Լրահոս
Միջազգային
13:30
07.07.26
177

Դամասկոսում պայթյունները տեղի են ունեցել Մակրոնի հյուրանոցի անվտանգության գոտուց դուրս․ Սիրիայի ՆԳՆ

Img default alt hy

Դամասկոսում տեղի ունեցած երկու պայթյունները տեղի են ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանգրվանած հյուրանոցի շուրջ սահմանված անվտանգության գոտուց դուրս և սպառնալիք չեն ներկայացրել ֆրանսիացի առաջնորդի կյանքին։ Այս մասին հայտնել է Սիրիայի ներքին գործերի նախարարությունը։

«Պայթյունը տեղի է ունեցել Ֆրանսիայի նախագահի նստավայրի անվտանգության գոտուց դուրս և անմիջական վտանգ չի ներկայացրել նրա, նրան ուղեկցող անձանց, ինչպես նաև պաշտոնական այցի ծրագրի համար, որը շարունակվում է նախատեսված ժամանակացույցին համապատասխան»,– նշված է ՆԳՆ հայտարարության մեջ, որը տարածել է SANA գործակալությունը։

Հայտարարության մեջ հստակեցվում է, որ ինքնաշեն ռումբերը պայթել են այն բանից հետո, երբ «դրանք հայտնաբերվել են անվտանգության ուժերի կողմից, և ՆԳՆ մասնագետները ձեռնամուխ են եղել դրանց վնասազերծմանը»։