Լրահոս
Հայաստան
15:47
28.01.22
113

53-ամյա վարորդը Mercedes-ով մոտ 80 մետր բախվել է քարերին և հայտնվել անդունդում

Img default alt hy

Երեկ՝ հունվարի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում, գրում է «shamshyan.com»-ը։

Ժամը 23:00-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ, 53-ամյա Միքայել Քոթանջյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով  Նոր Գեղի–Եղվարդ ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մոտ 80 մետր բախվել է քարերին և հայտնվել անդունդում: 

Վթարի հետևանքով Ն. Քոթանջյանին մեծ դժվարությամբ այնտեղից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատողները։