Լրահոս

2025-11-14
2025-11-13
  • Img default alt hy
    Հասարակական
    Աբովյանում հսկում են 24-ամյա տղային սպանողի ծնողներին․ Armlur
    Ուժեղացված հսկողություն Աբովյան քաղաքում՝ ենթադրյալ մարդասպանի տանը։ Իրավապահները իրականացնում են սպանության գործով անցնող Աշոտ Սոխրաբյանցի ծնողների անվտանգությունը։ Աղմկահարույց սպանությունից անցել է երեք օր, սակայն մինչ օրս մարդասպանները դեռևս չեն հայտնաբերվել։
    23:54
    13.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ-ն սպառում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու տարբերակները
    «Մենք հարվածել ենք ռուսական խոշոր նավթային ընկերություններին։ Այդ հարվածների ազդեցությունը զգալու համար ժամանակ կպահանջվի։ Բայց ես չգիտեմ, թե ուրիշ ինչ կարելի է անել։ Այս պահին մենք պատժամիջոցներ ենք սպառում», - ասել է Ռուբիոն։
    23:45
    13.11.25
    Ավելին
  • Քաղաքական
    Փաշինյանը հերսոտած վերցնում է ուսապարկն ու հեռանում. դեմա՞րշ են անում անհանգիստ ՔՊ-ականները
    Ազգային ժողովում այսօր Նիկոլ Փաշինյանի զայրույթն է պայթեցրել իր իսկ ստեղծած միֆը, թե «Քաղաքացիական պայմանագրում» արշալույսները խաղաղ են: ՔՊ-ականների քաղաքական առաջնորդը ցուցադրաբար հավաքել է ուսապարկն ու լքել Ազգային ժողովի դահլիճը, որովհետև 2026-ի գլխավոր ֆինանսական փաստաթղթի քննարկման համար քվորում չի ապահովվել:
    23:30
    13.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Բաքվում ընթացող շինծու դատավարությունը մոտենում է ավարտին
    Դատախազը պահանջել է հայ գերիներին դատապարտել 16 տարվանից մինչև ցմահ ազատազրկման։
    23:24
    13.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Կործանվել է Խորվաթիա թռչող թուրքական հրշեջ ինքնաթիռը․ զnհ կա
    Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, ինքնաթիռի հետ կապը կորել է թուրքական ժամանակով ժամը 18:25-ին։ Որոնողական-փրկարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է կործանված ինքնաթիռը։
    23:19
    13.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Ռուսաստանում ավտոմեքենաների գները հասել են ռեկորդային բարձրակետի
    Նշվում է, որ Ռուսաստանում նոր մարդատար ավտոմեքենայի միջին գինն արդեն 15 ամիս է, ինչ գերազանցում է 3 միլիոն ռուբլին։ Վերլուծաբանները պարզաբանում են, որ միջին գինը հաշվարկվում է յուրաքանչյուր մոդելի համար առաջարկվող մանրածախ գների և վաճառքի ծավալների հիման վրա՝ հաշվի առնելով փոփոխությունները։
    23:15
    13.11.25
    Ավելին
  • Քաղաքական
    Աղոթքով սկսել ենք, աղոթքով էլ կավարտենք. Վաղարշապատում հաղթանակ են ուզում
    Էջմիածնի «Անմար կրակի» հուշարձանի մոտ սկսվել է «Հաղթանակ» դաշինքի քարոզարշավի եզրափակիչ հանդիպումը։ Էջմիածինցիները «Հաղթանակ» դաշինքից հաղթանակ են պահանջում: Հոգևոր մայրաքաղաքում հավատում են՝ այս ընտրություններից հետո կլիցքաթափվի քաղաքի լարվածությունը:
    23:00
    13.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդություն է ներկայացվել
    5 ամիս կալանքի տակ գտնվող գործարար Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդություն է ներկայացվել։ NEWS.am-ին Քննչական կոմիտեից հայտնեցին, որ միջնորդություն են ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ Սամվել Կարապետյանի կալանքը երկարացնելու համար։
    22:56
    13.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Դեսպան Վլադիմիր Կարապետյանը իր հավատարմագրերն է հանձնել Սան Մարինոյի կապիտան-ռեգենտներին
    Համատեղության կարգով Սան Մարինոյի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վլադիմիր Կարապետյանը (նստավայրը՝ Հռոմ) իր հավատարմագրերն է հանձնել Սան Մարինոյի կապիտան-ռեգենտներ Մատտեո Ռոսսիին և Լորենցո Բուլիին: Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից: Հանձնման պաշտոնական արարողության ընթացքում Սան Մարինոյի կապիտան-ռեգենտներին փոխանցելով ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ջերմ ողջույնները՝ դեսպան Կարապետյանը նշել է, որ Հայաստանը և Սան Մարինոն կիսում են համամարդկային արժեքների առաջմղման ընդհանուր տեսլական և կապված են մշակութային, քաղաքակրթական և քրիստոնեական արժեքներով: Սան Մարինոյում ՀՀ դեսպանը նաև հավաստիացրել է, որ կգործադրի ամեն ջանք երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացման և նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ: Սան Մարինոյի կապիտան-ռեգենտները շնորհավորեցին դեսպան Կարապետյանին՝ մաղթելով նրան հաջողություն իր առաքելության մեջ:
    22:45
    13.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Մոլդովայի խորհրդարանը քվեարկել է Ռուսաստանի հետ կնքված համաձայնագրի չեղարկման օգտին
    Մոլդովայի վարչապետ Ալեքսանդրու Մունտեանուն ավելի վաղ հայտարարել էր, որ հանրապետության կառավարությունը նոյեմբերի 5-ին հաստատել է Ռուսաստանի հետ մշակութային կենտրոնների ստեղծման և շահագործման վերաբերյալ համաձայնագրի չեղարկումը՝ Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնը փակելու նպատակով։
    22:30
    13.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վանաձորում բախվել են «Opel Astra»-ն և «CAT»  տրակտորը․ վարորդներից մեկը դիմել է հիվանդանոց
    Նոյեմբերի 12-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Չուխաջյան փողոցում բախվել են Լոռու մարզի բնակիչ 18-ամյա Հովհաննես Ա․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան և Արագածոտնի մարզի բնակիչ 30-ամյա Վալերիկ Մ․-ի վարած «CAT» մակնիշի տրակտորը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Opel Astra»-ի վարորդը հետազոտման նպատակով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել։
    22:15
    13.11.25
    Ավելին
  • Իրավական
    Ջահելների գրպանները դանակ ա ֆռռում. Աբովյանում 24-ամյա երիտասարդի սպանության հիմնական վարկածները
    Օրը ցերեկով մարդաշատ վայրում տեսանկարահանող սարքերի առաջ 24-ամյա տղային դանակահարած 40-ամյա տղամարդը սպանությունից 4 օր անց էլ ազատության մեջ է, թեև անգամ պարզ քաղաքացիները գիտեն՝ մարդասպանը տարիներ առաջ էլ է դատապարտված եղել մեկ ուրիշ սպանության մեղադրանքով:
    22:00
    13.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Վիճարկել ենք Նաթան Սրբազանին վերագրվող խոսակցության ապօրինի ձայնագրության հրապարակումը․ փաստաբան
    «Անձնական կյանքի անձեռնմխելիությունը խախտելու եղանակով, քրեադատավարական ընթացակարգերի խախտմամբ՝ ինչ-որ ձայնագրություն է շպրտվել լրատվական դաշտ ու հասարակությանը ներկայացվում է որպես «ապացույց»՝ ինչ-որ գործընթացի, որի հիմքով էլ քննում են այս ապօրինի քրեական վարույթը, որի շրջանակում էլ մեր հոգևորականները հերթով հարցաքննվում են: Մենք գտնում ենք, որ այդ ձայնագրությունը  իրական չէ, կարող է ինչ-որ տեխնիկական միջոցների գործադրմամբ ստեղծված լինել, հետևաբար, դրա բովանդակության վերաբերյալ ինչ-որ ապացույցներ փնտրելը առարկայազուրկ գործընթաց է հենց պաշտպանների համար: Մենք առհասարակ  վիճարկում ենք ապացույց կոչվածի գոյությունը, ուր մնաց՝ բովանդակային առումով մտածենք, որ այնտեղ կարող են հիմնավորող բաներ լինել»:
    21:57
    13.11.25
    Ավելին