Լրահոս

2025-11-03
  • Img default alt hy
    Հասարակական
    Լույս չի լինի. հասցեներ
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    09:30
    03.11.25
    Ավելին
2025-11-02
  • Img default alt hy
    Իրավական
    ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Կաթողիկոսի եղբորն ու եղբորորդուն ձերբակալելու դեպքից
    Ավելի վաղ փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնել էր, որ այսօր քննչական մարմինը 68 ամյա Գևորգ Ներսիսյանինին և որդուն՝ Համբարձում Ներսիսյանին կալանավորման նպատակով դատարան տանելու համար ձերբակալելու որոշում է կայացրել:
    23:54
    02.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սպասենք այն դատախազին, քննիչին կամ դատավորին, ով կստորագրի Եկեղեցուն սեփականությունից զրկելու ակտերը. Ղամբարյան
    «եթե տվյալ տարածքում հոգևոր կյանք չի գործում, այլ տիրում են ինտրիգներն ու խարդավանքները, իշխանությունը գտնվում է կեղծավորների ու երեց-ֆեյքերների խմբերի ձեռքում, ապա գոյություն ունի բարոյական ու իրավական ամեն կարողություն՝ այդ հուշարձանները հանրությանը վերադարձնելու համար»։
    23:40
    02.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. կա 6 վիրավոր
    Այսօր՝ նոյեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:10-ի սահմաններում Աբովյան քաղաքից դեպի Նոր Հաճն տանող ճանապարհին՝ կամրջի հարևանությամբ, բախվել են «Mercedes» և «Jeep» մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է Shamshyan.com-ը: 
    23:15
    02.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանի երկրորդ հովհաննավանքյան ձախողումը նրան միևնույն է չի կանգնեցնելու․ Զուրաբյան
    Այսօր նա լարեց իր ամբողջ մարդահավաքման ռեսուրսը, բայց ստացավ ավելի խղճուկ արդյունք քան անցյալ շաբաթ էր, հրապարակ բերելով բավականին մարգինալ և նույնքան ագրեսիվ զանգված (եթե մի քանի հարյուր մարդու մասին կարելի է կիրառել այդ բառը):
    22:55
    02.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանի դատարկ «պատարագն» ու Կարապետյանի լեփ-լեցուն համագումարը․ «Փաստ»
    Նույն ժամանակահատվածում Հայաստանի քաղաքական կյանքի համար կարևոր իրադարձություն տեղի ունեցավ Երևանում` Դվին հյուրանոցի մեծ դալիճում: Ըստ մեր աղբյուրների, կիրակի առավոտյան տեղի է ունեցել Սամվել Կարապետյանի կողմից ստեղծվող կուսակցության հիմնադիր համագումարը, որը ոչ հրապարակային ֆորմատով է անցել և որևիցե կերպ չի լուսաբանվել: 
    22:40
    02.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Կաթողիկոսի եղբորն ու եղբորորդուն փորձում են տանել կալանքի. փաստաբան (տեսանյութ)
    Վաղարշապատ խոշորացված համայնքում «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել, որով հայտնել է, որ նոյեմբերի 1-ին ժամը 16:10-ի սահմաններում, Կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանը իր որդիների հետ իբրև խոչընդոտել է նախընտրական քարոզչությանը:
    22:20
    02.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Եգիպտական Մեծ թանգարանի բացման արարողությանը (տեսանյութ)
    Եգիպտոս կատարած աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Եգիպտական Մեծ թանգարանի բացման հանդիսավոր արարողությանը։ Միջոցառմանը ներկա էին շուրջ 80 երկրների պատվիրակություններ աշխարհի բոլոր մայրցամաքներից, ավելի քան մեկ տասնյակ թագավորներ և թագաժառանգներ, շուրջ քսան երկրների նախագահներ ինչպես նաև կառավարությունների ղեկավարներ ու բարձրաստիճան այլ հյուրեր։
    22:08
    02.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վիրահատված քաղաքացու առողջական վիճակը կայուն ծանր է․ նոր մանրամասներ՝ ավտոբուսի վթարից
    Այսօր Հաղարծին վանական համալիրի մոտակայքում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության դիմած 30 տուժածից 20-ը անհրաժեշտ հետազոտություններ անցնելուց և բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից։
    21:50
    02.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանի նախաձեռնածը ոչ թե հոգևոր շարժում է, այլ պետական ինստիտուտների ապամոնտաժման գործընթաց. քաղաքագետ
    Հանրային հեռուստատեսությամբ Հովհաննավանքի պատարագի ուղիղ հեռարձակումը դրա ամենաբացահայտ օրինակն է․ պետությունը, իր մեդիա ռեսուրսներով, զբաղված է ոչ թե հասարակության իրազեկմամբ, այլ՝ պետական քարոզչությամբ և հասարակությանը բևեռացնելով:
    21:10
    02.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սուրբ Պատարագին ներկաներն աղոթք բարձրացրին առ Աստված` Ամենայն Հայոց Հայրապետության, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության ու պայծառության համար
    Նոյեմբերի 2-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 26-րդ տարեդարձի առիթով Սուրբ Պատարագի ավարտին կատարվեց Հայրապետական մաղթանք: Ընկալյալ կարգի համաձայն հավատացելոց երկրպագության համար դուրս էր բերվել նաև Սկևռայի սրբոց մասանց պահարանը։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։ «Սրբազան արարողությանը ներկա էին Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի միաբաններ և ուխտավոր հայորդիներ: Պատարագիչն էր Մայր Աթոռի միաբան Գերաշնորհ Տ․ Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը: Պատարագիչ Սրբազանն իր քարոզում շնորհավորեց Հայոց Հովվապետին օծման ու գահակալության տարեդարձի կապակցությամբ և անդրադարձավ Վեհափառ Հայրապետի հոգևոր, մշակութային, կրթական ու եկեղեցաշեն գործունեությանը և մեծաթիվ ձեռքբերումներին՝ մաղթելով անսասան հովվապետություն` ի պայծառություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, ի մխիթարություն բարեպաշտ ժողովրդի և ի զորացումն Հայրենիքի։ Այնուհետև Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 26-րդ տարեդարձի առիթով Իջման Սուրբ Սեղանի առջև կատարվեց Հայրապետական մաղթանք՝ հանդիսապետությամբ Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի: Ներկաներն աղոթք բարձրացրեցին առ Աստված` Ամենայն Հայոց Հայրապետության, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության ու պայծառության, ինչպես նաև Նորին Սրբության քաջառողջության, կենաց արևշատության և բազմամյա գահակալության համար»,-ասված է հայտարարության մեջ:
    20:45
    02.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Փաշինյանը թուրքերի ու հայերի պատմական խնդիրների համար մեղադրել է ԿԳԲ-ին. Զախարովա
    ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր տելեգրամյան ալիքում մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեղադրանքները ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի (ԿԳԲ) հասցեին՝ թուրքերի և հայերի պատմական խնդիրների վերաբերյալ: Փաշինյանը թուրքերի ու հայերի պատմական խնդիրների համար մեղադրել է ԿԳԲ-ին, հստակեցրել է Զախարովան։ «ԿԳԲ-ը ստեղծվել է 1954 թվականին։ Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում սկսվել է 1915 թվականին՝ ԿԳԲ-ի ստեղծումից գրեթե 40 տարի առաջ», — գրել է նա։
    20:25
    02.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երկրաշարժ՝ Հայաստանում. ցնցման ուժգնությունը՝ 5-6 բալ
    Նոյեմբերի 2-ին` տեղական ժամանակով ժամը 19:49-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 15։49-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41․08⁰ և արևելյան երկայնության 43.89⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 4.1 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ: Երկրաշարժը զգացել են՝ Շիրակի և Լոռու մարզերում 4-5 բալ։
    20:17
    02.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հանգամանքները պարզվում են․ ՆԳՆ ՓԾ-ն՝ ավտոբուսի վթարի մասին
    ՆԳՆ ՓԾ-ից հայտնում են, որ նոյեմբերի 2-ին՝ ժամը 15։05-ի սահմաններում, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղարծին վանական համալիրի մոտակայքում ավտոբուս է շրջվել․ կան տուժածներ։ 
    20:05
    02.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ծանրորդ Աննա Ամրոյանը՝ երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
    Հայաստանի հավաքականի անդամ Աննա Ամրոյանը դարձել է Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնությունների բրոնզե մեդալակիր: Այդ մասին հայտնում են ծանրամարտի ֆեդերացիայից։ Ալբանիայի Դուրրես քաղաքում ընթացող Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնություններում պայքարի մեջ են մտել 77 կգ քաշային աղջիկները: Հայաստանից Աննա Ամրոյանը պոկել է 98 կգ: Հրում վարժությունում Ամրոյանը նախ բարձրացրել է 126 կգ, այնուհետ 130 կգ, որը Եվրոպայի նոր ռեկորդ էր: Այս ձևում Ամրոյանը երկրորդն է: Երկամարտի 228 կգ արդյունքով` Աննա Ամրոյանը դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:
    19:52
    02.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհ՝ Երևանի Աթոյան փողոցում գտնվող երկու հարակից տան տանիքներում
    Նոյեմբերի 2-ին, ժամը 11։44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աթոյան փողոցում այրվում է տան տանիք։ 
    19:45
    02.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ավտոբուսի վթարի հետեւանքով տուժածների թիվը հասել է 30-ի. մեկի վիճակը կայուն ծանր է
    Այսօր Հաղարծին վանական համալիրի մոտակայքում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով հոսպիտալացվածների թիվը հասել է 30-ի: Այդ մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Տուժածները մարզային բժշկական կենտրոնում շարունակում են ստանալ անհրաժեշտ բուժօգնություն: Տեղում համայց է իրականացրել նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը: Հանրապետական շտապօգնության ծառայության միջոցով կազմակերպվում է տուժածներից 6-ի տեղափոխումը երևանյան բուժհաստատություններ: Վիրահատված պացիենտի առողջական վիճակն այս պահին գնահատվում է կայուն ծանր: Մյուսներինը` միջին ծանրության:
    19:35
    02.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Իտալիայի հյուսիսում ձնահյուսի հետևանքով զոհվել է հինգ գերմանացի լեռնագնաց
    Կիրակի առավոտյան փրկարարները հայտնաբերել են նախորդ երեկոյան Օրտլեսի լեռնաշղթայում անհետ կորած երկու լեռնագնացների մարմինները։ Մահացածները նույնականացվել են որպես հայր և նրա 17-ամյա դուստրը։
    19:10
    02.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նոր կադրեր` Հաղարծինի վթարից. ինչպե՞ս են ուսանողներին դուրս բերում ավտոբուսից
    Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 2-ին, ժամը 15։05-ի սահմաններում, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղարծին վանական համալիրի մոտակայքում ավտոբուս է շրջվել․ կան տուժածներ։
    19:00
    02.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Չարքից ամեն ինչ սպասելի է․ Արթուր Խաչատրյան
    «Ժողովուրդը թույլ չի տա, որ մեր ինքնության սյուներից ամենակարևորներից մեկը պղծվի։ Փաշինյանը կգնա նաև ուղիղ Սուրբ Էջմիածնի վրա գրոհի և այն իրականացնելու է վարչական ապարատով և իրավապահ համակարգով, բայց չի հաջողի»,-»,-ասել է Խաչատրյանը։
    18:50
    02.11.25
    Ավելին