Լրահոս
Հասարակական
12:56
17.06.26
84

Գետն ընկած 7-ամյա աղջնակի մարմինը գտել են. նրա 13-ամյա քրոջը դեռ որոնում են

Ծանր որոնումների երրորդ օրը ջրահեղձ եղած 7-ամյա աղջնակի մարմինը գտել են: Փամբակ գետից իբրև կամրջակ ծառայող մահաբեր խողովակից 500 մետրի վրա է Սևանից ժամանած ջրասուզակը հայտնաբերել Նարե Մարտիրոսյանի մարմինը: Նրա 13-ամյա քրոջը գտնել դեռ չի հաջողվել, բայց փրկարարները հիմա սանրում են այն հատվածը, որտեղ գտել են փոքր քրոջը: