանը գնելով 11 800 դրամի ապրանք՝ դեղագործ-վաճառողուհուն տվել էր 50 000 անվանական արժողությամբ կեղծ թղթադրամ և ստացել 38 200 դրամ մանրը: Համայնքային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված արարքը կատարել էր Աբովյան քաղաքի 37-ամյա բնակչուհին: Պարզվել էր նաև, որ նա նույն օրը կեղծ թղթադրամով առևտուր էր արել նաև Մարտունի քաղաքի Պռոշյան փողոցում գտնվող դեղատնից: Այս դեպքում ևս գնումների դիմաց վճարել էր 50 000 անվանական արժողությամբ կեղծ թղթադրամով և ստացել 32 000 դրամ մանրը: Համայնքային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 15-ին 37-ամյա կինը հայտնաբերվել և ներկայացվել է Մարտունու բաժին։ Պարզվել է, որ նա կեղծ թղթադրամ էր իրացրել նաև դեկտեմբերի 2-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիկ բնակավայրի երկու դեղատներում. Կենտրոնական փողոցում գործող դեղատանը 9000 դրամի գնումների դիմաց վճարելով 50 000 անվանական արժողության կեղծ թղթադրամով՝ ստացել էր 41 000 դրամ մանրը, իսկ Շահինյան փողոցում գտնվող դեղատանը 11 600 դրամի գնումների դիմաց դարձյալ վճարելով 50 000 անվանական արժողությամբ կեղծ թղթադրամով՝ 38 000 դրամ մանրը ստացել ու հեռացել էր։ Հետագա միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 37-ամյա կինը նմանատիպ հանցարարքներ է կատարել նաև հանրապետության այլ բնակավայրերում՝ ամեն անգամ գնումների դիմաց վճարելով 50 000 անվանական արժողությամբ կեղծ թղթադրամ: Տուժողներից ընդունվել են հաղորդումներ: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 37-ամյա կինը ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։
    17:20
    18.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    ԵՄ-ն պետք է զերծ մնա ցանկացած գործողությունից, որը կխանգարի ՀՀ ժողովրդին ինքնուրույն որոշել իր ապագան․ եվրապատգամավոր
    «Գլխավորը 2026 թվականի ընտրական գործընթացում հայ ժողովրդի լիակատար ինքնիշխանության պահպանումն է։ Եվրոպական միությունը պետք է համագործակցի այլ միջազգային կազմակերպությունների հետ՝ ընտրությունների անաչառությունն ու պատշաճ անցկացումը ապահովելու համար՝ ԵԱՀԿ-ի և նրա ընտրական առաքելության միջոցով, ինչպես դա եղել է Վրաստանի ընտրությունների դեպքում, կամ ՄԱԿ-ի միջոցով։ Սկզբից ես և «Անհնազանդ Ֆրանսիա» կուսակցության իմ գործընկերները դատապարտել ենք Եվրահանձնաժողովի երկակի չափանիշներն ու կեղծավորությունը՝ պահանջելով կասեցնել ԵՄ-ի և Ադրբեջանի միջև 2022 թվականին ստորագրված գործող համաձայնագրի կիրառումը։
    17:15
    18.12.25
    Ավելին
  • Քաղաքական
    Ո՞վ է աղանդավորը. Փաշինյանը կաթողիկոսին նորից վարկաբեկում է
    Մի նոր անվանարկում է Փաշինյանը գտել Վեհափառի ու այլ բարձրաստիճան հոգևորականների համար: Նա այսօր կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, թե աղանդավոր են Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հայրերը ու նրանց հեռացնելու գործունեություն են սկսել 10 եպիսկոպոսները, որոնց որոշումների հետ ինքը կապ չունի:
    17:08
    18.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Սրբազան պայքարի գործով քաղբանտարկյալներին ոստիկանները չեն հասցրել բերել դատարան՝ գործուղվել են Էջմիածին. նիստը հետաձգվել է
    Այսօր՝ Բագրատ Սրբազանը նիստերի դահլիճ մտավ «Ով որ քաջ է, ինչ կսպասե» երգելով:
    17:04
    18.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՀՀ օրվա իշխանությունները և նրանց տերերը ցանկանում են մասնատել Եկեղեցին, ստեղծել հակաթոռ և նշանակել իրենց կողմից «ընտրված» կաթողիկոս. հայտարարություն
    Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի թեմական խորհրդի և ծխական խորհուրդների ներկայացուցիչները  խստագույնս դատապարտում են բոլոր նրանց, ովքեր ստահոդ տեղեկություններ են վերագրում ժողովականներին: Իշխանամերձ որոշ լրատվականներ  հերթական անգամ սուտ և անհիմն տեղեկություններ են տարածում, իբր Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը  կարող է տեղափոխվել  Ռուսաստանի Դաշնություն և կառավարել հեռակա: Այս մասին ասված է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի տարածած հաղորդագրության մեջ:
    17:00
    18.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բոլորը Էջմիածնի զավակներն են. Հայր Ասողիկ
    Այս մասին ասաց Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և արխիվի տնօրեն Հայր Ասողիկ Կարապետյանը։
    16:55
    18.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Երկար կյանք տուր հայրապետին, երկար օրեր հայոց հոր». Մայր Աթոռում ժողովուրդը երգում է
    Մայր Աթոռում ժողովուրդը երգում է։ Մանրամասները՝ տեսանյութում։
    16:52
    18.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ժողովուրդը սկսեց վանկարկել Վեհափառի անունը
    Սեկտեմբերի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայ Եկեղեցու հետ նրա դիմակայության մեջ աջակցող 10 եպիսկոպոսների կողմից տարածած հայտարարության մեջ վերջինս կոչ են արել քաղաքացիներին դեկտեմբերի 18-ին, ժամը 17:00-ին, միանալ իրենց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և պահանջել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը:
    16:50
    18.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ձերբակալվել է Մալաթիայի ոսկու շուկայի տնօրենը
    Մալաթիայի Ոսկու շուկայի տնօրենը ձերբակալվել է։ Նշենք, որ «Իշխանություն»-ը գրել էր, որ այսօր առավոտյան դիմակավորված հատուկ ջոկատայինները ներխուժել են ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին՝ «Լեդի Հակոբին» պատկանող Մալաթիայի ոսկու շուկա, ձերբակալել են շուկայի տնօրենին: Դիմադրության հետևանքով հատուկ ջոկատայինները ֆիզիկական ուժ են կիրառել՝ հարվածելով և գետնին տապալելով ներկաներին. մեկ կին վնասվածք է ստացել։ Քննչական կոմիտեից Aysor.am-ին ասացին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ «Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառություն)։ Նախաքննության ընթացքում մեկ անձ ձերբակալվել է»,-ասացին ՔԿ-ից:
    16:48
    18.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ինչքան սոված շուն կա, էսօր դարձել է ղեկավար. քաղաքացի
    Մանրամասները՝ տեսանյութում։
    16:40
    18.12.25
    Ավելին
  • Իրավական
    Սկանդալային մեղադրանքներ. ինչո՞ւ են հարցաքննել Արցախի նախագահին
    Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը որպես վկա հարցաքննվել է զինվորական քննչական մարմնում քննվող քրեական վարույթի շրջանակում: Նրան հարցաքննել են ադրբեջանական մամուլում տարածված տեղեկությունների ֆոնին, թե Շահրամանյանը Ադրբեջանի հատուկ ծառայություններին է փոխանցել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների կոորդինատները ու դա է հիմք եղել, որ ադրբեջանցիները ձերբակալել նրանց, տանեն Բաքու: Արցախի նախագահը բացարձակ սուտ է համարել այդ տեղեկությունները:
    16:32
    18.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Այդ 10 եպիսկոպսներից մի քանիսին ես ճանաչում եմ, նրանք Նիկոլի մասին ունեն ոչ լավ կարծիք. Նարեկ Կարապետյան
    «Մեր ձևով» շարժման անդամները շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի գլխավորությամբ Մայր Աթոռում են։
    16:27
    18.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Հլը շալվարներդ իջացրեք, թլպատված շներ»․․․ «Սիրուն ըլնեիր՝ կիջացնեի» Թալինի ՔՊ-ական քաղաքապետը՝ զոհվածի ծնողին
    Թալինի ՔՊ-ական քաղաքապետը՝ զոհվածի ծնողին։ Մանրամասները՝ տեսանյութում։
    16:22
    18.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մեր եկեղեցում կան խորքային հավատով սրբազաններ. Նարեկ Կարապետյան
    «Մեր ձևով» շարժման անդամները շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի գլխավորությամբ Մայր Աթոռում են։
    16:18
    18.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Նեթանյահուն հայտարարել է Եգիպտոսի հետ շուրջ 35 միլիարդ դոլարի բնական գազի գործարքի մասին
    Էներգետիկայի նախարար Էլի Քոհենի հետ տեսաուղերձում Նեթանյահուն հայտնել է, որ Կահիրեի հետ բնական գազի գործարքից 58 միլիարդ շեկելը (18 միլիարդ դոլար) կփոխանցվի պետական ​​գանձարան։  Նրա խոսքով՝ առաջին չորս տարիների ընթացքում պետությունը կստանա տարեկան մոտ 500 միլիոն շեկել (155 միլիոն դոլար), և կանխատեսվում է, որ մինչև 2033 թվականը այդ գումարը կհասնի տարեկան 6 միլիարդ շեկելի (1.9 միլիարդ դոլար)։ 
    16:07
    18.12.25
    Ավելին