Լրահոս
Մամուլի տեսություն
09:24
19.06.26
58

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանն իր արեւմտյան հովանավորների միջոցով փորձում է Ալիեւին համոզել, որ հրաժարվի ՀՀ Սահմանադրությունը փոխելու պահանջից՝ դրա դիմաց խոստանալով Ալիեւին արմատախիլ անել ռեւանշի գաղափարը երկրից։

«Հրապարակ»

ՀՀ նախագահի պաշտոնին հավակնում են Արայիկ Հարությունյանը, Ալեն Սիմոնյանը, Արարատ Միրզոյանը:

«Ժողովուրդ»

«Արևմտյան Ադրբեջանի համայնքի» վարչության նախագահ, Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ազիզ Ալեքբերլին կոնգրեսում հայտարարել է. «Տևական խաղաղության հիմնական պայմաններից մեկն այն է, որ ճանաչվեն Արևմտյան Ադրբեջանից տեղահանված մարդկանց իրավունքները և պայմաններ ստեղծվեն նրանց հայրենի բնակավայրեր վերադարձի համար»։

«Հրապարակ»

 ՆԳՆ-ում ընտրություններին ընդառաջ՝ «նախընտրական կաշառքի» տեսքով
պարգեւավճարներ են ստացել:

«Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանի հայտարարագրում ընտանեկան կարգավիճակը նշվել է «ամուսնացած», թեեւ Աննա Հակոբյանի հետ պաշտոնական գրանցված ամուսնություն չունի։

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան Հայկա Ալոյանը կքննարկի իրավապաշտպան, փաստաբան Զարուհի Փոստանջյանի հետ: