Լրահոս
2025-12-11
-
ԻրավականՎերականգնվել է պետությանը պատճառված վնասից 25 մլն դրամըԱյս մասին հայտնում են Քննչական կոմիտեից՝ նշելով, որ նախաքննության ընթացքում իրականացված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պետությանը պատճառված վնասից 25 մլն ՀՀ դրամը վերականգնվել է:Ավելին12:0011.12.25 -
ՀասարակականԱրարատի մարզում հրդեհ է բռնկվել կայանված «Nissan»-ում, այն վերածվել է մոխրակույտիԱյսօր՝ դեկտեմբերի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 03:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում՝ «Մեծ անիվ»-ի հարևանությամբ, ավտոմեքենա է այրվում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 6-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Մինչ հրշեջների ժամանումը՝ կայանված վիճակում գտնվող «Nissan» մակնիշի ավտոմեքենայում դեռևս անհայտ հանգամանքներում բռնկված կրակի դեմ պայքարել է վարորդը՝ Երևանի բնակիչ 40-ամյա Արտակ Ա.-ն և քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի: Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:Ավելին11:4611.12.25 -
Քաղաքական«1-01», «1-02» և «9-11» համարների փոխարեն կգործի «112» հեռախոսհամարըՆԳ փոխնախարար Արմեն Մկրտչյանը կառավարության նիստին ասաց, որ դեռևս այդ հեռախոսահամարները կշարունակեն գործել և կվերահասցեագրվեն նոր հեռախոսահամարին։ Միայն իրազեկման ակցիաներ անելուց հետո հին հեռախոսահամարները շրջանառությունից կհանվեն։Ավելին11:3811.12.25 -
ՔաղաքականԲաքվում գտնվող բոլոր հայ գերիների հարցը կլուծվի միայն այն ժամանակ, երբ Հայաստանը ղեկավարի ուժեղ բանակցող. Նարեկ ԿարապետյանԱյս մասին գրել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը:Ավելին11:3211.12.25 -
ԻրավականԱննա Վարդապետյանը ցանկանում է հողին հավասարեցնել ՀՀ նախկին ոստիկանապետի, Սասուն Միքայելյանի և այլոց տներըԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ցանկանում է հողին հավասարեցնել ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, ԵԿՄ նախագահ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանի և այլոց տները։Ավելին11:2611.12.25 -
ԻրավականԴատախազությունը պատրաստվում է խլել Սասուն Միքայելյանին պատկանող գույքըԴատախազությունը պատրաստվում է խլել ԵԿՄ նախագահ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանին պատկանող գույքը։Ավելին11:1811.12.25 -
Հասարակական«Մեր ձևով» ժողովրդական շարժմանը միացել է 13,000 կամավորՀիշեցնենք՝ «Մեր ձևով» ժողովրդական շարժումը գործունեության ընդլայնման նպատակով Հայաստանի մի շարք մարզերում բացել է գրասենյակներ:Ավելին11:1011.12.25 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, դեկտեմբերի 13-ին, 14-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։Ավելին11:0011.12.25 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.8 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.95 դրամ:Ավելին10:5211.12.25 -
Իրավական18-ամյա Միխայել Պոլգովը որոնվում է որպես անհետ կորածՀամայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 2007 թ. ծնված Միխայել Պոլգովը: Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը: Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին ոստիկանությունը խնդրում է դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։Ավելին10:4511.12.25 -
ՔաղաքականՓաշինյանի ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել ՄոսկվայումՀիշեցնենք՝ Փաշինյանը Մոսկվա էր թռչում Գերմանիա կատարած այցից հետո և պատրաստվում էր մասնակցել ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին:Ավելին10:3811.12.25 -
Մամուլի տեսությունՓնտրում են «հերյուրանքներ» տարածողներին․ «Հրապարակ»Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, օրեր առաջ հերքեց լուրերը, թե ինքը կապ ունի «88» սուպերմարկետների ցանցի հետ, ու կոչ արեց բոյկոտել այդ ցանցը։ Ապա հրապարակավ դիմեց Գլխավոր դատախազություն, թե՝ զբաղվեք այն լուրերով, ըստ որոնց` իր անունից տարբեր գործարարների նկատմամբ ճնշումներ են գործադրվում, հետո այդ տարածքներում բացվում է «88» սուպերմարկետների ցանցի հերթական մասնաճյուղը:Ավելին10:3011.12.25 -
ՀասարակականՀրդեհ՝ Երևանի բանկերից մեկում. վիրավոր կաԴեկտեմբերի 11-ին, ժամը 06:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ծուխ է նկատվում Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցում գտնվող բանկերից մեկում։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։ Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Պարույր Սևակի փողոցում գտնվող բանկերից մեկի նախասրահում (100 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։00-ին, մարվել՝ 07։09-ին։ Այրվել է նախասրահը՝ մասամբ (70 քմ), ջերմահարվել՝ նախասրահում առանձնացված աշխատասենյակներ (30 քմ)։ Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։Ավելին10:2511.12.25 -
Մամուլի տեսությունՓոքր մարդը մեծ պաշտոնում իրական սպառնալիք է. «Փաստ»«Պետական համակարգերի ամենամեծ վտանգը միայն արտաքին թշնամին չէ։ Ամենամեծ վտանգը հաճախ հենց ներսում է՝ այնտեղ, որտեղ իշխանությունը հանդիպում է փոքր առաջնորդի։ Նման «հանդիպումները» պատմության ընթացքում բազմիցս վերածվել են աղետի՝ ստեղծելով բռնության, ապակառուցողական և ազգային թուլացման աննկարագրելի շղթաներ։ Պատմությունը անողոք հիշեցնում է՝ պետությունները կործանվում են ոչ միայն դրսից, այլ նաև հաճախ փլուզվում են ներսի փոքրությունից։Ավելին10:1511.12.25 -
Մամուլի տեսությունՓաշինյանը վախենում է Վահե Ղազարյանի և Արմեն Աբազյանի ճամբարափոխ լինելուց․ «Հրապարակ»Ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանը «լայթս» հարաբերություններ է ձեւավորում նույնիսկ իր նախկին թիմակիցների հետ, որոնցից ժամանակին ազատվել է։ Հավանաբար, չի ուզում ընտրություններից առաջ մեծացնել թշնամիների բանակը, հակառակը՝ փորձում է սիրաշահել, հետ բերել, նոր պաշտոնի առաջարկներով գայթակղել եւ օգտագործել։Ավելին10:0611.12.25 -
Մամուլի տեսությունՎազգեն Միրզախանյանը անտեր է թողել բալթյան երկրների թեմի առաջնորդի գործը և զբաղված է իշխանության պրոպագանդայով․ «Հրապարակ»Նախօրեին անգամ ադրբեջանա-թուրքական քարոզ էր իրականացնում, խանդավառված պատմում, որ վիրահայոց թեմում ծառայության ժամանակ շփվել է թե՛ թուրքերի, թե՛ ադրբեջանցիների, թե՛ այլ իսլամադավան ժողովուրդների ներկայացուցիչների հետ, բայց չի տեսել, որ նրանք պատրաստ են գալ ու կուլ տալ Հայաստանը:Ավելին10:0011.12.25 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովՓաշինյանը վախենում է Վահե Ղազարյանի ու Արմեն Աբազյանի ճամբարափոխ լինելուց։Ավելին09:5011.12.25 -
ՀասարակականՁյուն, մառախուղ․ ի՞նչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 9։00-ի դրությամբ, Մեղրիի տարածաշրջանում ձյուն է տեղում։ Վարդենիսի տարածաշրջանուի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Արտաշատի տարածաշրջանի ավտոճանապարհին մառախուղ է, տեսանելությունը՝ 40-50 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:Ավելին09:4511.12.25 -
Մամուլի տեսությունՄարզպետ Սարգսյանի «բերած» «խոպանչի» խորհրդականը չորսից-վե՞ց անշարժ գույք ունի. «Ժողովուրդ»2023 թվականին ներկայացված 2022 թվականի հայտարարագրում սխալ կա։ Բանն այն է, որ Բազեյանը 2022 թվականի տարեսկզբին ունեցել է 3 անշարժ ցույք՝ 1 անհատական բնակելի տուն, 2 հողամաս, ապա տարվա ընթացքում ստանալով եւս 3 գույք նվիրատվություն՝ տարեվերջին հայտարարագրել է 5 անշարժ գույք 6-ի փոխարեն։ Հարկ է նշել, որ առքուվաճառքի մասին հավաստող կետ հայտարարագրում առկա չէ։Ավելին09:3811.12.25 -
Մամուլի տեսությունԻնչի համար է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տուգանել Չարենցավանի համայնքապետին . «Ժողովուրդ»Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Հակոբ Շահգալդյանը 2025 թվականի փետրվարի 5-ին եւ սեպտեմբերի 4-ին կնքել է կապալային աշխատանքների գնման պայմանագրեր «ԱՇԿԱՐ» ՍՊԸ-ի հետ, որի գործադիր մարմինը եւ միակ սեփականատերը հանդիսացել է իր հետ գործնական հարաբերություններ ունեցող անձ՝ Չարենցավան համայնքի ավագանու նույն խմբակցության անդամ Տարոն Եփրեմյանը։ Փետրվարի 5-ին կնքված կապալային աշխատանքների կատարման գնման պայմանագիրը կնքելուց առաջ Հակոբ Շահգալդյանի կողմից Հանձնաժողով չի ներկայացվել դրա կնքման փաստի վերաբերյալ հայտարարություն՝ այդ կերպ թույլ տալով «Հանրային ծառայության մասին» օրենքի 33-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջի առերեւույթ խախտում։Ավելին09:3411.12.25