Լրահոս
2025-12-16
-
ՔաղաքականԾրագիրը այնպես պետք է իրականացնենք, որ դուրսը մնացած հայրենակից չմնա. Գառնիկ ԴանիելյանԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։Ավելին11:5816.12.25 -
ՔաղաքականՈրքա՞ն գումար է տրամադրվել արցախցիների խնդիրները լուծելու համար. Աննա ԳրիգորյանԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի ելույթը։Ավելին11:4916.12.25 -
ՀասարակականԳյումրիում հոգեբուժական կենտրոնում հաշվառված 37-ամյա որդին կյանքից զրկել է իր ծնողներինԱյսօր՝ դեկտեմբերի 16-ին, սպանություններ են տեղի ունեցել Շիրակի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզի քրեական վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Գյումրի քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցի տներից մեկում դիեր կան: Ոստիկաններն ու պարեկները նշված սեփական տանը հայտնաբերել են ամուսինների դիերը: Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Քիչ առաջ տեսանք, թե ինչպես ոստիկաններն ու պարեկները եկան, տունը շրջափակեցին, մի 10 րոպե անց՝ ի՞նչ էին ման գալիս՝ չգիտենք, մենակ էն տեսանք, որ Նարեկին բռնեցին, տարան, հետո իմացանք սարսափ հիշեցնող ֆիլմի մասին, թե ոնց է Նարեկը իր մեծահասակ ծնողներին սպանել՝ դանակի մի քանի հարվածներով: Ճիտն ասած՝ ցավալի դեպք է, բայց լավա՝ ոստիկանները շուտ եկան էդ հոգեկան խնդիրներ ունեցող Նարեկին տարան, վստահ ենք՝ եթե մի քիչ ուշանային, չէր բացառվում, որ նա կարող է էլի մարդկանց սպաներ: 7 տարի առաջ էլ է Նարեկը սպանության փորձ արել իր ծնողների նկատմամբ և երկար տարիներ հաշվառված է եղել հոգեբուժական կենտրոններից մեկում»:Ավելին11:4516.12.25 -
ՔաղաքականՓաշինյանը չի կարողանում հասկանալ, որ ինքն այլևս ծախու խմբագիր չէ. Հայկ ՄամիջանյանԼրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր Հայկ Մամիջանյանը։Ավելին11:3816.12.25 -
ՔաղաքականՌեպորտաժ տեսանք, որ մեր արցախցի հայրենակիցը մեքենայի մեջ է քնում. Գառնիկ ԴանիելյանԱԺ նիստի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։Ավելին11:3416.12.25 -
ՔաղաքականՊետք է ուղիղ ու անկեղծ երկխոսության միջոցով փորձել փարատել իրանական կողմի անհանգստությունները․ Վարդան ՈսկանյանԻրանի հոգևոր առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի երեկվա հայտարարությունը «Թրամփի ուղու» վերաբերյալ իրանական կողմի դիրքորոշման բավական հստակ և միանշանակ ազդանշան է։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։Ավելին11:3016.12.25 -
ՔաղաքականՀունվարի 1-ից ստանալու ենք կազուսային իրավիճակ. Գեղամ ՄանուկյանԱԺ-ում հայտարարեց ՀՅԴ ՀԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։Ավելին11:2516.12.25 -
ԱրցախԱրցախի պահպանության կոմիտեն պահանջում է Կաթողիկոսից անհապաղ փոխել Արցախի թեմի առաջնորդինՎրթանես եպիսկոպոս Աբրահամյանի կողմից ցուցաբերված մոտեցումը, անկախ հետագա մեկնաբանություններից, արդեն իսկ առաջացրել է հանրային արդարացի վրդովմունք, թեմի ներսում՝ լեգիտիմության կասկած, իսկ արցախահայության շրջանում՝ հոգևոր առաջնորդի դերակատարման մերժում։ Այս իրավիճակը նշանակում է մեկ բան՝ տվյալ առաջնորդությունը այլևս չի ապահովում թեմի միասնականությունը, հեղինակությունն ու հոգևոր անվտանգությունը։Ավելին11:1616.12.25 -
ԱշխարհԲրազիլիայում ուժեղ քամու պատճառով փլուզվել է Ազատության արձանի կրկնօրինակըԱրձանի փլուզված մասը 24 մ բարձրություն ուներ։ Տարածաշրջանում հայտարարվել է 90 կմ/ժ-ից ավելի արագությամբ քամու մասին նախազգուշացում:Ավելին11:0816.12.25 -
Մամուլի տեսությունԿաթողիկոսի դեմ ստորագրահավաք նախաձեռնողը Կճոյանի աշխատակիցն է. «Ժողովուրդ»Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ այդ կայքում գրվածը ուղիղ համեմատական է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։Ավելին11:0416.12.25 -
ՀասարակականԵրևանում բախվել են «Chevrolet Volt»-ը և «Opel Astra»-ն․ կան վիրավորներԵրեկ՝ դեկտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 21։15-ի սահմաններում Քըրք Քըրքորյան փողոցում (նախկին Լենինգրադյան) բախվել են «Chevrolet Volt» մակնիշի և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ նրանց հայտնածի օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին միչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Opel Astra»-ի գազաբալոնի փականը։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։Ավելին10:5316.12.25 -
Մամուլի տեսությունՄինչև տարեվերջ գործարար Սամվել Կարապետյանի գործով որոշում կկայացվի՞. «Ժողովուրդ»Գործարարի փաստաբանները հայտնել էին, որ իրավապահների թիրախում են հայտնվել լեզվաբանները, որ փորձագիտական եզրակացություն են տվել գործարար Սամվել Կարապետյանի գործով: Ըստ պաշտպանական խմբի՝ նրանց Քննչական կոմիտե են կանչել, իսկ երեկ էլ խուզարկել են լեզվաբան Վանո Եղիազարյանի տունը: Փաստաբան Ռուբեն Հակոբյանը ամիսներ առաջ դիմել է մասնագետներին, որ փորձագիտական եզրակացություն տան՝ արդյոք եկեղեցու պաշտպանության մասին Սամվել Կարապետյանի խոսքերում իշխանությունը զավթելու կոչ կա: Մասնագետները եզրակացրել են, որ չկա:Ավելին10:4516.12.25 -
Մամուլի տեսությունԱխտոյանների հարսն ու թոռները ցանկացել են վերադառնալ, թույլ չեն տվել․ «Հրապարակ»Հիշեցնենք, որ Մերձավանում ապրող ՔՊ-ական Ախտոյանների գերդաստանին ու բարեկամներին վտարելու պահանջով գյուղացիները հոկտեմբերի 12-ին ստորագրահավաք էին արել գյուղում։ Այդ օրը սկսված ակցիան, ինչպես տեղի բնակիչներն էին պնդում, կազմակերպիչ չուներ` ինքնաբուխ էր: Մարդիկ վրդովված էին իրենց համագյուղացու՝ Փարաքարի սիրված համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությունից, եւ բնական է, որ այդ զայրույթն ուղղված էր սպանության մեջ մեղադրվողների եւ նրանց ողջ ազգուտակի դեմ: Գյուղում լարված մթնոլորտ էր տիրում, եւ չէր բացառվում, որ կարող էին նոր ողբերգություններ լինել:Ավելին10:3516.12.25 -
Մամուլի տեսությունԹափառաշրջիկ հավատացյալների հոտում իր մշտական տեղն ունի Թալինի համայնքապետը․ «Հրապարակ»Մասնավորապես, 2023 թվականին «Սափեյան եղբայրներ» ՍՊԸ-ն, որի հավասար բաժնետերերն են Տավրոս Սափեյանի հայրը` Էդիկ Սափեյանը, և հորեղբայրը` «Հանրապետություն» կուսակցության անդամ Ժորա Սափեյանը, երկու անգամ հաղթել է Թալինի համայնքապետարանի՝ հեղուկ և սեղմված գազի մատակարարման մրցույթներում։ Երկու պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է 15 մլն 714 հազար դրամ, երկու մրցույթում էլ միակ մասնակիցը եղել է Սափեյանների ընկերությունը։ Իսկ Սափեյանը մարզպետական հավակնություններ ունի և իր հավատարմությամբ փորձում է Փաշինյանի կադրային բանկում տեղ գրավել ու ոչ միայն կանխել այդ բացահայտումները, այլև հասնել բաղձալի պաշտոնին։ Մեզ երեկ չհաջողվեց զրուցել Սափեյանի հետ»։Ավելին10:2916.12.25 -
ՔաղաքականԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կմեկնի ԼոնդոնԱյցի ընթացքում նախատեսված են երկկողմ հանդիպումներ:Ավելին10:1516.12.25 -
Մամուլի տեսությունԽոստանում են «խժռել» Հայաստանի քաղաքացիների ազատ ընտրության իրավունքը. «Փաստ»Զուտ տրամաբանական առումով աբսուրդային պատկեր է ստացվում. Փաշինյանի իշխանությունը խնդրում է ԵՄ-ին, որպեսզի այն միջամտի Հայաստանի ներքին գործերին (ընտրություններին), որպեսզի... արտաքին միջամտություն չլինի: Այսինքն, այդ նախաճաշին ԵՄ-ի երկայացուցիչները, Փաշինյանի իշխանության ներկայացուցչի մասնակցությամբ, պատկերավոր ասած՝ խոստանում են «խժռել» Հայաստանի քաղաքացիների՝ ազատ ընտրության իրավունքը: Մյուս կողմից՝ աբսուրդային են «արտաքին միջամտության» սպառնալիքի մասին հայտարարությունները, որոնք չունեն և որևէ փաստարկված հիմք: Հայաստանն, այնուամենայնիվ, Մոլդովան չէ: Ճիշտ է, ԵՄ-ն ու Փաշինյանի իշխանությունը շատ են ցանկանում Հայաստանում մոլդովական «ընտրություններ» բեմադրել: Այսինքն, անել այնպիսի «ընտրություններ», որտեղ բոլոր ընդդիմադիրները կա՛մ բանտարկված են, կա՛մ արգելված:Ավելին10:1016.12.25 -
Մամուլի տեսությունՏեխնիկական միջոցների կիրառմամբ կստուգվի՝ վարորդը թմրանյութ օգտագործել է, թե ոչ. «Փաստ»Գործող օրենսդրությամբ ոստիկանությունն իրավունք ունի տեխնիկական միջոցների կիրառմամբ իրականացնելու միայն արտաշնչած օդի մեջ ալկոհոլի պարունակության միջոցով անձի (վարորդի) սթափության վիճակի զննություն (ոչ սթափ վիճակում գտնվելու փաստի ստուգում), իսկ թմրանյութ օգտագործած վիճակում վարելու կասկածի (բավարար հիմքերի) առկայության դեպքում նշված փաստի ստուգումն իրականացվում է միայն արյան կամ մեզի միջոցով՝ բժշկական կազմակերպությունների կողմից։Ավելին10:0516.12.25 -
ԻրավականՌшզմական դրության ժամանակ Կառավարությունն անհիմն արգելել է հավաքներն ու քննադատությունը. դատարանի որոշումը. «Հետք»Վիճարկվող կետերից մեկով Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում արգելվել է հավաքների և գործադուլների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցելը: Արգելվել է նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը և պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները (այդ թվում` ելույթները, հրապարակումները) քննադատող, հերքող, դրանց արդյունվետությունը կասկածի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող հաղորդումների հրապարակումը։ Նշված սահմանափակումները չեն կիրառվել պետական պաշտոնատար անձանց կողմից կատարված հաղորդումների կամ նրանց հաղորդումներին կատարված հղումների նկատմամբ:Ավելին10:0016.12.25 -
Մամուլի տեսությունԴեսպան Գուրգեն Արսենյանը դատի է տվել ՆԳ նախարարությանը. «Ժողովուրդ»Գուրգեն Արսենյանի պարագայում խոսքը վերաբերում է տարիներ շարունակ օրինական հիմքով ձեռք բերված եւ որպես հուշանվեր պահպանվող զենքերին, որոնք դեսպանը ցանկանում է պահել իրենց սկզբնական, արտադրական վիճակում՝ առանց տեխնիկական միջամտության։ Հենց այս հանգամանքն էլ դարձել է իրավական վեճի առանցքը»։Ավելին09:5616.12.25