Լրահոս
Հասարակական
12:01
31.01.22
345

Արմեն Սարգսյանը հրաժարականի դիմումը հետ չի վերցրել

Img default alt hy

Հրաժարականի դիմումն օրենսդրությամբ սահմանված կարգով հրապարակելուց հետո մեկ շաբաթվա ընթացքում հանրապետության նախագահը դիմումը հետ չի վերցրել, ինչը նշանակում է, որ նախագահի պաշտոնն այսօրվանից թափուր է:

Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք, ըստ հիմնական օրենքի 125 հոդվածի 3-րդ կետի, ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը:

Երեկ՝ հունվարի 30-ին, կայացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստը. քննարկվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանին ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելու հարցը։

Նախագահի ընտրությունն Ազգային Ժողովում անցկացվում է պաշտոնը թափուր մնալուց 25-35 օր անց: Նորընտիր նախագահը պաշտոնը կստանձնի ընտրվելուց հետո տասներորդ օրը:

Սահմանադրության 144-րդ հոդվածի համաձայն՝ մինչ այդ նախագահի պարտականությունները կկատարի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: