Լրահոս
2025-11-15
-
ՔաղաքականԿովկասում չկա հաստատված խաղաղություն, կա շարունակվող պայքար․ քաղաքագետԻնչպե՞ս է սրան վերաբերելու Վրաստանի իշխանությունը, որը անկասկած լսում է նաեւ Ադրբեջանի նախագահին, ու թերեւս հասկանում պարզ բանը՝ որ խաղաղություն հաստատված չէ, եւ որ՝ Արարատ Միրզոյանը Վրաստանում խոսում է պարզապես Հայաստանում ձեւավորված նախընտրական քարոզչական «պարադիգմի» համատեքստում:Ավելին16:3415.11.25 -
ԻրավականՄեր նպատակը որևէ աշխատողի պատժելը չէ, այլ վարքագծի փոփոխությունն է․ ՆԳ նախարարՆԳ նախարար Արփինե Սարգսյանը նոյեմբերի 15-ին՝ կազմավորման օրվա կապակցությամբ, հանդիպում է ունեցել նախարարության Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության ծառայողների հետ։ Շնորհավորելով անձնակազմին՝ նախարարը նշել է, որ Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունը այն ստորաբաժանումներից է, որի դերն ու նշանակությունը որպես ինստիտուտ վերափոխվել է Ներքին գործերի նախարարության ստեղծմամբ։ Ձևավորումից ի վեր Վարչությունը նոր շեշտադրումով կենտրոնացած է ներքին կարգապահության և հակակոռուպցիոն քաղաքականության ուղղություններով իր առջև դրված անելիքների վրա։ «Մեր խնդիրը որևէ ծառայողի կամ աշխատողի պատժելը չէ։ Մեր նպատակը ներքին կարգապահության, տարբեր վարույթների և ընթացակարգերի շրջանակում առավելագույնն իրականացնել է, որպեսզի համակարգն ունենա զգոնության ավելի բարձր մակարդակ։ Մենք պետք է վստահ լինենք, որ այն ուղղությունները, որոնք նախարարությունը որդեգրել է ենթակա ծառայությունների մասով և առհասարակ հանրային ծառայությունների ոլորտում, իրականում մարմին ու բովանդակություն են ստանում»,– ընդգծել է Արփինե Սարգսյանը։ Արփինե Սարգսյանը կարևորել է վարչության ծառայողների կողմից օբյեկտիվության անհրաժեշտ ու բավարար ցուցիչը պահպանելու հանձնառությունը՝ ընդգծելով, որ դրանք հենասյունային սկզբունքներ են, որոնք թույլ են տալիս համակարգում ներքին կարգապահությունը բարձր մակարդակի վրա պահել և վստահ լինել, որ յուրաքանչյուր դեպքին տրվում է օբյեկտիվ արձագանք։ Ձևավորումից մինչ օրս ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կատարվել են շուրջ 3400 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ, կիրառվել են 1112 կարգապահական տույժեր։ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության կողմից նախապատրաստվել և նախաքննության մարմիններ է ուղարկվել ծառայողական քննությունների 86 նյութ․ նախաձեռնվել է 77 քրեական վարույթ։ Նախարարությունում հրավիրված կարգապահական հանձնաժողովի 11 նիստի ընթացքում քննարկվել են ոստիկանության 72 ծառայողի վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 63 նյութեր: Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը գնահատելով վարչության աշխատանքի արդյունավետությունը՝ հանձնարարել է, որ վարչությունն առաջիկա ամիսների կտրվածքով ուշադրությունը կենտրոնացնի ուժային միջոցների գործադրման ստանդարտի իմպլեմենտացման վրա։ Ամփոփելով իր խոսքը՝ նախարար Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության ինչպես նախկին, այնպես էլ ներկա ղեկավարներին կատարված աշխատանքի համար։ Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետ Դավիթ Աղաբալյանն իր հերթին շնորհավորելով վարչության կազմավորման օրվա կապակցությամբ՝ շնորհակալություն է հայտնել նախարար Արփինե Սարգսյանին աջակցության համար և վստահեցրել, որ Վարչությունն իր առջև դրված խնդիրները շարունակելու է կատարել մեծ պատասխանատվությամբ՝ նպատակ ունենալով հանրության շրջանում բարձրացնել համակարգի նկատմամբ հանրային վստահությունը։ Դավիթ Աղաբալյանը կարևորել է նաև համակարգի ներսում նախականխման և կանխման մեխանիզմների զարգացումն ու դրանց կիրառումը՝ ընդգծելով, որ ամենօրյա պահանջկոտության ու հետևողական աշխատանքի միջոցով հնարավոր կլինի ցանկալի արդյունքներ արձանագրել։ Ավարտին տեղի է ունեցել պարգևատրման արարողություն։Ավելին16:2115.11.25 -
ՔաղաքականԱսում են՝ եկեղեցու հոգևորականների մեջ կան Կրեմլի գործակալներ, բայց որևէ ապացույց չեն ներկայացնում․ Ջոել ՎելդքամփԱսուլիսի ժամանակ հայտարարեց «Քրիստոնեական համերաշխություն» միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Ջոել Վելդքամփը։ Մանրամասները՝ տեսանյութում։Ավելին16:1015.11.25 -
ԱշխարհԹիմ Քուկը կլքի Apple-ի գլխավոր տնօրենի պաշտոնը«Apple-ն ակտիվացնում է ջանքերը ղեկավարության փոփոխության գործընթացն իրականացնելու ուղղությամբ՝ պատրաստվելով նրան, որ Թիմ Քուկը կլքի ընկերության ղեկավարի պաշտոնն արդեն հաջորդ տարի։ Այդ պաշտոնում Քուկին փոխարինելու համար դիտարկվում է ընկերության ավագ փոխնախագահ Ջոն Թերնուսի թեկնածությունը, սակայն դեռ վերջնական որոշում չկա»,- ասված է հաղորդագրությունում։Ավելին16:0015.11.25 -
ՔաղաքականԱրքեպիսկոպոս Աջապահյանը բավարարում է Եվրոպայի խորհրդի ձևակերպմանը, թե ինչ է քաղբանտարկյալը․ Ջոել ՎելդքամփԱսուլիսի ժամանակ հայտարարեց «Քրիստոնեական համերաշխություն» միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Ջոել Վելդքամփը։ Մանրամասները՝ տեսանյութում։Ավելին15:4515.11.25 -
ՔաղաքականԽնդրեցինք այցելել Սրբազաններին՝ թույլ չտվեցին․ Ջոել ՎելդքամփԱսուլիսի ժամանակ հայտարարեց «Քրիստոնեական համերաշխություն» միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Ջոել Վելդքամփը։Ավելին15:3515.11.25 -
ՀասարակականՀանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձնախառն անձրևի տեսքովՔամին հարավարևմտյան՝ 2-5մ/վ:Ավելին15:3015.11.25 -
ՔաղաքականՍտացվում է՝ Հայ առաքելական եկեղեցին ճնշման տակ է. Ջոն ԱյբներԱյս մասին հայտարարել է «Քրիստոնեական Համերաշխություն Միջազգային» (CSI) կազմակերպության ներկայացուցիչ Ջոն Այբները։Ավելին15:2515.11.25 -
ՀասարակականՍտեփան Ասատրյանը կարգալուծությանը հարմարվել է, «Աղոթքի նախաճաշ»-ին ներկայացել է աշխարհիկ հագուստովՍտեփան Ասատրյանը ( նախկինում Տեր Արամ) արդեն հարմարվել է իր կարգալուծությանը, «Աղոթքի նախաճաշ»-ին ներկայացել է աշխարհիկ հագուստով։Ավելին15:2015.11.25 -
ՀասարակականՍևանա լճում հայտնաբերվել է կնոջ դիԱյսօր՝ նոյեմբերի 15-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սևանա լճում՝ Գրողների միության հանգստյան տան տարածքում, դի կա։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է և լճի մեջ բերանքսիվայր հայտնաբերվել է կնոջ դի, որը դուրս է բերվել անվտանգ վայր։ Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ Լճի ափին հայտնաբերվել են իրեր, որոնք հավանաբար պատկանում են մահացածին։Ավելին15:1515.11.25 -
ԱշխարհԱՄՆ-ում արձանագրվել է թռչնագրիպի H5N5 շտամով վարակման առաջին դեպքըՎաշինգտոնի բնակիչը վարակվել է թռչնագրիպի H5N5 շտամով, ինչը Միացյալ Նահանգներում մարդկանց մոտ այս տեսակի հիվանդության առաջին փաստագրված դեպքն է, հայտնում է առողջապահության նախարարությունը: «Թռչնագրիպի տեսակը հաստատվել է Գրեյսհարբի բնակչի մոտ, որը հոսպիտալացվել էր գրիպի ախտանիշներով նոյեմբերի սկզբին: Լրացուցիչ անալիզները ցույց են տվել, որ վիրուսը պատկանում է H5N5-ին՝ թռչնագրիպի տեսակին, որը նախկինում հայտնաբերվել էր կենդանիների, բայց ոչ երբեք մարդկանց մոտ»,-«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասվում է նախարարության հայտարարության մեջ, որը տեղադրված է նրա պաշտոնական կայքում: Նախարարությունից նշում են, որ վիրուսի այս շտամի փոխանցումը մարդուց մարդ շատ հազվադեպ է, և փոխանցման դեպքեր երբեք չեն գրանցվել Միացյալ Նահանգներում: Ինչպես նշվում է մամուլի հաղորդագրության մեջ, ներկայումս թռչնագրիպով վարակվելու ռիսկը գնահատվում է ցածր: Հաղորդագրության համաձայն՝ հոսպիտալացված տղամարդը պահել է ընտանի թռչուններին, որոնք շփվել են վայրի թռչունների հետ։ Նրանք, հավանաբար, վարակի աղբյուր են:Ավելին15:0015.11.25 -
ՀասարակականԿաթողիկոսը հանդիպել է Կալկաթայի Սուրբ Նազարեթ եկեղեցու հոգաբարձուների հետՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայրապետական այցով Հնդկաստանում էր։ Նորին Սրբությունը հանդիպումներ է ունեցել Կալկաթայի Սուրբ Նազարեթ եկեղեցու հոգաբարձուների, Հայոց Մարդասիրական ճեմարանի տնօրինության և ուսուցիչների հետ։ «Շողակաթ» ՀԸ տեսանյութում նշվում է, որ Գարեգին Երկրորդն այցելել է Դավիդյան օրիորդաց վարժարանի հիմնանորոգվող կեցության մասնաշենք, որը մի քանի ամսից դռները կբացի Մարդասիրական ճեմարանում ուսանող աղջիկների առաջ: Նրանց համար ստեղծվում են լավագույն պայմանները կեցության և կրթության համար: 2010 -ին փակվել է կենտրոնը և շուրջ 16 տարվա համառ աշխատանք է պահանջվել, որպեսզի շենքը վերակառուցելու արտոնություն ձեռք բերվի: Հայոց Հայրապետը հատուկ միջնորդությամբ դիմել է Հնդկաստանի կառավարությանը: «Ուզում եմ իմ գնահատանքի խոսքը բերել Մարդասիրական ճեմարան տեսչին և Սուրբ Նազարեթ եկեղեցու հոգևոր հովվին՝ Տաճատ հայր Սուրբին, որ ամբողջական նվիրումով լծված է ձեզ՝ կրթելու դաստիարակելու , ձեզ օգտակար ծառայություն մատոցելու նվիրական գործին։ Ավելի մեծ երջանկություն հոգևորականի համար չկա, քան նվիրվել ազգի զավակների կրթության, դաստիարակության գործին, նրանց արժանավոր զավակներ դարձնել մեր ժողովրդի, ազգի համար»,- ասել է Գարեգին Երկրորդը։Ավելին14:4515.11.25 -
ՀասարակականՎթար՝ Րաֆֆու և Սեբաստիայի փողոցների խաչմերուկում. տուժածները հոսպիտալացվել ենՆոյեմբերի 15-ին, ժամը 10:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Րաֆֆու և Սեբաստիայի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ բախվել են «Toyota» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները։ Փրկարարները հոսանքազրկել են «Toyota» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ավտոմեքենայի ուղևորին դուրս բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս և վարորդը հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։Ավելին14:3015.11.25 -
ՄիջազգայինՄիշել Օբաման անդրադարձել է ԱՄՆ նախագահի թեկնածու առաջադրվելու հավանականությանը«Ցավոք, ինչպես տեսանք անցած ընտրություններում, մենք պատրաստ չենք։ Այդ պատճառով՝ մի ակնկալեք իմ թեկնածության առաջադրումը։ Դուք պատրաստ չեք կին նախագահ ունենալ, իզուր մի խլեք իմ ժամանակը»,- նշել է Միշել Օբաման։Ավելին14:1715.11.25 -
ՔաղաքականԴատարանի մոտ մեր զորակցությունն ենք հայտնելու ապօրինի կալանավորված Սամվել Կարապետյանին․ «Մեր ձևով» (տեսանյութ)Նոյեմբերի 17-ին դատարանը քննելու է քննչական կոմիտեի կողմից ներկայացված՝ «Մեր ձևով» ժողովրդական շարժման առաջնորդ Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքը երկարաձգելու միջնորդությունը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել «Մեր ձևով» շարժումը։Ավելին14:0515.11.25 -
ՀասարակականՄրցակցային դաշտը հաճախ սահմանափակ է․ ՀԷՑ վերահսկողության կոմիտե2025 թ. հունիս, հուլիս և օգոստոս ամիսների ընթացքում պետական գնումներին` միջին հարաբերակցությամբ, մասնակցել են առավելագույնը 2–3 կազմակերպություն: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀԷՑ վերահսկողության կոմիտեն։Ավելին14:0015.11.25 -
ՔաղաքականԵս մնալու եմ այս նույն ուղու վրա՝ մինչև վերջին շունչս․ Դավիթ ՀամբարձումյանԵս գրում եմ այս տողերը այն համոզմամբ, որ ոչ մի իրավիճակ չի կարող կտրել մարդու կապը իր ճանապարհի, իր արմատների ու իր նպատակի հետ։ Մարդը կորցնում է ուժը միայն այն ժամանակ, երբ հրաժարվում է ինքն իրենից։ Իսկ ես հրաժարվելու ոչինչ չունեմ։ Իմ հավատը, իմ ուղին, իմ սկզբունքները ձևավորվել են տարիներով, փորձություններով ու մարդկանց հանդեպ պատասխանատվությամբ, որից երբեք չեմ խուսափել։ Այս մասին Նուբարաշեն ՔԿՀ-ից գրել է Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը։ «Օրերը գալիս ու անցնում են, բայց յուրաքանչյուր օրը ինձ նոր բան է հիշեցնում. պայքարն արտաքին դաշտում չէ միայն։ Ամենակարևոր պայքարը մարդու ներսում է՝ իր համոզմունքի, իր ազնվության, իր սկզբունքի հետ։ Եվ ես այդ ներքին պայքարը հաղթում եմ ամեն փաստարկով, ամեն մտքով, ամեն գրած տողով։ Մարդու ամրությունն այդպես է կառուցվում՝ ոչ բարձրաձայն հայտարարություններով, այլ խաղաղ, բայց անսասան համոզմունքով, որ ճիշտ ճանապարհը չի փոխվում իրավիճակով։ Ես շարունակում եմ մտածել այն մարդկանց մասին, ովքեր դրսում ապրում են հավատի ու սպասման զգացումով։ Ես տեսնում եմ նրանց աչքերը՝ թեկուզ հեռվից։ Տեսնում եմ այն վստահությունը, որ չունի դիմակ, չունի կեղծ հավելումներ։ Դա այն վստահությունն է, որը պահում է մարդուն կենսունակ, նույնիսկ երբ փորձությունները կուտակվում են։ Եվ հենց այդ հավատքն է, որ օր օրի ավելի անխորտակելի է դարձնում իմ ճանապարհը։ Կյանքում գալիս են պահեր, երբ մարդը պետք է պարզապես կանգնի ուղղաձիգ, նույնիսկ երբ չկա ոչ ոք, որ տեսնի դա։ Ուղիղ կանգնելը նախևառաջ ներսի գործողություն է։ Իսկ ես եկել եմ մինչև այստեղ ոչ թե ընկնելու, այլ ցույց տալու, որ սկզբունք ունեցող մարդը անսասան է մնում ամեն տեղ։ Ես գրում եմ որպես մարդ, ով գիտի իր արժեքը։ Որպես մեկը, ում ձայնը չի կարող ճնշվել, որովհետև այդ ձայնը ծնված է ոչ թե հանդուրժողականությունից, այլ պատասխանատվությունից։ Մարդը արժանապատիվ է այնքան ժամանակ, քանի դեռ մնում է հավատարիմ իր ներքին օրենքին, իր մարդույն համարձակությանը։ Եվ եթե այսօր իմ բառերն են դառնում իմ քայլերը, ապա դրանք ինձ տանում են միակ ուղղությամբ՝ դեպի արդարություն։ Արդարությունը երբեք չի գալիս արագ, բայց այն միշտ գալիս է։ Իսկ ես համբերատար եմ, պատրաստ եմ և առավել քան երբևէ՝ վճռական։ Ես մնալու եմ այս նույն ուղու վրա՝ մինչև վերջին շունչս։ Որովհետև մարդը ուժեղ է այնքանով, ինչքանով ինքը թույլ չի տալիս իրեն հեռանալ իր ճշմարտությունից»,- գրել է նա։Ավելին13:5115.11.25 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.67 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.77 դրամ:Ավելին13:4715.11.25 -
ՀասարակականԱրտակարգ դեպք՝ Շիրակի մարզում․ «Mercedes»-ը բախվել է ոչխարի հոտին․ 8-ը տեղում սատկել էԱյսօր՝ նոյեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 07։30-ի սահմաններում Մայիսյան գյուղի 1-ին փողոցում Շիրակի մարզի բնակիչ 40-ամյա Մկրտիչ Մ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի երթևեկելի հատվածում հայտնված (թվով 19 հատ) ոչխարների հոտին։Ավելին13:4115.11.25 -
ԻրավականՓաշինյանի գրառումները ներկայացրել ենք դատարանին. Սամվել Կարապետյանի պաշտպան«Ցանկացած միջնորդություն, որ քննվում է դատարանում, հետևյալ կանոնն ունի․ կալանքի միջնորդությունները քննվում են դռնփակ, բայց կողմը իրավունք ունի բարձրացնել դռնբաց քննարկելու հնարավորությունը, բայց քննիչը և դատախազը, որպես կանոն, հրաժարվում, խուսափում են դրանից։ Նրանք ունեն դրա օբյեկտիվ պատճառները, քանի որ այն, ինչ տեղի է ունենում նիստերի դահլիճում, վստահեցնում եմ ձեզ, յուրաքանչյուր անկողմնակալ դիտորդի մոտ հարց է ծագելու՝ ի՞նչ մեղադրանք է սա։ Թե՛ կոչի, թե՛ փողերի լվացման դրվագներն առանձին երևույթ են, և քննիչի ու հսկող դատախազի եզրահանգումները տրամաբանության կանոններից դուրս են»,- նշել է նաԱվելին13:3015.11.25