Լրահոս
2025-12-09
-
ՔաղաքականԳերմանիան աջակցում է Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները կարգավորելու, սահմանը բացելու հարցում․ ՓաշինյանՓաշինյանը հանդիպման ընթացքում Գերմանիայի կանցլերին պատմել է Հայաստան-Թուրքիա հարաբերություններում տեղի ունեցող դրական գործընթացների մասին։Ավելին22:1509.12.25 -
ՔաղաքականԱդրբեջանն Արցախում ցեղասպանություն է արել՝ սովամահությամբ. միջազգային մասնագետների ճշմարտությունըՑեղասպանություն է այն, ինչ Ադրբեջանն արել է Արցախում 2023-ին: Այսօր Երևանում վերահաստատել են մի խումբ ցեղասպանագետներ՝ Միացյալ Նահանգներից, Ռուսաստանից, Եվրոպայից, աֆրիկյան պետություններից: Նրանց կարծիքով՝ անպատժելիությունն է պատճառը, որ Բաքուն Արցախում շարունակում է Սպիտակ Եղեռնը: Հենց այսօր են համացանցում հայտնվել կադրեր, որոնցում երևում է՝ ադրբեջանցիները հիմա էլ վանդալիզմի են ենթարկել Մարտակերտում գտնվող Երից Մանկանց վանքը:Ավելին22:0009.12.25 -
ՔաղաքականՀայաստանն ու Գերմանիան հարաբերությունները տեղափոխում են ռազմավարական գործընկերության փուլ. Փաշինյան«Այս այցը, հիրավի, պատմական է, քանի որ այսօր Հայաստանի և Գերմանիայի միջև հարաբերությունները տեղափոխվում են ռազմավարական գործընկերության փուլ, ինչը քիչ առաջ արձանագրվեց Հայաստանի և Գերմանիայի միջև երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի մասին հռչակագրի ստորագրմամբ։ Մեր երկրների միջև հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի, վստահության, մարդու իրավունքների, ժողովրդավարության, օրենքի գերակայության նկատմամբ ընդհանուր հանձնառության վրա», - ասաց Նիկոլ Փաշինյանը։Ավելին21:4509.12.25 -
ԻրավականՄազից է կախված Փաշինյանի իշխանությունը. ի՞նչ է իրականում հորդորել Եվրամիությանը ԱմստերդամըԿալանավորված գործարար Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամն արձագանքել է Հայաստանի իշխանության ներկայացուցիչների հայտարարություններին, թե իբր ինքը դիմել է Եվրամիություն՝ Հայաստանի բարեփոխումներին հատկացվող աջակցությունը դադարեցնելու հորդորով: Ամստերդամը «Հայլուր»-ի թղթակցի հետ հեռակապով բացառիկ հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի իշխանության ներկայացուցիչները խեղաթյուրել են իր խոսքը։Ավելին21:3909.12.25 -
ՏարածաշրջանՄիգրացիայի դեպարտամենտը Վրաստանից արտաքսել է 26 օտարերկրացու«Վերջին օրերին ձեռնարկված համալիր միջոցառումների արդյունքում երկրից արտաքսվել են Հնդկաստանի, Իրանի, Թուրքիայի, Թուրքմենստանի, Չինաստանի, Կուբայի, Նիգերիայի, Եգիպտոսի, Լիբանանի, Կամերունի և Պակիստանի 26 քաղաքացիներ։Ավելին21:3409.12.25 -
Հասարակական32-ամյա վարորդը «Lexus»-ով բախվել է երկաթբետոնե արգելապատնեշներին և հայտնվել դաշտում․ վիրшվորների մեջ երեխա կաԵրեկ՝ դեկտեմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 20։15-ի սահմաններում Աղավնատուն գյուղից-Դողս գյուղ տանող ավտոճանապարհին Արմավիրի մարզի բնակիչ 32-ամյա Հովսեփ Հ․-ն իր վարած «Lexus» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և հայտնվել դաշտում, հայտնում է Shamshyan.com-ը։Ավելին21:2509.12.25 -
ԻրավականՁեր տերն ո՞վ է, եթե իրավապաշտպանների են կալանավորում. իշխանության՝ Գյումրիի գրոհից տուժածներըԲանտերը լցված են Փաշինյանի քաղաքական ընդդիմախոսներով: Խորհրդարանական ընդդիմությունը Սրբազաններից, Գյումրիի քաղաքապետից, գործարարներից, այլ հնչեղ անուններից բացի քաղբանտարկյալ է անվանում մեկ տասնյակից ավելի պարզ քաղաքացու:Ավելին21:1509.12.25 -
Քաղաքական«Շատ կարևորում եմ նման հանդիպումները»․ պատգամավոր Լևոն Քոչարյանը հանդիպում է ունեցել ուսանողների հետ«Շատ կարևորում եմ նման հանդիպումները, նպատակը դասախոսություն կարդալը չէ, այլ ավելի շատ ձեզ լսելը, զրույց ունենալը, ձեզ մտահոգող հիմնական հարցերի մասին զրուցելը։ Նաև դուք հնարավորություն ունենաք մեր տեսակետները լսելու»։Ավելին21:0909.12.25 -
ՔաղաքականՃեղքվածքներ ունեցող Երևանի քաղաքապետարանում ճոխ պարգևավճարներ կլինեն. Կարելի ա ծափահարել ԱվինյանինԽորհրդարանական ընտրությունների շեմին ՔՊ-ի համար քվեներ հավաքելու համա՞ր են քաղաքապետարանում մոտ երեք միլիոն դոլարի պարգևավճար բաժանում: Մայրաքաղաքի ավագանու ընդդիմադիր թևը այլ բացատրություն չունի՝ քաղաքային բյուջեն ճեղք ունի, Ավինյանի թիմը չի կարողացել անգամ նախատեսածի չափով տրանսպորտի ուղեվարձ հավաքել, այդ գործում օգնության է հասել կառավարությունը: Այդ դեպքում որտեղի՞ց է պարգևավճարային՝ տոնական ֆոնդը:Ավելին21:0009.12.25 -
ՀասարակականՔՊ-ական Հայկ Կոնջորյանը առանձնատուն է գնել շուկայականից էականորեն էժան գնով․ «Հետք»2025 թվականի մայիսի 29-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած 2024 թվականի գույքի, եկամուտների և ծախսերի հայտարարագրում Կոնջորյանը և կինը նշել են, որ բնակելի տունը ձեռք են բերել 54 մլն դրամով։ Բնակելի տունը ձեռք է բերվել հիպոթեկային վարկով, որը տրամադրել է «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ն։Ավելին20:5009.12.25 -
ԱշխարհԿամբոջայում ավելի քան 11 հազար մարդ լքել է տները«Օդդարմեանտիեյի նահանգում 3503 ընտանիք կամ ընդհանուր առմամբ 11 հազար 138 մարդ լքել է սահմանամերձ շրջանները և անվտանգ կենտրոններ տեղափոխվել այն բանից հետո, երբ Թաիլանդի զինվորականները գրոհներ սկսեցին Կամբոջայի տարածքի վրա»,-ասված է հրատարակության հաղորդագրության մեջ։Ավելին20:4509.12.25 -
ՀասարակականՀայաստանում գործում է զինվшծ բшնդա, որը զբաղված է կիրակի օրերը եկեղեցիներ զшվթելով և հավատացելոց իրավունքները ոտնահարելով․ Սրբազանների նամակը՝ ԱԱԾ մեկուսարանիցՆողկալի է, որ սույն բանդային, նախարարներից, պատգամավորներից, զանազան արկածախնդիրներից բացի, միացել են նաև իրենց եռակի օծումը ոտնահարված և մերժած «հոգևորականներ», որոնք իրենց սույն քայլով արժանացել են Աստծու դատաստանին։Ավելին20:4009.12.25 -
ՀայլուրՀայլուր 20։30 Աղմկոտ մեղադրանքներ՝ Փաշինյանի թիմին. տոնը բարձրացնում են միջազգային իրավապաշտպաններըՀայլուր 20։30 Աղմկոտ մեղադրանքներ՝ Փաշինյանի թիմին. տոնը բարձրացնում են միջազգային իրավապաշտպաններըԱվելին20:3009.12.25 -
ՔաղաքականՓաշինյանը և Գերմանիայի նախագահը անդրադարձել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ու տարածաշրջանային նշանակության այլ թեմաներիՖրանկ-Վալտեր Շտայնմայերը ողջունել է Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը և ընդգծել Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու իր երկրի պատրաստակամությունը: ԳԴՀ նախագահը համոզմունք է հայտնել, որ վարչապետի այցը նոր ազդակ կհաղորդի երկկողմ համագործակցությանը բոլոր ոլորտներում:Ավելին20:2609.12.25 -
ԻրավականՄիքայել Սրբազանի անհապաղ վիրահատությունը ձգձգում են.մուկն ու կատու են խաղում ՔԿՀ բժշկական կենտրոնումԲանտարկված Միքայել Սրբազանի առողջության իրավունքը ոտնահարված է: Փաստաբանն ահազանգում է՝ Սրբազանին խոչընդոտում են, կարգի համաձայն, վիրահատվել իր նախընտրած հիվանդանոցում, իր իսկ փողով: Չնայած նա վստահում է կոնկրետ բժշկի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից, քրեակատարողականի բժշկական կենտրոնը առաջարկում է նրան ուրիշ հիվանդանոց ընտրել:Ավելին20:1509.12.25 -
ԻրավականԻշխան Սաղաթելյանը պարզաբանում է` ինչու էր հրավիրվել քննչական կոմիտեՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը պարզաբանում է տարածել՝ մանրամասներ հայտնելով ՔԿ հարցաքննության հրավիրվելու վերաբերյալ․Ավելին20:0409.12.25 -
ԻրավականԵրևանում 17-ամյա աղջիկներ են ձերբակալվել թմրամիջոց իրացնելու կասկածանքով (տեսանյութ)Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 6-ի գիշերը՝ ժամը 3-ի սահմաններում, Հարավարևմտյան Բ-2 թաղամասի շենքերից մեկի մոտ հայտնաբերել, թմրամիջոց իրացնելու կասկածանքով Ոստիկանության Գվարդիայի գործընկերների հետ համատեղ ձերբակալել և բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 17-ամյա երկու աղջիկների։ Անձնական խուզարկությամբ նրանց մոտ հայտնաբերվել է 64 փաթեթ՝ ընդհանուր 61,19 գրամ քաշով։ Պարզվել է, որ նրանք 16 փաթեթ արդեն տեղադրել էին Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում։ Կազմված փաստաթղթերը և ձերբակալվածները ներկայացվել են նախաքննական մարմին։Ավելին20:0009.12.25 -
ՔաղաքականՄենք որքան թուլանանք, մեր հարևանները այնքան կուժեղանան․ միայն ուժը կարող է բերել խաղաղություն․ «Մեր ձևով»Ժամանակն է ցույց տալ ուժ, ոչ թե թուլություն:Ավելին19:4609.12.25 -
ԻրավականԴատարանը մերժել է nղբերգական վթարի մասնակից ոչ սթափ կին վարորդին կալանավորելու միջնորդությունըՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Նարեկ Պետրոսյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի 29-ամյա Գոհար Մանուկյանի նկատմամբ, ով Ն. Պետրոսյանի որոշմամբ ձերբակալվել էր դեկտեմբերի 5-ին՝ Երևանի Պռոշյան փողոցում 7 ավտոմեքենաների մասնակցությամբ տեղի ունեցած ողբերգական ավտովթարի փաստով, հայտնում է Shamshyan.com-ը։ Դատավոր Արմինե Մելիքսեթյանը դռնփակ դատական նիստն անցկացնելով և խորհրդակցական սենյակից վերադառնալով որոշում է կայացրել մերժել քննիչի միջնորդությունը, սակայն Գ. Մանուկյանի նկատամբ կիրառվել է գրավ՝ 10 միլիոն դրամի չափով և տնային կալանք: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Նարեկ Պետրոսյանի որոշմամբ՝ ձերբակալվել էր Երևանում հաշվառված 29-ամյա Գոհար Մանուկյանը: Վերջինը ձերբակալվել էր դեկտեմբերի 5-ին՝ Երևանի Պռոշյան փողոցում «Tesla» մակնիշի ավտոմեքենայով ողբերգական ավտովթարին մասնակցություն ունենալու համար. նա եղել էր ոչ սթափ և չէր ունեցել հայկական վարորդական վկայական: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Գ. Մանուկյանը տեղափոխվել էր ձերբակալվածների պահման վայր:Ավելին19:3309.12.25 -
ՀասարակականԿաթվածահար է երթևեկությունը Երևանի կենտրոնում. մարդիկ ժամերով տրանսպորտի են սպասումԵրևանի կենտրոնում երթևեկությունը կաթվածահար է։ Մարդիկ ժամերով կանգառներում տրանսպորտի են սպասում։Ավելին19:2009.12.25