Լրահոս

2025-12-07
2025-12-06
  • Img default alt hy
    Հասարակական
    Վիճաբանություն և ծեծկռտուք` Երևանում հայտնի հյուրանոցային համալիրում. հնչել են կրակոցներ
    Գ․ Շամշյանի տեղեկություններով նույն օրը ժամը 23։00-ի սահմաններում վիճաբանության մասնակիցները Արցախի պողոտայի թիվ 45 հասցեի մոտից խուլիգանություն կատարելու և ապօրինի զենք պահելու համար ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Էրեբունու բաժին։ Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք ձերբակլվածների հետ միասին ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
    23:40
    06.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Յոթ Վերք եկեղեցին կապարակնքվեց՝ Փաշինյանի այցից առաջ ու հանձնվեց ԱԱԾ-ին
    Հիշեցնենք՝ վաղը Յոթ Վերք եկեղեցում նախատեսված է պատարագ, որին մասնակցելու է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
    23:27
    06.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արտոյին վերջին անգամ երևի մեկ ամիս առաջ եմ տեսել․ անտրամադիր էր, վիրավորված․ Արթուր Խաչատրյան
    Անտրամադիր էր, վիրավորված։ Առավոտյան քննչական էին կանչել՝ Արծրուն Մարգարյանի գործով։ Հնարավոր արտաշիրիմավորման մասին էր խոսում։ Պարբերաբար հիշատակում էր բեղավոր մեկի անունը, ում անունը հիշատակվում էր Արծրուն Մարգարյանի ինքնասպանությունից հետո։ Մի տեսակ շատ հոգնած երևաց․․․ Այդքան մարդու կյանք էր փրկել։ Մահացավ ընդամենը 72 տարեկանում։ Լույսերի մեջ մնաս, ընկեր ջան․․․»:
    23:15
    06.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ձկնագողության դեպք է բացահայտվել. վնասի չափը՝ շուրջ 470 հազար դրամ
    Դեկտեմբերի 4-ին Տավուշի մարզի պարեկները Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցում հայտնաբերել են «ՎԱԶ 2104» մեքենա՝ սիգ ձկնատեսակով բեռնված։ Լոռու մարզի Սպիտակ համայնքի բնակիչ 58-ամյա վարորդը մեքենայով հանդերձ տեղափոխել է Համայնքային ոստիկանության Սևանի բաժին: Պարզվել է, որ 58-ամյա տղամարդու մեքենայում 210 հատ սիգ տեսակի ձուկ կա. բուսական և կենդանական աշխարհին պատճառված վնասի չափը՝ 470 500 դրամ։ Տղամարդը հայտնել է, թե հայտնաբերվածը ձեռք է բերել անծանոթ անձից: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Հիշեցնենք՝ նոյեմբերի 20-ից փետրվարի 1-ը Սևանա լճում խստիվ արգելվում է սիգի արդյունագործական որսը։ Որսի կանոնները խախտելու, ինչպես նաև ապօրինի որսի դեպքում նախատեսվում է օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ։
    23:00
    06.12.25
    Ավելին
  • Միջազգային
    Թեժ իրավիճակ՝ ուկրաինական ռազմաճակատում. առաջընթաց՝ բանակցություններում
    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներին Նոբելյան խաղաղության մրցանակին իր թեկնածությունն առաջադրելու համար: Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ այս բովանդակությամբ նամակ է գրել Թրամփը Ալիևին: Հայաստանի վարչապետը, Ադրբեջանի նախագահը ու ևս մի քանի առաջնորդներ առաջարկել էին Թրամփին խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհել: Այս տարի, սակայն, նա չարժանացավ այդ մրցանակին: Փոխարենը նա դարձել է ՖԻՖԱ-ի Խաղաղության մրցանակի առաջին դափնեկիրը։
    22:45
    06.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Ակտիվիստները վնասել են Բրիտանական կայսրության թագի ցուցափեղկը
    «Շաբաթ օրը ոստիկանություն ահազանգ է ստացվել Լոնդոնի Թաուերից այն մասին, որ վնասվել է ցուցափեղկը, որում պահվում է թագը»,- ասված է հաղորդագրությունում։ 
    22:30
    06.12.25
    Ավելին
  • Հասարակական
    Ողբերգական վթար՝ վտանգավոր փողոցում. մի քանի մեքենաներ են բախվել
    1 մարդ է զոհվել Երևանում 7 ավտոմեքենայի բախման հետևանքով։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վարորդներից մեկն է տեղում մահացել: «Tesla», «Kia Forte» «Hyundai» մակնիշի ավտոմեքենաները բախվելուց հետո հարվածել են ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված ևս 4 ավտոմեքենաների: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ «Tesla»-ի կին վարորդը սթափ չի եղել և չի ունեցել վարորդական վկայական։
    22:15
    06.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նոր մանրամասներ՝ բեռնատարի կողաշրջման դեպքից
    Դեկտեմբերի 6-ին, ժամը 13։09-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Հոռոմի խաչմերուկ» կոչվող հատվածում բեռնատար է կողաշրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր Է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճա­նապարհի 106-րդ կմ-ին` «Հոռոմի խաչմերուկ»-ի էստակադայի վրա, «Iveco» մակնիշի բեռնատարը կողաշրջվել է․ առկա է վառելիքի արտահոսք: Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան, հատուկ տեխնիկայի օգնությամբ ուղղել բեռնատարը և իրականաց­րել հերթապահություն՝ մինչ վառելիքի պարպումը:
    22:00
    06.12.25
    Ավելին
  • Քաղաքական
    Բրիտանական ակտիվություն՝ «Թրամփի ուղու» վրա. ի՞նչ փաթեթ են մշակելու Լոնդոնում
    Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ պանելային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ հայերն ու ադրբեջանցիները նոր ստատուս քվո են ստեղծում Հարավային Կովկասում։ Հօգուտ ու՞մ է թեքվելու այդ ստատուս քվոն: Նոր ինտրիգներ են շարունակում հյուսվել TRIPP-ի շուրջ:
    21:45
    06.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» խոսույթը նախապայման է ՀՀ-ի հետ հարաբերություններում․ Վարդան Ոսկանյան
    Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի և դրա բազմաթիվ պետական և ոչ պետական կառուցակարգերի կողմից առաջ մղվող, այսպես կոչված «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» խոսույթը, արդեն այնքան է ենթարկվել ինստիտուցիոնալացման, որ պատկերավոր ասած՝ «5 րոպե պակաս» նախապայման է Հայաստանի հետ հարաբերություններում։ Այս արմատապես կեղծ, շինծու և ագրեսիվ խոսույթն արհեստածին Ադրբեջանում արդեն իսկ ամրագրվել է քաղաքական, խորհրդանշական, կազմակերպական, իրավական, քարոզչական և ակադեմիական ոլորտներում։ Դրա, իբր, «խաղաղ» իրականացման («ոչ թե տանկերով, այլ մեքենաներով») մասին նաև հենց Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի մակարդակով կրկնվող բարբաջանքը «խորամանկ» ծխածածկույթ է՝ թաքցնելու Հայաստանի դեմ հենց այժմ իսկ տարվող հիբրիդային պատերազմի այս բաղադրիչի ողջ վտանգավորությունը, քանի որ այս պահին թե՛ արհեստածին Ադրբեջանի ներքին և թե՛ միջազգային իրավիճակը թույլ չեն տալիս այն փոխադրել տաք պատերազմի փուլ, որը Բաքվի բռնապետի համար կլինի անկանխատեսելի հետևանքներով արկածախնդրություն»։
    21:30
    06.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կաթողիկոսը հեռացավ «Զվարթնոց» օդանավակայանից
    Ամենայն Հայոց Կաթողիկոսը հեռացավ «Զվարթնոց» օդանավակայանից։
    21:15
    06.12.25
    Ավելին
  • Քաղաքական
    Անարգվում են պետության սյուները. աշխարհասփյուռ Դաշնակցությունը հավաքվել է հայրենիքում
    Դաշնակցությունը հիմնադրման 135-ամյակի կապակցությամբ կազմակերպված արարողության ժամանակ արձանագրվել է՝ հայրենքը, ժողովուրդը և մեր եկեղեցին վտանգված են:
    21:00
    06.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արշակ Սրբազանը ձերբակալվել է անհիմն և շինծու մեղադրանքով․ Գարեգին Բ
    Վեհափառը նաև նշել է, որ բազմիցս կոչով դիմել են իշխանություններին` դադարեցնելու հակաեկեղեցական արշավը։
    20:46
    06.12.25
    Ավելին