Լրահոս
Միջազգային
16:25
07.07.26
137

ՆԱՏՕ-ն այս օրերին ավելի եվրոպական է, քան երբևէ․ Գերմանիայի կանցլեր

Img default alt hy

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կարծում է, որ ՆԱՏՕ-ն այս օրերին ավելի եվրոպական է, քան երբևէ: Նման կարծիք նա հայտնել է լրագրողներին՝ Անկարա՝ դաշինքի գագաթնաժողովին մեկնելուց առաջ։

ՆԱՏՕ-ն, կանցլերի խոսքով, «այսօր ավելի եվրոպական [կազմակերպություն] է, քան երբևէ, բայց այնուամենայնիվ, իր հիմքում մնում է տրանսատլանտյան»։ «Այս համատեքստում ես հույս ունեմ Անկարայում լավ հանդիպման, ՆԱՏՕ-ի լավ գագաթնաժողովի և տրանսատլանտյան համագործակցության լավ շարունակության՝ զգալիորեն ավելի ուժեղ եվրոպական ուղղվածությամբ»,– հավելել է Մերցը։

ԳՖՀ կառավարության ղեկավարը նաև հաստատել է, որ ՆԱՏՕ-ի եվրոպացի դաշնակիցները պայմանավորվել են 2026-2027 թվականներին Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո տրամադրելու շուրջ։