Լրահոս

2026-07-01
2026-06-30
  • Img default alt hy
    Միջազգային
    Թուրքիան ԵՄ-ից ակնկալում է օբյեկտիվ վերաբերմունք եվրաինտեգրման շրջանակներում. Ֆիդան
    «Մենք այսօր մեր երկրում ընդունեցինք ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ տիկին Կայա Կալլասին, ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարտա Կոսին և ներքին գործերի ու միգրացիայի հարցերով եվրահանձնակատար Մագնուս Բրուններին։ ԵՄ-ին անդամակցությունը մեր երկրի համար մնում է ռազմավարական նպատակ։ Մենք պատրաստ ենք զարգացնել մեր հարաբերությունները ԵՄ-ի հետ այս ըմբռնման հիման վրա։ Ակնկալում ենք, որ ԵՄ-ն նույնպես Թուրքիայի հետ հարաբերությունները կառաջնորդի օբյեկտիվ չափանիշների ու վաստակի հիման վրա և առանց որևէ խտրականության», - գրել է Ֆիդանը X-ում:
    23:58
    30.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Թրամփը նախընտրում է «խառնել խաղաքարտերը»՝ ճնշման նոր լծակներ փնտրելու համար․ Վենս
    «Նախագահի՝ այս տարածաշրջանի (Մերձավոր Արևելքի) նկատմամբ մոտեցման թերագնահատված առանձնահատկություններից մեկն այն է, որ նա սիրում է «խառնել խաղաքարտերը», իսկ հետո նայել, թե որտեղ են ազդեցության լծակները, որտեղ են ճնշման կետերը և որտեղ մենք կարող ենք առաջընթաց գրանցել։ Հենց այսպիսի իրավիճակում ենք մենք գտնվում այժմ [Իրանի հետ բանակցություններում]», - հայտնել է Վենսը։
    23:51
    30.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Որպես անհետ կորած որոնվում է Վահագ Մարտիրոսյանը
    Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 112։ 
    23:18
    30.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Թրամփը Գերագույն դատարանի որոշումն անվանել է «Չինաստանի հաղթանակ»
    Ավելի վաղ Թրամփը բազմիցս բացատրել էր իր հրամանագիրը նրանով, որ ծննդյան իրավունքով քաղաքացիության նորմը սկզբնապես «նախատեսված էր ստրուկների երեխաների և նրանց պաշտպանության համար»։ «Այն նախատեսված չէ Չինաստանից կամ այլ երկրներից ժամանած միլիարդատերերի համար», - շեշտել էր նա։
    23:03
    30.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Կուբան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստ է պահանջել․ կքննարկվի ԱՄՆ շրջափակման հարցը
    Նախարարն ընդգծել է, որ Կուբան որևէ սպառնալիք չի ներկայացնում Միացյալ Նահանգների համար։ «Այս շրջափակումը սպառնում է մեր ժողովրդի բարեկեցությանը, տարածաշրջանային խաղաղությանը և խախտում է միջազգային իրավունքի բոլոր նորմերը»,- հավելել է նա։ ԱԳ նախարարը վստահություն է հայտնել, որ «միջազգային հանրության մեծ մասը կաջակցի Կուբային»։
    22:45
    30.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Բաքվի բռնապետը կարող է հայտնվել իսրայելական մուրճի և թուրքական պայտի արանքում. Վարդան Ոսկանյան
    «Հայերիս ցեղասպանության՝ Իսրայելում կառավարության մակարդակով ճանաչումը, որն ինքնին բարոյականության հետ որևէ առնչություն չունի, նկատելիորեն սահմափակել է արհեստածին Ադրբեջանի մանևրի տիրույթը և ստիպել վերջինիս որդեգրել բացահայտ թուրքամետ դիրքորոշում՝ այն արտահայտելով, ոչ ավել, ոչ պակաս, դրա ԱԳՆ կոչեցյալի մակարդակում արված հայտարարությամբ։
    22:32
    30.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ֆոն դեր Լայենի հայտարարությունը Ռուսաստանի վերաբերյալ ապշեցրել է Արևմուտքին
    Եվրոպական խորհրդի ղեկավար Անտոնիու Կոշտան ապրիլի 23-ին հայտարարել էր, որ ԵՄ երկրները վերջնականապես հաստատել են Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկի տրամադրումը, որը Կիևը պարտավոր կլինի վերադարձնել միայն Մոսկվայի կողմից «ռեպարացիաներ» վճարելու դեպքում։ ԱԳՆ-ում բազմիցս հայտարարել են, որ ռուսական կողմից ուկրաինական կողմին ինչ-որ ռեպարացիաներ վճարելու վերաբերյալ ԵՄ-ի գաղափարները կտրված են իրականությունից։ Ռուսաստանը կարծում է, որ Ուկրաինային սպառազինության մատակարարումները խոչընդոտում են կարգավորմանը, անմիջականորեն ներքաշում են ՆԱՏՕ-ի երկրները հակամարտության մեջ և «կրակի հետ խաղ» են։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ ցանկացած բեռ, որը պարունակում է սպառազինություն Ուկրաինայի համար, օրինական թիրախ կդառնա Ռուսաստանի համար։ Կրեմլում բազմիցս հայտարարել են, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային զենքով հագեցնելը բացասական ազդեցություն կունենա։
    22:15
    30.06.26
    Ավելին
  • Առողջապահական
    Բուժառուներից փող են ուզում, թանկ դեղերի համար՝ վճարում. քաոս է բուժհաստատություններում
    Բժշկական կենտրոններում մեծ աժիոտաժ է եղել մայիսին, որը հիմա համեմատաբար կառավարելի է դարձել: Այսօր առողջության ապահովագրության համակարգի ներդրման 6 ամիսը ամփոփելիս հայտարարել է նախարար Անահիտ Ավանեսյանը, պատճառաբանել, թե մարդկանց մեծ հոսքի պատճառը կեղծ լուրերն են եղել, թե ընտրություններից հետո Հայաստանում էլ չի գործելու է առողջության ապահովագրությունը:
    22:00
    30.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ 9 վիրավորներից 2-ը անչափահասներ են
    Այսօր՝ հունիսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում Լանջազատ գյուղի վարչական տարածքում բախվել են «Opel» մակնիշի և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։ 
    21:45
    30.06.26
    Ավելին
  • Քաղաքական
    Քացով խփողը պարկեշտ է դարձել, Ալեն Սիմոնյանն էլ արդեն երգում է. ՔՊ-ի վերևներն ու ներքևները
    Հետընտրական խմորումները շարունակվում են «Քաղաքացիական պայմանագրի» ներսում: Մինչ թեժանում է սկանդալը Ալեն Սիմոնյանի անվան շուրջ, պարզվում է, որ Նիկոլ Փաշինյանի բոլոր թիմակիցներն էլ ՔՊ-ականներ են, բայց որոշ ՔՊ-ականներ ավելի ՔՊ-ական են, քան մյուսները, ընդ որում՝ ամենաքպականները զտարյունները չեն, այլ նրանք, որոնք նախկինում ճիշտ պահին ճամբարափոխ են եղել:
    21:36
    30.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    «Իսրայելական բանակը չի հեռանա Լիբանանից, քանի դեռ այնտեղից սպառնալիք է տեսնում»․ Նեթանյահուն այցելել է «անվտանգության գոտի»
    Ավելի վաղ Իրանի ներկայացուցիչները ԱՄՆ-ի հետ բանակցություններում պահանջել էին Լիբանանում լիակատար հրադադար և այնտեղից իսրայելական զորքերի դուրսբերում՝ նախազգուշացնելով, որ հակառակ դեպքում Թեհրանը կրկին կփակի Հորմուզի նեղուցը։ Իսրայելի իշխանություններն իրենց հերթին հայտարարել են, որ չեն դուրս բերի բանակը Լիբանանից այնքան ժամանակ, քանի դեռ հրեական պետությունը իր հյուսիսային շրջանների համար սպառնալիք է տեսնում «Հեզբոլլահի» ջոկատների կողմից, իսկ իսրայելական զորքերը շարունակում են պահել Հարավային Լիբանանում զբաղեցրած դիրքերը և այնտեղ ունեն «գործողությունների լիակատար ազատություն»՝ «ծագող սպառնալիքները վերացնելու» համար։
    21:27
    30.06.26
    Ավելին