Լրահոս
Միջազգային
22:40
06.06.26
196

Իսրայելի կողմից ԱՄՆ պաշտոնյաների նկատմամբ լրտեսության մասշտաբներն անցել են սահմանը․ NYT

Img default alt hy

Ամերիկացի պաշտոնյաները կարծում են, որ ամերիկա-իրանական բանակցությունների ֆոնին ԱՄՆ պաշտոնյաների նկատմամբ Իսրայելի լրտեսության մասշտաբներն արդեն անցել են սահմանը և հասել կրիտիկական ու նույնիսկ «ոչ ադեկվատ» մակարդակի, հայտնում է New York Times պարբերականը։

Ավելի վաղ NBC հեռուստաալիքը՝ հղում անելով գործող երկու և նախկին մեկ ամերիկացի պաշտոնյաների, հաղորդել էր, որ Պենտագոնը մտահոգված է Իսրայելի կողմից ԱՄՆ-ի նկատմամբ լրտեսության ուժեղացմամբ։

«Իսրայելը և ԱՄՆ-ը վաղուց գիտեին և հանդուրժում էին, որ յուրաքանչյուր կողմ լրտեսում է մյուսին։ Սակայն, որոշ ամերիկացի պաշտոնյաների կարծիքով, Իսրայելի՝ Իրանի հետ բանակցություններում ԱՄՆ-ի դիրքորոշումն ուսումնասիրելու ջանքերի ակտիվացումը անցել է սահմանը», - գրում է պարբերականը։

Մասնավորապես, ամերիկյան հետախուզական գերատեսչությունների զեկույցներում հաղորդվում է, որ Իսրայելը հեռախոսազրույցների գաղտնալսումներ է իրականացնում, այդ թվում՝ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Պենտագոնի քաղաքական հարցերով փոխղեկավար Էլբրիջ Քոլբիի նկատմամբ։ Անանուն բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը պաշտոնյաների նկատմամբ իսրայելական լրտեսության ագրեսիվությունը նույնիսկ բնութագրել է որպես «ոչ ադեկվատ»։

Մեկ այլ նմանատիպ զեկույցում, որին հղում է կատարում պարբերականը, ասվում է, որ «Իսրայելի կողմից հակահետախուզական սպառնալիքի մակարդակը վերջին շաբաթներին բարձրացել է մինչև բարձրագույնի՝ բարձրից հասնելով կրիտիկականի»։