Լրահոս
Հասարակական
12:25
31.01.22
103

Բերման են ենթարկում ԱՊՊԱ-ի թանկացման դեմ բողոքի ակցիայի մասնակիցների

Img default alt hy

Հանրապետության հրապարակում քիչ առաջ ավտովթար է եղել՝ ավտոերթի պահին: 

ԱՊՊԱ-ի թանկացման դեմ վարորդների բողոքի ակցիան է այնտեղ ընթանում: Բողոքավոր վարորդները շրջանաձև վարում ու ազդանշան են տալիս հրապարակում: 

Տեղում աշխատող «Հայլուր»-ի թղթակիցը հայտնում է, որ խցանում առաջացնելու և ազդանշանելու մեղադրանքով՝ իրավապահները բերման են ենթարկում ակցիայի մասնակիցներին: 

Ըստ նախատեսվող փոփոխությունների՝ մինչև 4 տարի վարելու փորձ ունեցողների համար ԱՊՊԱ-ի ստանդարտ գին է սահմանվելու 41 000 դրամը, իսկ մյուսների համար՝ ԱՊՊԱ-ն թանկանալու է 3000 դրամով: