Լրահոս

2025-11-18
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Կդադարեցվի Ազգային արխիվի տասնմեկ ներկայացուցչության գործունեությունը. նախագիծ. «Փաստ»
    «Արդարադատության նախարարությունն առաջարկում է դադարեցնել «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի Ապարանի, Թալինի, Մասիսի, Սևանի, Ճամբարակի, Ստեփանավանի, Դիլիջանի, Արթիկի, Եղվարդի, Սիսիանի և Գորիսի տարածքային ներկայացուցչությունների գործունեությունը։
    09:50
    18.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    «Ժողովրդավարության բաստիոնի» թղթե տնակը. «Փաստ»
    Նախ՝ Հայաստանում նկատելի է ժողովրդավարական ավանդույթների էական հետընթացը։ Առաջին հերթին դա վերաբերում է քաղաքական հետապնդումներին ու քաղբանտարկյալների առկայությանը։ Բավական է լինել ընդդիմադիր ու ակտիվ քաղաքական գործունեությամբ զբաղվել, դրան անմիջապես հետևում են իրավական հետապնդումներն ու քրեական «կարված» գործերը։ Ու այս իրավիճակն այն աստիճանի է հասել, որ իրավապահ համակարգը իշխանության ձեռքերում դարձել է ընդդիմության մամլիչ գործիք։ Մյուս կողմից էլ՝ քաղաքական հետապնդումները վկայում են դատական համակարգի անկախության բացակայության մասին, որի պատճառով իրավական գործընթացները ենթարկվում են իշխանական ազդեցության, ինչը թույլ չի տալիս արդար դատաքննության իրականացում։ Այս դեպքում գործ ունենք ընտրովի արդարադատության հետ։
    09:45
    18.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Արցախցիների բնակապահովման ծրագիրը խմբագրվում է. արցախցիները դեմ են. «Հրապարակ»
    Կառավարությունը շրջանառության մեջ է դրել արցախցիների բնակապահովման նոր նախագիծ, համաձայն որի՝ նախատեսվում է վարձավճարի երկարաժամկետ մասնակի հատուցում եւ սոցաջակցություն Արցախից տեղահանված 1-3 անդամ ունեցող ընտանիքներին, եթե նրանք բավարարում են բնակապահովման պետական աջակցության ծրագրի պայմաններին:
    09:39
    18.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Իսկ Վաղարշակ Հարությունյանին իրավապահները հարցեր չունե՞ն. «Փաստ»
    «Ինչպես տեղեկացրել ենք, օրերս հայտնի դարձավ, որ «զինվորական քննչական գլխավոր վարչությունում ավարտվել է ԶՈՒ նախկին ԳՇ պետի առաջին տեղակալ Արշակ Կարապետյանի կողմից իշխանությունը չարաշահելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը»: Հիշեցնենք, որ խոսքն այն մասին է, թե իբր Արշակ Կարապետյանը մարտական դիրքերը թողնելու վերաբերյալ բանավոր հրաման է տվել, որի հետևանքով հակառակորդը 2021թ. մայիսի 17-ին դիրքավորվել է մարտական դիրքերում:
    09:35
    18.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Կաթողիկոսի դեմ արշավի մեկնարկը նախատեսվում է Վաղարշապետի քաղաքապետի երդմնակալության օրը. «Իրավունք»
    ՔՊ-ականների շրջանում շրջանառվող ակտիվ լուրերի համաձայն` Վաղարշապատի ընտրությունների արդյունքները մի այլ կարգի դրայվ է հաղորդել Փաշինյան Նիկոլին:
    09:30
    18.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Փաշինյանը տրամադրված է մոտակա հեռանկարում իրականացնել իր «ջախջախիչ» հարձակումը Մայր Աթոռի ու Վեհարանի վրա. «Փաստ»
    «Բացի այն, որ Փաշինյանն իր ամբողջ էներգիայով, իշխանության ունեցած վարչական ամբողջ ռեսուրսով իրականացնում էր Վաղարշապատում քաղաքապետ նշանակելու գործողությունը, շարունակում էր նաև ՀԱԵ հերթական եկեղեցին «գրավելու», կարգալույծ քահանաներով կեղծ «պատարագների» մասնակցելու գիծը: Այս անգամ՝ Խաչիկ գյուղում: Շատերը նկատեցին, որ կեղծ «պատարագի» մասնակիցների քանակը նվազում է կիրակիից կիրակի: Նկատեցին նաև, որ անցած երկու կիրակիներին Հովհաննավանքում ընդհանրապես գրեթե մարդ չկար, առավել ևս՝ քպական չկար, եթե չհաշվենք կարգալույծ արված Ստեփան Ասատրյանին:
    09:25
    18.11.25
    Ավելին
  • Հասարակական
    Արևային կայան է տեղադրվել Վայոց ձորի Կեչուտ բնակավայրում՝ Ucom-ի աջակցությամբ
    Կանաչ մտածողությունը զարգացնելու և էներգախնայողությունը խթանելու նպատակով է Ucom-ը «Արևորդի» կազմակերպության հետ համագործակցությամբ արևային կայաններ տեղադրում Հայաստանի տարբեր մարզերում: Հերթականը Վայոց ձորի Կեչուտ բնակավայրում է տեղակայվել:
    09:20
    18.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Կիրակնօրյա «դասերը». ինչե՞ր են հուշում Վաղարշապատի ընտրությունները. «Փաստ»
    «Քանի որ անցած կիրակի Վաղարշապատ խոշորացված համայնքում ավագանու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքներն արդեն հայտնի են, կարծում ենք, արժե միանգամից անցնել նախնական հետևություններին ու դիտարկումներին: Այն է՝ ի՞նչ ցույց տվեցին այդ ընտրությունները: Անշուշտ, բավականին զավեշտական են նայվում Փաշինյանի ու ՔՊ-ի պաթոսախառը կեցվածքն ու հայտարարությունները, թե իրենք «ջախջախիչ հաղթանակ» են տարել այս ՏԻՄ ընտրություններում: Սա, թերևս, «նոր խոսք» է ինչպես քաղաքականության, այնպես էլ՝ թվաբանության մեջ, որովհետև քվեարկության մասնակիցների ընդամենը 48 տոկոսի ձայներն ստացած ուժը խոսում է մրցակիցների նկատմամբ «ջախջախիչ հաղթանակ» տանելու մասին: Կարծես Ադրբեջանին են ջախջախել, Արցախն են հետ բերել, Ադրբեջանում հայ պատանդներին են ազատել: Դե, հոգեբանական առումով Փաշինյանի ու նրա ՔՊ-ի՝ 48 տոկոսից այդքան ոգևորվելն ինչ-որ տեղ և՛ հասկանալի է, և՛ խղճահարույց: Փաշինյանն ու ՔՊ-ն վերջին 4 տարիներին պարտվել ու մերժվել են Հայաստանի գրեթե բոլոր խոշոր համայնքների տեղական ընտրություններում:
    09:15
    18.11.25
    Ավելին
2025-11-17