Լրահոս
Աշխարհ
22:08
09.01.20
75

Արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլն «անկախություն» են ուզում

Մեծ Բրիտանիան իրարանցման մեջ է: Թագավորական ընտանիքի համար անսպասելի որոշում են կայացրել արքայազն Հարրին և նրա կինը Մեգան Մարքլը: Նրանք հայտարարել են, որ հրաժարվում են թագավորական ընտանիքի անդամի իրենց լիազորություններից և ֆինանսական արտոնություններից։ Երիտասարդ ամուսինները մտադիր են աշխատել՝ ֆինանսապես անկախ դառնալու համար: Նրանք նաև պատրաստվում են բացել բարեգործական կազմակերպություն: Ցանկանում են բնակվել նաեւ ԱՄՆ-ում։ Բուքինգհեմյան պալատը զույգի այս որոշումը միանշանակ չի ընդունել: