Լրահոս
2026-07-02
-
Մամուլի տեսությունԻնչպե՞ս է իշխանությունը ծածկադմփոց անում իրական վտանգը. «Փաստ»Հայաստանի կառավարող ուժի ներկայացուցիչները՝ քպականները, տևական ժամանակ է, ինչ տեղեկատվական տարբեր մանիպուլ յացիաներով փորձում են ծածկադմփոց անել այս իրողությունը։ Նրանք բացահայտ թրոլինգի և հեգնանքի էին ենթարկում Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան» դաշինքի հնչեցրած հանրային ահազանգը՝ կապված Հայաստանում 300 հազար ադրբեջանցիների «վերաբնակեցման» սպառնալիքի հետ։ Իշխանական քարոզչամեքենան ամեն կերպ ձգտում էր նվազեցնել կամ ծաղրի վերածել այդ լուրջ մտահոգությունները, սակայն հակառակն ապացուցող փաստերը միանշանակ վկայում են, որ Սամվել Կարապետյանն ու «Ուժեղ Հայաստան» դաշինքը լիովին ճիշտ էին։ Ավելին, գործող վարչապետը պնդում էր, թե հենց ընդդիմությունն է Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի մասին խոսելով՝ առիթ տվել Ալիևին բարձրացնելու այս հարցը։ Սակայն ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթղթերը լիովին հերքում են իշխանական այս թեզերն ու բացահայտում դրանց սնանկությունը։ Փաստերը վկայում են, որ ադրբեջանական այդ կազմակերպությունը ստեղծվել է դեռևս 1989 թվականին, ինչը նշանակում է, որ Բաքվի հեռահար ծրագրերը ոչ մի կապ չունեն հայկական ընդդիմության ներկայիս հայտարարությունների հետ, և որ հանրությանը զգուշացնողների փաստարկները բացարձակապես հիմնավոր են։ Թեև պաշտոնական Երևանն այժմ հայտարարում է, որ մերժում է վերաբնակեցման ծրագիրը, անցյալի հակասական հայտարարությունները՝ Արցախի կարգավիճակի վերաբերյալ, հիմք չեն տալիս լիարժեք վստահելու այսօրվա պնդումներին։Ավելին09:5102.07.26 -
Մամուլի տեսություն«Վեոլիա Ջրի» կատաստրոֆիկ մեղքերն ու իշխանության երկակի ստանդարտները. «Փաստ»Երևանում ամառային տապը նոր է սկսվել, բայց մայրաքաղաքում ջրամատակարարման վիճակն արդեն վերածվել է իսկական աղետի։ Մինչ պատասխանատուները զով կաբինետներից հերթական հայտարարություններն են տարածում, Արաբկիր վարչական շրջանում, հատկապես Կոմիտասի պողոտայում և հարակից փողոցներում արդեն երկու օր է, ինչ ջուրն ուղղակի անջատված է։Ավելին09:4802.07.26 -
Մամուլի տեսությունՔՊ-ում խմբակցության ղեկավարի ընտրություն է սպասվում. «Ժողովուրդ»Երեկ՝ ժամը 18:00-ին, ավարտվել է ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավարի պաշտոնի թեկնածուների առաջադրումը։Ավելին09:4502.07.26 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը երեկ մատնել է իշխանության՝ Ռուսաստանից ունեցած վախերը: Պատասխանելով հարցին, թե TRIPP-ի իրականացման դեպքում ԵԱՏՄ կանոններն ու տարանցման կարգավորումներն ինչպես է պատկերացնում Երեւանը, Սաֆարյանը պատասխանել է․ «Այս պահին Հայաստանի Հանրապետությունը ԵԱՏՄ անդամ է, եւ ԵԱՏՄ տարանցման կանոնները գործում են մեր տարածքում»:Ավելին09:4202.07.26 -
Մամուլի տեսությունՀՀ իշխանությունը Ռուսաստանից սկսել է վախենալ․ «Հրապարակ»Այսինքն` TRIPP-ը լինելո՞ւ է ԵԱՏՄ կարգավորումներով։ «Այո»,- ասել է նա: Ստացվում է, որ ԱՄՆ նախագահ Թրամփի անունը կրող նախագիծը մտցվել է պուտինյան ԵԱՏՄ-ի ծրագրերի մեջ` մի բան, որի համար շուրջ մեկ տարի պայքարում էր ռուսական կողմը՝ ՀՀ իշխանություններին զգուշացնելով, որ չի կարող TRIPP-ը գործել, քանի որ Հայաստանում տարանցման կանոնները պետք է ենթարկվեն ԵԱՏՄ կանոններին, իսկ մեր իշխանություններն էլ համառորեն անտեսում էին այդ զգուշացումները։ Քաղաքական կուլիսներում երեկ այս հայտարարությունը բուռն քննարկումների առիթ դարձավ, ոմանց կարծիքով, ՌԴ սանկցիաներն այնքան են խեղճացրել մեր իշխանություններին, որ ԱԳՆ պաշտոնյան չի ցանկացել ավելի սրել հայ-ռուսական հարաբերությունները, բայց հայ-ամերիկյան կոնֆլիկտի վտանգ է ստեղծել։ Որ ռուսական կողմի գործողություններն անհանգստացնում են ՀՀ իշխանություններին, պարզ դարձավ եւս մեկ փաստից` պաշտոնական Կրեմլը հաղորդեց, որ հայկական կողմի նախաձեռնությամբ Փաշինյան-Միշուստին հեռախոսազրույց է տեղի ունեցել, քննարկել են «Հայաստան-ՌԴ փոխգործակցության օրակարգային հարցեր, որոնք վերաբերում են առեւտրատնտեսական, գիտատեխնոլոգիական եւ մշակութային-հումանիտար ոլորտներին»:Ավելին09:3802.07.26 -
Մամուլի տեսությունՔՊ-ում որոշել են գահընկեց անել նաև Անդրանիկ Քոչարյանին. «Ժողովուրդ»Սակայն քննարկումների առանցքում միայն ներքին հարաբերությունները չեն։ Իշխանական շրջանակներում շրջանառվող գնահատականների համաձայն՝ Ռուբինյանի կարևոր առավելություններից մեկը նրա միջազգային կապերն են։ Խոսքը ոչ միայն եվրոպական քաղաքական հարթակներում ձևավորված հարաբերությունների մասին է, այլ նաև այն հանգամանքի, որ նա, ըստ իշխանական պատգամավորների, ընդունելի է նաև ռուսական քաղաքական շրջանակների համար։Ավելին09:3402.07.26 -
ՀասարակականԼույս չի լինի. հասցեներ«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`Ավելին09:3002.07.26 -
Մամուլի տեսությունԲնակարաններ, ավտոմեքենա, 30 միլիոն դրամի փոխառություն. ի՞նչ է հայտարարագրել Ժաննա Անդրեասյանը․ «Ժողովուրդ»2022 թվականը նախարարի հայտարարագրում առանձնանում է ավտոմեքենայի ձեռքբերմամբ։ Նա 7 միլիոն 168 հազար դրամով գնել է 2022 թվականի արտադրության HONDA մակնիշի ավտոմեքենա։ Գնումը ֆինանսավորվել է «Կոնվերս բանկից» ստացված 14 տոկոսանոց վարկով, որի մայր գումարի մնացորդը տարեվերջին նույնպես կազմել է 7 միլիոն 168 հազար դրամ։ Այդ տարվա աշխատավարձը կազմել է 18 միլիոն 290 հազար 979 դրամ, իսկ բանկային հաշիվների մնացորդները աճել են՝ 1 միլիոն 521 հազար 878 դրամից հասնելով 5 միլիոն 370 հազար 523 դրամի։Ավելին09:2502.07.26 -
Մամուլի տեսությունՔՊ-ն հույսը դրել է մարդագողության վրա․ «Հրապարակ»Մի քանի օրից ՍԴ-ն կհրապարակի ընտրությունների վերաբերյալ որոշումը, եւ ընդդիմությունը կհայտարարի մանդատները վերցնելու մասին։ Իշխանական թիմում մեծ հույսեր ունեն, որ ընդդիմադիրների շարքերից մարդագողության արդյունքում լրացուցիչ պատգամավորներ են ունենալու եւ սահմանադրական մեծամասնություն են զավթելու խորհրդարանում: Սակայն մեր աղբյուրներն ասում են, որ Սամվել Կարապետյանը լուրջ աշխատանքներ է տարել այս ուղղությամբ՝ նվազագույնի հասցնելով ռիսկերը, եւ պատգամավորության այն թեկնածուները, որոնք խոցելի են ու իշխանությունների ճնշումներին չեն դիմանա, ինքնակամ կլքեն ցուցակը։Ավելին09:2002.07.26 -
Զինված ուժերՆոր նշանակումներ՝ ՊՆ-ումԱյս մասին գրել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։Ավելին09:1502.07.26 -
ՀասարակականՀայաստանի ամենամեծ գյուղատնտեսական համալիրը. «Երեմյան կաթնամթերքի» ստեղծման պայմաններըԵրեմյան ընկերությունների խումբը, որ 7 տարի առաջ է հիմնել միջազգային ստանդարտներին համապատասխան առաջին ֆերման Ջերմուկում, ավելի ուշ Տաշիրում է ստեղծել մեծությամբ ու որակով Հայաստանում եզակի ֆերմա:Ավելին09:1002.07.26
2026-07-01
-
ՀասարակականՎթարային ջրանջատում` Վայոց ձորի մարզում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 2-ին ժամը 09:30-18:00 կդադարեցվի Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքի՝ Երկրաբանների, Ազատության, Շինարարների, Վ.Համբարձումյան փողոցների, Ջերմուկի խճուղու և Շահումյան փողոց 6 շենքի ջրամատակարարումը:Ավելին23:5401.07.26 -
ՏարածաշրջանԹուրքիայում ուկրաինական ԱԹՍ է ընկել ու պայթելԹուրքիայի Տրապիզոն նահանգում ԱԹՍ է ընկել՝ հագեցած 5 կգ պայթուցիկով, հայտնում է Sabah-ը։ Ըստ մասնագետների նախնական գնահատման՝ անօդաչուն Ուկրաինայի ԶՈՒ-ին է պատկանում։Ավելին23:4101.07.26 -
ԱշխարհՎենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակինՎենեսուելայի իրավասու նախագահ Դելսի Ռոդրիգեսը հուլիսի 1-7-ը ազգային սուգ է հայտարարել երկրում՝ հունիսի 24-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի զոհերի հիշատակին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա համապատասխան գրառում է կատարել սոցիալական ցանցում։Ավելին23:2801.07.26 -
ՔաղաքականՌուսաստանի հետ հարաբերությունները վերջնական ք** մեջ անելու մաստեր-կլաս. Տիգրան ՔոչարյանԶանգել Միշուստինին , հանդիպում մուրալ ու հետո նացիստներին արդարացնող Արծրունին նշանակել ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ:Ավելին23:1401.07.26 -
ՏնտեսականԼոլիկները կթափվե՞ն կառավարության շենքի առաջ. ջերմոցատերերը անելանելի վիճակում ենԱշխարհաքաղաքական մեծ խաղերի արանքում անճարությունից տեղները չեն գտնում հայ ջերմոցատերերը: Ռուսական շուկան հայ տնտեսվարողի առաջ շարունակում է փակ մնալ, Փաշինյանի գովաբանած 7 միլիարդանոց շուկան այդպես էլ մնացել է սիրուն բառակապակցություն, իսկ միրգ-բանջարեղեն արտադրողը չգիտի՝ ինչ անի բերքը:Ավելին22:5801.07.26 -
ՀասարակականՍևան-Երևան ավտոճանապարհին 5 ավտոմեքենա է բախվելԱյսօր՝ հուլիսի 1-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 96 կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 20-ամյա Էմիլ Հ․-ի վարած «Mercedes G» մակնիշի, 21-ամյա Ալբերտ Խ․-ի վարած «BMW» մակնիշի, 18-ամյա Ռադիկ Մ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի, 36-ամյա Վիգեն Մ․-ի վարած «Nissan» մակնիշի և 20-ամյա Կարեն Բ․-ի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենաները։Ավելին22:3001.07.26 -
ՔաղաքականՍկանդալային նախագիծը՝ ԱԺ-ի ճանապարհին. մարդկանց տոտալ վերահսկո՞ւմ, թե՞ մաքսանենգության դեմ պայքարՇարունակվում են քննարկումները IMEI կոդերի միասնական պետական բազա ստեղծելու նախագծի շուրջ, որին կառավարությունն անցած հինգշաբթի է հավանություն տվել: Մեդիափորձագետները ահազանգում են, որ բազան ընդդիմադիրերին տոտալ վերահսկելու համար է: Ըստ մեդիափորձագետների՝ IMEI կոդերը գրանցելով հնարավոր կլինի անգամ բացահայտել լրագրողների աղբյուրները: Փաշինյանի խոսքերը, թե IMEI կոդերը պետական բազայում գրանցելը հեռախոսների մաքսանենգության դեմ պայքարի նպատակ ունի, այսօր վերահաստատել է նաև արդարադատության նախարարը:Ավելին22:1401.07.26 -
ՀասարակականԵրևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Opel Astra»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտիԱյսօր՝ հուլիսի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում ավտոմեքենա է այրվում։Ավելին22:0001.07.26 -
ՏարածաշրջանՎանում հանդիպել են հայ և թուրք գործարարներըՀայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ղեկավարները և հայ գործարարներն այցելել են Վանի առևտրաարդյունաբերական պալատ։ Այցը տեղի է ունեցել «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման աջակցություն. միջսահմանային կապերի ամրապնդում» նախագծի շրջանակներում։ Նշենք, որ այս այցն առաջին պատասախան այցն էր դեռևս 2019-ին Հայաստանում տեղի ունեցած հանդիպումից հետո. գրում է Ermenihaber-ը։Ավելին21:4601.07.26