Լրահոս
2025-12-09
-
Մամուլի տեսությունՍԱՏՄ պետից՝ Շիրակի փոխմարզպետ. ի՞նչ ունեցվածք ունի Արտուշ Հովհաննիսյանը. «Ժողովուրդ»Արտուշ Հովհաննիսյանի կինը՝ Հայաստան Հովհաննիսյանը, աշխատում է «Գյումրու թիվ 41 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում որպես տնօրեն. հարցական է՝ արդյոք ամուսնու գործոնն այստեղ կա՞, թե՞ ոչ։Ավելին09:4509.12.25 -
Մամուլի տեսությունԿառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ. «Փաստ»«Կառավարությունը մտադիր է առաջիկայում ՀՀ գործատուներին բաժանել երկու խմբի` բարեխիղճ և ոչ բարեխիղճ։ Առաջին ցուցակում կլինեն աշխատողների հետ օրինական աշխատանքային հարաբերություններ ունեցողները, երկրորդում` թաքնված աշխատողներ ունեցողները։Ավելին09:4009.12.25 -
Մամուլի տեսությունՔՊ-ում խորը մանթրաժի մեջ են. «Հրապարակ»ՔՊ-ում կարծում են, որ գլխավոր պատճառը Միքայել Աջապահյանի կալանավորումն էր ու դատապարտումն առաջին ատյանի կողմից։ Նախ, թեմի բոլոր քահանաները մերժեցին իրենց՝ 24 հոգի, հրաժարվելով նիկոլական ոճով պատարագ մատուցելուց՝ զեղչել կաթողիկոսի ու թեմի առաջնորդի անունը, ապա ժողովուրդն իրենց տեղը ցույց տվեց՝ ամոթանք տալով իշխանավորներին ու «պռակատով» Գյումրի բերված եպիսկոպոսներին՝ Կճոյանին եւ մյուսներին։Ավելին09:3609.12.25 -
Մամուլի տեսությունԻ՞նչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. «Իրավունք»Շուտով կսկսվի նախընտրական տարին և մենք մեր տեսակետներն ու անելիքները կհայտնենք։ Ժողովուրդը պետք է կողմնորոշվի՝ արդյո՞ք մենք ճիշտ ենք, թե՝ ոչ։ Պարոն Ասլանյանն ու ես չունենք շատ ֆինանսական ու մեդիա հնարավորություններ։ Թե որքանով մեր տեսակետը կհասնի շարքային քաղաքացուն, դրանից է ամեն ինչ կախված։Ավելին09:3309.12.25 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին09:3009.12.25 -
Մամուլի տեսությունՔանիսի՞ն կարող են բանտ նստեցնել. «Փաստ»Դե ինչ, ինքնին հետաքրքիր փաստ է: Սա նշանակում է, որ ընթացքում որևէ քրեական գործ չքննվի, անազատության հետ կապված որևէ դատավճիռ չկայացվի, Փաշինյանը կարող է ևս 1115 ընդդիմադիր գործչի կամ պարզապես իր «թանին թթու ասողներին», անգամ 70-անց թոշակառուների տեղավորել: Դրանից հետո բանտերում արդեն ազատ տեղ չի լինի: Բայց քանի որ մենք երթուղային միկրոավտոբուսներ և «բարեփոխված» ավտոբուսներ տեսած հասարակություն ենք, կարելի է ասել, որ ցանկության դեպքում կարելի է բանտերում տեղավորել ոչ թե 1100, այլ ևս 2200 հակաիշխանական քաղաքացիների:Ավելին09:2509.12.25 -
Մամուլի տեսությունՏոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ. «Փաստ»Նախ՝ եթե Հովհաննավանքի կեղծ «պատարագը» ավելի շատ մինիհանրահավաքի տպավորություն էր թողնում, ապա հաջորդ կիրակիներին նույնիսկ շատ փոքր հանրահավաքի համար համադրելի մարդաքանակ չէր ապահովվում, իսկ Գյումրիում ընդհանրապես ներկա էին միայն ուժային կառույցների ներկայացուցիչներ ու որոշ քպականներ: Արդյունքում այնպիսի տպավորություն էր, որ Յոթ վերք եկեղեցում անցկացրել են քպական ժողով: Պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանի «հակապատարագներն» արդեն ստացել են «քպատարագ» անունը: Ավելին, Շիրակի թեմի հոգևորականների բարձր, իրական հոգևորականին վայել պահվածքի, Հայ առաքելական եկեղեցուն նվիրվածության արդյունքում Նիկոլ Փաշինյանն ստիպված էր «արենդով» քահանաներ բերել, բռնությամբ բացել Եկեղեցու դուռն ու «հակապատարագն» անցկացնել առանց համապատասխան պարագաների:Ավելին09:2009.12.25 -
ՀասարակականՆոր որակ և չափանիշներ՝ Հայաստանի բիզնեսում. «Որակի նշան էքսպո-2025»Հայաստանում առաջին անգամ կազմակերպված «Որակի նշան էքսպո-2025»-ում ներկայացված են եղել միայն լաբորատոր փորձաքննություն անցած ապրանքներ, որակյալ ծառայություններ և վստահելի համագործակցության առաջարկներ: Մոտ 150 ընկերություն ոչ միայն զեղչեր, այլև երաշխիքներ և որակի նոր չափանիշներ են ներկայացրել հայկական բիզնեսի եռօրյա էքսպոյում։Ավելին09:1509.12.25
2025-12-08
-
ՀասարակականԿեղտաջուրը բաղնիքից է մտնում, գարշահոտը՝ պատուհանից. Նոր Արեշ փողոցի «անլուծելի» խնդիրըԱնձրևները, որոնք սովորաբար մաքրում են օդը, գարշահոտություն են տարել Նոր Արեշ: Կոյուղաջրերը մարդկանց տներ են լցվել՝ տարիուկես չլուծվող խնդրի պատճառով:Ավելին23:4608.12.25 -
ՍպորտՄալխաս Ամոյանը՝ հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշների ցանկումԸմբշամարտի Միջազգային ֆեդերացիայի մամուլի ծառայությունն ընտրում է տարվա լավագույն հունահռոմեական ոճի ըմբիշին։ Հավակնորդների ցանկում է ներառվել նաև Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի և Եվրոպայի քառակի չեմպիոն, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը, հայտնում է armsport.am-ը։Ավելին23:3008.12.25 -
ՀասարակականՍուր շնչառական վարակը մտել է դպրոցներ ու մանկապարտեզներ. հոսպիտալացվածների 80 տոկոսը երեխաներ ենՀայաստանում սուր շնչառական վարակները նորից գլուխ են բարձրացրել: Հոսպիտալացվածների 80 տոկոսը երեխաներ են։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի վերջին տվյալներով՝ 15054 աշակերտ վիրուսների պատճառով դպրոց չի գնում: Մասնագետների խոսքով՝ անհանգստանալու պատճառ չկա: Սովորական գրիպից չտարբերվող սուր շնչառական վարակների սեզոնային ակտիվացում է ընդամենը:Ավելին23:1508.12.25 -
ԻրավականՀայաստանի բանտերում քանի՞ ազատ տեղ կա. մահվան սարսափելի վիճակագրություն՝ կալանավայրերումՍարսափելի վիճակագրություն է Հայաստանի բանտերում՝ հատկապես գերծանրաբեռնվածության և ինքնավնասման դեպքերի առումով: Այս տարի գրանցվել է մահվան 23 դեպք, որոնցից 8-ը ինքնավնասումներ են եղել: Այսօր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի նախաձեռնությամբ խորհրդարանում տեղի ունեցած փակ հանդիպումը հենց այս թեմայով է եղել:Ավելին23:0908.12.25 -
ԻրավականՄիքայել Սրբազանի պաշտպանների թիմը հայտարարություն է տարածել նրա վիրահատության վերաբերյալՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 825-Ն որոշմամբ հաստատված կարգով ղեկավարվելով և նկատի ունենալով այն հանգամանքը, որ Միքայել Սրբազանը ցանկություն է հայտնել իր միջոցների հաշվին վիրահատվել «Իզմիրլյան» բժշկական կենտրոն ՓԲԸ-ում՝ 07.10.2025թ. Միքայել Սրբազանի պաշտպան Արա Զոհրաբյանի կողմից դիմում է հասցեագրվել ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայությանը՝ ակնկալելով միջոցներ ձեռնարկել Միքայել (Գևորգ) Աջապահյանի վիրահատությունը կազմակերպելու, այդ թվում՝ Միքայել արք. Աջապահյանի համաձայնությունը «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը փոխանցելու կապակցությամբ: Այս մասին նշված է Միքայել Սրբազանի պաշտպանների թիմի տարածած հայտարարության մեջ։Ավելին23:0008.12.25 -
ՔաղաքականՄիհրանի հետ տեղի ունեցողը կապված է նրա քաղաքական գնահատականների հետ․ Աբրահամյան«Հիվանդանոցում տեսակցեցի հանրային գործիչ Միհրան Հակոբյանին, ում նկատմամբ այսօր հարձակում էր իրականացվել:Ավելին22:4508.12.25 -
ԻրավականՄի՛ ֆինանսավորեք մի կառավարության, որը զուրկ է լեգիտիմությունից. Ռոբերտ Ամստերդամը՝ ԵՄ-ինՄի՛ ֆինանսավորեք մի կառավարության, որը զուրկ է լեգիտիմությունից։Ավելին22:3108.12.25 -
ՔաղաքականՆավթ՝ ցորենից հետո. Փաշինյանն ու Ալիևը առևտուրը նոր մակարդակի՞ են հասցնումԱյսօր հայտնի է դարձել, որ Վրաստանը տուրք չի գանձի դեպի Հայաստան ադրբեջանական նավթամթերքի մեկանգամյա տարանցման համար: Այսպես է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունն արձագանքել ադրբեջանական մամուլում տարածված տեղեկություններին, թե «սակագնային արգելքները խոչընդոտում են Ադրբեջանից Հայաստան վառելիքի մատակարարմանը»: Իսկ ինչո՞ւ է ԵԱՏՄ քվոտաներով Ռուսաստանից մատչելի գներով նավթամթերք ձեռք բերող Հայաստանը որոշել Ադրբեջանից նավթ ներմուծել: Ավելի էժա՞ն է գնելու, թե՞ հերթական PR ակցիան է «Ցորեն» օպերացիայից հետո:Ավելին22:1608.12.25 -
Իրավական34-ամյա Սերգեյ Մանկոն որոնվում է որպես անհետ կորածՔրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության կողմից որպես անհետ կորած որոնվում է 1991թ. ծնված Սերգեյ Մանկոն։Ավելին22:0008.12.25 -
ՔաղաքականՍա խայտառակություն է. պետության ղեկավարը չգիտի՝ ով է հիմնադրել Հայոց եկեղեցինՍուրբ պատարագը խմբագրելուց հետո Նիկոլ Փաշինյանը ցանկություն է հայտնել հիմա էլ եկեղեցական երգչախմբերի երգացանկը փոխել: Ինչո՞ւ ոչ: Եկեղեցում Հայաստանի օրհներգը թող հնչի, պատից էլ եռագույնը կախվի, չէ՞ որ, ըստ Փաշինյանի, 301 թվականին հենց պետությունն է ստեղծել Հայ առաքելական եկեղեցին: Օգտատերերի ծաղրանքին արժանանալուց հետո նա մի բացատրական ռիլ ու 3 կետանոց ճանապարհային քարտեզ է հրապարակել՝ ավելի խորացնելով հայ առաքելական ներկայացող Փաշինյանի հոգևոր գիտելիքների շուրջ կասկածները:Ավելին21:4608.12.25 -
ՀասարակականԵրեկ «Յոթ Վերքում» տեղի ունեցած «պատարագը» կանոնական շեղում էր․ Տեր Փավստոս քահանա ՍարգսյանՇիրակի թեմի արժանապատիվ Տեր Փավստոս քահանա Սարգսյանն իր խոսքն է հնչեցրել՝ Հայրապետական մաղթանքի ավարտին։ Մասնավորապես, նա պարզաբանել է,թե ի՞նչ է տեղի ունեցել երեկ՝ Շիրակի Յոթ Վերք եկեղեցում և արդյո՞ք երեկվա կատարված դեպքերից հետո եկեղեցին սրբագործվելու կարիք ուներ։Ավելին21:3008.12.25 -
ՔաղաքականՄիքայել Սրբազանն առողջական սուր խնդիր ունի, արդարադատության նախարարը համապատասխան թուղթ է ուզումԱվելի քան 5 ամիս անազատության մեջ գտնվող Միքայել Սրբազանի առողջական վիճակը շարունակում է մտահոգիչ մնալ: Խորհրդարանական ըննդիմությունը անհապաղ բուժօգնություն է պահանջում, իշխանությունը դեռ լուրջ խնդիր չի տեսնում: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը նկատում է. խնդիրն անգամ իրավական չէ: Առաջինը ամենամարդասիրական՝ քրիստոնեական կրոնն ընդունած երկրում բարոյականությունը խորը ճգնաժամ է ապրում:Ավելին21:2108.12.25