Լրահոս
2025-11-18
-
ԻրավականԵրևանում օտարերկրացիների վեճն ավարտվել է դանակահարությամբՆոյեմբերի 18-ին` կեսգիշերն անց, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Հերացու փողոցում դանակով իրեն հարվածել են, դանակահարողն էլ տեղում է։ Հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։ Հաղորդում է ստացվել նաև «Հերացի թիվ-1» համալսարանական հիվանդանոցից. կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության էր տեղափոխվել օտարերկրյա քաղաքացի 24-ամյա երիտասարդ: Ըստ բժշկի` տուժածն ի վիճակի չէր հաղորդում տալու։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Մարաշի համայնքային ոստիկանները պարզեցին, որ կեսգիշերին, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, իր մոտ եղած սուր կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածքը պատճառել է մեկ այլ օտարերկրացի 28-ամյա երիտասարդ, որը բնակվում էր հենց Հերացու փողոցում: Մայրաքաղաքի պարեկների հետ ձեռնարկած հետագա միջոցառումներով 28-ամյա օտարերկրացին կարճ ժամանակ անց հայտնաբերվեց Ջահուկյան փողոցում, ձերբակալվեց ու տեղափոխվեց բաժին։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։ Հանգամանքները պարզվում են:Ավելին16:0018.11.25 -
ՔաղաքականՀՀ ԱԳ նախարարը և Մագդալենա Գրոնոն քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի հարցերՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի հարցեր: Ընդգծել է, որ մինչս օրս տարբեր ուղղություններով արձանագրված կարևոր ձեռքբերումներն արտացոլում են գործընկերության զարգացման դինամիկան, խորությունն ու բովանդակային հագեցվածությունը: Անդրադարձ է կատարվել առաջիկա ծրագրերին և գործընկերության օրակարգը նոր նախաձեռնություններով լրացնելու, այդ թվում՝ ՀՀ դիմակայունության շարունակական ամրապնդման ուղղությամբ տարվող աշխատանքներին: Արարատ Միրզոյանը և Մագդալենա Գրոնոն մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ: Տրանսպորտային ու տնտեսական փոխկապակցվածության ցանցի ընդլայնման համատեքստում ընդգծվել է ԵՄ «Համաշխարհային դարպաս» և ՀՀ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրերի համադրելիությունը, անդրադարձ է կատարվել դրանց կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող քայլերին։ Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ադրբեջանի միջև օգոստոսի 8-ի պայմանավորվածությունների արդյունքում հաստատված խաղաղության արդյունքում ստեղծված հնարավորությունների լավագույնս իրացման և խաղաղության հետագա ամրապնդմանն ուղղված ջանքերի շուրջ:Ավելին15:4518.11.25 -
ՔաղաքականԴասարանցուն 1 միլիարդ է տվել. Մանուկ Սուքիասյանը՝ ԱվինյանինԵրևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանին։Ավելին15:4118.11.25 -
ՀայլուրՀայլուր 15։30 Սկանդալ. բանկից 1 միլիոն դրամ հափշտակած տղամարդը փախել է Բագրատաշենի անցակետովՀայլուր 15։30 Սկանդալ. բանկից 1 միլիոն դրամ հափշտակած տղամարդը փախել է Բագրատաշենի անցակետովԱվելին15:3018.11.25 -
ՀասարակականՎրաերթ՝ Երևանում․ 73-ամյա կինը մահացել էԵրևանում բեռնատարը վրшերթի է ենթարկել 73-ամյա կնոջըԱվելին15:1518.11.25 -
ՏնտեսականՁեր խոստումներն ի սկզբանե սուտ էին, իսկ ձեր առաջնորդությունը՝ անպատասխանատու և անսահման պոպուլիստական․ Թադևոս Ավետիսյան«Եթե անցնող հինգ տարիներին ձեր կանխատեսած տնտեսական միջին տարեկան աճը արձանագրվել է, պետական բյուջեի եկամուտները ծրագրվածի չափով հավաքագրվել է, իսկ պետական պարքն էլ ձեր ծրագրածից էլ ավել է աճել, ապա ինչու՞ չեք կատարում ձեր սոցիալական խոստումները՝ խոստացած չափով չեք բարձրացնում նվազագույն և միջին կենսաթոշակների, անապահովության նպաստների, նվազագույն աշխատավարձի չափերը։»։Ավելին15:0018.11.25 -
ՔաղաքականՊետական պարտքը կավելանա 10 միլիարդ դրամով․ փաստացի աշխատած ամեն 3 դրամից 1 դրամը վճարվում է պարտատերերին. պատգամավորՊարտքի այս հսկայական բեռը շալակելուց առաջ պարզ չէ՞, որ պետք է վերլուծել, թե ինչ լրացուցիչ տնտեսական աճ/բարեկեցություն ենք ստանում պարտքով վերցրած ամեն լումայի դիմաց և որքա՞ն է մեր բարեկեցությունը նվազում պարտքը փակելու պատճառով։ Հիշեցնեմ, պարտքը մյուս տարի հատելու է 17 մլրդ դոլարի շեմը։ Ավելի պարզ. միթե՞պետք չէ գնահատել պարտքի զուտ ազդեցությունը։ Իհարկե պետք է։ Վերադառնանք ընտանեկան բյուջեի օրինակին։ Պատկերացրեք, որ առանց պարտք ընտանեկան եկամուտը կկազմեր ընդամենը տարեկան 2.8 մլն դրամ, բայց պարտքի տեսքով փող տանից «դուրս չէր գա»։ Այո, բյուջեն ավելի փոքր կլիներ, բայց հասանելի գումարն ավելի շատ։ Այս դեպքում իմաստ ունի՞ պարտք վերցնել։ Իհարկե ոչ։ Իմաստ կունենա, եթե պարտքի տոկոսն ավելի ցածր է, քան խնայած/ներդրած գումարի վրա աշխատած գումարը։Ավելին14:5518.11.25 -
ՔաղաքականՄհեր Գրիգորյանը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումները, անդրադարձել տարածաշրջանի հաղորդակցությունների ապաշրջափակման հնարավորություններին և կարևորությանը, երկուստեք ընդգծել սահմանազատման գործընթացի շարունակականության կարևորությունը:Ավելին14:4518.11.25 -
ՄիջազգայինԳազայի շուրջ ՄԱԿ-ի բանաձևի ընդունումը քայլ է իշխանությունը պաղեստինցիներին հանձնելու ուղղությամբ. Ռուբիո«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը, որը հավանություն է տալիս նախագահ Թրամփի՝ 20 կետից բաղկացած խաղաղության ծրագրին, պատմական ուղենիշ է խաղաղ և բարգավաճ Գազայի հատվածի կառուցման ճանապարհին, որը կկառավարվի պաղեստինցի ժողովրդի, այլ ոչ թե ՀԱՄԱՍ-ի կողմից», - գրել է Ռուբիոն։Ավելին14:4018.11.25 -
ՔաղաքականՍտամբուլում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունների հանդիպումըՀանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են Վաշինգտոնի գագաթնաժողովի դրական դերը և կարծիքներ են փոխանակել ձեռք բերված պայմանավորվածությունների, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ամրապնդմանն ուղղված հաջորդ քայլերի, ինչպես նաև գործընթացին՝ երկու երկրներում խորհրդարանական աջակցության կարևորության վերաբերյալ:Ավելին14:3418.11.25 -
Հասարակական5 տեղամասային ընտրական հանձնաժողովների քվեարկության արդյունքները կվերահաշվարկեն. ԿԸՀԹիվ 14 ԸԸՀ-ն այսօր՝ 14:00-ին, վերահաշվարկելու է թվով 5 տեղամասային ընտրական հանձնաժողովների քվեարկության արդյունքները: Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից: «Հանրապետություն» կուսակցության վստահված անձինք պահանջել են վերահաշվարկել 14/15, 14/16, 14/22 ՏԸՀ-ների քվեարկության արդյունքները: Թիվ 14 ԸԸՀ-ն վիճակահանություն է իրականացրել Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի համաձայն, և վերահաշվարկելու է նաև 14/1, 14/8, 14/22 ՏԸՀ-ների քվեարկության արդյունքները: Լինելու է ուղիղ հեռարձակում թիվ 14 ԸԸՀ-ից:Ավելին14:1718.11.25 -
ՔաղաքականՄեր թիմին վստահելով՝ դուք ապացուցեցիք, որ պատրաստ եք պաշտպանել մեր համայնքի սրբության սրբոցը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը․ Սևակ ԽաչատրյանՄեզ տված վստահության ավելի քան 10.000 քվեն անչափ պարտավորեցնող է, ուստի մեր քաղաքական թիմը որոշեց վերցնել համայնքային ղեկավարման մեզ հասանելիք մանդատները։ Համոզված եղեք, որ ոչ մի վայրկյան չեք փոշմանելու՝ ձեր վստահության քվեն մեզ տալու համար․ դա դուք կտեսնեք առաջիկայում։Ավելին14:1018.11.25 -
ՔաղաքականԻ՞նչ խախտումներ է արձանագրել «ՀայաՔվե»-ն«Հայաքվե» նախաձեռնության անդամ Արամ Պետրոսյանը մանրամասներ է ներկայացրել, թե ինչ խախտումներ են արձանագրել Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում։Ավելին14:0018.11.25 -
ԻրավականԲանկը թալանողը լքել է ՀՀ տարածքը. սա իրավապահ մարմինների քաղաքականացվածության արդյունքն է. փաստաբանԵրեկ բանկից ավազակային հարձակմամբ հափշտակություն կատարած անձն արդեն լքել է ՀՀ տարածքը։ Սա հերթական դեպքն է, երբ հանցանք կատարած անձը փախուստի է դիմում ակներևության պայմաններում կատարված հանցանք ուշ բացահայտելու պատճառով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։ Նա, մասնավորապես, նշել է. «Բազմիցս ասել եմ, որ նման բացթողումները, հանցավորության դեմ պայքարի արդյունավետության ցածր մակարդակը ՀՀ իրավապահ մարմինների քաղաքականացվածության արդյունքն է։ Նրանք զօրուգիշեր աշխատում են մեկ անձի մարմնի ու իշխանության պաշտպանության համար, զբաղված եմ ընդդիմադիրների նկատմամբ բացահայտ ապօրինի գործողություններով, իսկ մարդկային ու տեխնիկական ռեսուրսներն իհարկե անսահմանափակ չեն։ Այս ամենից առաջին հերթին տուժում է հանցավորությունից չպաշտպանված ՀՀ քաղաքացին»։Ավելին13:5718.11.25 -
ՀասարակականԵրևանի փրկարարական վարչությունը նոր պետ ունիՀանդիպման ընթացքում քննարկվել են ընթացիկ աշխատանքները՝ հանձնարարականների կատարման, առաջացած հարցերի, ձեռնարկված միջոցառումների, դեպքերի սպասարկման և հրշեջ-փրկարարական տեխնիկայի, գույք սարքավորումների վերազինման վերաբերյալ հարցեր:Ավելին13:4918.11.25 -
ՔաղաքականՀակակոռուպցիոն դատարանի այսօրվա որոշումը եկավ ապացուցելու արդարադատության բացակայությունը Հայաստանում․ «Մեր ձևով»Հայկական պետականությունը խորը ճգնաժամ է ապրում, որը պետք է հաղթահարենք միասին։ Հայաստանի Հանրապետությունը չպետք է լինի մեկ մարդու գրպանային պետություն։ Որքան էլ որ անելանելի թվա իրավիճակը ու որքան էլ բիրտ լինի գործող իշխանության ճնշումը, մենք ոչ մի վայրկյան չե´նք դադարեցնելու պայքարը։Ավելին13:4018.11.25 -
ՔաղաքականCivic․am-ը խախտել է օրենքը. «ՀայաՔվե»Այս մասին նոյեմբերի 18-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է «Հայաքվե» նախաձեռնության անդամ Ատոմ Մխիթարյանը։Ավելին13:3518.11.25 -
Իրավական«Արմավիր» ՔԿՀ-ում հեռուստացույցի միջից հայտնաբերել են բջջային հեռախոսներՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները զննության են ենթարկել կալանավորված անձի անվամբ բերված հեռուստացույցը։ Ծառայողները հեռուստացույցի մեջ պատրաստված թաքստոցից հայտնաբերել են 4 բջջային հեռախոս և 2 բաժանորդային քարտ։ Այս մասին հայտնում են Քրեակատարողական ծառայությունից: Հեռուստացույցը բերած քաղաքացին ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 200․000 ՀՀ դրամ տուգանքի չափով։Ավելին13:3218.11.25 -
ՔաղաքականՑավով եմ ասում, որ որոշ հոգևորականներ գնացել, կեղծ պատարագ մատուցողների կողքին կանգնել էին. Սևակ ԽաչատրյանՀրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «Հաղթանակ» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանը։ Հիշեցնենք՝ նոյեմբերի 16-ին կայացած ընտրությունների արդյունքներով, ավագանի է անցնում երեք ուժ՝ «Հաղթանակ» դաշինքը, «Մայր Հայաստան» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։ Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 17-ին, հայտնի դարձավ, որ իրավապահները խուզարկություններ են իրականացնում «Հաղթանակ» դաշինքի ավագանու 4 թեկնածուների բնակարաններում։ Մանրամասները՝ տեսանյութում։Ավելին13:2618.11.25 -
ԻրավականԵրևանում բանկի մասնաճյուղը թալանելուց հետո տղամարդը Բագրատաշենի անցակետով լքել է ՀայաստանըՁեռնարկված հսկայածավալ օպերատիվ հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ այն կատարել է Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի բնակիչ 32-ամյա Հովհաննես Բ.-ն, ով նախկինում եղել է մի քանի անգամ դատապարտված, այդ թվում՝ գողության համար և երեկ արդեն նա Բագրատաշենի անցակետով լքել է Հայաստանը:Ավելին13:1818.11.25