Լրահոս
Հասարակական
12:12
31.01.22
86

ԳՇ պետի նախկին տեղակալը համաձայն չէ բանակի օրը նշելուն ու զորքերը հայելային հետքաշելուն

Img default alt hy

Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը արձագանքել է հայկական բանակի 30-ամյակը չնշելուն՝ ասելով, որ դա ճիշտ չէր: 

«News.am»-ին Խաչատրյանը նաև հայտնել է, որ ինքն էլ է հրավիրված եղել բանակի օրվան նվիրված միջոցառմանը ու չի մասնակցել: 

Հայ-ադրբեջանական սահմանին զորքերի հայելային հետքաշմանը Տիրան Խաչատրյանը շատ վատ է վերաբերվում․

«Երբ թշնամին է ներխուժել մեր սուվերեն տարածք, ի՞նչ հայելային հետքաշման մասին է խոսքը։ Ես չգիտեմ՝ իրենց տրամաբանությունը, քայլերի հաջորդականությունը ինչպիսին է։ Եթե զորքը հետ են քաշում, ապա այդ տրամաբանությամբ կարող են մինչև Երևանի կենտրոն զորքերը հետ քաշել»,- կարծում է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալը: